ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2026
Ընդունող մարմին
Մասիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.08.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2026 թվականի N 239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -14

 

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

14.08.2026 թ.

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Մասիս համայնքի

ավագանու «14» «08» 2026 թ.

թիվ 239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1

 

1․ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Վերը նշված ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը իր հերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։

 2․ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը` առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ)։ Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Այսինքն՝ համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման գործընթացն առաջնորդվելու է արդեն իսկ կազմված համայնքի ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով: Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ համայնքի ՄԺԾԾ նախագծի մշակումը նույնպես, ինչպես և տարեկան բյուջեի նախագծի մշակումը, համայնքի բյուջետային գործընթացի լիիրավ փուլ է համարվում։

3․ Մասիս համայնքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ՝ ՄԺԾԾ) լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, հանդիսանում է Մասիս համայնքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը և հանդիսանում է ելակետ՝ նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:

4․ ՄԺԾԾ-ն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է 2027-2029 ֆինանսական տարիների համար ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում, որը միտված է համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնելու համայնքին առավել արդյունավետ գեներացնել եկամուտները։

5․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացմամբ պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

6․ Մասիս համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախագծվել է` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:

 

Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները

 

7․ Մասիս համայնքի 2027-2029թթ. համար նախանշված ծրագրերի իրականացումը հիմնվելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու՝

1) Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետվողականությունը.

2) Հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը.

3) Մարդու իրավունքների պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը.

4) Անվտանգ, առողջ և հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայրի ստեղծումը.

5) Աղբահանության կազմակերպման և կարգավորման բարելավումը.

6) Երիտասարդական և սպորտային ծրագրերի միջոցով բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի խթանումը.

7) Համայնքային ենթակայության առողջապահական հիմնարկների սպասարկման որակի բարելավման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև դրանց հիմնանորոգումը և ժամանակակից ստանդարտներին հասցնելը.

8) Նախադպրոցական հաստատությունների մատչելիության և ներառականության հնարավորությունների ապահովումը.

9) Նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կառուցումն ու հիմնանորոգումը.

10) Մշակույթի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը, մշակութային կենտրոնների հիմնանորոգումը, մշակութային ծառայություններից օգտվելու ներառականության ապահովումը.

11) Շենքերի և բակային տարածքների բարեկարգումն ու բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը.

12) Բնակելի ֆոնդի վերանորոգումն ու պահպանումը.

13) Հանգստի գոտիների ստեղծումը, կանաչապատման աշխատանքների իրականացումը, կանաչապատ տարածքների ստեղծումը.

14) Նոր կառուցվող թաղամասերում ենթակառուցվածքների ստեղծումը.

15) Գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, համայնքի և գործարար միջավայրի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը.

16) Նախակրթական, կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովումը.

17) Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը.

18) Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը:

8․ Թվարկված ծրագրերը վերջնական չեն, յուրաքանչյուր տարի, ելնելով ֆինանսական հնարավորություններից ու նախորդ տարվա ծրագրերի ավարտական աստիճանից, դրանք ենթարկվում են փոփոխության, ինչպես նաև առաջանում են նոր առաջնահերթություններ:

 

ԳԼՈՒԽ 2

 

Մասիս համայնքի 2027-2029 թվականների կանխատեսվող եկամուտները

 

1 Մասիս համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծրագրով եկամուտները կանխատեսվել են՝

 

 1)

2027 թվականի համար՝ 10 454 692,1 հազար դրամ
 

Եկամուտներ

10 454 692,1 հազար դրամ
 

ծախսեր՝

 

 2)

2028 թվականի համար՝  
 

եկամուտներ՝

10 614 845,8 հազար դրամ
 

ծախսեր՝

10 614 845,8 հազար դրամ

  3)

2029 թվականի համար՝  
 

եկամուտներ՝

10 785 944,9 հազար դրամ
 

ծախսեր՝

10 785 944,9 հազար դրամ

 

 Եկամուտների կանխատեսում

 

1․ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27․1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եկամուտները շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ «եկամուտների ստացման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով համայնքի եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ»։

 2․ Մասիս համայնքի 2027-2029 թվականների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 10 454 692,1 հազար դրամ, 10 614 845,8 հազար դրամ և 10 785 944,9 հազար դրամ:

 3. Հատկանշանական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես հարկ է նկատել Մասիս համայնքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից:

Ծրագրով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։

 

 Հարկեր և տուրքեր

 

 4. Հարկային եկամուտները 2027 թվականի համար կանխատեսվել են 3 511 336,0 հազար դրամի չափով կամ 2026 թվականի համար հաստատված ցուցանիշից 1 503 037,6 հազար դրամով կամ 75,1 % -ով ավելի, 2028 թվականի համար՝ 3 673 799,7 հազար դրամ կամ 4,6 %-ով ավելի 2027 թվականի նկատմամբ, 2029 թվականին՝ 3 844 731,3 հազար դրամ կամ 4,7 %-ով ավելի 2028 թվականի նկատմամբ:

 5. Փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2027 թվականին նախատեսվում է հավաքագրել 2 091 731,8 հազար դրամ, որը 2026 թվականի հաստատված ցուցանիշի նկատմամբ աճել է 916 683,4 հազար դրամով, 2028 թվականին 2027 թվականի նկատմամբ ավել է նախատեսված 104 586,6 հազար դրամով, 2029 թվականին 2028 թվականի նկատմամբ ավել է նախատեսվել 109 815,9 հազար դրամով:

6. Տեղական տուրքերի գծով 2027 թվականին նախատեսվել են 217 035,8 հազար դրամի մուտքեր, 2026 թվականին նախատեսված 189 186,8 հազար դրամի դիմաց կամ 27 849,0 հազար դրամով ավելի, 2028 թվականին նախատեսվել է 218 058,8 հազար դրամ, 2029 թվականին նախատեսվել է 219 163,2 հազար դրամ: 7. Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2027-2029 թվականների համար կանխատեսվել է համապատասխանաբար՝ 16 500,0 հազար դրամ, 17 000,0 հազար դրամ, 17 500,0 հազար դրամ։

 

Պաշտոնական դրամաշնորհներ

 

8. Հիմք ընդունելով ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ 2027-2029 թվականներին ծրագրվել են տարեկան 5 228 947,1 հազար դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ, որը 2026 թվականի հաստատված բյուջեից ավել է 1 038 551,9 հազար դրամ: Ընդ որում.

1) ՀՀ պետական բյուջեից 2027-2029 թվականների համար ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսվել է 5 225 896,7 հազար դրամ.

2) Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաների) գծով նախատեսվել է 3050,4 հազար դրամ՝ երաժշտական դպրոցների ազգային, լարային նվագարանների ուսուցմանն ուղղված ծախսերի փոխհատուցման նպատակով:

 

Այլ եկամուտներ

 

9. Այլ եկամուտները 2027 թվականին ծրագրվել են 489 409,0 հազար դրամ՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված 591 299,9 հազար դրամի դիմաց կամ 101 890,9 հազար դրամով պակաս՝ պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ։ Ընդ որում.

1) Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և գույքի վարձակալությունից ակնկալվող եկամուտները 2027 թվականի համար նախատեսվել է 144 896,1 հազար դրամ 2026 թվականի 85 935,9 հազար դրամի համեմատ կամ 58 960,2 հազար դրամով ավելին: Նախատեսված ցուցանիշը կպահպանվի նաև 2028-2029 թվականների համար.

2) Տեղական վճարների գծով 2027 թվականին նախատեսվել է 328 512,9 հազար դրամ՝ 2026 թվականի 505 364,0 հազար դրամի համեմատ կամ 176 851,1 հազար դրամով պակաս.

3) Տեղական վճարների գծով նախատեսված ցուցանիշը ներառում է նաև աղբահանության վճարը, որը ծրագրվել է 258 860,0 հազար դրամի չափով 2026 թվականի նույն ցուցանիշից 32 084,5 հազար դրամով կամ 14,1 %-ով ավելի, 2028 թվականին 2027 թվականի նկատմամբ նախատեսվել է 0,6 %-ի աճ, 2029 թվականին 2028 թվականի նկատմամբ 0,5 %-ի աճ.

4) Համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարների գծով ծրագրվել է 3 000,0 հազար դրամի մուտքեր.

5) Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և նկարչական ) ծառայություններից օգտվողների համար՝ 21 052,9 հազար դրամ ծառայության վճար.

6) Անասնաբույժի ծառայության դիմաց վճար՝ 600,0 հազար դրամ.

7) Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 25 000,0 հազար դրամ.

8) տեղական վճարներ ճարտարապետներից՝ 19 000,0 հազար դրամ.

9) Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների գծով նախատեսվել է 5 000,0 հազար դրամ.

10) Բնակչության հատուկ սպասարկումից մուտքերը կանխատեսվել է 12 000,0 հազար դրամ.

11) Նախատեսվում է նաև բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացումներ ֆոնդային մաս 2027 թվականին 900 000,0 հազար դրամ կամ վարչական բյուջեի եկամուտների 9,7 %-ի չափով, 2028 թվականին 900 000,0 հազար դրամ կամ վարչական բյուջեի եկամուտների 9,6 %-ի չափով և 2029 թվականին 900 000,0 հազար դրամ կամ վարչական բյուջեի եկամուտների 9,4 %-ի չափով՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:

 10․ Համայնքի 2027-2029թթ բյուջեի մուտքերի կանխատեսումը ներկայացված է աղյուսակ 1-ում։

 

 ԳԼՈՒԽ 3

 

 Հարկաբյուջետային ռիսկեր

 

1. ՄԺԾԾ-ի հիմքում դրված hարկաբյուջետային կանխատեսումները հիմնված են մի շարք ենթադրությունների և հիմնական դատողությունների վրա, որոնց համար օգտագործվել է տվյալ պահի դրությամբ առկա և հասանելի ամբողջ տեղեկատվությունը: Ինչպես ցանկացած կանխատեսում, հարկաբյուջետային կանխատեսումները նույնպես պարունակում են ռիսկեր՝ պայմանավորված այն բանով, որ փաստացի իրադարձությունները կարող են տարբերվել սպասումներից: 2027-2029թթ. ՄԺԾԾ հիմնական հարկաբյուջետային ռիսկերը հիմնականում վերաբերում են համաշխարհային տնտեսական անկման կամ ճգնաժամի առաջացման հավանականությանը, աշխարհաքաղաքական իրավիճակով, այդ թվում տարածաշրջանային ռազմական հակամարտությունների առկայությամբ, ինչպես նաև լրացուցիչ ծախսեր առաջանալու անհրաժեշտության կամ հարկային եկամուտների հավաքագրման սպասվածից ցածր լինելու հետևանքներով ֆինանսավորման կարիքի առաջացմանը։ Միաժամանակ, տարբեր ռիսկերի առարկայացման պարագայում կկիրառվի հասանելի գործիքները եկամտային ներուժի բարձրացման նպատակով, կճշգրտվեն ծախսային առաջնահերթություններն ու շրջանակը, իսկ հարկաբյուջետային կայունության ռիսկերի առարկայացման դեպքում՝ կվերանայվի հարկաբյուջետային շրջանակը։ Բացի այդ, առաջացող ռիսկերին դիմագրավելու տեսակետից յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեում կնախատեսվեն լրացուցիչ «բարձիկներ» պահուստային ֆոնդերում։

 

 ԳԼՈՒԽ 4

 

 Ծախսերի կանխատեսում

 

1․ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27․1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ համայնքի ծախսային քաղաքականությունը պետք է պարունակի տեղեկություններ «ծախսային գործոնների, այդ թվում ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումների, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա»։

 2. Մասիս համայնքի 2027-2029 թվականների ծախսերը ծրագրվել են 2027 թվականին՝ 10 454 692,1 հազար դրամի չափով, 2028 թվականին 10 614 845,8 հազար դրամի չափով և 2029 թվականին 10 785 944,9 հազար դրամի չափով։

3. 2027 թվականի ծախսերի ամբողջ ծավալի 88,3 %-ը կամ 9 229 692,1 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (ներառված չէ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կապիտալ ծախսերին հատկացումները), 11,7 %-ը կամ 1 225 000,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե)։

4. Մասիս համայնքի 2027-2029 թվականի ծախսերի ծրագրում նախնական պլանավորմամբ կապիտալ ելքերից են հանդիսանում օրենսդիր և գործադիր մարմիններ գործառական դասակարգման մասով 15 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,1 %-ը, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մասով 55 700,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,5 %-ը։ Համայնքում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման համար ծրագրվել է 235 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 2,2 %-ը։ Համայնքի բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար՝ 20 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,1 %-ը։ Համայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների 3 տարիների ծախսը ծրագրվում է 1 730 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 13,8 %-ը, բնակարանային շինարարության ոլորտում նախատեսված է 50 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,5 %-ը, համայնքային զարգացման ծրագրերին ուղղված է 199 300,0 հազար դրամ, կամ 1,9 %-ը, ջրամատակարարման համար առաջիկա 3 տարիներին նախատեսված է 80 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,7 %-ը, արտաքին լուսավորության աշխատանքների համար ծրագրվել է 20 000,0 հազար դրամ, կամ ծրագրի 0,2 %-ը, հանգստի և սպորտի ծառայությունների մասով նախատեսվել է 50 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,2 %-ը, համայնքում հասարակական շենքերի կառուցման և կապիտալ նորոգման համար նախատեսված է 35 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 0,3 %-ը։ Համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների 3 տարիների ծախսը նախատեսվում է 385 000,0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 10,5 %-ը։

5. Ծրագրով նախատեսվել է պահուստային ֆոնդ 2027 թվականի համար 2 587 572,2 հազար դրամի չափով, որից հատկացումը ֆոնդային բյուջե կազմում է 900 000.0 հազար դրամ, հատկացման նույն չափը կպահպանվի նաև 2028, 2029 թվականներին:

6. Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանում ծրագրով ծախսերը ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով նախորդ և ընթացիկ տարվա ծախսերը: Այս ծրագրով նախագծում 2027 թվականին ծախսեր են նախատեսվել 1 343 777,0 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի շուրջ 12,8 %–ը: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝ 857 553,0 հազար դրամ: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկը իրականացվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 9-ի N 333-Ա որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա: Պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 286 000,0 հազար դրամ: Էներգետիկ ծառայությունները ներառում են էլեկտրոէներգիայի և ջեռուցման ծախսերը, որոնք հաշվարկվել են հիմք ընդունելով նախորդ տարիների փաստացի ծախսերի ծավալների միջին ցուցանիշները, մասնավորապես, այս հոդվածով 2027 թվականին նախատեսվել է 55 000,0 հազար դրամ: Կոմունալ ծառայությունները ներառում են ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև վարչական շենքերի միջատազերծման հետ կապված ծախսերը և ծրագրվել են 7 000,0 հազար դրամի չափով: Կապի ծառայությունները ներառում են քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային և փոստային ծառայությունները: Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այս հոդվածը ներառող բոլոր ծառայությունների համար ընդհանուր նախատեսվել է 10 076,0 հազար դրամ։ Ապահովագրական ծախսերը նախատեսվել են 1 500,0 հազար դրամի չափով՝ հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, սահմանված գները և Մասիսի համայնքապետարանում հաշվառված մեքենաների քանակը։ Ներքին գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել է 500,0 հազար դրամ, իսկ Արտասահմանյան գործուղումների գծով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 235-Ն որոշմամբ սահմանված նորմերը, ընթացիկ տարվա փաստացի ծախսերը, 2026 թվականին ծրագրված քանակական ցուցանիշները, նախատեսվել է 5 000,0 հազար դրամ հաշվի առնելով կանխատեսվող գործուղումների քանակը։ Համակարգչային ծառայությունների գծով ծրագրվել է 3 410,0 հազար դրամ՝ համակարգչային կառավարման տեղեկատվական համակարգչի սպասարկման, ինտերնետային կայք էջի սպասարկման և հաշվապահական հաշվառման ծրագրի սպասարկման համար: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 2 000,0 հազար դրամ: Թերթերի և ամսագրերի ձեռքբերման համար՝ 250,0 հազար դրամ։ Ներկայացուցչական ծախսերի գծով ծրագրվել է 5 000,0 հազար դրամ` հաշվի առնելով տարվա ընթացքում հաճախակի համայնքապետարան այցելող պատվիրակությունները: Ընդհանուր բնույթի ծառայությունների գծով նախատեսվել է 12 400,0 հազար դրամ՝ քաղաքապետարանի աշխատակազմում փաստաթղթերի արխիվացման, կարման և կազմման, ինչպես նաև համակարգչային, հեռախոսային և կոնֆերենց համակարգերի սպասարկման ծառայությունների համար: Մասնագիտական ծառայությունների գծով նախատեսվել է 2 600,0 հազար դրամի չափով ծախս՝ հիմնականում համայնքապետարանի և վարչական նստավայրերի ջեռուցման համակարգերի հակահրդեհային ծառայության և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության համար: Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծրագրվել է 8 000,0 հազար դրամ` համայնքապետարանի և վարչական նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման համար: Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծրագրվել է 10 500,0 հազար դրամ` որը ներառում է համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների, գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների ընթացիկ նորոգումը և պահպանումը։ Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով ծախսերը ծրագրվել են 14 340,0 հազար դրամ, որը նախատեսվել է հաշվի առնելով գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Տրանսպորտային նյութերը ծրագրվել են 30 948,0 հազար դրամի չափով, որը նախատեսված է համայնքին պատկանող շահագործվող ավտոմեքենաների, ինչպես նաև որոշ բաժինների առանձնահատկություններով պայմանավորված աշխատակիցների անձնական ավտոմեքենաների ծառայողական նպատակներով օգտագործմանը հատկացվող վառելիքի համար։ Կենցաղային և հանրային սննդի ծառայությունների գծով նախատեսվել է 4 000,0 հազար դրամ, որը հիմնականում նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով: Հատուկ նպատակային այլ նյութերի գծով ծրագրվել է 3 700,0 հազար դրամ։ Այլ նպաստներ բյուջեից հոդվածով նախատեսվել է 8 000,0 հազար դրամ, որպես դրամական փոխհատուցում Մասիս համայնքի ավագանու անդամներին: Պարտադիր վճարների գծով՝ համայնքի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների տեխնիկական զննման ծախսերի և տուրքերի վճարման համար ծրագրվել է 1 000,0 հազար դրամ, գույքի ձեռք բերման համար նախատեսված ծախսերը՝ 15 000,0 հազար դրամ։

7. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ծրագրով նախատեսվել է 13 848,0 հազար դրամ համայնքների եկամուտների կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման համար։

 8․ Ընդհանուր բնույթի հանրային ծառությունների ծրագրով նախատեսվել է 2 142 120,0 հազար դրամ, որը նախատեսված է բանկային ծառայությունների մատուցման համար՝ 8 000,0 հազար դրամ, համայնքի բոլոր բնակավայրերում տեղադրված տեսախցիկների անխափան աշխատանքն ապահովելու համար ինտերնետ կապի ծառայության համար 3 000,0 հազար դրամ, քաղաքացիների սպասարկման գրասենյակի հերթագրման սարքի ծրագրային սպասարկման համար՝ 504,0 հազար դրամ, լրատվական ծառայությունների ձեռք բերման համար՝ 5 300,0 հազար դրամ, ամանորյա տոնական լուսավորման համար՝ 40 000,0 հազար դրամ, քաղաքի գլխավոր տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման համար՝ 1 000,0 հազար դրամ, տրանսպորտային ծառայությունների համար՝ 20 000,0 հազար դրամ, ուսանողներին տեղափոխող տրանսպորտային ծառայության համար 80 000,0 հազար դրամ, համայնքում առկա տեսադիտման սարքերի կարգաբերման ծառայության սպասարկման համար՝ 6 000,0 հազար դրամ, պահնորդական ծառայության համար՝ 4 340,0 հազար դրամ։ Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի քարտեզագրման, չափագրման ծառայությունների համար՝ 20 000,0 հազար դրամ, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գնահատման համար՝ 2 500,0 հազար դրամ, համայնքային սեփականության շենքերի, շինությունների սեյսմիկ հետազոտության համար՝ 3 000,0 հազար դրամ։ Զորակոչի և զորահավաքի ժամանակ համայնքի կողմից զորակոչիկներին առաջնային անհրաժեշտության պարագաների տրամադրման համար 17 000,0 հազար դրամ, տոնական և հիշատակի օրերի և այլ դեպքերի համար նախատեսվել է ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերմանը՝ 6 000,0 հազար դրամ, դրոշների ձեռք բերման համար՝ 2 000,0 հազար դրամ։ ,,Մասիսի կոմունալ տնտեսություն և բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ին համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային ենթակայության շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման համար սուբսիդիա՝ 90 000,0 հազար դրամ, գերեզմանների սպասարկման և պահպանման համար դրամաշնորհ՝ 188 000,0 հազար դրամ։ Հայաստանի համայնքների միավորմանը անդամավճար՝ 2 000,0 հազար դրամ, Մասիսի ՏՏ զարգացման հիմնադրամին նվիրատվություն՝ 71 712,0 հազար դրամ, նվիրատվություն համայնքում գործող այլ ՀԿ-ներին՝ 4 000,0 հազար դրամ։ Այլ հարկեր՝ 100,0 հազար դրամ, պարտադիր վճարներին՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի իրավունքի գրանցման և դատական հայցադիմումների համար 4 500,0 հազար դրամ, վարչական սարքավորումների ձեռք բերման համար՝ 50 000,0 հազար դրամ, այլ սարք սարքավորումների ձեռք բերման համար՝ 5 700,0 հազար դրամ:

9․ Գյուղատնտեսության ոլորտում անասնաբույժներին աշխատավարձ՝ 28 800,0 հազար դրամ, պարգևատրում՝ 9 600,0 հազար դրամ, արտեզյան հորերի պոմպերի էներգետիկ ծախսերի համար՝ 18 000,0 հազար դրամ, հակակարկտային կայանի սպասարկման համար՝ 2 000,0 հազար դրամ։

10․ Ոռոգման ոլորտում 2027 թվականին նախատեսվել է 235 000 հազար դրամ համայնքում ոռոգման համակարգերի կառուցման և հիմնանորոգման համար։

11․ Նավթամթերք և բնական գազ ծրագրով նախատեսվել է 20 000,0 հազար դրամ համայնքում գազաֆիկացման աշխատանքների համար։

12․ Ճանապարհների վերանորոգում, բարեկարգում և պահպանում ծրագրերով 2027 թվականին նախատեսվել է 550 000,0 հազար դրամ։

13․Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրին 2027 թվականին նախատեսվել է 650 142,5 հազար դրամ՝ աղբահանության վճարների հավաքագրումն իրականացնող պայմանագրային աշխատողների աշխատավարձի և Մասիս համայնքի աղբահանության, չնախատեսված վայրերից աղբի հեռացման և սանիտարական մաքրման համար, ինչպես նաև աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման ծրագրի սպասարկման համար:

14․Շրջակա միջավայրի պաշտպանություն ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 72 223,4 հազար դրամ համայնքի կանաչապատ տարածքների խնամքի և համայնքում թափառող կենդանիների վնասազերծումը կազմակերպելու համար:

15․Բնակարանային շինարարություն ծրագրով նախատեսվել է 50 000,0 դրամ՝ բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման և բազմաբնակարան շենքերի դռների և պատուհանների արդիականացման համար։

16․Համայնքային զարգացում ծրագրով 2027 թվականին նախատեսվել է ընդհանուր 199 300,0 հազար դրամ՝ որն ուղղվելու է մասնակցային բյուջետավորում ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև համայնքի զարգացման այլ ծրագրերի։

17․Ջրամատակարարում ծրագրում նախատեսվել է 25 000,0 հազար դրամ համայնքում խմելու ջրագծերի նորոգման աշխատանքների համար։

18․ Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 235 000,0 հազար դրամ արտաքին լուսավորության ցանցի պահպանման և ընդլայնման համար, որից էներգետիկ ծախսերի համար՝ 170 000,0 հազար դրամ, ցանցի սպասարկման պահպանման համար 45 000,0 հազար դրամ, համայնքում լուսավորության ցանցի ընդլայնման համար 20 000,0 հազար դրամ:

19․ Առողջապահություն ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 7 000,0 հազար դրամ համայնքում գործող բուժամբուլատորիաներին աջակցություն տրամադրելու համար։

20․Սպորտային միջոցառումների կազմակերպում ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 88 500,0 հազար դրամ, որից համայնքում առկա այգիների և խաղահրապարակների նստարանների ընթացիկ նորոգման համար 2 000,0 հազար դրամ, սպորտային միջոցառումների համար նյութերի ձեռք բերում՝ 5 000,0 հազար դրամ, սպորտի բնագավառում տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ ձեռք բերած մարզիկներին և մարզիչներին պարգևատրելու համար 30 000,0 հազար դրամ և պատվոգրերի ձեռք բերման համար 1 500,0 հազար դրամ:

21․ Գրադարանային ծառայություններ ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 67 000,0 հազար դրամ ,,Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ,,-ին սուբսիդիա տրամադրելու համար։

22․ Մշակույթի տներ ծրագրով նախատեսված 97 000,0 հազար դրամն ուղղվելու է համայնքում գործող մշակույթի տների պահպանման ծախսերին։

23․ Այլ մշակութային միջոցառումների կազմակերպում ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 140 500,0 հազար դրամ՝ համայնքում միջոցառումների անցկացման համար:

24․ Կրոնական և հասարակական այլ ծառայություններ ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 3 000,0 հազար դրամ համայնքի եկեղեցիներին նվիրատվություն տալու համար։

25․ Նախադպրոցական ուսուցում ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 1 405 000,0 հազար դրամ, որից համայնքում գործող թվով 27 նախադպրոցական հիմնարկներ հաճախող գրեթե 2600 երեխաների պահպանման ծախսերին կհատկացվի սուբսիդիա 1 365 000,0 հազար դրամ, բյուջեից հատկացումները նախատեսվել են հաշվի առնելով երեխայի սննդի նորմատիվի պահպանումը՝ յուրաքանչյուրին օրական 520 դրամ հաշվարկով։ 2027 թվականին ծրագրվում է նաև համայնքում գործող մի շարք մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում, որի համար նախատեսվել է՝ 40 000,0 հազար դրամ։

26․ Միջնակարգ կրթության ծրագրով 2027 թվականին նախատեսվում է 40 809,0 հազար դրամ՝ համայնքում գործող հանրակրթական դպրոցներին աջակցություն տալու նպատակով, ինչպես նաև երեխաներին դպրոց տեղափոխող ավտոբուսների վարորդներին աշխատավարձ վճարելու համար:

27․ Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով 2027 թվականին նախատեսվել է 312 500,0 հազար դրամ: Ծրագիրը ներառում է համայնքի ենթակայության երաժշտական, սպորտի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և գեղարվեստի դպրոցների սուբսիդավորումը։

28․ Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով 2027 թվականին նախատեսվում է 111 000,0 հազար դրամ, որն ուղղվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության ծառայության իրականացմանը։

 Ընդհանուր առմամբ 2027 թվականի համար ներկայացված ընթացիկ ծախսերը ծրագրվում է նախատեսել նաև 2028 թվականին՝ սահմանելով համամասնորեն 0,5 % ծախսերի աճ 2027 թվականի նկատմամբ և 1,5 % ծախսերի աճ 2029 թվականին 2028 թվականի նկատմամբ:

29․Պահուստային ֆոնդը 2027 թվականի համար նախատեսվում է 2 587 572,2 հազար դրամ, որից հատկացում ֆոնդային բյուջե 900 000,0 հազար դրամ, 2028 և 2029 թվականներին ևս նախատեսվում է պահուստային ֆոնդ, որից յուրաքանչյուր տարի ևս 900 000,0 հազար դրամ հատկացում, որոնք կուղղվեն ֆոնդային բյուջեի կապիտալ ծախսերին:

30․Համայնքում իրականացվելիք ֆինանսապես ապահովված կապիտալ ծրագրերը ներկայացված են աղյուսակ 2-ում։

 

Մասիս համայնքի 2027- 2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի եկամուտները և իրականացվող կապիտալ ծախսերը ամփոփ տեսքով

 

Աղյուսակ 1

 

Համայնքի 2027-2029թթ բյուջեի մուտքերի կանխատեսումը

 

 

 

Հազար դրամ                Ծավալը բյուջեում %-ով

Հ/Հ

Մուտքերի անվանումը

2027թ․ կանխ

2028թ․ կանխ

2029թ․ կանխ

2027

2028

2029

1.

Բյուջետային մուտքեր՝ ընդամենը

9 554 692,10

9 714 845,80

9 885 945,0

     
 

Վարչական բյուջեի մուտքեր ընդամենը

9 229 692,10

9 389 845,80

9 560 945,0

96,60

96,65

96,72

2.

Գույքային հարկեր անշարժ գույքից

1 186 068,40

1 242 422,50

1 301 933,80

12,4

12,8

13,1

3.

Գույքահարկ փոխադրամիջոցներից

2 091 731,80

2 196 318,40

2 306 134,40

21,9

22,6

23,3

4.

Տեղական տուրքեր

217 035,80

218 058,8

219 163,2

2,3

2,2

2,1

5.

Պետական տուրքեր

16 500,00

17 000,00

17 500,00

0,2

0,2

0,2

6.

Այլ եկամուտներ

489 409,00

487 099,00

487 266,5

5,1

5,1

5,2

7.

Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ

5 228 947,10

5 228 947,10

5 228 947,10

54,7

53,9

52,8

 

Ֆոնդային բյուջեի մուտքեր ընդամենը

1 225 000,00

1 225 000,00

1 225 000,00

     

8.

Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարումից մուտքեր

325 000,00

325 000,00

325 000,00

3,4

3,3

3,3

9.

Վարչական և ֆոնդային բյուջեների տարեսկզբի մնացորդ

     

0,0

0,0

0,0

10.

Հատկացում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից

900 000,00

900 000,00

900 000,00

9,4

9,3

9,1

11.

Կապիտալ սուբվենցիաներ

0,00

0,00

0,00

0,0

0,0

0,0

 

Աղյուսակ 2

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐ

 

 

 

                                                                                                  հազար դրամ

   

2027թ.

2028թ.

2029թ.

Համայնքի բյուջե

Պետա-կան բյուջե

Համաֆի-նանսա-վորում

Գործա-ռական դասա-կարգում

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ

15 000,00

10 000,00

5 000,00

0,00

0,00

0,00

 

1.

Վարչական սարքավորումներ

15 000,00

10 000,00

5 000,00

     

01,1,1

 

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

55 700,00

30 000,00

20 000,00

0,00

0,00

0,00

 

2.

Վարչական սարքավորումներ

55 700,00

30 000,00

20 000,00

     

01,6,1

 

Ոռոգում

235 000,00

50 000,00

50 000,00

0,00

0,00

0,00

 

3.

Մասիս համայնքի բնակավայրերում ոռոգման ցանցերի կառուցում և հիմնանորոգում

235 000,00

50 000,00

50 000,00

     

04,2,4

 

Նավթամթերք և բնական գազ

20 000,00

30 000,00

100 000,00

0,00

0,00

0,00

 

4.

Մասիս համայնքի բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ

20 000,00

30 000,00

100 000,00

     

04,3,2

 

Ճանապարհային տրանսպորտ

480 000,00

600 000,00

650 000,00

0,00

0,00

0,00

 

5.

Մասիս համայնքում ասֆալտապատման աշխատանքներ

480 000,00

600 000,00

650 000,00

     

04,5,1

 

Բնակարանային շինարարություն

50 000,00

25 000,00

30 000,00

0,00

0,00

0,00

 

6.

Մասիս համայնքում բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում

50 000,00

25 000,00

30 000,00

     

06,1,1

 

Համայնքային զարգացում

199 300,00

140 000,00

160 000,00

0,00

0,00

0,00

 

 7.

Համայնքային զարգացման ծրագրեր

159 300,00

100 000,00

110 000,00

       

 8.

Մասնակցային բյուջետավորում

40 000,00

40 000,00

50 000,00

     

06,2,1

 

Ջրամատակարարում

25 000,00

25 000,00

30 000,00

0,00

0,00

0,00

 

9.

Մասիս համայնքում խմելու ջրագծերի կառուցում և հիմնանորոգում

25 000,00

25 000,00

30 000,00

     

06,3,1

 

Փողոցների լուսավորում

20 000,00

30 000,00

0,00

0,00

0,00

0,00

 

10.

Մասիս համայնքում փողոցների լուսավորության ցանցի կառուցում

20 000,00

30 000,00

       

06,4,1

 

Հանգստի և սպորտի ծառայություններ

50 000,00

55 000,00

30 000,00

0,00

0,00

0,00

 

11.

Սպորտի դպրոցի կառուցում

25 000,00

30 000,00

       

08,1,1

12.

Այգիների կառուցում

25 000,00

25 000,00

30 000,00

     

08,1,1

 

Մշակույթի տներ

35 000,00

35 000,00

0,00

0,00

0,00

0,00

 

13.

Մասիս համայնքում հասարակական շենքերի կառուցում և կապիտալ նորոգում /մշակույթի տներ սուբվենցիա/

35 000,00

35 000,00

       

08,2,4

 

Նախադպրոցական կրթություն

40 000,00

195 000,00

150 000,00

0,00

0,00

0,00

 

14.

Մասիս համայնքում մանկապարտեզների կառուցում և կապիտալ նորոգում/սուբվենցիա/

40 000,00

195 000,00

150 000,00

     

09,1,1

 

Ընդամենը

1 225 000,00

1 225 000,00

1 225 000,00

0,00

0,00

0,00

0,00

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: