ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակների կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող և տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու և տրամադրելու կարգն ու տրամադրող մարմինների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1029-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «բնակվող անձանց (ընտանիքների))», N 1 հավելվածի 25-րդ կետում «(Մալբրի համակարգ))» և 45-րդ կետում «սահմանված անձի (ընտանիքի))» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են համապատասխանաբար «բնակվող անձանց (ընտանիքների)», «(Մալբրի համակարգ)» և «սահմանված անձի (ընտանիքի)» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումները:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2026 թվական: