ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3940-Ա |
«12» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
2. Երևան քաղաքի 2026 թվականի կարիքների համար Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ.Աճառյան փողոցի 37/42 հողամասում կառուցվող մանկապարտեզի հարակից տարածքով անցնող բաց վթարված ջրանցքի 150 մ հատվածի վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
3. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |