ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 414-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից (ՀՎՀՀ՝ 02834561) «Սուսաննա Մայիլյան Յուրիի» անհատ ձեռնարկատիրոջ հետ (ՀՎՀՀ՝ 37422635) 2026 թվականի օգոստոսի 11-ին կնքված՝ N 66GMV/QOE/QOETEC/11.08.2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական ծառայությունների մատուցում` 220,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հուլիսի 13-ի «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող «Շիրակի մարզի Կամո բնակավայրում խմելու ջրի հասանելիության ապահովում» ծրագրի մասին» N 414-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |