ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1278-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի (հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16) տարածքում իրականացվող վերանորոգման նպատակով կատարել՝
1) կապալային աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2025 թվականի սեպտեմբերի 2-ին «ԱԼՄԱՆ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-25/83 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 12.79 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
2) կատարել կապալային աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2025 թվականի սեպտեմբերի 2-ին «ԱԼՄԱՆ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-25/83 պայմանագրում՝ պայմանագրի գնի 28.10 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|