ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 փետրվարի 2024 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԿԱՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԴՐԱ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ)
Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրանք հետագայում տեղադրելու ժամանակ, ինչպես նաև այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել ընթացուղում (փոխադրման ժամանակ).
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքները փոխարինելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ և ԴՐԱՆՔ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) և ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ)
1. Սույն կարգով սահմանվում են այն դեպքերը, երբ առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ), նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրանք հետագայում տեղադրելու աշխատանքները, հանելու (տեղադրելու) այդպիսի դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը:
2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:
21. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։
Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների հետ իրականացվում է այդ մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։
(21-ին կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
3. Նավիգացիոն կապարակնիքն առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ կարող է հանվել անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ)՝ հետևյալ դեպքերում՝
ա) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում՝
պետական հսկողության (վերահսկողության) անցկացում հսկողության ձևերի և միջոցների ընտրողականության սկզբունքից ելնելով, սահմանված դեպքերում, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ.
հետագծման օբյեկտի բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և այլ բեռնային աշխատանքների իրականացում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների ընթացուղում (փոխադրման ժամանակ) առաջացած արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանման մասին» թիվ 131 որոշմանը համապատասխան, արտակարգ իրավիճակներին դասվող դեպքեր.
ապրանքների փոխադրման իրականացում անդամ պետությունների միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով։
բ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում՝ պետական հսկողության (վերահսկողության) անցկացում՝ ելնելով անդամ պետության տարածք ներմուծվող հետագծման օբյեկտների նկատմամբ հսկողության ձևերի և միջոցների ընտրողականության սկզբունքից, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ, որի վերահսկող մարմինն անցկացնում է այդ հսկողությունը (վերահսկողությունը) ապրանքների առաքման (բեռնաթափման) վայրում, դրանց առաքման (բեռնաթափման) վայրում դրա անցկացման անհնարինության դեպքում՝ անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) այն դեպքում, երբ.
բացակայում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), այդ թվում՝ էլեկտրոնային, ինչպես նաև հետագծման օբյեկտն ուղեկցող թույլատրման փաստաթղթերը, կամ առկա են անվավեր փաստաթղթերի (կեղծ փաստաթղթերի, այլ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթերի կամ իրավաբանական ուժ չունեցող տրանսպորտային միջոցների) հատկանիշներ.
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված կշռային բնութագրերը՝ կշռագաբարիտային հսկողության արդյունքներով, ավելի քան 10 տոկոսով տարբերվում են տրանսպորտային միջոցի կշռման արդյունքներից.
առկա են տեսչական զննման համալիրի (այն դեպքում, երբ տեսչական զննման համալիրը կիրառվել է հսկողություն անցկացնելիս) օգտագործմամբ ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով հայտնաբերված՝ ապրանքների տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում չհայտարարագրված տեղափոխման հատկանիշներ.
հետագծման օբյեկտի բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և այլ բեռնային աշխատանքների իրականացում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 131 որոշմանը համապատասխան, արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերը.
ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հարցերով անդամ պետությունների իրավասու մարմիններից կողմնորոշիչ տեղեկատվության առկայություն.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին չհակասող ստուգման իրականացում անդամ պետությունների միջև անցակետերում, իսկ այդպիսի անցակետերի բացակայության դեպքում՝ անդամ պետության պետական սահմանի հատման վայրերում՝ ելնելով հսկողության ձևի և միջոցների ընտրողականության սկզբունքից:
ապրանքների փոխադրման իրականացում անդամ պետությունների միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով։
(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
4. Վերահսկող մարմնի կողմից պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացվելու մասին որոշում ընդունվելու և առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու նավիգացիոն կապարակնիքը հանելու դեպքում, այդպիսի հանումը և նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրումը կատարվում է այդ որոշման ընդունման պահից հնարավորինս կարճ ժամկետներում:
5. Ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելու աշխատանքներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում սահմանված անձանց կողմից:
6. Այն դեպքում, երբ նավիգացիոն կապարակնիքի կիրառման մասին որոշումն ընդունվել է վերահսկող մարմնի կողմից, անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ այդպիսի նավիգացիոն կապարակնիքի հանումը և այդպիսի նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրումն իրականացվում են այն անդամ պետության վերահսկող մարմնի թույլտվությամբ, որի տարածքում առաջացել է նշված գործողությունները կատարելու անհրաժեշտությունը:
7. Նավիգացիոն կապարակնիքը հանելու թույլտվության և, միաժամանակ, դրա կապարակնքման տարրի անջատման անհրաժեշտության մասին այն անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում առաջացել է նշված գործողությունների կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին)։
(7-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
8. Նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումն իրականացվում է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ինչպես հեռավար, այնպես էլ՝ հատուկ սարքվածքի օգտագործմամբ, սույն կարգի 6-րդ կետում նշված վերահսկող մարմնի թույլտվության առկայության պայմանով:
81. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվությունն ստացած լիազորված օպերատորը (մարմինը) տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը՝
ա) կապարակնքման տարրի հեռավար անջատման դեպքում՝ նավիգացիոն կապարակնիքը ընթացուղում (փոխադրման ժամանակ)՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու, հանելու մասին որոշման վերաբերյալ
բ) կապարակնքման տարրի՝ հատուկ սարքվածքի օգտագործմամբ անջատման դեպքում՝ այդ անջատման մասին։
(81-ին կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
82. Սույն կարգի 81 կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո, այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, փոխանցում է այդ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։
(82-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
83. Սույն կարգի 81 կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո, այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, իրականացնում է կապարակնքման տարրի անջատումը հեռավար և տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին)՝ իր կողմից նշված տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) փոխանցելու նպատակով, որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։
(83-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
9. Սույն կարգի 8-83 կետերով նախատեսված գործողությունները կատարելուց և (կամ) նավիգացիոն կապարակնիքը հանելու համար պատճառ հանդիսացած պատճառները վերացնելուց հետո, այն անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում հանվել է նավիգացիոն կապարակնիքը, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) այդ նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման, դրա կապարակնքման տարրի անջատման մասին.
բ) նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ գործողությունների կատարման մասին.
գ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին.
դ) հետագծման օբյեկտի փոխադրումը շարունակելու մասին՝ այլ անդամ պետության տարածքում նավիգացիոն կապարակնիքը հետագա փոխարինման նպատակով (այն դեպքում, եթե անդամ պետությունների միջև փոխադրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով)։
(9-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան որոշումն ընդունելուց հետո վերահսկող մարմինը տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) հետևյալ գործողություններից որևէ մեկը կատարելու անհրաժեշտության մասին՝
նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրում, ներառյալ դրա կապարակնքման տարրի միակցումը.
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում և այդ կապարակնիքի կիրառմամբ փոխադրման հետագծման ավարտ.
նավիգացիոն կապարակնիքի փոխարինում:
հետագծման օբյեկտի փոխադրման շարունակություն՝ նշելով նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրի մասին տեղեկատվությունը։
Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործողությունների կատարման անհրաժեշտության, մասին տեղեկացնելը միաժամանակ վերահսկող մարմնի՝ նշված գործողությունների իրականացման թույլտվությունն է ազգային օպերատորին (այն դեպքում, երբ նա ներկա է նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման վայրում) կամ փոխադրողին (այն դեպքում, երբ ազգային օպերատորը ներկա չէ նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման վայրում), բացառությամբ այն դեպքերի, երբ նավիգացիոն կապարակնիքի հաջորդ տեղադրումը կատարվում է հենց վերահսկող մարմնի կողմից:
(10-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
11. Վերահսկող մարմնից սույն կարգի 10-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունն ստացած լիազորված օպերատորը (մարմինը) իրականացնում է այլ անդամ պետության տարածքում նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրի մասին տեղեկատվության փոխանցում իր ազգային օպերատորի տեղեկատվական համակարգ, և այդ մասին տեղեկացնում է փոխադրողին և այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում է գտնվում նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը (բացառությամբ այն դեպքի, երբ ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են)։
(11-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
12. Անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում գտնվում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը, տեղեկացնում է իր անդամ պետության վերահսկող մարմնին սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու մասին։
(12-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
13. Անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում գտնվում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ենթադրյալ վայրը, հետագծման օբյեկտի ժամանումից հետո կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգով, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը» նախատեսված գործողությունները։
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
(կարգը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ և ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) և ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
1. Սույն կարգով սահմանվում են այն դեպքերը, որոնց ժամանակ թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը, նավիգացիոն կապարակնիքի փոխարինման աշխատանքները, այդ փոխարինման մեջ ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողություններն ու դրանց կատարման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով որոշված իմաստներով:
2լ. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։
Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների հետ իրականացվում է այդ մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։
(21-ին կետը լրաց. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
3. Հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը թույլատրվում է այն դեպքում, երբ վերահսկող մարմնի կողմից ընդունվել է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման դեպքում:
4. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշումն ընդունվում է այն անդամ պետության վերահսկող մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտը:
Ընդունված որոշման և դրա ընդունման պատճառների մասին վերահսկող մարմինն անհապաղ տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին):
5. Այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման անհրաժեշտությունը, հնարավորինս կարճ ժամկետներում՝
ա) իր անդամ պետության ազգային օպերատորից (ազգային օպերատորներից, այն դեպքում, երբ դրանք մի քանիսն են) այդ փոխարինման հնարավոր վայրերի և ժամի մասին տեղեկատվության հարցում է կատարում.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո վերահսկող մարմնի հետ համաձայնեցնում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վայրը և ժամը.
գ) տեղեկացնում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման համար որոշված փոխադրողին և ազգային օպերատորին այդպիսի փոխարինման վայրի և ժամի մասին:
6. Հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում սահմանված անձանց կողմից:
7. Նավիգացիոն կապարակնիքը փոխարինելուց հետո, այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է նման անհրաժեշտություն, փոխանցում է այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, հետևյալ տեղեկատվությունը՝
ա) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու պատճառների մասին
բ) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքի փոխարինման ամսաթվի, ժամի և վայրի մասին
գ) տեղեկություններ նավիգացիոն կապարակնիքի փոխարինում իրականացրած անձանց մասին
դ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում կայացրած վերահսկող մարմնի անվանումը
ե) փոխարինման պատճառով հանված և դրված նավիգացիոն կապարակնիքների եզակի նույնականացման համարները․
զ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը։
(7-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
8. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինման դեպքում փոխարինման ենթակա նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվությունը պետք է գրանցվի տեղադրված նավիգացիոն կապարակնիքում:
9. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվությունն ստացած անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, իրականացնում է փոխարինվող նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման և նոր նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման հետ կապված գործողությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22 թիվ 129 որոշմամբ հաստատված՝ «Հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների կարգին համապատասխան, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը»։
(9-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
(կարգը լրաց., խմբ. ԵՏՀԿ 27.01.26 թիվ 12)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.01.2026, թիվ 12 | 20.02.2024, թիվ 12 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|