ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«06» օգոստոսի 2026 թ. |
N 842-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) նախաբանում «7-րդ» բառերը փոխարինել «6-րդ» բառերով,
2) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում.
ա. լրացնել նոր` 7.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների շնագիտական բաժնի (կենտրոնի), օպերատիվ-տեխնիկական բաժնի և արագ հակազդման բաժնի պաշտոնների համար դիմած մասնակիցները չեն մասնակցում Ընդունելության թեստավորման փուլին: Սույն կետում նշված մասնակիցներն Ընդունելության թեստավորման փոխարեն անցնում են ֆիզիկական պատրաստվածության ստուգում:»,
բ. լրացնել նոր` 46.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«46.1. Սույն կարգի 7.1-ին կետում նշված մասնակիցները համարվում են թեստավորման փուլը հաղթահարած, եթե ֆիզիկական պատրաստվածության ստուգման արդյունքով ստացել են անցողիկ` ֆիզիկական պատրաստվածության պահանջների գնահատականների հանրագումարի հնարավոր առավելագույնի առնվազն 70% գնահատական:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
8/19/2026 |
Է. ՀակոբՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական: