ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1258-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 839-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման`

ա․ վերնագիրը և 1-ին կետը «արտահանման» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերման» բառերով,

բ․ 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով՝

«1․1․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում դեղձի և թզի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից` փաստացի մթերման ծավալների հավաստիությունը վերահսկելու նպատակով։»,

գ․ 2․2-րդ կետում «3.2-րդ կետում նշված ժամկետում» բառերը փոխարինել «3.2-րդ և 3.3-րդ կետերում նշված ժամկետներում» բառերով, իսկ «արտահանված» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերված» բառերով․

2) որոշման հավելվածի՝

ա․ վերնագիրը, 1-ին կետը և N 2 ձևը «արտահանման» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերման» բառերով, իսկ 1-ին կետը «արտահանված» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերված» բառերով,

բ․ 2-րդ կետը «արտահանում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնում են դեղձի, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից՝ թզի մթերում» բառերով,

գ․ 3․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․3-րդ կետով՝

«3․3․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ․

2) Հայաստանի Հանրապետության տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ։»,

դ․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը՝

1) արտահանված արտադրանքի համար փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), որին կցում է՝

ա․ ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագր(եր)ի (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագր(եր)ի պատճենները, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանման դեպքում՝ փոխադրումը հիմնավորող փաստաթղթ(եր)ի (Air Waybill) պատճենները.

բ․ հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր)․

2) մթերված արտադրանքի համար փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է վերամշակման նպատակով մթերված (գնված) արտադրանքի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկությունը՝ համաձայն N 3 ձևի, և մթերումը (գնումը) հավաստող փաստաթղթերի պատճենները։»,

ե․ 5-րդ կետը «արտահանման» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերման» բառերով,

զ․ 6-րդ կետը «արտահանման» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերման» բառերով,

է․ 8-րդ կետի 2-րդ ենթակետը «3․2-րդ» բառերից հետո լրացնել «կամ 3․3-րդ» բառերով, իսկ «արտահանված» բառից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերված» բառերով,

ը․ NN 1 և 2 ձևերը «արտահանված» բառերից հետո լրացնել «կամ վերամշակման նպատակով մթերված» բառերով,

թ․ N 2 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 3 ձևով՝

 

«Ձև N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)

 

կողմից վերամշակման նպատակով մթերված (գնված) թզի, դեղձի քանակի և արժեքի մասին

(ընդգծել)

 

Մթերման ամսաթիվը (օր, ամիս, տարի)

Վաճառողի անվանումը կամ անունը, ազգանունը

Վաճառողի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան, համարը և տրման ամսաթիվը կամ ն/ք համարը և տրման

ամսաթիվը

Վաճառողի հեռախոսա-համարը

Արտադրանքի մթերման (գնման) պայմանագրի համարը

Վաճառողի կողմից մշակվող այգու տեղակայման մարզը և բնակավայրը

Վաճառողի կողմից մշակվող այգու չափը՝ ըստ պայմանագրի (հա)

Մթերված արտադրանքի քանակը

(կգ)

Մթերման 1 կգ-ի գինը (ՀՀ դրամ)

Մթերված արտա-դրանքի ընդհանուր արժեքը

(ՀՀ դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

 

.....................................................................................(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և ստորագրողի պաշտոնը)  

.....................................................................................(մշտադիտարկում իրականացնող անձի պաշտոնը)

 

.....................................................................................(անունը, ազգանունը)

 

.....................................................................................(անունը, ազգանունը)

 

.....................................................................................(ստորագրությունը)

 

.....................................................................................(ստորագրությունը)

 

 

..... ..................... 2026 թ.

Կ.Տ.  

 

..... ..................... 2026 թ.

Կ.Տ1.

 

1 Մշտադիտարկում իրականացնող անձի ստորագրությունը վավերացվում է մշտադիտարկում իրականացնող մարզպետի աշխատակազմի կնիքով»։

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի օգոստոսի 18-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ