ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով՝

«1. Սույն հավելվածի 2.3-րդ, 2.4-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4.2-րդ, 6.4-րդ, 6.5-րդ, 6.8-րդ, 6.9-րդ, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ, 7.6-րդ, 7.7-րդ, 7.8-րդ, 8.3-րդ, 8.4-րդ, 8.5-րդ, 8.6-րդ, 8.7-րդ, 9.1-ին, 10.3-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ, 11.5-րդ, 11.6-րդ, 11.7-րդ, 11.8-րդ, 12.1-ին, 12.2.1-ին, 12.2.2-րդ, 12.2.3-րդ, 15.2.6.1.2-րդ, 15.2.6.1.3-րդ, 15.2.6.1.4-րդ, 15.2.6.2.1-ին, 15.2.6.2.2-րդ, 15.2.6.2.3-րդ, 15.2.6.2.4-րդ, 15.3.1-ին, 15.3.2-րդ, 15.3.3-րդ, 15.3.4-րդ, 15.6-րդ և 15.7-րդ ծածկագրով տողերով սահմանված ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները տարածվում են նաև համապատասխան տողերով նախատեսված պայմաններում աշխատանքի ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա, որոնց համար հավելումների հաշվարկման մեծությունը սահմանվում է 96,800 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված «Ավիացիա» ոլորտի պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ 145,000 դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2026 թվական: