ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1260-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով՝
1) կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագրում՝ Դարբասի միջնակարգ դպրոցի կառուցման համար պայմանագրով սահմանված գնի 38․9 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.
2) կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի և «ԱՅԱՔՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 20.11.2025 թ. կնքված N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/11 պայմանագրում՝ պայմանագրի գնի 52.02 տոկոսի չափով, ինչպես նաև աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ պայմանագրով սահմանված գնի 15.91 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները:»․
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-12-րդ կետերով՝
«11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Չիվայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Բիդեք» ՍՊԸ-ի հետ 02.07.2025 թ. կնքված N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/1 պայմանագրում՝ պայմանագրի գնի 34.4 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Գառնահովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի և «Էկո Սիթի Գրուպ» ՍՊԸ-ի հետ 14.10.2025 թ. կնքված N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/20 պայմանագրում՝ պայմանագրի գնի 87.39 տոկոսի չափով, ինչպես նաև աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ պայմանագրով սահմանված գնի 17.9 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները:»:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Վիրաժ» ԱԿ-ի և «Մերիդի» ՍՊԸ-ի հետ 14.05.2025 թ․ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/5 պայմանագրում՝ մինչև պայմանագրով սահմանված գնի 10.75 տոկոսի չափով՝ չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |