ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 532-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, 2,476 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 460 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 532-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԲԵՌԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ/տուփ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1․ |
Կեղծամ |
54 հատ |
10 |
540 |
|
2. |
Գլխարկ |
843 հատ |
2 |
1,686 |
|
3. |
Տակդիրներ և սավաններ |
20 տուփ |
12,5 |
250 |
|
Ընդամենը |
2,476 |
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
|
Քանակը (հատ/տուփ) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
«Քայլ դեպի հասանելիություն» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն |
|
Կեղծամ 54 հատ |
540 |
54 |
0 |
|
Գլխարկ 843 հատ |
1,686 |
843 |
0 |
|
Տակդիրներ և սավաններ 20 տուփ |
250 |
0 |
20 տուփ |
|
2,476 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|