ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 122 |
քաղ. Մոսկվա |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն որոշում են՝ սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքում սպառողական փաթեթվածքով սննդամթերքի առանձին տեսակների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) ներդրման ամսաթիվը ու կարգը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) ծանուցում են այդ ամսաթվի մասին՝ դրա սկսվելուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։
Ընդ որում, չդրոշմավորված սննդամթերքի շրջանառության վրա արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված ժամկետներից շուտ:
2. Սահմանել, որ.
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները․
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով․
ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը և չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները որոշվում են անդամ պետության օրենսդրությամբ․
անդամ պետությունները ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեության ապահովման համար սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան՝ իրենց տարածքներում դրոշմավորում կիրառելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքի նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
|
1904 10 |
Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքները փքելու կամ բովելու միջոցով |
2025 թվականի մայիսի 1 |
|
1905 10 000 0 |
Խրթխրթան հացիկներ | |
|
1905 40-ից |
Չորահաց, բոված հացի կտորներ և նմանատիպ բոված արտադրանք (բացի թավալման համար պաքսիմատից, ամոքահունց ցորենի չորահացից, այդ թվում՝ վանիլային, չամիչով, խաշխաշով և նմանատիպ հավելումներով) | |
|
1905 90 550 0 |
էքստրուդացված կամ արտաձգված արտադրանք՝ կծու կամ աղի | |
|
1905 90 900 0-ից |
Հացաթխվածքներ՝ 1905 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի այլ տեղում չհիշատակված կամ չներառված | |
|
2005 20 200 0 |
Կարտոֆիլ՝ բարակ բլիթներով կտրատած, տապակած կամ թեթևակի չորացրած, աղի և ոչ աղի, բուրավետացված կամ չբուրավետացված, հերմետիկ փաթեթվածքներում, անմիջական օգտագործման համար պիտանի | |
|
2005 20 800 0-ից |
Կարտոֆիլ՝ պատրաստված այլ եղանակով՝ բացի պահածոյացումից | |
|
0712 20 000 0 |
Գլուխ սոխ՝ չորացրած, ամբողջական, կտորներով բլիթներով կտրատած, մանրացրած կամ փոշու տեսքով |
2025 թվականի հուլիսի 1 |
|
0712 90 900 0**-ից |
Բանջարեղեն չորացրած՝ 0712 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի այլ տեղում չհիշատակված կամ չներառված, կամ բանջարեղենային խառնուրդներ | |
|
0904**-ից |
Պղպեղ՝ Piper ցեղի, պտուղներ՝ Capsicum ցեղի կամ Pimenta ցեղի, չորացրած կամ աղացած | |
|
0905**-ից |
Վանիլ | |
|
0906**-ից |
Դարչին և դարչնածառի ծաղիկներ | |
|
0907**-ից |
Մեխակ (ամբողջական պտուղներ, ծաղիկներ և ծաղկաբներ) | |
|
0908**-ից |
Մշկընկույզ, մացիս և հիլ | |
|
0909**-ից |
Անիսոնի, բադյանի, ֆենխելի, գինձի, հռոմեական քեմոնի կամ վոլոշյան քեմոնի կամ քեմոնի սերմեր. գիհու պտուղներ | |
|
0910**-ից |
Կոճապղպեղ, զաֆրան, տուրմերիկ (քրքում), ծոթոր կամ ուրց, դափնետերև, քարի և այլ համեմունքներ | |
|
1211 90 860 8**-ից |
Բույսեր և դրանց մասերը՝ սննդի մեջ օգտագործման համար պիտանի (ռեհան, խնկունի, անանուխ և այլ՝ սննդի մեջ օգտագործման համար պիտանի)՝ բացառությամբ ըմպելիքների պատրաստման համար նախատեսված խառնուրդների | |
|
2103-ից |
Մթերք՝ սոուսների պատրաստման համար, և պատրաստի սոուսներ. համային հավելումներ և համեմունքներ խառը. մանանեխի փոշի և պատրաստի մանանեխ*** | |
|
2104 10 000 0-ից |
Ապուրներ ու արգանակներ պատրաստի և պատրաստուկներ՝ դրանք պատրաստելու համար**** | |
|
2209 00 |
Քացախ և դրա փոխարինիչները՝ քացախաթթվից ստացված | |
|
1901 |
Ածիկի լուծամզուք. պատրաստի սննդամթերք՝ մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկի լուծամզուքից, կակաո չպարունակող կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաո պարունակող՝ ամբողջությամբ ճարպազերծված հիմքի վերահաշվարկով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված. այլ պատրաստի սննդամթերք՝ 0401 - 0404 ապրանքային դիրքերի հումքից, 5% զանգվածային բաժնից պակաս կակաո պարունակող՝ ամբողջությամբ ճարպազերծված հիմքի վերահաշվարկով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
2026 թվականի փետրվարի 1 |
|
1902 |
Մակարոնեղեն՝ ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խճողակով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց խճողակի կամ այլ եղանակով պատրաստված կամ չպատրաստված, ինչպես օրինակ՝ սպագետի, մակարոն, լապշա, լազանյա, խմորագնդիկներ, ռավիոլի, կանելոնի․ կուսկուս՝ պատրաստված կամ չպատրաստված | |
|
1903 00 000 0 |
Տապիոկա և դրա փոխարինիչները՝ պատրաստված օսլայից, փաթիլների, հատիկների, սերմնահատիկների, մանրահատիկների ձևով կամ այլ նմանատիպ ձևերով | |
|
1904 20 |
Պատրաստի սննդամթերք՝ ստացված չբոված հացահատիկային փաթիլների կամ չբոված հացահատիկային փաթիլների խառնուրդներից, բոված հացահատիկային փաթիլներով կամ փքած հացաբույսերի հատիկներից | |
|
1904 30 000 0 |
Ցորեն Bulgur | |
|
1904 90 |
Հատիկաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկից)՝ հատիկի տեսքով կամ փաթիլների կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացառությամբ մանր և խոշոր աղացվածքի ալյուրի, ձավարի), նախօրոք եփած կամ այլ եղանակով պատրաստված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ տեղում չհիշատակված կամ չներառված | |
|
2005 20 100 0 |
Կարտոֆիլ՝ խոշոր և մանր աղացվածքի կամ փաթիլների տեսքով |
_______________________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն ինքնուրույն է որոշում իր տարածքում տվյալ ցանկից ապրանքի նույնականացման միջոցներով դրոշմավորման անհրաժեշտությունը։
** ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ նշված դիրքերում դասակարգվող ապրանքները ենթակա են դրոշմավորման այն դեպքում, երբ դրանց զտաքաշը կազմում է 1 գրամից ավելի։
*** Բացառությամբ սոուսների և պատրաստի մանանեխի, որոնց զտաքաշը կազմում է 30 գրամ և պակաս։
**** Բացառությամբ մամլած արտադրանքի (օրինակ՝ արգանակների և սուպերի պատրաստման համար նախատեսված՝ բրիկետների ձևով արտադրանքի), որի զտաքաշը կազմում է 10 գրամ և պակաս։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքի նույնականացման միջոցի, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված սննդամթերքի (այսուհետ՝ ապրանքներ) առանձին տեսակների սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ մեքենայական ընթերցման համար պիտանի և ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Տվյալների ավտոմատ նույնականացման և հավաքման տեխնոլոգիաներ․ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and datacapture techniques - Data Matrix barcode symbology specification») միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (անդամ պետություն) ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան ձևավորված՝ Data Matrix GS1 ձևաչափով՝ երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով ներկայացված՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի փոխակերպելիս պետք է կիրառվի ЕСС 200 սիմվոլիկան՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցն իր մեջ ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը կազմված է 14 թվային պայմանանշաններից․
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! ” % & ’ * + - . / _ , : ; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ տվյալ ծածկագիրը թողարկվել է (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես ավարտական պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII պայմանանշանների աղյուսակում 29 ծածկագիր ունեցող հատուկ բաժանիչ պայմանանշանը․
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը կազմված է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես ավարտական պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII պայմանանշանների աղյուսակում 29 ծածկագիր ունեցող հատուկ բաժանիչ պայմանանշանը․
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը կազմված է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի թիվ 41 որոշում)։
Եթե ապրանքների շրջանառության մասնակիցը չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոցի զետեղման հնարավորություն՝ կապված սպառողական փաթեթվածքի չափերի հետ, որոնք թույլ չեն տալիս զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափով և որակով Data Matrix պայմանանշան, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։
Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են՝ սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ սպառողական փաթեթվածքից դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների լրակազմում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) (այսուհետ՝ օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ապրանքների ցանկ, ապրանք) ներառված սպառողական փաթեթվածքում սննդամթերքի մակնշված առանձին տեսակների և հետևյալ ստանդարտներին համապատասխան` XML-ձևաչափով դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ)․
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակվել է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Name spacesin XML 1.0 (Third Edition)»՝ (հրապարակվել է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures Second Edition» и «XML Schema Part 2: Data types Second Edition»՝ (հրապարակվել են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում http://www.w3.org/TR/xmlschema-1/ и http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) հավելվածի 1-4-րդ, 7-8-րդ և 11-12-րդ աղյուսակներում, ինչպես նաև սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում։
3. Սույն պահանջների 1-4-րդ աղյուսակների դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկ
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանում (ապրանքի տեսակ) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանում |
ապրանքի ընդհանուր նկարագրություն (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ «չորահացեր», «բատոն», «դարչին» և այլն) |
1 |
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3 |
Ապրանքային նշան (բրենդ) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիր։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4 |
Ապրանքի զտաքաշ կամ ծավալ |
սպառողական փաթեթվածքում ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ, մլ, լ) |
1 | |
|
5 |
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) պարունակության հատկանիշ |
արտադրանքի կազմում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ արտադրանքը պարունակում է ԳՄՕ․ «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
|
6 |
Հումքի հիմնական տեսակ |
տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1904 10, 1905 10 000 0, 1905 40, 1905 90 550 0, 1905 90 900 0, 2005 20 200 0, 2005 20 800 0, 2209 00 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
7 |
Մանկական սննդի արտադրանքի հատկանիշ |
ապրանքի՝ մանկական սննդին պատկանելության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ մանկական սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
|
8 |
Ապրանքի բաղադրություն |
ապրանքի որակական կազմի նկարագրություն |
ձևավորվում է ազատ ձևով, |
1 |
|
9 |
Արտադրության/մշակման եղանակը (տեսակը) |
նշվում է արտադրության/մշակման եղանակը (տեսակը) Տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0904 10, 0910 20 000 10 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
10 |
Սննդային արժեքի նշմանը ներկայացվող պահանջների առկայության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ առկա են նորմատիվ պահանջներ (տեխնիկական կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր), որոնցով սահմանվում են փաթեթվածքի վրա սննդային արժեքի մասին տեղեկատվության նշմանը ներկայացվող պահանջները․ «ոչ»՝ մնացած դեպքերում Տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0712 20 000 0, 0712 90 900 0, 0904-0910, 1211 90 860 8, 2103, 2209 00 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
11 |
Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի չափման միավոր |
սպառողական փաթեթվածքի տեղեկատվությանը համապատասխան սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի չափման միավոր |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը․ «գ/100գ». «գ/100մլ». «գ/բաժին» |
1 |
|
12 |
Սպիտակուցներ |
սպիտակուցների քանակը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «Սկսած», «Մինչև») Տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
13 |
Ճարպեր |
ճարպերի քանակը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «Սկսած», «Մինչև») Տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
14 |
Ածխաջրեր |
ածխաջրերի քանակ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «Սկսած», «Մինչև») Տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
15 |
Էներգետիկ արժեքի չափման միավոր, կկալ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոկալորիաներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կկալ/100գ»; «կկալ/100մլ». «կկալ/բաժին» |
1 |
|
16 |
Էներգետիկ արժեք, կկալ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «Սկսած», «Մինչև») Տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
17 |
Էներգետիկ արժեքի չափման միավոր, կՋ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոջոուլներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կՋ/100գ». «կՋ/100մլ». «կՋ/բաժին» |
0..1 |
|
18 |
Էներգետիկ արժեք, կՋ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «Սկսած», «Մինչև») Տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
0..3 | |
|
19 |
Քացախաթթվի պարունակությունը |
տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2209 00 դիրքում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
20 |
Փաթեթվածքի տիպը |
GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա ձևավորված սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրություն |
1 | |
|
21 |
Փաթեթվածքի նյութ |
GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքի նյութերի անվանումների օգտագործմամբ ձևավորված սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրություն |
1 | |
|
22 |
Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը |
տարրը պարտադիր է խմբային փաթեթվածքում ապրանքների համար |
0..1 | |
|
23 |
Պահպանման պայմաններ |
նշվում են պահպանման այն պայմանները, որոնց դեպքում ապրանքը պահպանում է իր հատկությունները |
1 | |
|
24 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկ
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ն ներառյալ* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։ |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ*-ն |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի համար ներմուծողի անդամ պետության արժույթով ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվ |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվ |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին |
1 |
_________________
* Տեղեկությունները փոխանցվում են արտահանողի կողմից կամավոր հիմունքով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օպերատորի տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 2-րդ աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկ
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիր՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող18 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը ՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number) - մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-անիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի նույնականացման համար |
|
21 |
Ապրանքի անհատական սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշանից կազմված թվանշանային դաշտը պարունակում է ապրանքի անհատական սերիական համարը, որն ապրանքին տրվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցությամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչ է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + - . / _ , : ; = <> ?)) |
|
91 |
Ստուգման բանալի |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչ (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիր |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիր |
N2+X..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
I. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3. 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN): 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN): 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան) |
|
II. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1. 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը․ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (% & ' " ( ) * + , - _ . / : ; < = > ? !))։ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների և այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)․
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)․
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)․
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)․
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա․
6. Ապրանքային նշանը (բրենդը)․
7. Ապրանքի մասին տեղեկությունները․
ապրանքի զտաքաշը կամ ծավալը․
գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) պարունակության հատկանիշը.
հումքի հիմնական տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 190410,1905100000,190540,1905905500,1905909000, 2005202000,200520 800 0, 2209 00 դիրքերում դասակարգվող ապրանքների համար)․
մանկական սննդի արտադրանքի հատկանիշը.
ապրանքի կազմը.
արտադրման/մշակման եղանակը (տեսակը) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0904 - 0910, 1904 10 դիրքերում դասակարգվող ապրանքների համար).
սննդային արժեքի նշմանը ներկայացվող պահանջների առկայության հատկանիշ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0712 90 900 0, 0904- 0910, 1211 90 860 8,2103, 2209 00 դիրքերում դասակարգվող ապրանքների համար)
սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը («գ/100գ» կամ «գ/100մլ» կամ «գ/բաժին»).
էներգետիկ արժեքը («կկալ/100գ» կամ «կկալ/100մլ», կամ «կկալ/բաժին»).
քացախաթթվի պարունակություն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2209 00 դիրքում դասակարգվող ապրանքների համար) փաթեթվածքի տիպը․
փաթեթվածքի նյութը.
պահպանման պայմանները․
արտադրման ամսաթիվը.
պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։
8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին՝ ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):
9. Ապրանքի ծագման երկիր․
10. Դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է Միության անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|