ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Պ.ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ Հ.45/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4081-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4081-Ա

«20» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Պ.ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ Հ.45/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ, 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 31.07.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 18.02.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Արամ Աջաբխանյան» Ա/Ձ-ի կողմից 26.03.2023թ.և 26.12.2023թ. տրված եզրակացությունները, ընդհանուր համատեղ սեփականատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի` ի դեմս ներկայացուցչի դիմումները (29.03.2023թ. հ.Դ-37409-23, 11.05.2023թ. հ.Դ-55580-23, 28.11.2023թ. հ.Դ-148268-23, 28.12.2023թ. հ.Դ-163781-23, 10.10.2024թ. հ.Դ-129650-24, 20.02.2025թ. հ.Դ-19197-25, 08.04.2025թ. հ.Դ-37448-25, 02.07.2025թ. հ.Դ-70993-25, 25.12.2025թ. հ.Դ-144131-25, 29.01.2026թ. հ.Դ-7864-26, 16.04.2026թ. հ.Դ-38686-26).

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ.Տիչինայի փողոց հ.45/1 հասցեում գտնվող 38,1քմ, 10,7քմ, 7.8քմ մակերեսներով տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Պ․Տիչինայի փողոց հ.45/1 հասցեում գտնվող 38,1քմ, 10,7քմ, 7,8քմ մակերեսներով տարածքները հաշվառել որպես հասարակական նշանակության:

3. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․Տիչինայի փողոց հ.45/1 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30112022-01-0239 վկայական) քաղաքացի Գայանե Վարդանի Մուրադյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 43.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը՝ բնակելի /ավտոտնակ/, ինքնակամ բացված դռները՝ 2(երկու) հատ ճանաչել օրինական։

4. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 202327 (երկու հարյուր երկու հազար երեք հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան