ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3980-Ա |
«14» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՄԻԿՈՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.14 ՇԵՆՔ Հ.42 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՌՈԶԱ ԱԼԵՔՍԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԱՐՏՈՒՇԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ԱՐՏՈՒՇԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՐՏՈՒՇԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 31.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 09.03.2026թ. տրված հ.26-183 տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (21.10.2024թ. հ.Դ-133755-24, 13.11.2024թ. հ.Դ-144156-24, 31.03.2026թ. հ.Դ-31161-26, 22.06.2026թ. հ.Դ-64028-26).
1. Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, հ.14 շենք հ.42 տարածք հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13032024-01-0070 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2026QHGCGU) քաղաքացիներ Ռոզա Ալեքսանի Ավետիսյանի, Անահիտ Արտուշի Ավետիսյանի, Արսեն Արտուշի Ավետիսյանի և Կարեն Արտուշի Ավետիսյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ, ինքնակամ բացված պատուհանները 3/երեք/ հատ (հասարակական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 17748 (տասնյոթ հազար յոթ հարյուր քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |