ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԼՈԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին և 9-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրության և դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրին (այսուհետ՝ կոոպերացիոն ծրագիր)՝ կոոպերացիոն ծրագրի անձնագրին համապատասխան՝ ճանաչելով այն Հիմնադրույթի II բաժնով նախատեսված կոոպերացիոն ծրագրի ընտրության չափորոշիչներին համապատասխանող։
2. Հավանություն տալ «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի նախագծին (կից ներկայացվում է) և սահմանել սուբսիդիայի չափը՝ 222 227 523,46 ռուսական ռուբլի՝ հաշվի առնելով սույն որոշումն ընդունելու օրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը՝ 16,5 տոկոսի չափով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան, և ապահովել սուբսիդիայի տրամադրումը՝ հաշվի առնելով դրամական միջոցների հետևյալ սահմանային ծավալները՝
2026 թվականին՝ 16 158 020,55 ռուսական ռուբլի․
2027 թվականին՝ 57 569 404,12 ռուսական ռուբլի․
2028 թվականին՝ 74 295 526,63 ռուսական ռուբլի․
2029 թվականին՝ 49 450 051,62 ռուսական ռուբլի․
2030 թվականին՝ 23 090 958,89 ռուսական ռուբլի․
2031 թվականին՝ 1 663 561,65 ռուսական ռուբլի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
թիվ _____
|
քաղ. Մոսկվա |
«__» ________ 2025 թվականի |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսուհետ՝ Հանձնաժողով, ի դեմս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Գենադիի Կուշնարևի, որը գործում է 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ BS-828/11 լիազորագրի հիման վրա, և «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությունը, այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն, ի դեմս (Ա․Ա․Հ․, պաշտոն), որը գործում է (լիազորագրի) հիման վրա, այսուհետ՝ Կողմեր, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» թիվ 4 որոշմանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 3 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի ______ __-ի «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրի և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին» թիվ ___ որոշմանը (այսուհետ՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշում) համապատասխան, կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին․
I. Համաձայնագրի առարկան
1.1. Համաձայնագրի առարկան Միության անդամ պետությունների կողմից «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրի (այսուհետ՝ Կոոպերացիոն ծրագիր) իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) բյուջեից Ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի տրամադրումն է՝ վարկային պայմանագրով փոխառուին (վարկառուին) տրամադրված վարկերի (փոխառությունների) գծով Ֆինանսական կազմակերպության պակաս ստացված եկամուտների փոխհատուցման միջոցով (այսուհետ՝ սուբսիդիա)։
1.2. Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ Հանձնաժողովի խորհրդի՝ ծրագրին հավանություն տալու մասին որոշմամբ սահմանված հիմնական պայմանները հաշվի առնելով, իրականացվող Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար փոխառուին (վարկառուին) արտոնյալ տոկոսադրույքով վարկի տրամադրման արդյունքում առաջացած՝ պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար։
1.3. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թվականի I եռամսյակ - 2030 թվականի IV եռամսյակ։
II. Սուբսիդիայի տրամադրման ֆինանսական ապահովումը
2.1. Սուբսիդիայի չափը կազմում է 222 227 523 (երկու հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր քսաներեք) ռուբլի 46 կոպեկ, այդ թվում՝
2026 թվականի համար՝ 16 158 020 (տասնվեց միլիոն հարյուր հիսունութ հազար քսան) ռուբլի 55 կոպեկ,
2027 թվականի համար՝ 57 569 404 (հիսունյոթ միլիոն հինգ հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր չորս) ռուբլի 12 կոպեկ,
2028 թվականի համար՝ 74 295 526 (յոթանասունչորս միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար հինգ հարյուր քսանվեց) ռուբլի 63 կոպեկ,
2029 թվականի համար՝ 49 450 051 (քառասունինը միլիոն չորս հարյուր հիսուն հազար հիսունմեկ) ռուբլի 62 կոպեկ,
2030 թվականի համար՝ 23 090 958 (քսաներեք միլիոն իննսուն հազար ինը հարյուր հիսունութ) ռուբլի 89 կոպեկ,
2031 թվականի համար՝ 1 663 561 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր վաթսունմեկ) ռուբլի 65 կոպեկ։
Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է ըստ Միության բյուջեի ծախսերի դասակարգման 10103050 ծածկագրի՝ Հանձնաժողովի բյուջետային ելևմտացույցով նախատեսված միջոցների սահմաններում։
2.2. 2026-2031 թվականներին Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորումն իրականացվելու է 2026-2031 թվականներին Միության բյուջեում Հանձնաժողովին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման պայմանով։
Հանձնաժողովը տեղեկացնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման համար Հանձնաժողովին ֆինանսական միջոցներ չհատկացնելու փաստի մասին։
III. Սուբսիդիա տրամադրելու հաշվարկման կարգն ու պայմանները
3.1. Սուբսիդիան տրամադրվում է պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար՝ Համաձայնագրի թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով սուբսիդիա տրամադրելու մասին Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից ստորագրված դիմումը (կից ներկայացնելով Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի՝ համապատասխան փաստաթղթեր ստորագրելու իրավունքը հավաստող լիազորագիրը) և Համաձայնագրի 3.2. կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողով ներկայացվելու դեպքում։
Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ամրագրված՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 100 տոկոսի չափով, սակայն վարկի տոկոսադրույքից ոչ ավելի։
Սուբսիդիայի չափը հաշվարկվում է Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն։
3.2. Սուբսիդիան տրամադրելու պայմանը Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողովին՝ Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և Կոոպերացիոն ծրագրի՝ ընտրության չափանիշներին համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին Ֆինանսական կազմակերպության հաշվետվությունները՝ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով սահմանված ձևերի համաձայն, հետևյալ ժամկետներում ներկայացնելն է՝
3.2.1. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրացուցային օրվանից ոչ ուշ.
3.2.2. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ (կազմվում է հաշվետու տարվա սկզբից աճողական արդյունքով).
3.2.3. մինչև 2030 թվականի հոկտեմբերի 30-ը Կոոպերացիոն ծրագրի իրագործման մասին ամփոփ հաշվետվություն։
3.3. Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի փոխանցումն իրականացվում է՝
3.3.1. Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Ֆինանսական կազմակերպության հաշվին.
3.3.2. Համաձայնագրի թիվ 4 հավելվածի համաձայն՝ պլան-ժամանակացույցով սահմանված պարբերականությամբ և, հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի՝ ծրագրին հավանություն տալու մասին որոշմամբ նախատեսված դրամական միջոցների սահմանային ծավալները.
3.3.3. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթի 34-րդ կետին համապատասխան հետևյալի ներկայացման դեպքում՝
սուբսիդիա տրամադրելու մասին դիմում՝ ըստ Համաձայնագրի թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևի.
փոխառուի (վարկառուի) կողմից՝ հաշվեգրված տոկոսների (այդ տոկոսների առկայության դեպքում) փաստացի վճարումը հաստատող փաստաթղթեր.
Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմինների կողմից տրված և Հիմնադրույթի 7-րդ կետով սահմանված պահանջներին Ֆինանսական կազմակերպության համապատասխանությունը հաստատող (կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը) և Հիմնադրույթի 6-րդ կետով սահմանված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող տեղեկանքներ.
Ֆինանսական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված՝ Հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի պայմանների համապատասխանությունը հաստատող դիմում.
Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով սահմանված նպատակների ցանկին համապատասխան ֆինանսական միջոցների օգտագործումը փոխառուի (վարկառուի) կողմից հաստատվող՝ Ֆինանսական կազմակերպության տեղեկանք.
հայտագրված ժամանակահատվածի համար և ծրագրին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ հիմնական տոկոսադրույքով ամրագրված սուբսիդիայի չափի հաշվարկ՝ Համաձայնագրի թիվ 2 հավելվածին համապատասխան։
3.4. Հանձնաժողովը, Հիմնադրույթի 35-րդ կետին համապատասխան, Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանցում պարունակվող տեղեկությունների լրիվությունը, փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և լրակազմությունը, որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիա տրամադրելու կամ սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և ծանուցում է Ֆինանսական կազմակերպությանն ընդունած որոշման մասին։
Ոչ պատշաճ ձևակերպված կամ ոչ ամբողջ ծավալով ներկայացված՝ Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերը Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում Հանձնաժողովը որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և նշված փաստաթղթերը վերադարձնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ դրանք լրամշակելու և Հանձնաժողով կրկին ուղարկելու նպատակով։
Եթե Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի քննարկման արդյունքներով դրանք ճանաչվում են պատշաճ ձևակերպված և ամբողջ ծավալով ներկայացված, ապա Հանձնաժողովը որոշում է ընդունում սուբսիդիա տրամադրելու մասին և ընդունած որոշման մասին ծանուցում է Ֆինանսական կազմակերպությանը։
Հայտագրված ժամանակահատվածի համար սուբսիդիայի վճարումը կատարվում է սուբսիդիա տրամադրելու մասին ընդունված որոշման մասին Ֆինանսական կազմակերպությանն ուղղված ծանուցումը Հանձնաժողովի կողմից գրանցվելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում։
3.5. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման և դրամական միջոցների փոխանցման դադարեցման համար հիմքերն են՝
3.5.1. Ֆինանսական կազմակերպության՝ ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի անհամապատասխանության մասին ծանուցումը․
3.5.2. Հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների կատարման մասին հաշվետվությունները ֆինանսական կազմակերպության կողմից չներկայացվելը․
3.5.3. Կոոպերացիոն ծրագրում մասնակցությունը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին ֆինանսական կազմակերպության ծանուցումը․
3.5.4. Ֆինանսական կազմակերպության անհամապատասխանությունը Հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
3.6. Հանձնաժողովի կողմից սուբսիդիայի տրամադրման դադարեցման հիմքերն են՝
3.6.1. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշումն ընդունվելու օրվանից 6 ամսվա ընթացքում փոխառուի (վարկառուի) կամ Ֆինանսական կազմակերպության կողմից հայտնաբերված խախտումները չվերացնելը․
3.6.2. փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործումը․
3.6.3. Կոոպերացիոն ծրագրի անհամապատասխանությունն ընտրության չափորոշիչներին․
3.6.4. վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծումը․
3.6.5. փոխառուի (վարկառուի) կողմից կոոպերացիոն ծրագրի իրականացումից հրաժարվելու (կոոպերացիոն ծրագիրը կասեցնելու) մասին որոշման կայացումը.
3.6.6. փոխառուի (վարկառուի) նկատմամբ սնանկության վարույթի հարուցումը։
IV. Կողմերի փոխգործակցությունը
4.1. Հանձնաժողովը պարտավորվում է՝
4.1.1. ապահովել սուբսիդիայի տրամադրումը՝ Համաձայնագրի III բաժնին համապատասխան․
4.1.2. Հիմնադրույթին համապատասխան՝ իրականացնել Ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացվող` Համաձայնագրի 3.3.3 ենթակետով նախատեսված փաստաթղթերի ստուգումը՝ Հանձնաժողովում դրանց ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում․
4.1.3. Համաձայնագրի 3.3 կետին համապատասխան՝ ապահովել Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Ֆինանսական կազմակերպության հաշվին սուբսիդիայի փոխանցումը․
4.1.4. կատարել Կոոպերացիոն ծրագրի իրականացման մշտադիտարկում՝ Հիմնադրույթի 9-րդ կետի «զ» ենթակետում և Համաձայնագրի 3․2 կետում նշված՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների հիման վրա․
4.1.5. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների չկատարման փաստը Հանձնաժողովի կողմից պարզվելու դեպքում՝ այդ փաստը պարզելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը․
4.1.6. Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել՝
սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու․
սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին․
4.1.7. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 3․5․2․ ենթակետում նշված խախտման վերացման դեպքում՝ մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրման կասեցման մասին որոշումն ընդունվելը՝ վերսկսել Ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի փոխանցումը․
4.1.8. Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրման դադարեցման մասին որոշումն ընդունվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը՝ Համաձայնագրի լուծման և Համաձայնագրի լուծման մասին ծանուցումը Հանձնաժողովի կողմից գրանցվելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները Ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձման անհրաժեշտության մասին․
4.1.9. քննարկել Ֆինանսական կազմակերպության կողմից ուղարկված առաջարկները, փաստաթղթերը և այլ տեղեկատվություն, այդ թվում՝ Համաձայնագրի 4.4.1 ենթակետին համապատասխան, դրանք ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել ընդունված որոշման մասին․
4.1.10. Համաձայնագրի 4.4.2 ենթակետին համապատասխան՝ Ֆինանսական կազմակերպության դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպություն ուղարկել Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի պարզաբանումները․
4.1.11. կատարել Հիմնադրույթով նախատեսված այլ պարտավորություններ։
4.2. Հանձնաժողովն իրավունք ունի՝
4.2.1. Հիմնադրույթին, Հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումներին համապատասխան՝ ընդունելու որոշում Համաձայնագրի պայմանների փոփոխման մասին․
4.2.2. Ֆինանսական կազմակերպությունից պահանջել Հիմնադրույթով և Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիայի տրամադրման կարգը և պայմանները Ֆինանսական կազմակերպության կողմից պահպանվելու նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ Հիմնադրույթի 34-րդ և 36-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը․
4.2.3. դադարեցնել դրամական միջոցների փոխանցումը՝ մինչև Հիմնադրույթի 46-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի խորհրդի կողմից սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին որոշումն ընդունվելը՝ Համաձայնագրի 3․6 կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում․
4.2.4. իրականացնել այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
4.3. Ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է՝
4.3.1. Համաձայնագրի 3.2 կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ուղարկել Հանձնաժողով․
4.3.2. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ ըստ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով նախատեսված ձևի՝
4.3.2.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն․
4.3.2.2. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն․
4.3.2.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվություն.
4.3.3. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները՝ ըստ Համաձայնագրի թիվ 3 հավելվածով նախատեսված ձևի՝
4.3.3.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն.
4.3.3.2. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն.
4.3.3.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվություն.
4.3.4. Կոոպերացիոն ծրագիրն ավարտվելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն.
4.3.5. Հիմնադրույթի 27-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ ապահովել ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանության պահպանման նկատմամբ մշտադիտարկում.
4.3.6. Հիմնադրույթի 27-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան՝ իրականացնել փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ մշտադիտարկում (վերահսկողություն), այդ թվում՝ Կոոպերացիոն ծրագրի ուղեկցման մեխանիզմի կիրառմամբ.
4.3.7. 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովի հարցմամբ ներկայացնել Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործումը հաստատող և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 22-րդ հոդվածին համապատասխան՝ Միության անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների կողմից անցկացվող արտաքին աուդիտ (հսկողություն) իրականացնելու համար.
4.3.8. ապահովել Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների լրիվությունը և հավաստիությունը՝ Համաձայնագրին համապատասխան.
4.3.9. Համաձայնագրի 4.1.8 ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովից ծանուցում ստանալու դեպքում, ինչպես նաև Համաձայնագրի 6.2 կետի հիման վրա Համաձայնագիրը լուծելու դեպքում Միության բյուջե վերադարձնել փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները՝ Համաձայնագրի լուծման մասին ծանուցումը Հանձնաժողովի կողմից գրանցվելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում.
4.3.10. իրականացնել Համաձայնագրով և Հիմնադրույթով նախատեսված պայմաններին փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգում.
4.3.11. Համաձայնագրով պարտավորությունների կատարման նպատակով կնքվող վարկային պայմանագրում (համաձայնագրում) ներառել Հիմնադրույթի V բաժնով նախատեսված դրույթները.
4.3.12. Հանձնաժողովի խորհրդի կողմից Սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշում ընդունվելու օրվանից 6 ամսվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները։
4.4. Ֆինանսական կազմակերպությունն իրավունք ունի՝
4.4.1. Հիմնադրույթի 24-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողով ուղարկել Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմում.
4.4.2. դիմել Հանձնաժողով՝ Համաձայնագրի կատարման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով.
4.4.3. Հիմնադրույթի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան՝ Հանձնաժողով ներկայացնել, այդ թվում՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքում, Կոոպերացիոն ծրագրի անձնագրում փոխառուի (վարկառուի) կողմից փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմում.
4.4.4. իրականացնել այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
V. Կողմերի պատասխանատվությունը, վեճերի քննության կարգը և վայրը
5.1. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4.3.5-4.3.8 ենթակետերով նախատեսված պարտավորությունների չկատարման, Հիմնադրույթի 48-րդ և 49-րդ կետերում նշված հիմքերի առկայության, ինչպես նաև Հիմնադրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում, Հիմնադրույթի 50-րդ կետով սահմանված կարգին համապատասխան՝ Ֆինանսական կազմակերպությունը Միության բյուջե է վերադարձնում փաստացի վճարված սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները՝ նշված դրամական միջոցները Համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետում Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Հանձնաժողովի հաշվին փոխանցելու միջոցով։
5.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4.3.9 ենթակետով սահմանված ժամկետում Համաձայնագրի 5.1 կետով նախատեսված պարտավորության չկատարման դեպքում Հանձնաժողովը, գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի պահանջելու տոկոսների վճարում՝ Ֆինանսական կազմակերպության կողմից ուրիշի դրամական միջոցներից օգտվելու համար ։
5.3. Համաձայնագրի կատարման հետ կապված՝ Կողմերի միջև ծագող վեճերը, հնարավորության դեպքում, կարգավորվում են իրենց կողմից բանակցություններ անցկացնելու միջոցով՝ համապատասխան արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի ձևակերպմամբ։
5.4. Համաձայնագրով նախատեսված կարգով վեճի կարգավորման անհնարինության դեպքում վեճը կարգավորվում է դատական կարգով՝ Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։
5.5. Ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում, Հիմնադրույթին համապատասխան, Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար։
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. Համաձայնագրի փոփոխությունը, այդ թվում՝ Համաձայնագրի 4.2.1 ենթակետի դրույթներին համապատասխան, իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում է Համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրի տեսքով։
6.2. Համաձայնագիրը լուծվում է Կողմերի համաձայնությամբ կամ միակողմանի՝ Համաձայնագրի 6.3 կետով սահմանված դեպքերում։
6.3. Հանձնաժողովի կողմից Համաձայնագրի միակողմանի լուծումը հնարավոր է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝
6.3.1. Ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում (բացառությամբ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման), լուծարում կամ գործունեության դադարում,
6.3.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և Համաձայնագրով սահմանված՝ սուբսիդիայի տրամադրման կարգի և պայմանների խախտում։
6․4․ Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի միակողմանի լուծում չի թույլատրվում։
6.5. Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը և այլ տեղեկատվություն Կողմերն ուղարկում են՝
6.5.1. գրավոր՝ թղթային կրիչի վրա։
Փաստաթղթերը փոխանցելիս Կողմերը պարտավոր են կազմել և ստորագրել ակտ, որում պարտադիր նշվում է փոխանցվող փաստաթղթերի ցանկը․
6.5.2. էլեկտրոնային հաղորդագրության ձևով (փաստաթղթերի պատճենների համար)՝ Հանձնաժողովի dept_industry@eecommission.org էլեկտրոնային փոստի հասցեով և Ֆինանսական կազմակերպության _____________ էլեկտրոնային փոստի հասցեով։
6.6. Համաձայնագիրը կնքվում է երեք օրինակից՝ մեկ օրինակ՝ Ֆինանսական կազմակերպության համար, երկու օրինակ՝ Հանձնաժողովի համար։
6.7. Համաձայնագրին կից ներկայացվում և դրա անբաժանելի մասն է կազմում՝
6.7.1. սուբսիդիա տրամադրելու մասին դիմումի ձևը (հավելված թիվ 1)․
6.7.2․ հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն ծրագրի գծով սուբսիդիայի չափի հաշվարկման կարգը (հավելված թիվ 2)․
6.7.3. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների ձևերը (հավելված թիվ 3)․
6.7.4․ սուբսիդիայի փոխանցման պլան-ժամանակացույցը (հավելված թիվ 4)։
VII. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
«Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերություն |
|
Գտնվելու վայրը՝ 119121, քաղ․ Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, 3/5 շենք, շին. 1 ՀՎՀՀ՝ 9909357822 ՀՎՊԾ՝ 774763001 Բանկային վավերապայմանները՝ հ/հ 40807810300000000082 Միջպետական բանկ թղթակցային հաշիվ՝ թիվ 30101810800000000362 ԲՆՀ՝ 044525362 |
|
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ
Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
|
Սուբսիդիա տրամադրելու մասին դիմում | |||||
|
Համաձայնագրի վավերապայմանները |
թիվը | ||||
|
ամսաթիվը | |||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից ելնելով՝ ռուսական ռուբլով հաշվարկված ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումարը |
գումարը թվերով և բառերով | ||||
|
Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածը |
ամսաթվերը | ||||
|
Արտոնյալ տոկոսադրույքը, տարեկան % |
% | ||||
|
Սուբսիդավորվող տոկոսադրույքը |
% | ||||
|
Սուբսիդիայի գումարը, ռուբլի |
գումարը թվերով և բառերով | ||||
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ)) | |
|
Կ․Տ․ |
|||||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՀԱՇՎԱՐԿ
հայտագրված ժամանակահատվածի համար՝ «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրի գծով սուբսիդիայի չափի
Հայտագրված ժամանակահատվածի համար կոոպերացիոն ծրագրի գծով սուբսիդիայի (Ս) չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = Եփ х (Ստ/Տ%),
որտեղ՝
Եփ՝ ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) փաստացի գումարը՝ հաշվարկված ռուսական ռուբլով՝ ելնելով փոխառուի (վարկառուի) կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից․
Ստ՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքով սահմանվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի ______ ___ «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրի և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին» թիվ __ որոշման մեջ ամրագրված սուբսիդավորվող տոկոսադրույք․
Տ%՝ արտոնյալ տոկոսադրույքի չափ, որից ելնելով, հաշվարկված է Ֆինանսական կազմակերպության եկամուտը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՁԵՎԵՐ
փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ երկրների ընկերությունների հետ համատեղ անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրության կազմակերպում» կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանը վերաբերող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_________-ից մինչև _________-ն ընկած ժամանակահատվածը փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին
___________ թվականի ________ __-ի թիվ __________
վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարումը ___________________________ կողմից՝
(փոխառուի (վարկառուի) անվանումը)
- կատարվել է ամբողջ ծավալով / չի կատարվել ծավալով (նշվում են ժամկետանց՝ մարման ենթակա փոխատվության պարտքը և վճարման ենթակա %-ը (տուգանքներ, տույժեր))։
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ)) | |
|
Կ․Տ․ |
|||||
«__» _______ 20__ թվականի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
__________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածում
Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին
1. Փոխառու (անվանումը, իրավաբանական հասցեն)՝
______________________________________________________________
2. Կոոպերացիոն ծրագրի լրիվ անվանումը և դրա համառոտ նկարագրությունը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
______________________________________________________________
3. Կոոպերացիոն ծրագրի իրականացման վայրը (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
______________________________________________________________
4. Ծրագրի իրականացման ընթացքը պլան-ժամանակացույցին համապատասխան․
|
Համարը |
Փուլի/միջոցառման անվանումը |
Փուլի/միջոցառման իրականացման ժամկետները |
Պայմանագրի կնքման ժամկետները |
Փուլի/միջոցառման կատարման մասին հաշվետվությունը |
Մեկնաբանութ-յունները |
|
1. |
|||||
|
2. |
|||||
|
3. |
|||||
|
4. |
|||||
|
5. |
|||||
|
6. |
|||||
|
... |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
__________-ից մինչև __________-ն ընկած ժամանակահատվածում ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին
1. Կոոպերացիոն ծրագրի մասնակիցների թիվը և դրանց մասին տեղեկությունները (նշել՝ եղե՞լ են արդյոք փոփոխություններ, թե՝ ոչ)՝
_____________________________________________________________
2. Յուրաքանչյուր մասնակցի համար կոոպերացիոն ծրագրի մասով կոոպերացիոն համագործակցության տեսակները՝
□ արտադրվող արտադրանքի _____ %-ը կազմող՝ ________ ռուսական ռուբլու ծավալով նյութերի, լրակազմերի մատակարարում (նշվում է մատակարարվող նյութի և լրակազմերի արտադրողն ու անվանումը՝
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման մասին փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը / ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի ___ % (ծավալը ռուսական ռուբլով)․
□ Կոոպերացիոն ծրագրի արժեքի ____ % կազմող՝ ________ ռուսական ռուբլու ծավալով տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրաշարի մատակարարում (նշվում է մատակարարվող տեխնոլոգիական սարքավորումների արտադրողը և անվանումը)․
|
Երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը |
Մատակարարը |
Մատակարարման մասին փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը / ծագման հավաստագիրը |
Սահմանային ծավալներն ըստ մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի ___ % (ծառայությունների արժեքը ռուսական ռուբլով, ծառայությունների ցանկը)։
3. Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը համարվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ծագում ունեցող՝
□ այո (նշվում է արտադրանքը և ստացված ԱՀ-1-ը կամ համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը)․
□ ոչ։
4. Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է՝
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում (նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով/միավորներով)․
□ արտադրանքի մատակարարման արտադրական շղթայի շրջանակներում ավելացված արժեքի ձևավորում՝ (նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)․
□ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ՝ Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրված արտադրանքի արտահանման ավելացում (նշվում են՝ ըստ ծրագրի, անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)․
□ փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում (նշվում են՝ ըստ ծրագրի, անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրվում են ձեռքբերումները՝ ծավալներով)։
5. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը (նշվում է ժամկետը՝ դիմումից, ինչպես - ին տեղեկատվությունն այն մասին, թե արդյոք ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի, նշվում են իրականացված փուլերը/ կատարվում է իրականացման մեջ տեղաշարժ (նշվում են տեղաշարժի ժամկետը և պատճառները՝ կից ներկայացնելով հիմնավորող փաստաթղթերը))։
6. Կոոպերացիոն ծրագրի ընդհանուր արժեքը և ֆինանսավորման կառուցվածքը՝
ներդրումների անհրաժեշտ ծավալը (վարկային պայմանագրի արժույթը)՝
- Կոոպերացիոն ծրագրի արժեքը՝ ____ մլն ռուբլի, որից բանկի կողմից տրամադրված փոխառու միջոցները՝ _____ մլն ռուբլի․
- համաներդրողի առկայությունը՝
□ այո․
□ ոչ։
7. Ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանումը՝
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության 3 և ավելի անդամ պետություններից Կոոպերացիոն ծրագրի մասնակիցների կողմից։ Մասնակցությունը Կոոպերացիոն ծրագրի իրականացմանը (այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու միջոցով) |
Համապատասխանում է/Չի համապատասխանում Մասնակիցների քանակը՝ առնվազն 3՝ (նշվում են մասնակիցները) | |||
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացվում է Կոոպերացիոն ծրագրի մասնակցի կողմից՝ համագործակցության հետևյալ տեսակներից մեկի կատարումը հաստատելու պայմանով |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են համագործակցության անհրաժեշտ տեսակները) - Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարում առնվազն 5 տոկոսի չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար․ - տեխնոլոգիական սարքավորումների (պահեստամասերի և լրակազմերի) կամ ծրագրաշարի մատակարարում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի առնվազն 5 տոկոսի չափով. - Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով։ | |||
|
Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծագում ունեցող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններին կամ 2009 թվականի նոյեմբերի 20-ի «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրին համապատասխան |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում է ԱՀ-1-ը կամ համապատասխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը) | |||
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքներին (մեկ կամ մի քանի) հասնելը |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում են ստացված արդյունքները) - համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում. - դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում՝ առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով. - Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում՝ առնվազն ___ մլն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով | |||
|
Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը՝ առավելագույնը 5 տարի |
Համապատասխանում է/Չի համապատասխանում (նշվում է մեկնարկի և ավարտի ամսաթիվը) | |||
|
_________________ |
_________________ |
_________________ |
__________________ |
___________________ | |
|
(ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(լիազորված անձի ստորագրությունը) |
(ստորագրության վերծանումը) |
(պաշտոնը) |
(տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ)) | |
|
Կ․Տ․ |
|||||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
կոոպերացիոն ծրագրի իրականացման համար հատկացված վարկի գծով պակաս ստացված եկամուտների փոխհատուցման համար «Սբերբանկ Ռոսիի» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա փոխանցելու
|
Սուբսիդիայի տրամադրման տարին |
Սուբսիդիայի փոխանցման ժամանակահատվածը |
Գումարը |
|
2026 թվական |
2026 թվականի I եռամսյակ |
- |
|
2026 թվականի II եռամսյակ |
1 639 602,74 | |
|
2026 թվականի III եռամսյակ |
7 219 541,09 | |
|
2026 թվականի IV եռամսյակ |
7 298 876,72 | |
|
Ընդամենը՝ 2026 թվականի համար՝ |
- |
16 158 020,55 |
|
2027 թվական |
2027 թվականի I եռամսյակ |
11 561 753,43 |
|
2027 թվականի II եռամսյակ |
13 690 479,46 | |
|
2027 թվականի III եռամսյակ |
14 912 157,53 | |
|
2027 թվականի IV եռամսյակ |
17 405 013,70 | |
|
Ընդամենը՝ 2027 թվականի համար՝ |
- |
57 569 404,12 |
|
2028 թվական |
2028 թվականի I եռամսյակ |
19 962 739,73 |
|
2028 թվականի II եռամսյակ |
19 691 803,28 | |
|
2028 թվականի III եռամսյակ |
18 050 819,67 | |
|
2028 թվականի IV եռամսյակ |
16 590 163,95 | |
|
Ընդամենը՝ 2028 թվականի համար՝ |
- |
74 295 526,63 |
|
2029 թվական |
2029 թվականի I եռամսյակ |
14 931 147,53 |
|
2029 թվականի II եռամսյակ |
13 019 178,07 | |
|
2029 թվականի III եռամսյակ |
11 518 356,17 | |
|
2029 թվականի IV եռամսյակ |
9 981 369,85 | |
|
Ընդամենը՝ 2029 թվականի համար՝ |
- |
49 450 051,62 |
|
2030 թվական |
2030 թվականի I եռամսյակ |
8 317 808,22 |
|
2030 թվականի II եռամսյակ |
6 509 589,04 | |
|
2030 թվականի III եռամսյակ |
4 936 438,35 | |
|
2030 թվականի IV եռամսյակ |
3 327 123,28 | |
|
Ընդամենը՝ 2030 թվականի համար՝ |
- |
23 090 958,89 |
|
2031 թվական |
2031 թվականի I եռամսյակ |
1 663 561,65 |
|
2031 թվականի II եռամսյակ |
- | |
|
2031 թվականի III եռամսյակ |
- | |
|
2031 թվականի IV եռամսյակ |
- | |
|
Ընդամենը՝ 2031 թվականի համար՝ |
- |
1 663 561,65 |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն՝
Ն․Գ․ Կուշնարև ______________________ Կ.Տ. |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: