ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
31 մարտի 2015 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված թիվ 7)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու կարգը։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկությունը նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի կողմից, որի իրավասությանն են վերապահված ոչ սակագնային կարգավորման հարցերը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան։
3. (կետն ուժը կորրցել է ԵՏՀԿ 27.04.15 թիվ 45)
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի թիվ 23 որոշմամբ |
ԿԱՐԳ
ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկությունները ներկայացնելու
1. Սույն Կարգը մշակվել է «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգը (այսուհետ` համապատասխանաբար՝ առաջարկ, անդամ պետություններ, Միություն, միջոցներ)։
2. Առաջարկությունն ուղարկվում է Հանձնաժողովին անդամ պետության լիազորված պետական իշխանության մարմնի կողմից՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար։
3. Առաջարկը՝ բացառությամբ սույն կարգի 31 կետում նշված դեպքի, պետք է պարունակի`
ա) դիմում Հանձնաժողովին՝ ըստ ձևի՝ հավելվածի համաձայն.
բ) Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, եթե Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կանոնակարգին համապատասխան (այսուհետ` Կանոնակարգ)՝ միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից.
գ) Հանձնաժողովի խորհրդի դիմումի նախագիծը, եթե Կանոնակարգին համապատասխան՝ միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից.
դ) բացատրագիր, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
հիմքեր, որոնց համապատասխան առաջարկվում է միջոցի ներմուծում կամ չեղարկում, այդ թվում տեղեկություններ՝ անդամ պետություններից թեկուզ մեկի կողմից միակողմանի կարգով միջոցի կիրառման մասին.
առաջարկվող միջոցի մանրամասն նկարագրություն.
ապրանքի (ապրանքների) անվանումը, հատկությունները և բնութագրերը, որի նկատմամբ առաջարկվում է միջոցի ներմուծումը կամ չեղարկումը (այսուհետ` ապրանք).
Առաջարկ ներկայացնող անդամ պետության տարածքում, ինչպես նաև Միության տարածքում (հնարավորության դեպքում) ապրանքի շուկայի նկարագրությունը և բնութագիրը (անհրաժեշտության դեպքում՝ քանակական և արժեքային).
ապրանքի օգտագործման նպատակները, դրա հիմնական սպառողները կամ սպառողների խմբերը.
Միության տարածքում ապրանքի շուկայի համար միջոցի ներմուծման կամ չեղարկման հետևանքների գնահատումն ու երրորդ երկրների հնարավոր գործողությունների կանխատեսումը (հնարավորության դեպքում).
ապրանքի արտահանման կամ ներմուծման ժամանակավոր արգելքի կամ քանակական սահմանափակում սահմանելու համար հիմքերի առկայությունը հաստատող տվյալները (այդ թվում՝ վիճակագրական)՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության III բաժնին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)։
(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 24.03.26 թիվ 38)
31. Առաջարկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածի 2.12 բաժնում փոփոխություններ կատարելու նպատակով՝ թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների առնչությամբ, որոնք ներառված են «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայով՝ «Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնվենցիայի փոփոխությունների մասին» 1972 թվականի արձանագրությանը համապատասխան դրանում կատարված փոփոխություններով, «Հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մասին» 1971 թվականի փետրվարի 27-ի կոնվենցիայով և Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիայով նախատեսված ցանկերում (այսուհետ՝ կոնվենցիաների ցանկեր), ուղարկվում է Հանձնաժողով՝ անդամ պետության համապատասխան լիազորված մարմնի կողմից Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի՝ կոնվենցիաների ցանկերի փոփոխության մասին որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 90 աշխատանքային օրվա ընթացքում։
Առաջարկին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի՝ կոնվենցիաների ցանկերի փոփոխության մասին որոշման պատճենը՝ ռուսերենով կամ կցված ռուսերեն թարգմանությամբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածի 2․12 բաժնում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.
առաջարկին վերաբերող այլ փաստաթղթեր և նյութեր (առկայության դեպքում)։
Անդամ պետության՝ սույն կետով նախատեսված առաջարկը Հանձնաժողով չի ուղարկվում այն դեպքում, երբ ավելի վաղ այդ անդամ պետության կողմից, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան, ստացվել է այլ անդամ պետության համանման առաջարկ։
(31-ին կետը լրաց. ԵՏՀԿ 24.03.26 թիվ 38)
4. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առաջարկը Հանձնաժողովում ստացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այդ առաջարկի ստուգումը՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի լրակազմության առումով։ Բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների առկայության դեպքում առաջարկն ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից՝ Կանոնակարգին համապատասխան։
Փաստաթղթերը և նյութերը ոչ ամբողջ ծավալով ներկայացնելու դեպքում Մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը առաջարկը քննարկելու մերժման մասին ծանուցում է ուղարկում (հիմնավորմամբ) անդամ պետության պետական իշխանության մարմնին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար։
(4-րդ կետը խմբ., փոփ. ԵՏՀԿ 24.03.26 թիվ 38)
5. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը սույն կարգի 31 կետում նշված դեպքում առաջարկը Հանձնաժողովում ստացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է կից փաստաթղթերով և նյութերով նշված առաջարկի, ինչպես նաև այլ նյութերի (անհրաժեշտության դեպքում) ուղարկումը մյուս անդամ պետությունների ուսումնասիրմանը։
Փաստաթղթերը և նյութերը ոչ լրիվ ծավալով ներկայացվելու դեպքում անդամ պետության պետական իշխանության այն մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար, ուղարկվում է դրա ուսումնասիրումը մերժելու մասին ծանուցում (հիմնավորմամբ)։
Անդամ պետությունները կից փաստաթղթերով և նյութերով առաջարկը, ինչպես նաև այլ նյութեր (առկայության դեպքում) Հանձնաժողովից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 60 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնում են դրանց ուսումնասիրման արդյունքների մասին։
Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը, սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան, անդամ պետություններից տեղեկատվություն ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան նախագծի լրամշակումը՝ Կանոնակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանն այն ներկայացնելու նպատակով։
(5-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 24.03.26 թիվ 38)
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու կարգի |
(ձև)
ԴԻՄՈՒՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից
_________________________________________________________________
(ներմուծման կամ չեղարկման)
ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի մասին
Դիմող ————————————————————————————
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության)
_____________________________________________________________________
1. Ապրանքի անվանումը _____________________________________________
2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր _________________________________________
3. Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի մասին առաջարկ
_____________________________________________________________________
(ներմուծման կամ չեղարկման)
4. Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի կիրառման առաջարկվող ժամկետը* __________________________________________________
|
Ծանոթագրություն։ |
Ձևը լրացվում է ոչ սակագնային կարգավորման յուրաքանչյուր ներմուծվող կամ չեղարկվող միասնական միջոցի համար։ Մի քանի ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկի դեպքում կարող է ազատ ձևով ձևակերպվել դիմումի հավելված։ |
________________________
* Լրացվում է ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի ներմուծման մասին առաջարկի դեպքում։
(կարգը լրաց., խմբ., փոփ ԵՏՀԿ 24.03.26 թիվ 38)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.03.2026, թիվ 38 | 31.03.2015, թիվ 23 | |
| 27.04.2015, թիվ 45 | 31.03.2015, թիվ 23 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|