ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 հունվարի 2026 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների ցանկը, որոնց մասով հետագծելիություն է իրականացվում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն մշտական հիմունքով հետագծելիության մեխանիզմի գործառման մեկնարկի մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 26-ի

թիվ 5 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքների, որոնց մասով հետագծելիություն է իրականացվում

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող չափման քանակական միավորը

8418 10 200 1,

8418 10 800 1,

8418 21 100 0, 8418 21 510 0,

8418 21 590 0, 8418 21 910 0,

8418 21 990 0, 8418 29 000 0,

8418 30 200 1,

8418 30 800 1,

8418 40 200 1, 8418 40 800 1

Սառնարաններ և սառցարաններ կենցաղային

հատ

8450 11 110 0, 8450 11 190 0,

8450 11 900 0, 8450 12 000 0,

8450 19 000 0, 8450 20 000 0

Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ մեքենաներ՝ քամիչ սարքով համալրված

հատ

8528 71 110 0, 8528 71 150 0,

8528 71 190 0, 8528 71 910 0,

8528 71 990 0, 8528 72 100 0,

8528 72 200 1,

8528 72 200 9,

8528 72 300 1, 8528 72 300 2,

8528 72 300 3,

8528 72 300 9,

8528 72 400 0, 8528 72 600 0,

8528 72 800 0, 8528 73 000 0

Ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր կազմում լայնահաղորդման ռադիոընդունիչ կամ ձայնը, կամ պատկերը գրառող, կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող, կամ չընդգրկող

հատ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝  14 օգոստոսի 2026 թվական: