ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 534-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 534-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2026 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 10-26-Մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում կահույքի, գրասենյակային, խոհանոցային և կենցաղային պարագաների մատակարարում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քրոփարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01073401) 2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ N 17-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է այգում դրոնով դեղի սրսկման աշխատանքների իրականացում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հոմպլեքս հիպեր մոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03579116) 2026 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 12-26-Մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2031 թվականի օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում շինանյութի, կենցաղային, խոհանոցային, տնտեսական և նկարչական պարագաների ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան