ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 123
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 123

քաղ. Մինսկ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 4 հանձնարարականին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 26 կարգադրության 2-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ընդհանուր շուկա) ձևավորման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին (այսուհետ՝ Հայեցակարգ) համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ներկայացված՝ ֆինանսական շուկայի ոլորտում Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության ներդաշնակեցման (այսուհետ՝ ներդաշնակեցում) և ընդհանուր շուկայի ձևավորման մոտեցումների մասին տեղեկատվությունը՝

1. Համաձայնել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի և ֆինանսական շուկաների այլ կարգավորիչների կողմից առաջարկված՝ ընդհանուր շուկայի ներդաշնակեցման և ձևավորման տարամակարդակ (դիֆերենցված) այն մոտեցումը կիրառելու անհրաժեշտությանը, որով նախատեսվում է սահմանել ներդաշնակեցված պահանջներ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով՝ ֆինանսական շուկայի այն մասնակիցների գործունեության կարգավորման առնչությամբ, որոնք ծառայություններ են մատուցելու ընդհանուր շուկայում, իսկ այն մասնակիցների առնչությամբ, որոնք ծառայություններ են մատուցում միայն իրենց անդամ պետության տարածքում՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝ հաշվի առնելով սույն կարգադրության 1-ին կետը՝ մշակել Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում փոփոխությունների կատարումը, այդ թվում՝ ընդհանուր շուկայում ծառայությունների անդրսահմանային մատուցման թույլտվության պայմանների ձևավորման համաձայնեցված մոտեցումների կիրառման մասով, և, անհրաժեշտության դեպքում, ապահովել փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների և ակտերի նախագծերի նախապատրաստումը, այդ թվում՝

Պայմանագրում՝ ներդաշնակեցման իրականացման ժամկետների հստակեցման մասով՝ հաշվի առնելով Հայեցակարգի դրույթները, ինչպես նաև ընդհանուր շուկայի կարգավորման գծով վերազգային մարմնի ստեղծման ժամկետի հստակեցման մասով.

«Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում՝ ներդաշնակեցման իրականացման մեխանիզմների և ժամկետների հստակեցման մասով.

ֆինանսական շուկայի ոլորտում Միության մարմինների ակտերում։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան