ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 840-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.08.2026
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«06» օգոստոսի 2026 թ.

N 840-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) նախաբանում «13-րդ» բառը փոխարինել «15-րդ» բառով,

2) Հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում.

ա. 8-րդ կետում «Դասընթացի առարկան» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենք

«Հարկային ծառայության մասին» օրենք

Արագ հակազդման ոլորտի վերաբերյալ համապատասխան թեմաներ

Օպերատիվ-տեխնիկական ոլորտի վերաբերյալ համապատասխան թեմաներ

»,

 

բ. լրացնել նոր` 19.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Մինչև «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) զբաղեցնելու համար ձևավորված հարկային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»,

գ. լրացնել նոր` 28.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«28.1. Մինչև «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված հարկային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված պատրաստման հավաստագրերը տրամադրվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

8/19/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական: