ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 533-Ա
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՍԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 33,096,000 դրամ արժողությամբ «Կենսացուցիչ տեսակների մոնիթորինգի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 533-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՍԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել մշտադիտարկման գիտական հետազոտություններ և համակարգել կենսաբազմազանության տվյալների հավաքագրումը համապատասխան կառույցներից՝ «Սևան» ազգային պարկ, «Զան- գեզուր» կենսոլորտային համալիր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ, Արգելոցապարկային համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Հայաստանի Հանրապետության գիտու- թյունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ, «Արփա» պահպանվող լանդշաֆտ, «BirdLinks Հայաստան» և «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություններ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Գերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ, Ֆրիդրիխ Էբերտ Անլաժ 36, 60325) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Երևան, Չարենցի 46, ՀՎՀՀ՝ 02825793) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք, բնագավառ՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
33,096,000 դրամ |
|
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Գիտահետազոտական աշխատանքների իրականացում (դաշտային աշխատանքներ, դաշտային հետազոտություններ, կենսաբազմազանության ինդիկատոր տեսակների հավաքագրում և գիտական ուսումնասիրություն)՝ 17,796,000 դրամի չափով, իրականացվելու են 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) կենսաբազմազանության մշտադիտարկման շրջանակներում դիտարկման կետերն այցելելու, անտառ տնտեսություններում և այլ կենսաբազմազանությամբ հարուստ դժվարամատչելի տարածքում մշտադիտարկման աշխատանքների անխափան և անվտանգ իրականացման համար նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ 14,338,000 դրամի չափով, իրականացվելու են 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) կենսաբազմազանության ինդիկատոր տեսակների կազմի, տարածվածության և վարքագծի մասին տվյալների հավաքագրման և կառավարման համար սերվերային համակարգի ներդնում՝ 962,000 դրամի չափով, իրականացվելու են 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
|
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Դաշտային աշխատանքների իրականացման համար արշավական ապրանքների ձեռքբերում՝ 334,000 դրամ արժողությամբ.
2) ամենագնաց ավտոմեքենայի (պիկապի) ձեռքբերում՝ 13,500,000 դրամ արժողությամբ.
3) համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 462,000 դրամ արժողությամբ.
4) տվյալների սերվերային համակարգի ներդրման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 500,000 դրամ արժողությամբ։ |
|
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
|
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հաշվետվության ներկայացում Կովկասի բնության հիմնադրամին և շրջակա միջավայրի նախարարությանը. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|