ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածի՝
ա․ 4-րդ կետում «2026 թվականի սուբվենցիոն փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետի աշխատակազմ՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը» նախադասությունը փոխարինել «2027 թվականի սուբվենցիոն փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետի աշխատակազմ՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը» նախադասությամբ,
բ․ 11-րդ կետում «իսկ 2026 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «իսկ 2027 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 5-ը» բառերով,
գ․ 12-րդ կետի 4․1-ին ենթակետում «հասարակական շենքերի և նախադպրոցական հաստատությունների» բառերը փոխարինել «հասարակական շենքերի, նախադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների, մարզադաշտերի, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների, հանրային լողավազանների, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի համար անհրաժեշտ կառույցների» բառերով,
դ․ 12-րդ կետի 4․2-րդ ենթակետում «հասարակական շենքերի և նախադպրոցական հաստատությունների» բառերը փոխարինել «հասարակական շենքերի, նախադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների» բառերով և ենթակետի վերջում «ներառումը» բառը փոխարինել «ներառման վերաբերյալ տեղեկանքը» բառերով,
ե․ 12-րդ կետի 5․1-ին ենթակետի «դ» պարբերությունը «կիրառմամբ» բառից հետո լրացնել «և նշված գծանշման կիրառման վերաբերյալ ներկայացնել նախագծող կազմակերպության կողմից տրված հավաստիացնող տեղեկանքը» բառերով,
զ․ 12-րդ կետի 5․3-րդ ենթակետում «և քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «, մարզադպրոցների, մարզադաշտերի, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների» բառերով,
է․ 12-րդ կետի 7․3-րդ ենթակետի սկզբում լրացնել «մասնավոր հատվածի մասնակցության դեպքում՝» բառերով,
ը․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․4-րդ ենթակետով՝
«7․4) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի ուղեկցող գրությամբ հավաստիացմամբ՝ Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ սույն կարգի 18․1-ին կետով նախատեսված՝
ա․ նախորդող երկու տարիների ընթացքում հաստատված, սակայն չմեկնարկված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ,
բ․ նախորդող երկու տարիների ընթացքում շինարարական աշխատանքների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում ավարտված օբյեկտի շահագործման չհանձնելու դեպքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ,
գ․ նախորդող երկու տարիների ընթացքում սույն կարգի N 4 հավելվածի 1-3-րդ, 5-րդ, 12-րդ, 15-17-րդ կետերով ամրագրված մշտադիտարկման և ավարտի փաստագրման դրույթների կատարման կամ չկատարման վերաբերյալ,
դ․ սույն կարգի 23․1-ին և 23․3-րդ կետերով ամրագրված պայմանագրերի ու կատարողական ակտերի ներկայացման ժամկետների խախտման դեպքերի առկայության վերաբերյալ»,
թ․ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18․1-ին կետով՝
«18․1․ Հանձնաժողովի կողմից կարող է բացասական եզրակացություն տրվել նաև այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, եթե՝
1) յուրաքանչյուր համայնքում 10 տոկոս և ավելի են կազմում՝
ա․ համայնքում նախորդող երկու տարվա ընթացքում ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ այլ չհիմնավորված պատճառներով հաստատված, սակայն չմեկնարկված սուբվենցիոն ծրագրերը,
բ․ համայնքում սուբվենցիոն ծրագրով նախորդող երկու տարիների ընթացքում նախատեսված և իրականացված շինարարական աշխատանքների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում ավարտված օբյեկտը շահագործման չհանձնված դեպքերը,
գ․ սույն կարգի N 4 հավելվածի 1-3-րդ, 5-րդ, 12-րդ, 15-17-րդ կետերով ամրագրված մշտադիտարկման և ավարտի փաստագրման դրույթների չկատարման դեպքերը,
դ․ սույն կարգի 23․1-ին և 23․3-րդ կետերով ամրագրված պայմանագրերի ու կատարողական ակտերի ներկայացման ժամկետների խախտման դեպքերը․
2) սույն կարգի 7․4-րդ կետով նախատեսված տեղեկանքները պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ։»,
ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23․1-23․5-րդ կետերով՝
«23․1. Համայնքը՝ ստանալով յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի կամ դրա չափաբաժնի համար կատարված աշխատանքների կատարողականները՝ հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի և կատարված աշխատանքների համապատասխանելիության և կատարված աշխատանքների որակի մեջ և դրանց համապատասխանելիությունը տվյալ ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրին, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերին և ժամանակացույցին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրերն ու կատարողական ակտերը ներկայացնում է համապատասխան մարզպետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժնի հատկացման նպատակով։
23․2. Մարզպետի աշխատակազմը՝ ստանալով համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի կատարողական ակտերն ու պայմանագրերը՝ հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի և կատարված աշխատանքների համապատասխանելիության և կատարված աշխատանքների որակի մեջ՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստացված փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժնի հատկացման նպատակով։
23․3. Սույն հավելվածի 23․1-ին և 23․2-րդ կետերով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով՝ շինարարական աշխատանքների ընթացքում թերությունների հայտնաբերման և դրանց վերացման նպատակով։
23․4. Մինչև յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի կամ դրա չափաբաժինների իրականացման համար կնքված պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման արձանագրություն, ինչպես նաև շահագործման ավարտական ակտ ստորագրելը՝ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի տասը տոկոսը չի վճարվում։
23․5. Բնակավայրերի փողոցների կառուցման և հիմնանորոգման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներից համաֆինանսավորում կատարվում է հաշվի առնելով նաև ասֆալտբետոնե ծածկի որակական հատկանիշների ստուգման լաբորատորիայի փորձարկման դրական եզրակացությունը:»,
ժա․ 24-րդ կետի աղյուսակի 9-րդ կետում «, ինչպես նաև» բառերը փոխարինել «և» բառով,
ժբ․ 24-րդ կետի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10․ Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում, հիմնանորոգում և համապատասխան գույքի ու կահավորանքի ձեռքբերում:»,
ժգ․ 24-րդ կետի աղյուսակի 11-րդ կետում «մարզադաշտերի» բառը փոխարինել «հանրային լողավազանների» բառերով և կետից հանել «, բակային տարածքների բարեկարգում» բառերը,
ժդ․ 24-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-13-րդ կետերով՝
| « |
|
». |
2) որոշման N 3 հավելվածի՝
ա․ «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» տողը «շենք-շինությունների» բառերից հետո լրացնել «մարզադպրոցների ու մարզադաշտերի, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների, հանրային լողավազանների» բառերով,
բ․ «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» տողում «մարզադպրոց» բառը փոխարինել «համայնքային կենտրոններ» բառերով, «և այլն)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մարզադպրոցների ու մարզադաշտերի, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների» բառերով և «մարզահրապարակների և մարզադաշտերի» բառերը փոխարինել «հանրային լողավազանների» բառերով,
գ․ «Ծրագրի իրականացման տևողությունը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
| « |
|
». |
3) որոշման N 4 հավելվածի «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի՝
ա․ 12-րդ կետը «բաժնի ներկայացուցիչը» բառերից հետո լրացնել «, ըստ անհրաժեշտության նախարարության և ջրային ոլորտի լիազոր մարմնի» բառերով,
բ․ 17-րդ կետը «Ծրագրի ավարտի» բառերից հետո լրացնել «՝ օբյեկտի ավարտական և շահագործման ակտերի պատճենները» բառերով և «փակման վերաբերյալ» բառերից հետո լրացնել «տեղեկատվությունը» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|