ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«20» օգոստոսի 2026 թ. |
N 888-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԻՆՉԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՎԱՐՏԸ, «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՐԱՆՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 186.4-րդ հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ
1. Սահմանել «Մինչև «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ավարտը, «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց առաքման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից դրանց դուրսբերման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմնին տրամադրվող ծանուցման ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
8/20/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «20» օգոստոսի 2026 թ. N 888-Ն հրամանի |
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ
«ՄԻՆՉԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՎԱՐՏԸ, «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՐԱՆՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
|
1. Ծանուցման գրանցման համարը (լրացվում է մաքսային մարմնի կողմից) |
||||||||
|
2. Ծանուցման ներկայացման ամսաթիվը |
||||||||
|
3. Էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանումը |
||||||||
|
4. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում գրանցման համարը |
||||||||
|
5. Էլեկտրոնային առևտրի ապրանքները ստացող ֆիզիկական անձի | ||||||||
|
1) անունը, ազգանունը |
||||||||
|
2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
||||||||
|
6. Էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերման գործարքը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (փաստաթղթի անվանում, համար, ամսաթիվ) |
||||||||
|
7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց առաքման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքից դուրսբերման ամսաթիվը |
||||||||
|
8. Էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ տեղեկությունները. | ||||||||
|
N |
Մաքսային հայտարա-րագրի համարը |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկարագրերը |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ 10 նիշի մակարդակով |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների գտնվելու վայրի հասցեն |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների առաքման վայրի հասցեն | |||
|
9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձման դեպքում այդպիսի ապրանքների վերաբերյալ տեղեկությունները. | ||||||||
|
N |
Սույն ծանուցման 8-րդ բաժնի տողի համարը |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձման ամսաթիվը |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները (անվանում, համար, ամսաթիվ) |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձի ծանուցման ամսաթիվը |
Այն պահեստային տարածքի վայրի հասցեն, որտեղ տեղակայվել են էլեկտրոնային առևտրի վերադարձված ապրանքները | |||
|
10. Էլեկտրոնային առևտրի օպերատորի լիազորված անձի | ||||||||
|
1) անունը, ազգանունը |
||||||||
|
2) ստորագրությունը |
||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|