ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1268-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 2-րդ կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի մարտի 12-ի N ALC02035LO լիզինգի գլխավոր պայմանագրով սահմանված՝ «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո։
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 21-ից մինչև 2027 թվականի հուլիսի 20-ը ներառյալ․
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի N 1268-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8402120009 |
Ջրախողովակային կաթսաներ՝ գազով աշխատող՝ ժամում 3 տոննա գոլորշու արտադրողա-կանությամբ BSS-3000GX(BRS) |
Ուղղահայաց ջրախողովակային շոգեկաթսաներ մինչև 180C աստիճան և 10 կգ/սմ2 հագեցած գոլորշի արտադրելու համար |
կգ |
4 550 |
Հարավային Կորեա |
Հարավային Կորեա |
25 150 000 |
|
|
2. |
8427201100 |
Ինքնագնաց բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով՝ էլեկտրական SDF-20 |
դիզելային բեռնատար-վերամբարձ, նախատեսված 2 տոննա բեռների անվտանգ տեղափոխում և դասավորում |
հատ |
1 |
Հարավային Կորեա |
Հարավային Կորեա |
9 500 000 |
Լիզինգի պայմանա-գիր N ALC02035LO |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1․ |
7010901009 |
Պահածոյացման համար նախատեսված բանկաներ (մանրէազերծման համար նախատեսված բանկաներ) |
Ապակյա բանկաներ 350 մլ և 200 մլ |
հատ |
2 000 |
Հարավային Կորեա |
Հարավային Կորեա |
9 700 000 |
|
|
Ընդամենը |
44 350 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|