ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 530-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2026 թվականի հուլիսի 29-ին կնքված՝ թիվ 87-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,548,876 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեդիոն Պարիսպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00075973) և «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2026 թվականի հուլիսի 29-ին կնքված՝ թիվ 64-2026 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Լեդիոն Պարիսպ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների իրականացման շրջանակներում ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 14,111,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Թիմ իսթեյթ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների իրականացում՝ 705,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Անվտանգ ճանապարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07631671) 2026 թվականի հուլիսի 30-ին կնքված՝ թիվ 88-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախազգուշացնող ճանապարհային նշանների ձեռքբերում՝ 431,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |