ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 844-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.08.2026
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«06» օգոստոսի 2026 թ.

N 844-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) նախաբանում «11-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ» բառերով,

2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում.

ա. 10-րդ կետում «Դասընթացի թեման» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենք

«Մաքսային ծառայության մասին» օրենք

Շնավարժության գործունեության և կինոլոգիայի ոլորտի վերաբերյալ համապատասխան թեմաներ

»,

 

բ. 48-րդ կետում «սույն որոշման հավելված 2-ով» բառերը փոխարինել «սույն հրամանի N 2 հավելվածով» բառերով,

գ. լրացնել նոր` 49-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«49. Մինչև «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-146-Ն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված մաքսային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված պատրաստման հավաստագրերը տրամադրվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

8/19/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական: