ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1269-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (28.08.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2026 թվականի N 1269-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հուլիսի 22-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 27-ի N 1269-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահան-ման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

6006339000

Տրիկոտաժե գործվածք

Սինթետիկ թելերից՝ բամբակե մանվածքի խառնուրդով

կգ

100 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

141 700 000

 

2.

5808900000

Կտորից ժապավեն

Սինթետիկ թելերից կտորից

ժապավեն՝ տիսմա, առանց ապրանքային նշանի

կգ

2 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

2 690 000

 

3.

5602900000

Ֆլիզելին միջնապաստառ

Այլ, առանց ապրանքային նշանի

կգ

1 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

1 697 000

 

4.

5604100000

Ռետինե թելեր և կորդ,

մանածա-գործական նյութերի պատվածքով

Հագուստի ռեզին ռետինացված

թելերից, առանց ապրանքային նշանի

կգ

100 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

3 850 000

 

5.

5401109000

Կարի սինթետիկ թելեր

Բաժնեծրարած թել, առանց ապրանքային նշանի

կգ

5 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

2 750 000

 

6.

6001210000

Տրիկոտաժե գործվածք, բամբակե

խավավոր

Բամբակյա մանվածքից տրիկոտաժե գործվածք, առանց

ապրանքային նշանի

կգ

50 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

55 000 000

 

7.

6006220000

Տրիկոտաժե գործվածք ներկած

Բամբակյա մանվածքից տրիկոտաժե գործվածք ներկած,

առանց ապրանքային նշանի

կգ

5 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

6 850 000

 

8.

4821909000

Թղթե պիտակ չտպագրված

Թղթե պիտակ չտպագրված, ոչ ինքնակպչուն, առանց

ապրանքային նշանի

կգ

3 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

3 396 000

 

9.

4802618000

Գծագրական թուղթ

Գծագրական թուղթ, ոչ կավճապատ, գլանափաթեթով

կգ

5 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

3 295 000

 

10.

8308900000

Ճարմանդ ոչ թանկարժեք մետաղից

Ճարմանդներ և դետալներ ոչ թանկարժեք մետաղներից հագուստի արտադրության մեջ

օգտագործման համար

կգ

5 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

5 005 000

 

11.

9607190000

Կայծակ-ճարմանդ

Կայծակ-ճարմանդներ պլաստմասսայե ատամիկներով հագուստի արտադրության

համար

մ

8 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

8 840 000

 

12.

3923299000

Պոլիմերային տոպրակ

Հագուստի փաթեթավորման պոլիմերային տոպրակ, չտպագրված, առանց

ապրանքային նշանի

կգ

5 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

4 285 000

 

13.

9606210000

Պլաստմասսայե կոճակ

Պլաստմասսայե կոճակ, առանց

մանածագործական պատվածքի, առանց ապրանքային նշանի

կգ

3 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

2 964 000

 

14.

6307909800

Հագուստի քուղ

Այլ, հագուստի քուղ առանց ապրանքային նշանի

կգ

3 000

Չինաստան, Թուրքիա

Չինաստան, Թուրքիա

5 220 000

 
 

Ընդամենը

           

247 542 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


27.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ