ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«06» օգոստոսի 2026 թ. |
N 843-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 95-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) նախաբանում «13-րդ» բառը փոխարինել «15-րդ» բառով,
2) Հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում.
ա. 8-րդ կետում «Դասընթացի առարկան» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․
| « |
|
», |
բ. լրացնել նոր` 19.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Մինչև «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-146-Ն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) զբաղեցնելու համար ձևավորված մաքսային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»,
գ. լրացնել նոր` 28.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«28.1. Մինչև «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-146-Ն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված մաքսային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված պատրաստման հավաստագրերը տրամադրվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
8/19/2026 |
Է. ՀակոբՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|