ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿԱՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿԱՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար օգտագործվող` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 22 000 1, 7304 22 000 2, 7304 22 000 9, 7304 23 000 1, 7304 23 000 2, 7304 23 000 9, 7304 24 000 1, 7304 24 000 2, 7304 24 000 3,7304 24 000 4, 7304 24 000 5, 7304 24 000 6, 7304 24 000 9, 7304 29 100 1, 7304 29 100 2, 7304 29 100 3, 7304 29 100 9, 7304 29 300 1, 7304 29 300 2, 7304 29 300 3, 7304 29 300 4, 7304 29 300 9, 7304 29 900 1 և 7304 29 900 9 ծածկագրերով դասակարգվող պողպատե անկար խողովակների նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ հակագնագցման տուրքի ներդրման եղանակով՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափով (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված խողովակների տարատեսակների), և հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանել 5 տարի։

2. Հավանություն տալ արտադրողների կողմից թիվ 3 հավելվածի ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

21. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող, սույն որոշման 1-ին կետում նշված խողովակների նկատմամբ՝ այդ ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ՝ համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով վավերացված՝ ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևի արտադրողի հավաստագրի առկայության և ապրանքների հայտարարագրում այդ հավաստագրի մասին տեղեկությունների հայտագրման դեպքում։

(2.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 17.02.26 թիվ 17)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված մարմիններին ուղարկել սույն Որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

վերահսկողություն իրականացնել սույն Որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 08.06.17 թիվ 63)

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին հանձնարարվում է՝

ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ առաջնորդվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանումով:

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 08.06.17 թիվ 63, փոփ. ԵՏՀԿ 17.02.26 թիվ 17)

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ՝

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի (մաքսային արժեքի տոկոսների) դրույքաչափը

Պողպատե անկար խողովակներ, որոնք կիրառվում են նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար

Tianjin Pipe Corporation (No. 396, Jintang Road, Dongli District, Tianjin, China)

31.00

 

Hengyang Valin Steel Tube Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China); Hengyang Valin MPM Co, Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

25.21

 

Hunting Energy Services (Wuxi) Co. Ltd. (Lot No. 48, Phase 5, Shuo Fang Industrial Park, New District, Jiangsu Province, 214142 Wuxi City, China)

12.23

 

Shanghai Hilong Drill Pipe Co., Ltd. (No. 1825-1, Luodong Road, Baoshan District, Shanghai, China); Nantong Hilong Steel Tube Co., Ltd. (Xinghong Town, Sanchang Town, Haimen City, Jiangsu Province, China); Shanghai Tube-Cote Petroleum Pipe Coating Co., Ltd. (No. 669 Jinle Road, Yuepu Industrial Zone, Baoshan District, Shanghai 200941, China)

12.30

 

Shengli Oil Field Freet Petroleum Equipment Co., Ltd. (No. 203, Nanyi Road, Dongying District, Dongying City, Shandong Province, China); Shengli Oil Field Freet Petroleum Steel Pipe Co., Ltd. (Shengli Industrial Zone, Nan’er Road, Dong Ying City, Shandong Province, 257082, China); Jiangsu ChangBao Steel Tube Limited

23.18

 

Co. (No. 558, Yanling Dong Road, Changzhou City, Jiangsu Province, China); Jiangsu ChangBao Precision Steel Tube Co., Ltd. (Jinwu Road No. 88, Jintan, Jiangsu Province, China); Shandong Molong Petroleum Machinery Co., Ltd. (No. 999, WenSheng Street, Shouguang City, Shandong Province, China); Shandong Weima Equipment Science & Technology Corporation Limited (No. 5 Fuqian Street, Dongying Economic Development Zone, Dongying City, Shandong Province, China); Tianjin Tiangang Special Petroleum Pipe Manufacture Co., Ltd. (Jinnan Development Zone (ShuangGang), Tianjin City, China); Tianjin BinHai TianCheng Drill Equipment Co., Ltd. (Jinnan Development

 
 

Zone (East Zone), Tianjin City, China); Dalipal Pipe Company (Gong Nong Road, Cangzhou City, Hebei Province, 061000, China); Anhui Tianda Oil Pipe Company Limited (Zhengxing Road, Tongcheng Town, Tianchang City, Anhui Province China); Pan Gang Group Chengdu Steel & Vanadium Co., Ltd. (Tuanjie Nanlu 268, Qingbaijiang District, Chengdu, Sichuan, China); Baoji Petroleum Steel Pipe Co., Ltd. (No. 1, Binhe Road, Baoji City, Shaanxi Province, China)

 
 

այլ

 

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 16.01.17 թիվ 3, ԵՏՀԿ 27.04.21 թիվ 52)

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

ՑԱՆԿ

 

 խողովակների այն տարատեսակների, որոնց նկատմամբ հակագնագցման տուրքը գանձման ենթակա չէ

 

"Specification for Rotary Drill Stem Elements (ANSI/API Specification 7-1)" ստանդարտի 10–րդ կետի՝ թիվ 1 լրացմամբ (2007 թվականի մարտ) կատարված փոփոխությունների խմբագրությանը համապատասխան արտադրվող հորատման խողովակներ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

ՑԱՆԿ

 

այն արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հաստատվել են

 

Արտադրող

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը

1. Tianjin Pipe Corporation (No. 396, Jintang Road, Dongli District, Tianjin, China)

15 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 160կոնֆ/АО16

2. Hengyang Valin Steel Tube Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 153կոնֆ/А016

3. Hengyang Valin MPM Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 153կոնֆ/А016

4. Hunting Energy Services (Wuxi) Co. Ltd. (Lot No. 48, Phase 5, Shuo Fang Industrial Park, New District, Jiangsu Province, 214142 Wuxi City, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 154կոնֆ/А016

5. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 08.06.17 թիվ 63)

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 16.01.17 թիվ 3, ԵՏՀԿ 08.06.17 թիվ 63, ԵՏՀԿ 27.04.21 թիվ 52)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 101 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի փետրվարի 17-ի թիվ 17 որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

1. Արտադրող (անվանում, հասցե)

2. Հավաստագրի հերթական համարը և տրման ամսաթիվը

3. Արտահանող (անվանում, հասցե)

ԱՐՏԱԴՐՈՂԻ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

4. Նշանակման երկիր

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներմուծող-ռեզիդենտ (անվանում, հասցե)

6. Ինվոյս (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Տեղեկություններ ապրանքի մասին

 

թիվ

ը/կ

Ապրանքի նկարագրություն, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զուտ քաշ (տոննա)

Գին

(ԱՄՆ դոլար)

Արժեք

(ԱՄՆ դոլար)

   

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնված պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։

___________________

(ամսաթիվ)

___________________

(պաշտոն)

___________________

(ստորագրություն)

___________________

(Ա.Ա.Հ.)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ․

1. Հավաստագիրը լրացվում է տպագիր եղանակով՝ ռուսերենով, բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է այն տրամադրելու օրվանից 90 օրացուցային օր:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար և, պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան, ապրանքի գնորդի կողմից փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքի արժեքը։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

հավաստագրի գործողության ժամկետը լրացել է.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 17.02.26 թիվ 17)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2026, թիվ 17 18.08.2015, թիվ 101
27.04.2021, թիվ 52 18.08.2015, թիվ 101
08.06.2017, թիվ 63 18.08.2015, թիվ 101
16.01.2017, թիվ 3 18.08.2015, թիվ 101
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան