ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման`

1) N 2 հավելվածի «Եզրահանգումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կրթության բովանդակությանը, ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ ունենալու հրամայականը՝ խիստ նպատակահարմար է դիտարկվում նոր շենքերի նախագծման ու կառուցման մոտեցման կիրառումը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար:

Ծրագրի իրականացման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացվում են ուսումնասիրություններ՝ շենքերի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը պարզելու նպատակով: Նշված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք ուսումնական հաստատություններ ունեն հիմնանորոգման կամ նորոգման կարիք: Ընդ որում՝ միջամտություն չի նախատեսվում անել այն դեպքերում, երբ մասնագիտացված կազմակերպության կողմից տրամադրված սեյսմիկ եզրակացության հիման վրա նշված շենքը գնահատվում է որպես վթարային կամ սեյսմիկ առումով խոցելիության բարձր մակարդակ ունեցող: Այսինքն՝ ուսումնասիրված բոլոր այն դեպքերում, երբ մասնագիտական եզրակացությամբ շենքի տեխնիկական վիճակը գնահատված կլինի առնվազն բավարար և կպահանջվի սեյսմազինվածության բարձրացում, սակայն ելնելով դպրոցի բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ինչպես նաև հետագա քայքայումից պահպանելու համար այս դպրոցներում որպես ժամանակավոր լուծում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման անհետաձգելի միջոցառումներ։

Նշված միջամտությունների իրականացման, միջամտության տեսակի ընտրության նպատակով յուրաքանչյուր դպրոցում իրականացվում է կարիքների գնահատում՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝

1. տանիք, ինչպես նաև հովհարների տեղադրում և փոխարինում՝ ներառյալ ջերմամեկուսիչ շերտի, տանիքի կոնստրուկցիաների ամրությունը, հակահրդեհային և հակակոռոզիոն շերտերի առկայությունը, ծածկի մաշվածության մակարդակի գնահատումը և դրա բաղկացուցիչ մասերի առկայությունը,

2. դռներ՝ ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների առկայությունը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը,

3. պատուհաններ, ներքին և արտաքին պատուհանագոգեր՝ ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների և բարդ փականների առկայությունը, ապակիների և ապակեփաթեթների վնասվածության աստիճանը,

4. հատակ՝ ներառյալ հատակի կառուցման համար օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանի գնահատումը,

5. ջերմագազամատակարարման և օդափոխության համակարգեր՝ ներառյալ կաթսայատան, կաթսաների, ջերմուղու, խողովակների և ջեռուցման մարտկոցների վնասվածության աստիճանը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը, ինչպես նաև դրանց ժամանակակից նյութերով պատրաստված լինելու հանգամանքը,

6. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, սանհանգույցներ՝ ներառյալ սալիկների, կախովի առաստաղների վնասվածության գնահատումը, սանիտարական սարքերի առկայությունը, դրանց ֆունկցիոնալությունը, ինչպես նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սանհանգույցների առկայությունը, կոյուղու մաքրման կայանների և դիտահորերի տեղադրման անհրաժեշտությունը և համապատասխան տարածքի առկայությունը,

7. ներքին հարդարում, կոնստրուկցիաների պահպանման տեղային միջոցառումներ՝ ներառյալ օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանը,

8. արտաքին և ներքին էլեկտրական համակարգերի, արևային կայանների ամբողջական կամ մասնակի փոխարինում, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի ֆունկցիոնալությունը և օգտագործված նյութերը, առկա տրանսֆորմատորային ենթակայանների հզորությունը և ֆունկցիոնալությունը,

9. կապի համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում,

10. հակահրդեհային համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում,

11. նախակրթարան՝ ներառյալ դրանց բացակայության պարագայում կառուցման հնարավորության գնահատումը,

12. շենքերի և շինությունների երեսպատման աշխատանքների ամբողջական կամ մասնակի իրականացում, այդ թվում՝ հենապատեր, մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճներ և ճաշարաններ՝ ներառյալ դրանց մաշվածությունը և հագեցվածության գնահատումը, ինչպես նաև դրանց բացակայության պարագայում նորի կառուցման հնարավորությունը,

13. գույքային հագեցվածություն՝ ներառյալ դասասենյակների, լաբորատոր սենյակների, մարզական, հանդիսությունների դահլիճի, ճաշարանի, բուժկետի և վարչական մասի համար նախատեսված գույքը,

14. արտաքին տեսք և տարածքի բարեկարգում՝ ներառյալ շենքի/շենքերի մուտքերի և ելքերի հագեցվածությունը, այդ թվում՝ թեքահարթակների և ծածկի առկայությունը, սալվածքի առկայությունը և մաշվածության աստիճանը, արտաքին տեսքի համար օգտագործված նյութերի տեսակը և դրանց մաշվածության աստիճանը, ջրահեռացման խողովակների առկայությունը, տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, ցանկապատի առկայությունը և դրա մաշվածության աստիճանի գնահատումը, մարզադաշտի, խաղադաշտի առկայությունը,

15. կոնստրուկցիաների պահպանման համար լուծում պահանջող անհետաձգելի տեղային վերականգնում՝ ելնելով բնականոն շահագործումից,

16․ շենքերը պարփակող/պատող կոնստրուկցիաների ջրամեկուսացում, անհրաժեշտության դեպքում՝ դրենաժային համակարգերի իրականացում։

Վերանորոգման/հիմնանորոգման համար ընտրված և N 3 հավելվածի համաձայն հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր դպրոցի համար իրականացված կարիքների գնահատման արդյունքում արձանագրված, ստորև սահմանված քաղաքաշինական միջամտություններին համապատասխանող և պատվիրատուի հետ համաձայնեցված վերանորոգման/հիմնանորոգման աշխատանքները համարվում են շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ։

Այն դպրոցներում, որտեղ իրականացվում է նորոգում, կարող են նախատեսվել նաև անհրաժեշտ բացակայող ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի (նախակրթարանի) մասնաշենքի կառուցման նախագծային լուծումներ՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով։

Սույն պարբերությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքները ներառում են քաղաքաշինական միջամտության հետևյալ աստիճանները՝

1. տանիքի ամբողջական կամ մասնակի փոխարինում, ինչպես նաև հովհարների տեղադրում և փոխարինում,

2. դռների ամբողջական կամ մասնակի փոխարինում,

3. պատուհանների ամբողջական կամ մասնակի փոխարինում,

4. հատակների ամբողջական կամ մասնակի փոխարինում,

5. ջերմագազամատակարարման և օդափոխության համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում, կաթսայատան վերազինում, վերականգնում,

6. արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում, այդ թվում՝ կոյուղու մաքրման կայանի և դիտահորի տեղադրում,

7. արտաքին և ներքին էլեկտրական համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում, այդ թվում՝ արևային կայանների տեղադրում,

8. կապի համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում,

9. հակահրդեհային համակարգերի ամբողջական կամ մասնակի փոխարինում,

10. շենքերի և շինությունների երեսպատման աշխատանքների ամբողջական կամ մասնակի իրականացում, այդ թվում՝ գոյություն ունեցող հենապատերի, խաղադաշտերի, մարզադահլիճների, հանդիսությունների դահլիճների, ճաշարանների, թեքահարթակների, սալվածքների, ցանկապատերի և մարզադաշտերի մասով,

11. շենքերի միջնորմների և պարփակող արտաքին պատերի մասնակի քանդում,

12. կոնստրուկցիաների պահպանման, քայքայման կանխարգելման ժամանակավոր լուծում պահանջող անհետաձգելի տեղային վերականգնման աշխատանքներ՝ ելնելով բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ուսումնասիրված բոլոր այն դեպքերում, երբ մասնագիտական եզրակացությամբ շենքի տեխնիկական վիճակը գնահատված կլինի առնվազն բավարար և կպահանջվի սեյսմազինվածության բարձրացում,

13. շենքերը պարփակող/պատող կոնստրուկցիաների ջրամեկուսացում, անհրաժեշտության դեպքում՝ դրենաժային համակարգերի իրականացում:

Սույն պարբերությամբ սահմանված միջամտություններն ուղղվում են կարիքների գնահատմամբ համապատասխան բաղադրիչի համար արձանագրված կարիքի վերացմանը, վերանորոգմանը կամ արդիականացմանը։

Սույն բաժնի չորրորդ պարբերությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների կատարման և (կամ) դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում, ինչպես նաև սույն բաժնի երրորդ պարբերությամբ նախատեսված կարիքների գնահատման ընթացքում արձանագրված վնասվածքների դեպքում իրականացվում են ծածկված աշխատանքների/կոնստրուկցիաների/ ստուգման միջոցառումներ, որոնց արդյունքում, անհրաժեշտության դեպքում, առանց շինարարության թույլտվություն ստանալու իրականացվում են սույն բաժնի չորրորդ պարբերության 11-րդ կետով նախատեսված՝ կոնստրուկցիաների պահպանման, քայքայման կանխարգելման համար լուծում պահանջող անհետաձգելի տեղային վերականգնման աշխատանքներ։

Սույն բաժնի հինգերորդ պարբերությամբ նախատեսված աշխատանքների անհրաժեշտությունը և ծավալն արձանագրվում են համապատասխան ակտով՝ մինչև տվյալ աշխատանքի իրականացումը։ Ակտը կազմվում է պատվիրատուի և կապալառուի հետ համատեղ՝ ներգրավելով հեղինակային և առկայության դեպքում՝ տեխնիկական հսկողներին, ինչպես նաև շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը տված կազմակերպության ներկայացուցչին։».

2) 2-րդ կետը 1.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ ենթակետով՝

«1.2) սույն որոշման NN 1 և 3 հավելվածներում ընդգրկված դպրոցների համար նախատեսված կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում տեխնիկական հետազննության եզրակացությամբ, ճարտարագիտական ուսումնասիրությունների արդյունքներով կամ սահմանված կարգով մշակված նախագծային փաստաթղթերով հիմնավորված՝ գոյություն ունեցող շենքի կամ շինության ամբողջական կամ մասնակի քանդումը (ապամոնտաժումը), եթե առանց դրա հնարավոր չէ իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքները կամ ապահովել պարտադիր նորմատիվատեխնիկական պահանջների կատարումը, համարվում է սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված աշխատանք։

Եթե սույն ենթակետով նախատեսված ամբողջական կամ մասնակի քանդման (ապամոնտաժման) անհրաժեշտությունը հանգեցնում է համապատասխան հավելվածով տվյալ դպրոցի համար սահմանված շինարարական միջամտության տեսակի փոփոխության, համապատասխան քանդումը (ապամոնտաժումը) և փոփոխված միջամտությանը համապատասխան հետագա աշխատանքներն իրականացվում են ծրագրում համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո։

Սույն ենթակետով նախատեսված՝ N 3 հավելվածում ներառված դպրոցների մասնաշենքերի ամբողջական կամ մասնակի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների արդյունքի, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման և դրանց արդյունքում առաջացած շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ կիրառվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգավորումը։

Միաժամանակ, սույն ենթակետով նախատեսված հիմքերով իրականացվող քանդումը (ապամոնտաժումը) համարվում է սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված քանդում, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն՝ նույն կարգի դրույթները չեն կիրառվում։».

3) 2-րդ կետի 1.1-ին ենթակետը «բացառությամբ շինարարական աղբի» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «և սույն կետի 1.2-րդ ենթակետով նախատեսված քանդման (ապամոնտաժման) աշխատանքների արդյունքի».

4) N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝

ա. 48-րդ կետի 5-րդ սյունակի «կառուցում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով,

բ. 234-րդ տողը ճանաչել ուժը կորցրած.

5) N 1 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը» աղյուսակը 303-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 304-319 կետերով՝

 

«

304

Երևան

Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12

հիմնական դպրոց

հիմնական դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

305

Երևան

Երևանի Զ. Խալափյանի անվան թիվ 156 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

306

Երևան

Երևանի թիվ 136

հիմնական դպրոց

հիմնական

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

307

Երևան

Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

308

Արագածոտն

Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

309

Արմավիր

Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

310

Արմավիր

Արտիմետի

միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

311

Արմավիր

Ջանֆիդայի Էդ. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

312

Արմավիր

Շահումյանի

միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

313

Արմավիր

Արմավիրի թիվ 8

հիմնական դպրոց

հիմնական

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

314

Արմավիր

Փշատավանի

միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

315

Արմավիր

Մրգաստանի Կ. Հարությունյանի անվան միջնակարգ

դպրոց

միջնակարգ դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

316

Գեղարքունիք

Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

317

Գեղարքունիք

Գագարինի

միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

318

Լոռի

Ալավերդու թիվ 12

հիմնական դպրոց

հիմնական

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 

319

Շիրակ

Ձորակապի

միջնակարգ դպրոց

միջնակարգ

դպրոց

կառուցում

   

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

 
».

 

6) N 3 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/ հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը» աղյուսակը 145-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 146-189 կետերով՝

«

146

Արագածոտն

Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

147

Արագածոտն

ք. Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական

դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

148

Արագածոտն

ք. Թալինի Մ. Արսլանյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

149

Արագածոտն

ք. Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

 

150

Արմավիր

գ. Թաիրովի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

151

Գեղարքունիք

Հայրավանքի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

152

Գեղարքունիք

«Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամ

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

153

Գեղարքունիք

ք. Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

154

Արարատ

Մխչյանի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

155

Արարատ

Մասիսի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

156

Արմավիր

Դողսի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

157

Արմավիր

Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

158

Կոտայք

ք. Չարենցավանի ԱՀԿ Վազգեն Ա-ի անվան թիվ 3

հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

159

Կոտայք

Գեղաշենի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

160

Լոռի

Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

161

Սյունիք

Շաղատի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

 

162

Վայոց Ձոր

Խնձորուտի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

163

Գեղարքունիք

գ. Զովաբերի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

164

Գեղարքունիք

Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

 

165

Երևան

ք. Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7

հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

166

Երևան

ք. Երևանի թիվ 105 ավագ դպրոց

ավագ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

167

Լոռի

ք. Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական

դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

168

Լոռի

ք. Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց

ավագ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

169

Լոռի

ք. Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2

հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

170

Լոռի

ք. Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

171

Լոռի

գ. Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

172

Լոռի

Հաղպատի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

173

Գեղարքունիք

Վահանի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

174

Արագածոտն

Արտաշավան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

175

Արագածոտն

գ. Ավանի Ա. Սերոբի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

176

Արագածոտն

Բերքառատի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

177

Արագածոտն

Նորաշենի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

178

Արագածոտն

գ. Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

179

Արագածոտն

Արուճի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

180

Արագածոտն

Թաթուլի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

181

Արարատ

Արալեզի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

182

Շիրակ

Նահապետավանի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

183

Վայոց Ձոր

Ելփինի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

184

Արարատ

Արաքսավանի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

185

Արարատ

Ռանչպարի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

186

Շիրակ

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

187

Երևան

Երևանի թիվ 134 հիմնական դպրոց

հիմնական դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

188

Արարատ

Դիմիտրովի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

189

Տավուշ

Այգեձորի միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց

վերանորոգում/ հիմնանորոգում

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան