ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 545-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05512969) «Դոմուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02842758) 2026 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ թիվ 20/07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ննջասենյակի և խոհանոցի կահույքի, խոհանոցային տեխնիկայի, սպասքի և այլ պարագաների մատակարարում՝ 5,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 14-ի «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աշխատանքային ու ուսումնական արվեստանոցի և էկո կացարանի կառուցում» ծրագրի մասին» N 302-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|