ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1239-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1239-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի (այսուհետ` համայնք) սեփականությունը հանդիսացող՝ 81,820.4 (ութսունմեկ միլիոն ութ հարյուր քսան հազար չորս հարյուր) ՀՀ դրամ սկզբնական արժեքով և 42,000.0 (քառասուներկու միլիոն) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, PRINOTH T4SR-DEC2 մակնիշի (2006 թվականին թողարկված, /EUROMOT2SN70967 DE/ENG ամրաշրջանակ/նույնականացման համարով) ձյուն հարթեցնող-տապանող թրթուրավոր ռատրակ մեքենան (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ