ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«20» օգոստոսի 2026 թ. |
N 889-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը.
Հրամայում եմ
1. Սահմանել մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
8/20/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «20» օգոստոսի 2026 թ. N 889-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային պարտավորությունների, մաքսային պարտավորությունների մարումների՝ մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային անձնական հաշվի քարտում (այսուհետ՝ ԱՀՔ) հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. ԱՀՔ-ն ստեղծվում և վարվում է մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային համակարգով՝ սույն կարգին կից ձևին համապատասխան:
3. ԱՀՔ-ի՝ մաքսային մարմնի կողմից վարումը պետք է հնարավորություն ընձեռի ԱՀՔ-ում տեղեկատվության առանձնացումն ըստ պարտավորություն առաջացնող փաստաթղթի, ըստ պարտավորության վճարողի, ինչպես նաև տեղեկատվության առանձնացում հետևյալ վճարի տեսակների մասով՝
1) ներմուծման մաքսատուրքի մասով.
2) հակագնագցման տուրքի մասով.
3) փոխհատուցման տուրքի մասով.
4) հատուկ տուրքի մասով.
5) պետական տուրքի մասով.
6) ներմուծման ավելացված արժեքի հարկի մասով.
7) ներմուծման ակցիզային հարկի մասով.
8) բնապահպանական հարկի մասով.
9) ճանապարհային հարկի մասով.
10) միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքի և հարկի մասով.
11)էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսատուրքի մասով.
12) տույժերի մասով.
13) տուգանքների մասով.
14) տոկոսների մասով:
4. Սույն կարգում «մաքսային պարտավորությունների վճարման վերջնաժամկետ» հասկացությունը կիրառվում է հետևյալ իմաստով՝ մաքսային պարտավորությունների մարման համար օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետ։ Ընդ որում, եթե մաքսային պարտավորությունների մարման վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետը համարվում է այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը։
5. Սույն կարգում կիրառվող մյուս հասկացությունները մեկնաբանվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված իմաստով:
6. ԱՀՔ-ում մաքսային պարտավորությունների գումարների հաշվառումը, մաքսային պարտավորությունների մարումները, ինչպես նաև մաքսային միասնական հաշվին կանխավճարի գումարների մուտքագրումն իրականացվում են էլեկտրոնային համակարգով։ Էլեկտրոնային համակարգում համապատասխան տեղեկատվությունը մշակվում է հետևյալ ժամկետներում՝
1) մինչև ապրանքների բացթողումը պարտավորությունների ծագման և մարման դեպքում՝ իրական ժամանակում (առցանց).
2) ապրանքների բացթողումից հետո պարտավորությունների ծագման և մարման, վճարման դեպքում՝ իրական ժամանակում (առցանց), բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: ԱՀՔ-ում մաքսային պարտավորությունների հաշվառման, ինչպես նաև մաքսային պարտավորությունների մարման մասով հաշվարկները կատարվում են օրական մեկ անգամ՝ նախորդ օրվա դրությամբ ստացված փաստաթղթերի հիման վրա:
7. Կանխավճարների գումարները ԱՀՔ-ում հաշվառվում են մաքսային միասնական հաշվին վճարահաշվարակային փաստաթղթերի հիման վրա կանխավճարների մուտքագրման ամսաթվով:
8. Մաքսային փաստաթղթերի հիման վրա առաջացող մաքսային պարտավորությունները ԱՀՔ-ում հաշվառվում են մաքսային պարտավորությունների ծագման ամսաթվով, բացառությամբ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի:
9. Մաքսային փաստաթղթերի ճշգրտման դեպքում մաքսային պարտավորությունների գումարները հաշվառվում են մաքսային փաստաթղթերի ճշգրտման գրանցման ամսաթվով:
10. Մաքսային ստուգման ակտով կամ մաքսային մարմնի կողմից կազմվող այլ վարչական ակտով առաջադրված մաքսային պարտավորությունները ԱՀՔ-ում հաշվառվում են՝
1) վարչական տուգանքի գումարները՝ մաքսային ստուգման ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրվա ամսաթվով.
2) մաքսային այլ պարտավորությունների գումարները՝ մաքսային փաստաթղթերի գրանցման կամ այդպիսի փաստաթղթերի ճշգրտման գրանցման ամսաթվով:
11. Այն պարտավորությունները, որոնք առաջանում են առանց մաքսային փաստաթղթի ձևավորման, օրենսդրությամբ սահմանված իրադարձությունների առկայության դեպքում, ԱՀՔ-ում հաշվառվում են վճարման պարտավորության առաջացման (օրենսդրությամբ սահմանված իրադարձության առաջացման) օրը:
12. Սահմանված չափից ավելի վճարված գումարները ԱՀՔ-ում հաշվառվում են այն մաքսային փաստաթղթի գրանցման ամսաթվով, որով առաջացել են նշված գումարները:
13. Ճշգրտված փաստաթղթերի հիման վրա մաքսային պարտավորությունների նվազեցման դեպքում ԱՀՔ-ում հաշվառված պարտավորությունների և ճշգրտված փաստաթղթերի հիման վրա հաշվառված մաքսային պարտավորությունների դրական տարբերությունը ԱՀՔ-ում հաշվառվում է որպես՝ սահմանված չափից ավելի վճարված գումար:
14. Նույն օրը մեկ մաքսային հայտարարագրի կամ որպես մաքսային հայտարարագիր կիրառվող այլ փաստաթղթի շրջանակներում մեկից ավելի ճշգրտման դեպքում՝ մաքսային պարտավորության հաշվառման համար հիմք է ընդունվում այդ օրվա ընթացքում ներկայացված վերջին ճշգրտված մաքսային փաստաթղթի հիման վրա առաջացած մաքսային պարտավորությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում մաքսային պարտավորությունները հաշվառվում են ճշգրտված և նախորդ մաքսային փաստաթղթում արտացոլված գումարների դրական կամ բացասական տարբերության չափով։
15. ԱՀՔ-ում հաշվառված մաքսային պարտավորությունները մարվում են մաքսային միասնական հաշվում առկա կանխավճարների գումարների հաշվին` հետևյալ հերթականությամբ՝
1) մինչև մաքսային պարտավորությունների մարման վերջնաժամկետը՝ եթե մաքսային պարտավորություններ վճարողը սահմանել է պարտավորությունների մարման համապատասխան հերթականություն (ծրագրային հրահանգ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 874-Ն որոշմանը համապատասխան․
2) ինքնաշխատ եղանակով՝ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ժամկետներում։
16. Կատարված (մարված) մաքսային պարտավորությունների հաշվառումը ԱՀՔ-ում կատարվում է՝
1) «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» և «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց ստուգման» (մաքսային փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Կանաչ ուղի» միջերեսային արտացոլում) մաքսային հսկողության ընթացակարգերի դեպքում՝ մաքսային հայտարարագրի կամ որպես մաքսային հայտարարագիր կիրառվող այլ փաստաթղթի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը՝ մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանելի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը.
2) «Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» (մաքսային փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» միջերեսային արտացոլում) մաքսային հսկողության ընթացակարգի դեպքում՝ փաստաթղթային ստուգման և (կամ) մաքսային զննման վերաբերյալ ցուցումների առնչությամբ մաքսային հսկողության ակտում էլեկտրոնային համակարգով մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից համապատասխան նշագրումների (մաքսային հսկողության իրականացման ցուցումների) կատարման պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը՝ մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանալի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը.
3) մաքսային փաստաթղթի ճշգրտման դեպքում՝ ճշգրտման գրանցման պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը՝ մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանալի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը.
4) ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության արդյունքներով մաքսային պարտավորությունների ձևավորման դեպքում՝ պարտավորությունների ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթի՝ անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը՝ մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանալի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը.
5) մաքսային պարտավորությունների վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման դեպքում մաքսային պարտավորությունների հաշվառումը ԱՀՔ-ում իրականացվում է հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ հետաձգման դեպքում՝ հետաձգման ժամանակահատվածի ավարտի օրվան հաջորդող օրը, իսկ տարաժամկետման դեպքում՝ վճարման պարբերական ժամկետի յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտի օրվան հաջորդող օրը մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանալի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը.
6) Սույն կարգի 11-րդ կետում նշված պարտավորությունների դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված իրադարձության առաջացման օրը՝ մաքսային միասնական հաշվում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում, իսկ մաքսային միասնական հաշվին բավարար դրամական միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 921-Ն որոշմամբ սահմանված կարգով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին տրամադրվող տվյալների հասանալի դառնալու պահից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 15 րոպեն լրանալը:
17. Մաքսային միասնական հաշվին կատարված վճարումների՝ Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգից ստացված տվյալների հետ համադրումը ԱՀՔ-ում կատարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգից ստացված՝ մաքսային միասնական հաշվին համապատասխան դրամական միջոցների մուտքագրման մասին տեղեկատվության հիման վրա՝ մուտքագրման ամսաթվով:
18. Մաքսային պարտավորությունների գումարները սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ԱՀՔ-ում ինքնաշխատ հաշվարկվում է տույժ` «Մաքսային կարգավորման մասին» օրենքին, «Պետական տուրքի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան:
19. Եթե ներկայացված ճշգրտված մաքսային փաստաթղթով մաքսային պարտավորությունների ճշգրտման արդյունքում նվազում կամ ավելանում է մաքսային պարտավորությունների գումարը, ապա մաքսային փաստաթղթերի ճշգրտման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվան հաջորդող օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ԱՀՔ-ում հաշվառված տույժը վերահաշվարկվում է` նվազեցված կամ ավելացված մաքսային պարտավորությանը համամասնորեն, որի նկատմամբ հաշվարկվել է տույժ։
20. Մաքսային պարտավորությունների ճշգրտման արդյունքում պակասեցված (վերահաշվարկված) և նախկինում մարված տույժերի գումարներն ինքնաշխատ փոխանցվում են մաքսային միասնական հաշվին՝ որպես կանխավճարի գումարներ՝ փոխանցման օրվա դրությամբ հաշվառվելով ԱՀՔ-ում։
21. Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կողմից կամ դատական ակտով վարչական տուգանքների անվավեր ճանաչման դեպքում կատարվում է ԱՀՔ-ում հաշվառված տուգանքների գումարների վերահաշվարկ՝ բողոքարկման հանձնաժողովի որոշման կամ համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելու ամսաթվով, իսկ վերահաշվարկված գումարներն ինքնաշխատ փոխանցվում են մաքսային միասնական հաշվին՝ փոխանցման օրով հաշվառվելով ԱՀՔ-ում:
Ձև
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ
|
Գործառնության բովանդակությունը (տեսակը) |
Մաքսային պարտավորություն | ||||||
|
Մաքսային փաստաթղթի տեսակը |
Մաքսային փաստաթղթի գրանցման համարը |
Մաքսային փաստաթղթի ամսաթիվը, ժամը |
Հաշվարկված մաքսային պարտավորության տեսակը |
Մաքսային պարտավորության ավելացումը/պակասեցումը |
Մաքսային պարտավորության կարգավիճակը |
Մաքսային պարտավորության կարգավիճակի ամսաթիվը | |
|
Վճարումներ |
Տույժերի հաշվարկ | ||||||||
|
Վճարահաշվարկային կազմակերպություններ |
Գանձապետական համակարգ |
Պարտավորության մարման վերջնաժամկետի ամսաթիվը, ժամը |
Գումարի չափ, որի նկատմամբ հաշվարկվում է տույժը |
Ուշացված օրերի քանակը |
Հաշվարկված տույժի չափը | ||||
|
Փաստաթղթի համարը |
Ամսաթիվը, ժամը |
Գումարը |
Փաստաթղթի համարը |
Ամսաթիվը, ժամը |
Գումարը | ||||
|
Կանխավճարի վերադարձ |
Մնացորդ | ||||||||
|
Վերադարձման դիմումի համարը |
Վերադարձման դիմումի ամսաթիվը, ժամը |
Վերադարձման ներկայացված գումարի չափը |
Վերադարձման ամսաթիվը, ժամը |
Վերադարձված գումարի չափը |
Վճարահաշվարկային կազմակերպությունների տվյալներով |
Գանձապետական համակարգից ստացված տվյալներով |
Վճարման ապահովման գումար | ||
|
Պարտա-վորության չափ |
Կանխավճար |
Պարտա-վորության չափ |
Կանխավճար | ||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|