ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 543-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 543-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Իռատեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00862995) 2026 թվականի օգոստոսի 6-ին կնքված՝ N 36-26-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութերի ձեռքբերում՝ 1,774,795.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Նյուպլաստ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09103261) 2026 թվականի օգոստոսի 6-ին կնքված՝ N 37-26-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման համար ջրի խողովակների ձեռքբերում՝ 1,985,759 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01809336) 2026 թվականի օգոստոսի 4-ին կնքված՝ N 26-28-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնկիների սերմերի, գյուղատնտեսական և այգեգործական տեխնիկայի ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ռինդի նան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08909092) 2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ N 08-26-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրագծի և ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացում՝ 8,319,521 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան