ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (28.08.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2026 թվականի N 1271-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» և 15-րդ հոդվածի 9-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի միջազգային բարձր մակարդակի միջոցառման շրջանակներում և մինչև 2028 թվականը Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու նպատակով գլոբալ բնապահպանական հիմնադրամների, գործընկեր պետությունների, օտարերկրյա և տեղական կազմակերպությունների, բարերարների կողմից նվիրաբերությունների և նվիրատվությունների ավանդադրման և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշիվը գործելու է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ