ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
OԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում օծանելիքակոսմետիկական արտադրանքի, անձնական հիգիենայի առարկաների և կենցաղային քիմիայի ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական փաթեթվածքով առանձին տեսակների նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ,
այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։
Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված ժամկետներից շուտ:
2. Սահմանել, որ.
դրոշմավորման ենթակա են ցանկում ներառված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող` նույնականացման միջոցներով.
ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.
դրոշմավորման ենթակա չեն՝
մինչև 5 միլիլիտր ծավալով կամ մինչև 5 գրամ ներառյալ զանգվածով ապրանքները՝ բացի Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3304 10 000 0, 3304 20 000 0, 8212 դիրքերում դասակարգվող ապրանքներից.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3304 10 000 0, 3304 20 000 0 դիրքերում դասակարգվող գլանաձև կամ կոնաձև ապրանքները՝ ներառյալ 10 միլիմետրից պակաս տրամագծով առաջնային փաթեթվածքով և առանց երկրորդային փաթեթվածքի, որն ավելացնում է սպառողական փաթեթվածքի ընդհանուր մակերեսը.
մանրածախ առևտրի կազմակերպություններում ոչ արդյունաբերական եղանակով փաթեթավորված ապրանքները.
անդամ պետությունները ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։
3. Հաստատել կցվող`
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքի սահմանման ժամկետը |
|
3401 |
Օճառ. որպես օճառ օգտագործվող մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ քառակողիկների, կտորների ձևով կամ կաղապարված արտադրատեսակների տեսքով, օճառ պարունակող կամ չպարունակող. մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ մաշկը լվանալու համար, հեղուկի կամ քսուքի տեսքով և բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, օճառ պարունակող կամ չպարունակող. թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործած կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված |
1 Մայիսի 2025թ. |
|
3402 50 000 0 |
Մակերևութաակտիվ միջոցներ, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից)՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | |
|
3405 40 000 0 |
Մաքրող մածուկներ ու փոշիներ և այլ մաքրող միջոցներ | |
|
3304 10 000 0-ից |
Միջոցներ՝ շրթունքների շպարման համար |
1 Հուլիս, 2025. |
|
3304 20 000 0-ից |
Միջոցներ՝ աչքերի շպարման համար | |
|
3304 30 000 0 |
Մատնահարդարման կամ ոտնահարդարման միջոցներ | |
|
3304 91 000 0 |
Դիմափոշի`ներառյալ կոմպակտ դիմափոշին | |
|
3304 99 000 0 |
Կոսմետիկական միջոցներ, դիմահարդարման միջոցներ (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3304-րդ ապրանքային դիրքի այլ ծածկագրերում նշվածներից), մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ՝ արևաթխության դեմ կամ արևաթխության համար | |
|
3305 |
Մազերի խնամքի միջոցներ | |
|
3306 10 000 0 |
Ատամները մաքրելու միջոցներ | |
|
3306 90 000 0 |
Բերանի խոռոչի կամ ատամների հիգիենայի միջոցներ` ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար | |
|
3307 10 000 0 |
Միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար | |
|
3307 20 000 0 |
Անհատական օգտագործման հոտազերծիչներ և հակաքրտինքային միջոցներ | |
|
3307 30 000 0 |
Բուրավետացված աղեր և լոգանք ընդունելու համար այլ բաղադրություններ | |
|
3307 49 000 0 |
Միջոցներ՝ շինությունների օդը բուրավետ դարձնելու կամ հոտազերծելու համար (բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3307 41 000 0-րդ դիրքում նշված միջոցներից), | |
|
3307 90 000 8 |
Մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ տեղում չնշված կամ չներառված | |
|
8212-ից |
Ածելիներ և սայրեր դրանց համար (այդ թվում՝ սայրերի համար շերտավոր նախապատրաստուկներ) |
1 դեկտեմբերի 2025 թվականի |
|
3306 20 000 0 |
Միջատամնային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել) անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար |
1 փետրվարի 2026 թվականի |
|
3307 41 000 0 |
«Ագարբատտի» և այլ անուշահոտություններ, որոնք այրվելիս հոտ են արձակում | |
|
3402 31 000 0-ից 3402 39 000 0-ից |
Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական, անիոնային բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | |
|
3402 41 000 0-ից 3402 42 000 0-ից 3402 49 000 0-ից |
Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական, անիոնայիններից բացի, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
__________________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն ինքնուրույն է որոշում իր տարածքում տվյալ ցանկից ապրանքի նույնականացման միջոցներով դրոշմավորման անհրաժեշտությունը։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքի նույնականացման միջոցի, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված օծանելիքակոսմետիկական արտադրանքի, անձնական հիգիենայի առարկաների և կենցաղային քիմիայի ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոցը՝ պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 6 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! ” % & ’ * + - . / _ , : . = < > ?)). Որպես առաջին պայմանանշան` նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ տվյալ ծածկագիրը թողարկվել է (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմնանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։
Եթե սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը հնարավորություն չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։
Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են՝ սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ սպառողական փաթեթվածքից դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների լրակազմում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) (այսուհետ՝ օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, ապրանքների ցանկ) ներառված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3304, 3305, 3306, 3307 դիրքերում դասակարգվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի, 8212 ապրանքային դիրքում դասակարգվող անձնական հիգիենայի առարկաների (այսուհետ՝ անձնական հիգիենայի առարկաներ) և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3401, 3402, 3405 40 000 0 դիրքերում դասակարգվող կենցաղային քիմիայի ապրանքների (այսուհետ՝ կենցաղային քիմիայի ապրանքներ) սպառողական փաթեթվածքով դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան`
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) հավելվածի 1-4-րդ, 7-8-րդ և 11-12-րդ աղյուսակներում, ինչպես նաև սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում։
3. Սույն պահանջների 1-4-րդ աղյուսակների դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկ
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1. |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
նշվում է ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ թարթիչների տուշ, օճառ, ատամի մածուկ և այլն) |
1 |
|
2. |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3. |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նշվում է նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4. |
Բաղադրությունը |
ապրանքի որակական կազմի նկարագրությունը |
տարրը պարտադիր է օծանելիքակոսմետիկական արտադրանքի և կենցաղային քիմիայի ապրանքների համար։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար նկարագրությունը նշվում է Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխան. կենցաղային քիմիայի ապրանքների համար նկարագրությունը նշվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին համապատասխան։ |
0..10 |
|
5. |
Քանակը մեկ սպառողական փաթեթվածքում, |
ապրանքի հայտագրված քանակը (գ, կգ, մլ, լ, հտ) |
օծանելիքակոսմետիկական արտադրանքի և կենցաղային քիմիայի ապրանքների համար նշվում է ծավալի կամ զանգվածի միավորներով կամ հատերով՝ եթե ծավալը կամ զանգվածը կիրառելի չեն համապատասխան ապրանքի համար. անձնական հիգիենայի առարկաների համար նշվում է հատերով |
1. |
|
6. |
Արտադրանքը երեխաների համար նախատեսված ապրանքներին դասելու հատկանիշ |
տարրը պարտադիր է օծանելիքակոսմետիկական արտադրանքի և կենցաղային քիմիայի ապրանքների համար։ Հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ ապրանքը նախատեսված է երեխաների համար. «ոչ»՝ մնացած դեպքերում |
0..1 | |
|
7. |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* |
|
8. |
Լրակազմությունը |
տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8212 10 900 0 դիրքում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
9. |
Սայրերի քանակն աշխատանքային հատվածում |
տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8212 10, 8212 20 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
10. |
Օգտագործման ժամկետը սահմանելու հատկանիշը |
ապրանքի նկատմամբ պիտանիության ժամկետ կամ ծառայության ժամկետ կիրառելու հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «ծառայության ժամկետ»՝ եթե արտադրողը սահմանել է ծառայության ժամկետ. «պիտանիության ժամկետ», եթե արտադրողը սահմանել է պիտանիության ժամկետ. «օգտագործման ժամկետ չի սահմանվում», եթե արտադրողի կողմից ծառայության ժամկետ և պիտանիության ժամկետ չի սահմանվել |
1 |
|
11. |
Ապրանքի ծառայության ժամկետը |
նշվում է արտադրողի կողմից ապրանքի տվյալ տեսակի համար սահմանված ծառայության ժամկետը։ Տարրը պարտադիր է այն ապրանքի համար, որի օգտագործման ժամկետ սահմանելու հատկանիշը ծառայության ժամկետն է։ |
0..1 |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։ |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ապրանքի յուրաքանչյուր միավորի մասով ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետի լրանալու ամսաթվի մասին |
տարրը պարտադիր է այն ապրանքի համար, որի օգտագործման ժամկետ սահմանելու հատկանիշը պիտանիության ժամկետն է |
0..1 |
|
5 |
Էթիլսպիրտի փաստացի պարունակությունը միավոր ապրանքում |
Էթիլսպիրտի փաստացի պարունակությունը միավոր ապրանքում |
նշվում է ծավալային բաժինը, տոկոսներով Բացակայության դեպքում նշվում է «0» |
1 |
_______________________
* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օպերատորի տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 2-րդ աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը - SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number) - մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որն օգտագործվում է ապրանքի նույնականացման նպատակով |
|
21 |
Ապրանքի անհատական սերիական համարը (Serial Number) |
N2+X..6 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 6 պայմանանշանից կազմված դաշտը պարունակում է ապրանքի անհատական սերիական համարը, որն ապրանքին տրվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչ է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 6 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + - . / _ , : . = < > ?)) |
|
91 |
Ստուգման բանալին |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
I. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3. 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN): 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN): 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «91» կամ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերին համապատասխան)։ 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «92». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերին համապատասխան) |
|
II. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1. 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (% & ' " ( ) * + , - _ . / : . < = > ? !)) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 124 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների և այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Ապրանքի մասին տեղեկությունները՝
կազմը (օծանելիքակոսմետիկական արտադրանքի և կենցաղային քիմիայի ապրանքների համար).
քանակը մեկ սպառողական փաթեթվածքում.
արտադրանքը երեխաների համար նախատեսված ապրանքներին դասելու հատկանիշ (օծանելիքակոսմետիկական արտադրանքի և կենցաղային քիմիայի ապրանքների համար).
լրակազմությունը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8212 10 900 0 դիրքում դասակարգվող ապրանքների համար).
սայրերի քանակն աշխատանքային հատվածում (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8212 10, 8212 20 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների համար).
արտադրման ամսաթիվը.
օգտագործման ժամկետը (ապրանքի ծառայության ժամկետը, պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը կամ օգտագործման ժամկետը սահմանված չեն)։
8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի կարճ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: