ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մինսկ |
«ԱՂԲԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԽՈՎԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին և 9-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր ընտրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ծավալների ավելացման համար նոր արտադրական տեղամասի ստեղծում» կոոպերացիոն նախագծին (այսուհետ՝ կոոպերացիոն նախագիծ)՝ կոոպերացիոն նախագծի անձնագրին համապատասխան՝ ճանաչելով այն Հիմնադրույթի II բաժնով նախատեսված կոոպերացիոն նախագծերի ընտրության չափանիշներին համապատասխանող։
2. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը կոոպերացիոն նախագծի իրականացման համար տրամադրված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրի նախագծին (կցվում է), և սահմանել 195 304 685,01 ռուսական ռուբլի կազմող սուբսիդիայի չափը՝ հաշվի առնելով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ 16,5 տոկոսի չափով՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան, և ապահովել սուբսիդիայի տրամադրումը՝ հաշվի առնելով դրամական միջոցների հետևյալ սահմանային ծավալները՝
2026 թվականին՝ 55 060 273,97 ռուսական ռուբլի․
2027 թվականին՝ 59 806 849,31 ռուսական ռուբլի․
2028 թվականին՝ 43 346 589,38 ռուսական ռուբլի․
2029 թվականին՝ 26 784 123,07 ռուսական ռուբլի․
2030 թվականին՝ 10 306 849,28 ռուսական ռուբլի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
թիվ _____
|
քաղ. Մոսկվա |
|
2025 թվականի _____ « _____ » |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսուհետ՝ Հանձնաժողով, հանձինս 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ BS-828/11 լիազորագրի հիման վրա գործող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Գենադիի Կուշնարևի, և «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությունը, այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն, հանձինս /ԱԱՀ, պաշտոն/՝ գործող /լիազորագրի/ հիման վրա՝ այսուհետ՝ Կողմեր, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման գործում ֆինանսական աջակցության ցուցաբերման մասին» թիվ 4 որոշմամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանց իրականացման գործում ֆինանսական աջակցության ցուցաբերման մասին հիմնադրույթի հաստատման մասին» թիվ 3 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի ________-ի ««Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ծավալների ավելացման համար նոր արտադրական տեղամասի ստեղծում» կոոպերացիոն նախագծի» և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի տրամադրման մասին» թիվ ___ որոշմամբ (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի՝ Նախագծին հավանություն տալու մասին որոշում) հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին հիմնադրույթին համապատասխան՝ կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ներքոհիշյալի մասին.
I. Համաձայնագրի առարկան
1.1. Համաձայնագրի առարկան Ֆինանսական կազմակերպությանը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) բյուջեից վարկային պայմանագրով փոխառուին (վարկառուին) տրամադրված վարկերից (փոխառություններից)՝ Ֆինանսական կազմակերպության կողմից չստացված եկամուտների փոխհատուցման միջոցով Միության անդամ պետությունների կողմից «Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ծավալների ավելացման համար նոր արտադրական տեղամասի ստեղծում» կոոպերացիոն նախագծի իրականացման գործում ֆինանսական աջակցության ցուցաբերման նպատակով սուբսիդիայի (այսուհետ՝ սուբսիդիա) տրամադրումն է։
1.2. Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ Հանձնաժողովի խորհրդի՝ Նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ սահմանված հիմնական պայմանների հաշվառմամբ իրականացվող Կոոպերացիոն նախագծի իրականացման համար՝ փոխառուին (վարկառուին) արտոնյալ տոկոսադրույքով վարկի տրամադրման արդյունքում առաջացած՝ չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով։
1.3. Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը՝ 2025 թվականի IV եռամսյակ - 2030 թվականի III եռամսյակ։
II. Սուբսիդիայի տրամադրման ֆինանսական ապահովումը
2.1. Սուբսիդիայի չափը կազմում է 195 304 685 (հարյուր իննսունհինգ միլիոն երեք հարյուր չորս հազար վեց հարյուր ութսունհինգ) ռուբլի 01 կոպեկ, այդ թվում՝
2026 թվականի համար՝ 55 060 273 (հիսունհինգ միլիոն վաթսուն հազար երկու հարյուր յոթանասուներեք) ռուբլի 97 կոպեկ․
2027 թվականի համար՝ 59 806 849 (հիսունինը միլիոն ութ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասունինը) ռուբլի 31 կոպեկ․
2028 թվականի համար՝ 43 346 589 (քառասուներեք միլիոն երեք հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր ութսունինը) ռուբլի 38 կոպեկ․
2029 թվականի համար՝ 26 784 123 (քսանվեց միլիոն յոթ հարյուր ութսունչորս հազար հարյուր քսաներեք) ռուբլի 07 կոպեկ․
2030 թվականի համար՝ 10 306 849 (տասը միլիոն երեք հարյուր վեց հազար ութ հարյուր քառասունինը) ռուբլի 28 կոպեկ։
Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի ծախսերի դասակարգման 10103050 ծածկագրով՝ Հանձնաժողովի բյուջետային ելևմտացույցով նախատեսված միջոցների սահմաններում։
2.2. 2026-2030 թվականներին Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվելու է 2026-2030 թվականներին Միության բյուջեում Հանձնաժողովին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման պայմանով։
Հանձնաժողովը տեղեկացնում է Ֆինանսական կազմակերպությանը Հանձնաժողովին Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման համար ֆինանսական միջոցներ չհատկացնելու փաստի մասին։
III. Սուբսիդիայի հաշվարկման կարգը և տրամադրման պայմանները
3.1. Սուբսիդիան տրամադրվում է չստացված եկամուտների փոխհատուցման համար՝ Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողովին Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից ստորագրված՝ Հանաձայնագրի թիվ 1 հավելվածով սահմանված ձևով սուբսիդիայի տրամադրման հայտ-պահանջագրի (կցելով Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրման իրավունքը հավաստող լիազորագիրը) և Համաձայնագրի 3․2-րդ կետով և Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության ցուցաբերման մասին հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ) 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում։
Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ֆիքսված՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափի 100 տոկոսի չափով, սակայն վարկի տոկոսադրույքից ոչ ավելի։
Սուբսիդիայի չափի հաշվարկն իրականացվում է Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն։
3.2. Սուբսիդիան տրամադրելու պայման է Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողովին Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և Կոոպերացիոն նախագծի՝ ընտրության չափանիշներին համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին Ֆինանսական կազմակերպության հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով հետևյալ ժամկետներում ներկայացնելը՝
3.2.1. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրացուցային օրվանից ոչ ուշ.
3.2.2. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ (կազմվում է հաշվետու տարվա սկզբից աճողական արդյունքով).
3.2.3. մինչև 2030 թվականի հոկտեմբերի 31-ը Կոոպերացիոն նախագծի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն։
3.3. Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի փոխանցումն իրականացվում է՝
3.3.1. Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Ֆինանսական կազմակերպության հաշվին․
3.3.2. Համաձայնագրի թիվ 4 հավելվածի համաձայն պլան-ժամանակացույցով որոշված պարբերականությամբ և, հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի՝ Նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ նախատեսված դրամական միջոցների սահմանային ծավալները․
3.3.3․ Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթի 34-րդ կետին համապատասխան՝ հետևյալի ներկայացման դեպքում՝
Համաձայնագրի թիվ 1 հավելվածով սահմանված ձևով սուբսիդիայի տրամադրման հայտ-պահանջագիր․
փոխառուի (վարկառուի) կողմից՝ հաշվեգրված տոկոսների (այդ տոկոսների առկայության դեպքում) փաստացի վճարումը հաստատող փաստաթղթեր.
Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմինների կողմից տրված և Հիմնադրույթի 7-րդ կետով սահմանված պահանջներին Ֆինանսական կազմակերպության համապատասխանությունը հաստատող (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և Հիմնադրույթի 6-րդ կետով սահմանված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող տեղեկանքներ.
Ֆինանսական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված՝ Հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի պայմանների համապատասխանությունը հաստատող դիմում.
Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով սահմանված՝ նպատակների ցանկին համապատասխան ֆինանսական միջոցների օգտագործումը փոխառուի (վարկառուի) կողմից հաստատվող՝ Ֆինանսական կազմակերպության տեղեկանք.
Համաձայնագրի թիվ 2 հավելվածին համապատասխան հայտագրված ժամանակահատվածի համար և հիմնական դրույքաչափով նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ֆիքսված սուբսիդիայի չափի հաշվարկ։
3.4. Հանձնաժողովը, Հիմնադրույթի 35-րդ կետին համապատասխան, Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դրանցում պարունակվող տեղեկությունների լիարժեքությունը, փաստաթղթերի ձևակերպման ճշգրտությունը և լրակազմությունը, որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա տրամադրելու կամ սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և ծանուցում է Ֆինանսական կազմակերպությանը ընդունած որոշման մասին։
Հանձնաժողովում՝ ոչ պատշաճ ձևակերպված կամ ոչ լիարժեք ներկայացված՝ Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի ստացման դեպքում Հանձնաժողովը որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և նշված փաստաթղթերը վերադարձնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ դրանց լրամշակման և դրանք Հանձնաժողովին կրկնակի ուղարկելու նպատակով։
Եթե Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի քննարկման արդյունքներով դրանք ճանաչվում են պատշաճ ձևակերպված և լրիվ ծավալով ներկայացված, ապա Հանձնաժողովը սուբսիդիա տրամադրելու մասին որոշում է ընդունում և ծանուցում Ֆինանսական կազմակերպությանը ընդունած որոշման մասին։
Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի վճարումը կատարվում է Հանձնաժողովի կողմից՝ սուբսիդիա տրամադրելու մասին ընդունված որոշման մասին Ֆինանսական կազմակերպության հասցեով ծանուցումը գրանցելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում։
3.5. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման և դրամական միջոցների փոխանցման դադարեցման համար հիմքերն են՝
3.5.1. ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի անհամապատասխանության մասին Ֆինանսական կազմակերպության ծանուցումը․
3.5.2. Հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների կատարման մասին հաշվետվությունները ֆինանսական կազմակերպության կողմից չներկայացվելը․
3.5.3. Կոոպերացիոն նախագծում մասնակցությունը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին ֆինանսական կազմակերպության ծանուցումը․
3.5.4. Ֆինանսական կազմակերպության անհամապատասխանությունը Հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
3.6. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման դադարեցման հիմքերն են՝
3.6.1. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշման ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում փոխառուի (վարկառուի) կամ Ֆինանսական կազմակերպության կողմից հայտնաբերված խախտումները չվերացնելը․
3.6.2. փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործումը․
3.6.3. Կոոպերացիոն նախագծի անհամապատասխանությունը ընտրության չափանիշներին․
3.6.4. վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծումը․
3.6.5. փոխառուի (վարկառուի) կողմից կոոպերացիոն նախագծի իրականացումից հրաժարվելու (կոոպերացիոն նախագիծը կասեցնելու) մասին որոշման կայացումը.
3.6.6. փոխառուի (վարկառուի) նկատմամբ սնանկության ընթացակարգի նախաձեռնումը։
IV. Կողմերի փոխգործակցությունը
4.1. Հանձնաժողովը պարտավորվում է՝
4.1.1. Համաձայնագրի III բաժնին համապատասխան՝ ապահովել սուբսիդիայի տրամադրումը․
4.1.2. Հիմնադրույթին համապատասխան՝ իրականացնել Ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացվող` Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի ստուգումը՝ Հանձնաժողովում դրանց ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում․
4.1.3. Համաձայնագրի 3.3 կետին համապատասխան՝ ապահովել Ֆինանսական կազմակերպության հաշվին Համաձայնագրի VII բաժնում նշված սուբսիդիայի փոխանցումը․
4.1.4. կատարել Կոոպերացիոն նախագծի իրականացման մշտադիտարկում՝ Հիմնադրույթի 9-րդ կետի «զ» ենթակետում և Համաձայնագրի 3․2 կետում նշված՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների հիման վրա․
4.1.5. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների չկատարման փաստը Հանձնաժողովի կողմից սահմանվելու դեպքում՝ այդ փաստի սահմանման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը․
4.1.6. Հանձնաժողովի կողմից որոշման ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել՝
սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու,
սուբսիդիայի տրամադրումը վերականգնելու մասին․
4.1.7. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 3․5․2 ենթակետում նշված խախտման դեպքում՝ մինչ Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշման ընդունումը՝ վերսկսել Ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի փոխանցումը․
4.1.8. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը Համաձայնագրի լուծման և Հանձնաժողովի կողմից Համաձայնագրի լուծման մասին ծանուցման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով Ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձի անհրաժեշտության մասին․
4.1.9. քննարկել Ֆինանսական կազմակերպության կողմից ուղարկված առաջարկները, փաստաթղթերը և այլ տեղեկատվություն, այդ թվում՝ Համաձայնագրի 4.4.1 ենթակետին համապատասխան, դրանք ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել ընդունված որոշման մասին․
4.1.10. Ֆինանսական կազմակերպությանն ուղարկել Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի պարզաբանումները՝ Ֆինանսական կազմակերպության դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ Համաձայնագրի 4.4.2 ենթակետին համապատասխան․
4.1.11. կատարել Հիմնադրույթով նախատեսված այլ պարտավորություններ։
4.2. Հանձնաժողովն իրավունք ունի՝
4.2.1. Համաձայնագրի պայմանները փոփոխելու մասին որոշում ընդունելու՝ Հիմնադրույթին և Հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան․
4.2.2. Ֆինանսական կազմակերպությունից պահանջելու Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիա տրամադրելու կարգի և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ Հիմնադրույթի 34-րդ և 36-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկատվությունը․
4.2.3. դադարեցնելու դրամական միջոցների փոխանցումը մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին որոշման ընդունումը՝ Համաձայնագրի 3․6 կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում․
4.2.4. իրականացնելու այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
4.3. Ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է՝
4.3.1. Հանձնաժողով ուղարկել Համաձայնագրի 3.2 կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը․
4.3.2. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով․
4.3.2.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն․
4.3.2.2. Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն․
4.3.2.3. ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին հաշվետվություն․
4.3.3. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով՝
4.3.3.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն․
4.3.3.2. Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն․
4.3.3.3. ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին հաշվետվություն․
4.3.4. Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման մասին ամփոփիչ հաշվետվությունը՝ Կոոպերացիոն նախագիծն ավարտվելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
4.3.5. ապահովել մշտադիտարկում ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանության պահպանման նկատմամբ՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան․
4.3.6. իրականացնել փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ մշտադիտարկում (վերահսկողություն), այդ թվում՝ Կոոպերացիոն նախագծի ուղեկցման մեխանիզմի կիրառմամբ՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան․
4.3.7. Հանձնաժողովի հարցմամբ` 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ներկայացնել Կոոպերացիոն նախագծի իրականացման համար փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործումը հաստատող և ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 22-րդ հոդվածին համապատասխան՝ Միության անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների կողմից անցկացվող արտաքին աուդիտի (հսկողության) իրականացման համար․
4.3.8. ապահովել Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների լիարժեքությունը և հավաստիությունը՝ Համաձայնագրին համապատասխան․
4.3.9. Համաձայնագրի 4.1.8 ենթակետին համապատասխան` Հանձնաժողովից ծանուցման ստացման դեպքում, ինչպես նաև Համաձայնագրի 6.2 կետի հիման վրա Համաձայնագրի լուծման դեպքում Միության բյուջե վերադարձնել փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցներ՝ Հանձնաժողովի կողմից Համաձայնագրի լուծման մասին ծանուցման գրանցման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում․
4.3.10. Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Հիմնադրույթին համապատասխան՝ կատարել հետևյալ պարտավորությունները՝
իրականացնել Համաձայնագրով և Հիմնադրույթով նախատեսված պայմաններին փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգում․
Համաձայնագրով պարտավորությունների կատարման նպատակով կնքվող վարկային պայմանագրում (համաձայնագրում) ներառել Հիմնադրույթի V բաժնով նախատեսված դրույթները․
4.3.11. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշման ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները։
4.4. Ֆինանսական կազմակերպությունն իրավունք ունի՝
4.4.1. Հանձնաժողով ուղարկելու Համաձայնագրում փոփոխություններ կատարելու հիմնավորված դիմում՝ Հիմնադրույթի 24-րդ կետին համապատասխան․
4.4.2. դիմելու Հանձնաժողով՝ Համաձայնագրի կատարման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով․
4.4.3. Հանձնաժողով ներկայացնելու, այդ թվում՝ Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքում, Կոոպերացիոն նախագծի անձնագրում փոխառուի (վարկառուի) կողմից փոփոխությունների կատարման մասին հիմնավորված դիմում՝ Հիմնադրույթի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան․
4.4.4. իրականացնել այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
V. Կողմերի պատասխանատվությունը, վեճերի քննության կարգը և վայրը
5.1. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4.3.5-4.3.8 և 4.3.10 կետերով նախատեսված պարտավորությունների չկատարման, Հիմնադրույթի 48-րդ և 49-րդ կետերում նշված հիմքերի առկայության, ինչպես նաև Հիմնադրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում Հիմնադրույթի 50-րդ կետով սահմանված կարգին համապատասխան՝ Ֆինանսական կազմակերպությունը Միության բյուջե է վերադարձնում դրամական միջոցները՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով՝ Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Հանձնաժողովի հաշվին նշված դրամական միջոցները փոխանցելու միջոցով՝ Համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետում։
5.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4․3․9 ենթակետով սահմանված ժամկետում Հաամաձայնագրի 5․1 կետով նախատեսված պարտավորության չկատարման դեպքում Հանձնաժողովը, գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի պահանջելու տոկոսների վճարում՝ Ֆինանսական կազմակերպության կողմից ուրիշի դրամական միջոցներից օգտվելու համար․
5.3. Համաձայնագրի կատարման հետ կապված՝ Կողմերի միջև ծագող վեճերը, հնարավորության դեպքում, լուծվում են իրենց կողմից՝ բանակցությունների անցկացման միջոցով՝ համապատասխան արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի ձևակերպմամբ։
5.4. Համաձայնագրով նախատեսված կարգով՝ վեճի կարգավորման անհնարինության դեպքում վեճի կարգավորումն իրականացվում է դատական կարգով՝ Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։
5.5. Ֆինանսական կազմակերպությունը, Հիմնադրույթին համապատասխան, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար ։
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. Համաձայնագրի փոփոխությունը, այդ թվում՝ Համաձայնագրի 4.2.1 կետի դրույթներին համապատասխան, իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում է Համաձայնագրի լրացուցիչ համաձայնագրի ձևով։
6.2. Համաձայնագրի լուծումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ կամ Համաձայնագրի 6.3 կետով սահմանված դեպքերում՝ միակողմանի կարգով։
6.3. Հանձնաժողովի կողմից միակողմանի կարգով Համաձայնագրի լուծումը հնարավոր է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, ինչպես նաև՝ հետևյալ դեպքերում՝
6.3.1. Ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում (բացառությամբ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման), լուծարում կամ գործունեության դադարեցում․
6.3.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և սույն Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիայի տրամադրման կարգի և պայմանների խախտում։
6.4. Համաձայնագրի լուծումը Ֆինանսական կազմակերպության կողմից միակողմանի կարգով չի թույլատրվում։
6.5. Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը և այլ տեղեկատվություն ուղարկվում են Կողմերի կողմից՝
6.5.1. գրավոր՝ թղթային կրիչի վրա։
Փաստաթղթերը փոխանցելիս Կողմերը պարտավոր են կազմել և ստորագրել ակտ, որտեղ պարտադիր նշվում է փոխանցվող փաստաթղթերի ցանկը․
6.5.2. էլեկտրոնային հաղորդագրության ձևով (փաստաթղթերի պատճենների համար) Հանձնաժողովի էլեկտրոնային փոստի հասցեին dept_industry@eecommission.org և Ֆինանսական կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին_____________.
6.6. Համաձայնագիրը կնքվում է 3 օրինակով։ 1 օրինակ՝ Ֆինանսական կազմակերպության համար, 2 օրինակ՝ Հանձնաժողովի համար։
6.7. Սույն Համաձայնագրին կցվում և դրա անբաժանելի մասն է կազմում՝
6.7.1. սուբսիդիայի տրամադրման հայտ-պահանջագրի ձևը (հավելված թիվ 1)․
6.7.2. հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի չափի հաշվարկը (հավելված թիվ 2)․
6.7.3. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների ձևերը (հավելված թիվ 3)․
6.7.4. սուբսիդիայի փոխանցման պլան-ժամանակացույցը (հավելված թիվ 4)։
VII. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ |
«Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերություն |
|
Գտնվելու վայրը․ 119121, քաղ․ Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, շենք 3/5, շին. 1 ՀՎՀՀ՝ 9909357822 ՀՎՊԾ՝ 774763001 Բանկային վավերապայմանները՝ հ/հ՝ 40807810300000000082 Միջպետական բանկ Թղթակցային հաշիվ՝ թիվ 30101810800000000362 ԲՆԾ 0445ԲՆԾ՝ 044525362 |
|
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝ Ն․Գ․ Կուշնարև ______________________ |
______________________ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Կոոպերացիոն նախագծի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԸ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
|
Սուբսիդիա տրամադրելու հայտ-պահանջագիրը | |||||
|
Համաձայնագրի վավերապայմանները |
համարը | ||||
|
ամսաթիվը | |||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից ելնելով՝ ռուսական ռուբլով հաշվարկված ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումարը |
գումարը թվերով և բառերով | ||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածը |
ամսաթվերը | ||||
|
Արտոնյալ տոկոսադրույքը, տարեկան % |
% | ||||
|
Սուբսիդավորվող դրույքաչափը |
% | ||||
|
Սուբսիդիայի գումարը, ռուբլի |
գումարը թվերով և բառերով | ||||
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
տվյալ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) | |
|
Կ․Տ․ |
|||||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝ Ն․Գ․ Կուշնարև
______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին |
ՀԱՇՎԱՐԿ
«Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ավելացման համար նոր արտադրական տեղամասի ստեղծում» կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի տրամադրման չափի
Հայտագրված ժամանակահատվածի համար կոոպերացիոն նախագծի մասով սուբսիդիայի (Ս) չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = Եփ х (Սդ/Դ%),
որտեղ՝
Եփ-ն՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույթից ելնելով՝ ռուսական ռուբլով հաշվարկված՝ ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումարն է․
Սդ-ը՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հիմնական դրույքաչափով որոշվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի _____ թիվ ___ ««Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ծավալների ավելացման համար արտադրական նոր տեղամասի ստեղծում» և Ֆինանսական կազմակերպության սուբսիդիայի տրամադրում» կոոպերացիոն նախագծի մասին» որոշման մեջ ֆիքսված` սուբսիդավորվող դրույքաչափը․
Դ%-ն՝ արտոնյալ տոկոսադրույքի չափը, որից ելնելով հաշվարկված է Ֆինանսական կազմակերպության եկամուտը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին |
ՁԵՎԵՐ
փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման «Աղբատարների և համակցված ճանապարհային մեքենաների համար կախովի սարքավորումների արտադրության ծավալների ավելացման համար նոր արտադրական տեղամասի ստեղծում» կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի և ընտրության չափանիշներին կոոպերացիոն նախագծի համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_________-ից մինչև _________ ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին
Ֆինանսական պարտավորությունների կատարում _________________________________ (փոխառուի (վարկառուի) անվանումը)
__________-ի թիվ_______ վարկային պայմանագրով:
- կատարվել է ամբողջ ծավալով / չի կատարվել ամբողջ ծավալով (նշվում են ժամկետանց՝ մարման ենթակա փոխատվության պարտքը և վճարման ենթակա %-ը (տուգանքներ, տույժեր))։
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ)) | |
|
Կ․Տ․ |
|||||
«__» _______ 20__ թվականի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոոպերացիոն նախագծի իրականացման ընթացքի մասին
__________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածի համար
1. Փոխառու (անվանումը, իրավաբանական հասցեն)՝
______________________________________________________________
2. Կոոպերացիոն նախագծի ամբողջական անվանումը և դրա հակիրճ նկարագրությունը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
______________________________________________________________
3. Կոոպերացիոն նախագծի իրականացման վայրը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
______________________________________________________________
4. Նախագծի իրականացման ընթացքը պլան-ժամանակացույցին համապատասխան․
|
Համարը |
Փուլի/միջոցառման անվանումը |
Փուլի/միջոցառման իրականացման ժամկետները |
Պայմանագրի կնքման ժամկետները |
Փուլի/միջոցառման կատարման մասին հաշվետվությունը |
Մեկնաբանու-թյունները |
|
1. |
|||||
|
2. |
|||||
|
3. |
|||||
|
4. |
|||||
|
5. |
|||||
|
6. |
|||||
|
... |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին
__________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածի համար
1. Կոոպերացիոն նախագծի մասնակիցների թիվը և դրանց մասին տեղեկությունները (նշել՝ եղել են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
_____________________________________________________________
2. Յուրաքանչյուր մասնակցի համար՝ ըստ կոոպերացիոն նախագծի, կոոպերացիոն համագործակցության տեսակները՝
□ արտադրվող արտադրանքի _____%-ը կազմող՝ ________ ռուսական ռուբլով նյութերի, լրակազմող տարրերի մատակարարում (նշվում է մատակարարվող նյութի և լրակազմող տարրերի արտադրողը և անվանումը՝
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը / Ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ կոոպերացիոն նախագծի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ Կոոպերացիոն նախագծի արժեքի ___% (ծավալը ռուսական ռուբլով)․
□ Կոոպերացիոն նախագծի արժեքի ____% կազմող՝ ________ ռուսական ռուբլով տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրային ապահովման մատակարարում (նշվում է մատակարարվող տեխնոլոգիական սարքավորումների արտադրողը և անվանումը)․
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը / Ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ Կոոպերացիոն նախագծի արժեքի __ % ինժեներական և շինարարական ծառայությունների մատուցում(ծառայությունների արժեքը ռուսական ռուբլով, ծառայությունների ցանկը)։
3. Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը համարվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից ծագող՝
□ այո (նշվում է արտադրանքը և ստացված ԱՀ-1-ը կամ համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը)․
□ ոչ։
4. Կոոպերացիոն նախագիծն իրականացնելիս ապահովվում է հետևյալը՝
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում (նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով/միավորներով)․
□ արտադրանքի մատակարարման արտադրական շղթայի շրջանակներում ավելացված արժեքի ձևավորում՝ (նկարագրել ձեռքբերումները ծավալներով)․
□ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ՝ Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրված արտադրանքի արտահանման ավելացում (նշվում են ըստ նախագծի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)․
□ փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում (նշվում են ըստ նախագծի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)։
5. Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը (նշվում է ժամկետը հայտ-պահանջագրից, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք նախագիծն իրականացվում է ըստ ժամանակացույցի, նշվում են իրականացված փուլերը/ կատարվում է իրականացման մեջ տեղաշարժ (նշվում են տեղաշարժի ժամկետը և պատճառները՝ կցելով հիմնավորող փաստաթղթերը))։
6. Կոոպերացիոն նախագծի ընդհանուր արժեքը և ֆինանսավորման կառուցվածքը՝
ներդրումների անհրաժեշտ ծավալը (վարկային պայմանագրի արժույթը)՝
- Կոոպերացիոն նախագծի արժեքը՝ ____ մլն ռուբլի, որից բանկի տրված փոխառու միջոցների արժեքը՝ _____ մլն․ ռուբլի․
- համաներդրողի առկայությունը՝
□ այո․
□ ոչ։
7. Ընտրության չափանիշներին Կոոպերացիոն նախագծի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանումը՝
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության 3 և ավելի անդամ պետություններից Կոոպերացիոն նախագծի մասնակիցների կողմից։ Մասնակցությունը Կոոպերացիոն նախագծի իրականացմանը (այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու միջոցով) |
Համապատասխանում է/Չի համապատասխանում Մասնակիցների քանակը՝ առնվազն 3՝ (նշվում են մասնակիցները) | |||
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացվում է Կոոպերացիոն նախագծի մասնակցի կողմից համագործակցության հետևյալ տեսակներից մեկի կատարումը հաստատելու պայմանով |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են համագործակցության անհրաժեշտ տեսակները) - Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից նյութերի և (կամ) լրակազմող տարրերի մատակարարում՝ 5 տոկոսից ոչ պակաս չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար․ - տեխնոլոգիական սարքավորումների (պահեստամասերի և լրակազմող տարրերի) կամ ծրագրային ապահովման մատակարարում՝ Կոոպերացիոն նախագծի արժեքի 5 տոկոսից ոչ պակաս գումարի չափով. - Կոոպերացիոն նախագծի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ դրա արժեքի 10 տոկոսից ոչ պակաս չափով։ | |||
|
Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից ծագող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (Նշվում է ԱՀ-1-ը և համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը) | |||
|
Կոոպերացիոն նախագիծն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքների (մեկ կամ մի քանի) ստացումը |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են ստացված արդյունքները) - համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում. - առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում. - առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում | |||
|
Կոոպերացիոն նախագծի իրականացման ժամկետը՝ ոչ ավելի, քան 5 տարի |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում է մեկնարկի և ավարտի ամսաթիվը) | |||
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) | |
|
Կ․Տ․ |
|||||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին |
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
կոոպերացիոն նախագծի իրականացման համար հատկացված վարկից չստացված եկամուտների փոխհատուցման համար «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա փոխանցելու
|
Սուբսիդիայի տրամադրման տարին |
Սուբսիդիայի փոխանցման ժամանակահատվածը |
Գումարը (ռուսական ռուբլի) |
|
2026 թվական |
2026 թ․1-ին եռամսյակ. |
5 695 890,42 |
|
2026 թ. 2-րդ եռամսյակ |
16 273 972,59 | |
|
2026 թ. 3-րդ եռամսյակ |
16 454 794,52 | |
|
2026 թ. 4-րդ եռամսյակ |
16 635 616,44 | |
|
Ընդամենը՝ 2026 ____ թվականի համար՝ |
- |
55 060 273,97 |
|
2027 թվական |
2027 թ. 1-ին եռամսյակ |
16 635 616,44 |
|
2027 թ. 2-րդ եռամսյակ |
15 256 849,31 | |
|
2027 թ. 3-րդ եռամսյակ |
14 397 945,21 | |
|
2027 թ. 4-րդ եռամսյակ |
13 516 438,35 | |
|
Ընդամենը՝ 2027 ____ թվականի համար՝ |
- |
59 806 849,31 |
|
2028 թվական |
2028 թ. 1-ին եռամսյակ |
12 476 712,32 |
|
2028 թ. 2-րդ եռամսյակ |
11 281 762,29 | |
|
2028 թ. 3-րդ եռամսյակ |
10 256 147,55 | |
|
2028 թ. 4-րդ եռամսյակ |
9 331 967,22 | |
|
Ընդամենը՝ 2028 ____ թվականի համար՝ |
- |
43 346 589,38 |
|
2029 թվական |
2029 թ. 1- ին եռամսյակ |
8 295 081,96 |
|
2029 թ. 2-րդ եռամսյակ |
7 119 863,01 | |
|
2029 թ. 3-րդ եռամսյակ |
6 170 547,95 | |
|
2029 թ. 4-րդ եռամսյակ |
5 198 630,15 | |
|
Ընդամենը՝ 2029 ____ թվականի համար՝ |
- |
26 784 123,07 |
|
2030 թվական |
2030 թ. 1- ին եռամսյակ |
4 158 904,10 |
|
2030 թ. 2-րդ եռամսյակ |
3 051 369,85 | |
|
2030 թ. 3-րդ եռամսյակ |
2 056 849,31 | |
|
2030 թ․ 4-րդ եռամսյակ. |
1 039 726,02 | |
|
Ընդամենը՝ 2030 ____ թվականի համար՝ |
- |
10 306 849,28 |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|