ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Հ.1192-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4093-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4093-Ա

«20» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Հ.1192-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 14/05/2026թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-14052026-01-0079 որոշումը, քաղաքացի Արմենակ Պանյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (03.06.2026թ. հ.Դ-57254-26, 13.07.2026թ. հ.Դ-72675-26, 12.08.2026թ. հ.Դ-85563-26).

1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մարտի 4-ի «Երևան, Աջափնյակ, Ռ․Մելիքյան փողոց հ.104 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արմենակ Լևոնի Պանյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1192-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման 1-ին կետում «343,1 քառ․մետր» բառերը փոխարինել «335.6 քառ․մետր» բառերով։

2) Որոշման 3-րդ կետի 1)-ին ենթակետում «1312685 (մեկ միլիոն երեք հարյուր տասներկու հազար վեց հարյուր ութսունհինգ)» բառերը փոխարինել «1284403 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր երեք)» բառերով։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան