ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1243-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1243-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 495-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 6-րդ կետի 3-րդ ենթակետում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «45 (քառասունհինգ) աշխատանքային օրվա» բառերով․

2) 6-րդ կետի 3-րդ ենթակետում 2-րդ պարբերությունից հետո ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

Անունը և ազգանունը (լատինատառ)

Ծննդյան տարեթիվը (օր/ամիս/տարի)

Սեռը

Քաղաքա-ցիությունը

Ճամփորդական փաստաթղթի համարը

Չվերթի համարը և օրը, որով օդային ուղևորը ժամանել է Հայաստանի

Հանրապետություն

           
».

 

3) 6-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 6․1, 6․2, 6․3 և 6.4 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝

«6.1) եթե շահառու ավիաընկերության կողմից սույն կետի 3-րդ ենթակետով ներկայացվող ուղևորների ցանկում ծառայության կամ օդանավակայանի կառավարչի կողմից ուսումնասիրման արդյունքներով հայտնաբերվեն անհամապատասխանություններ, այդ թվում՝ վրիպակներ, կամ նույն ուղևորի ճամփորդական փաստաթղթերի տվյալների տարբերություններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տոմսի ձեռքբերումն ու ՀՀ պետական սահմանի հատումը իրականացվել են տարբեր ճամփորդական փաստաթղթերով, ապա նման ուղևորները նույնպես կներառվեն լիազոր մարմնի կողմից շահառու ավիաընկերությանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար ուղևորների ցանկում՝ ծառայության կողմից այդ անձանց նույնականացնելու դեպքում․

6․2) սույն կետի 6․1-ին ենթակետում նշված դեպքերում ուղևորների ցանկում անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո այդ ուղևորներին նույնականացնելու համար ժամկետը չի սահմանափակվում սույն կետում նշված ժամկետներով, սակայն չի կարող գերազանցել 120 (հարյուր քսան) օրացուցային օրը (այսուհետ՝ նույնականացման ժամկետ)՝ ցանկում ծառայության կամ օդանավակայանի կառավարչի կողմից անհամապատասխանություններ հայտնաբերելու և լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելու օրվանից հաշվարկված․

6․3) նույնականացման ժամկետում նույնականացված ուղևորները անմիջապես կներառվեն լիազոր մարմնի կողմից շահառու ավիաընկերությանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար ուղևորների ցանկում, և նրանց համար օժանդակության տրամադրումը շահառու ավիաընկերությանը պետք է իրականացվի նույնականացման ժամկետի ավարտից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նույնականացման ժամկետում նույնականացում չանցած ուղևորների համար շահառու ավիաընկերությանը ֆինանսական օժանդակություն չի տրամադրվում․

6․4) 6․1-ին ենթակետով սահմանված ուղևորների նույնականացման նպատակով համադրվում են միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ ուղևորի նույնականացման և ֆինանսական օժանդակության տրամադրման պայմանների ստուգման համար, ընդ որում՝ 6․2-րդ ենթակետում նշված ժամկետը լրանալու օրվանից հետո նույնականացման նպատակով համադրվող տվյալների մշակումը, պահպանումը, հասանելիության սահմանափակումը և անվտանգ փոխանցումը իրականացվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան․»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

3․ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շահառու ավիաընկերությունների կողմից ներկայացված ուղևորների ցուցակում ծառայության կամ օդանավակայանի կառավարչի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները շտկելու նպատակով շահառու ավիաընկերությունները ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում լիազոր մարմին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետում շարադրվող նոր ձևաչափով օդային ուղևորների մասին տեղեկատվությունը, որի ստացման օրվանից հաշվարկած գործում է սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով լրացվող որոշման 6-րդ կետի 6․2-րդ ենթակետով սահմանվող նույնականացման ժամկետը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ