ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 431 գլխին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 2-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) երեսունիններորդ պարբերության մեջ «սեփական օգտագործման համար)» բառերից հետո ավելացնել «, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից որպես էլեկտրոնային առևտրի ապրանքներ ձեռք բերված» բառերը․
բ) քառասուներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի կողմից, որը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում ճանապարհային երթևեկության մեջ նախկինում մասնակցություն է ունեցել՝ պայմանով, որ տրանսպորտային միջոցի արտադրման պահից անցել է ավելի, քան երեք տարի, այդ թվում՝ որը նախատեսված է որպես էլեկտրոնային առևտրի ապրանք՝ ֆիզիկական անձանց իրացվելու համար․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|