ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«06» օգոստոսի 2026 թ. |
N 844-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) նախաբանում «11-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ» բառերով,
2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում.
ա. 10-րդ կետում «Դասընթացի թեման» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․
| « |
|
», |
բ. 48-րդ կետում «սույն որոշման հավելված 2-ով» բառերը փոխարինել «սույն հրամանի N 2 հավելվածով» բառերով,
գ. լրացնել նոր` 49-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«49. Մինչև «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-146-Ն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված մաքսային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված պատրաստման հավաստագրերը տրամադրվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
8/19/2026 |
Է. ՀակոբՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|