ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 170 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, որը ենթակա է «Հրդեհային անվտանգության ապահովման ԵՎ հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձԵՎակերպման ժամանակ հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 17.03.26 թիվ 32)
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին»
արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի՝ կից ներկայացվող ցանկը, որը ենթակա է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպման ժամանակ հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 17.03.26 թիվ 32)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
(ցանկը փոփ., խմբ ԵՏՀԿ 28.12.21 թիվ 190, փոփ. ԵՏՀԿ 17.03.26 թիվ 32)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: