ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 222-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.08.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0222 Ն. 11.08.2026

 

11 օգոստոսի 2026 թվականի

թիվ 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ կետ․

«8.1. Ֆինանսական կազմակերպությունը սպառողի գրավոր դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով սպառողի ինքնության ստուգումից և նույնականացումից հետո, էլեկտրոնային եղանակով անվճար տրամադրում է սպառողի անունով բանկային հաշիվ(ներ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը կազմվում է սպառողի կողմից նշված ժամանակահատվածի վերաբերյալ և, սպառողի պահանջով, ներառում է նաև համապատասխան հաշվի մնացորդի, տվյալ ֆինանսական կազմակերպության նկատմամբ սպառողի պարտավորությունների, ինչպես նաև սպառողի նկատմամբ տվյալ ֆինանսական կազմակերպության պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն։ Տեղեկանքը տրամադրվում է սպառողի կողմից տրամադրված գործող էլեկտրոնային փոստի հասցեով կամ բանկի էլեկտրոնային հաղորդակցման այլ հարթակի միջոցով՝ դիմումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սպառողի ցանկությամբ տեղեկանքը տրամադրվում է նաև թղթային եղանակով, յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար՝ սույն կետով նախատեսված ժամկետում։ Սույն կետի իմաստով սպառող է համարվում նաև այն ֆիզիկական անձը, որը դիմումը ներկայացնելու պահին չի հանդիսանում տվյալ ֆինանսական կազմակերպության հաճախորդ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

2026-08-17

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան