ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 93

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 84-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 93 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում կատարվող

 

1. Տեքստում՝

«Դիզայնի ոլորտ» բառերը փոխարինել «Նախագծային պարամետրերի ընդգրկույթ» բառերով.

համապատասխան հոլովով «դիզայնի ոլորտ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «նախագծային պարամետրերի ընդգրկույթ» բառերով.

համապատասխան հոլովով «դիզայնի ոլորտ (նախագծային դաշտ)» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «նախագծային պարամետրերի ընդգրկույթ» բառերով.

համապատասխան հոլովով «նախագծային դաշտ (դիզայնի ոլորտ)» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «նախագծային պարամետրերի ընդգրկույթ» բառերով։

2. 51 կետի երրորդ պարբերությունում «ստացիոնարում» բառը փոխարինել «բուժկանխարգելիչ հաստատությունում» բառերով։

3. 19-րդ կետը քսաներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«գաղտնի տվյալներ՝ անձնական տվյալներ և տվյալներ, որոնք հանրամատչելի չեն, և որոնց հրապարակումը կարող է հանգեցնել այդ տվյալներին տիրապետողի տնտեսական շահի և մրցունակ դիրքի համար բացասական հետ ևանքների։ Գաղտնի տվյալների թվին նա և դասվում են արտադրական պրոցեսի մանրամասն նկարագրությունը, մասնագրերի տվյալները, դիտարկվող դեղապատրաստուկի նկատմամբ հետագա գրանցման գործողությունների մասով գրանցման հավաստագրի հայտատուի կամ իրավատիրոջ ռազմավարությունը, արտադրական հարթակների դեղագործական տեսչական ստուգումների և այլ դեղագործական տեսչական ստուգումների ընթացքում և արդյունքների հիման վրա ստացված դիտողությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որակի վերահսկում իրականացնող արտադրական հարթակների անվանումը և գտնվելու վայրը.»։

4. 47-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետ ևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«հայտատուի՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում դեղապատրաստուկի գրանցման դոսյեում պարունակվող գաղտնի տեղեկատվության բացակայությունը համաձայնեցնելու մտադրության գրավոր հաստատում (նման մտադրության առկայության դեպքում)»:

5. 60-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Գրանցման դոսյեում հայտատուի՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում գաղտնի տեղեկատվության բացակայությունը համաձայնեցնելու՝ փաստաթղթերով հաստատված մտադրության առկայության դեպքում ռեֆերենտ պետության լիազորված մարմինը (փորձագիտական կազմակերպությունը) հայտատուին է ուղարկում գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագիծը՝ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում պարունակվող գաղտնի տեղեկատվության ապահովման նպատակով, գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվությունը միասնական ռեեստրում հրապարակելու դեպքում։ Գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագիծը փոխանցվում է հայտատուին էլեկտրոնային եղանակով և համարվում է ստացված այն ուղարկելու օրվանից 1 աշխատանքային օրը լրանալուց հետո։

Հայտատուին տրվում է դեղապատրաստուկի գրանցման և փորձաքննության ժամկետի մեջ չմտնող՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագիծն ստանալու օրվանից ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր՝ նշված նախագիծը համաձայնեցնելու և գաղտնի տվյալները, այդ թվում՝ առ ևտրային գաղտնիք կազմողները հանելու վերաբերյալ հիմնավորում ներկայացնելու համար։ Հայտատուն իրավասու է ինքնուրույն նշելու հրապարակման ոչ ենթակա գաղտնի տեղեկատվությունը՝ միասնական ռեեստրում հետագա հրապարակման համար նախատեսված՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում այն գրախոսության ռեժիմով առանձնացնելու միջոցով, և այդ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկելու ռեֆերենտ պետության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն)։

Հայտատուի պատասխանի գնահատումն իրականացվում է հայտատուի պատասխանն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում և չի ներառվում դեղապատրաստուկի գրանցման և փորձաքննության անցկացման ժամկետում։

Անցկացված գնահատման հիման վրա լիազորված մարմինը (փորձագիտական կազմակերպությունը) իրավասու է ընդունելու հայտատուի կողմից առաջարկված տեղեկատվության հանումը։ Այդ դեպքում ռեֆերենտ պետության լիազորված մարմնի կողմից դեղապատրաստուկի գրանցման մասին դրական որոշում կայացնելու պարագայում ռեֆերենտ պետության լիազորված մարմինը միասնական ռեեստրում տեղադրում է գաղտնի տվյալները հանելուց հետո սույն կանոնների թիվ 16 հավելվածին համապատասխան կազմված՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ հաշվետվությունը։ Վերոնշյալ տեղեկատվությունը հայտատուի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվությունը համարվում է հայտատուի կողմից համաձայնեցված։»։

6. 63-րդ կետի «բ» ենթակետը «փորձագետների մասին տվյալները» բառերից հետո լրացնել «,ռեզյումեն» բառով։

7. 76-րդ կետի «գ» ենթակետը «փաթեթվածքների մանրակերտները» բառերից հետո լրացնել «,ռեզյումեն» բառով։

8. 81-րդ կետի վեցերորդ պարբերությունը «փաթեթվածքների» բառից հետո լրացնել «ռեզյումեն» բառով։

9. 86-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետ ևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«հայտատուի՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում դեղապատրաստուկի գրանցման դոսյեում պարունակվող գաղտնի տեղեկատվության բացակայությունը համաձայնեցնելու մտադրության գրավոր հաստատում (նման մտադրության առկայության դեպքում).»։

10. 105-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Գրանցման դոսյեում հայտատուի՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում գաղտնի տեղեկատվության բացակայությունը համաձայնեցնելու՝ փաստաթղթերով հաստատված մտադրության առկայության դեպքում հայտատուին տրվում է դեղապատրաստուկի գրանցման և փորձաքննության ժամկետի մեջ չմտնող՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագիծն ստանալու օրվանից ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր՝ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում պարունակվող տեղեկատվության գաղտնիության ապահովման նպատակով համաձայնեցնելու և գաղտնի տվյալների, այդ թվում՝ առ ևտրային գաղտնիք կազմողների հանման հիմնավորումը տրամադրելու համար։

Հայտատուն իրավասու է ինքնուրույն նշելու հրապարակման ոչ ենթակա գաղտնի տեղեկատվությունը՝ միասնական ռեեստրում հետագա հրապարակման համար նախատեսված՝ գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվության նախագծում այն գրախոսության ռեժիմով առանձնացնելու միջոցով, և այդ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկելու լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն)։

Հայտատուի պատասխանի գնահատումն իրականացվում է հայտատուի պատասխանն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում և չի ներառվում դեղապատրաստուկի փորձաքննության և գրանցման անցկացման ժամկետում։

Անցկացված գնահատման հիման վրա՝ լիազորված մարմինը (փորձագիտական կազմակերպությունը) իրավունք ունի ընդունելու հայտատուի կողմից առաջարկված տեղեկատվության հանումը։ Այդ դեպքում ռեֆերենտ պետության լիազորված մարմնի կողմից դեղապատրաստուկի գրանցման վերաբերյալ դրական որոշում ընդունելու դեպքում ռեֆերենտ պետության լիազորված մարմինը միասնական ռեեստրում տեղադրում է գաղտնի տվյալները հանելուց հետո սույն կանոնների թիվ 16 հավելվածին համապատասխան կազմված գնահատման վերաբերյալ եզրափակիչ հաշվետվությունը։ Վերոնշյալ տեղեկատվությունը հայտատուի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում գնահատման վերաբերյալ եզրափակիչ փորձագիտական հաշվետվությունը համարվում է հայտատուի կողմից համաձայնեցված։»։

11. 152-րդ կետը լրացնել հետ ևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ռեֆերենտ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության)՝ գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելուց հետո գնահատման վերաբերյալ փորձագիտական հաշվետվությունն արդիականացնելու դեպքում հայտատուի հետ նախկինում համաձայնեցված գաղտնի տվյալները նույնպես պետք է հանվեն։ Այն դեպքում, երբ գրանցման դոսյեում կատարվող փոփոխությունները վերաբերում են գնահատման վերաբերյալ փորձագիտական հաշվետվության այն բաժիններին, որոնցով պահանջվում է գաղտնի տվյալների հանում, այդ տվյալները հանվում են հայտատուի հետ փոխգործակցության ընթացակարգին և 60-րդ կետում նշված ժամկետներին համապատասխան՝ միայն ռեֆերենտ պետությունում գրանցելու դեպքում և 105-րդ կետում նշվածների դեպքում՝ մի քանի անդամ պետություններում գրանցելու դեպքում։»։

12. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝

ա) 1.10.3 կետը «պատրաստված պլան» բառերից հետո լրացնել « և ռիսկերի կառավարման համաձայնեցված պլանի ռեզյումե» բառերով.

բ) II բաժնի 11-րդ ենթաբաժնի յոթերորդ պարբերությունում «ստացիոնարում» բառը փոխարինել «բուժկանխարգելիչ հաստատությունում» բառերով։

13. Նշված կանոնների թիվ 2 հավելվածի 2.3.1 և 3.3.1 ենթակետերում «ստացիոնարի» բառը փոխարինել «բուժկանխարգելիչ հաստատության» բառերով։

14. Նշված կանոնների թիվ 4 հավելվածի 1.10.3 կետը «ռիսկերի կառավարման պլանը» բառերից հետո լրացնել « և ռիսկերի կառավարման համաձայնեցված պլանի ռեզյումեն» բառերով։

15. Նշված կանոնների թիվ 14 հավելվածի թիվ 2 լրացման անվանումից «(նախագծային պարամետրերի ընդգրկույթ)» բառերը հանել։

16. Նշված կանոնների թիվ 19 հավելվածում՝

1) 1.7.2. կետի առաջին պարբերությունը շարադրել հետ ևյալ խմբագրությամբ.

«1.7.2. Բացառության կարգով այն դեղապատրաստուկների գրանցման դոսյեում IA տիպի և (կամ) IАԱՊ տիպի միանման բազմաթիվ փոփոխությունների կատարման հայտերը ներկայացնելու դեպքում, որոնց գրանցման հավաստագրերի իրավատերը մեկ կազմակերպություն է, կամ այն դեպքում, երբ փոփոխությունները վերաբերում են այդ իրավատիրոջը կամ նրա մասին տեղեկատվությանը, ինչպես նա և այն դեպքում, երբ ներկայացվում են փոփոխությունների խմբավորումներ՝ III լրացմանը համապատասխան, այդպիսի փոփոխությունները թույլատրվում է ներկայացնել միաժամանակ փաստաթղթերի լրակազմ փաթեթի տեսքով՝ ըստ IV լրացման ձ ևի և ըստ սույն հավելվածի VII լրացման համաձայն ձևի կազմված կից նամակով։

բ) V լրացման մեջ՝

լրացման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Լրացում V

 

Դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների դասակարգում

 

Դեղապատրաստուկների գրանցման դոսյեում փոփոխությունները դասակարգվում են փոփոխությունների՝ սույն լրացմանը համապատասխան՝ պայմանավորված՝

վարչական փոփոխություններով.

որակի փոփոխություններով.

անվտանգության, արդյունավետության և դեղազգոնության փոփոխություններով.

պլազմայի մաստեր ֆայլերի (ՊՄՖ) և պատվաստանյութի հակագենի մաստեր ֆայլերի (ՊՀՄՖ) որոշակի փոփոխություններով:

Սույն լրացման առանձին փոփոխությունները դասակարգելիս դիտարկվող փոփոխությունը հարկավոր է ծածկագրել՝ օգտագործելով հետ ևյալ կառուցվածքը.

X.N.x.n. (փոփոխության ծածկագիր),

որտեղ՝

X-ը ցույց է տալիս լրացման այն բաժնի մեծատառը, որում պարունակվում է փոփոխությունը (օրինակ` «Ա», «Բ», «Գ» կամ «Դ»),

N-ը ցույց է տալիս բաժնի այն ենթաբաժնի հռոմեական թիվը, որում պարունակվում է փոփոխությունը (օրինակ՝ I, II, III և այլն),

x-ը ցույց է տալիս ենթաբաժնի այն կետի տառը, որում պարունակվում է փոփոխությունը (օրինակ` «ա», «բ», «գ» և այլն),

n-ը ցույց է տալիս լրացման մեջ առանձին փոփոխությանը տրված՝ ենթակետի թիվը (օրինակ՝ 1, 2, 3 և այլն):

Սույն լրացման յուրաքանչյուր բաժին պարունակում է՝

սույն հավելվածի 1.2 կետի և սույն հավելվածի II լրացման սահմանումներին համապատասխան որպես IA տիպի ոչ նշանակալի փոփոխություններ և II տիպի նշանակալի փոփոխություններ դասակարգվող փոփոխությունների ցանկը: Դրանում նա և նշվում է, թե IA տիպի որ փոփոխությունները սույն հավելվածի 2.1.1 և 3.1.1 կետերի համաձայն պետք է անհապաղ ծանուցվեն.

օրինակների ցանկը, որոնք անհրաժեշտ է դիտարկել որպես IB տիպի ոչ նշանակալի փոփոխություններ: Սույն հավելվածի 1.3 կետի համաձայն՝ այդ կատեգորիան տրվում է լռելյայն: Այդ առումով սույն լրացումը նախատեսված չէ փոփոխությունների այդպիսի կատեգորիայի սպառիչ ցանկ սահմանելու համար:

Սույն լրացման մեջ չեն դիտարկվում գրանցման ընդլայնումներ, քանի որ դրանք պատշաճ կերպով նկարագրված են սույն հավելվածի I լրացման մեջ: Սույն հավելվածի I լրացման մեջ նկարագրված բոլոր փոփոխությունները հարկավոր է դիտարկել որպես գրանցման ընդլայնումներ: Մյուս բոլոր փոփոխությունները չպետք է դիտարկվեն որպես գրանցման ընդլայնումներ:

Եթե IA տիպի ոչ նշանակալի փոփոխությունների մասով սույն լրացման մեջ սահմանված պայմաններից մեկը կամ մի քանիսը չեն կատարվում, ապա այդպիսի փոփոխությունը թույլատրվում է ներկայացնել որպես IB տիպի փոփոխություն (IB տիպի լռելյայն փոփոխություն), եթե սույն լրացման կամ սույն հավելվածի 1.5 կետին համապատասխան կազմված առաջարկության մեջ այդպիսի փոփոխությունը չի մեկնաբանվում որպես II տիպի փոփոխություն, կամ եթե հայտատուն չհամարի, որ փոփոխությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ դեղապատրաստուկի որակի, անվտանգության և արդյունավետության վրա:

Եթե լիազորված մարմինը փոփոխությունների կատարման հայտն ուսումնասիրելիս համարի, որ որպես IB տիպի լռելյայն փոփոխություն ներկայացված փոփոխությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ դեղապատրաստուկի անվտանգության, արդյունավետության կամ որակի վրա, ապա նա իրավասու է տվյալ փոփոխությունը դասելու II տիպի փոփոխության և հայտատուին փոփոխությունների կատարման հայտի տեսակի փոփոխության և տվյալ փոփոխության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահանջով հարցում ուղարկելու: Փոփոխված հայտի հետագա ուսումնասիրումն իրականացվում է հարցման պատասխանն ստանալու օրվանից II տիպի փոփոխության համար սահմանված ժամկետներում։

Փորձարկման ընթացակարգ» (test procedure) հասկացությունն ունի նույն իմաստը, ինչ «անալիտիկ մեթոդիկա»-ն (analytical procedure). «սահմաններ» (limits) հասկացությունն ունի նույն իմաստը, ինչ «ընդունելիության չափանիշներ»-ը (acceptance criteria): «Մասնագրի պարամետր»-ի տակ հասկացվում է որակի ցուցանիշ, որի մասով սահմանվում են անալիտիկ մեթոդիկա և ընդունելիության չափանիշներ, ինչպես օրինակ՝ ջրի քանակական որոշում, նույնականացում ու պարունակություն: Այսպիսով, մասնագրի պարամետրի ավելացումը կամ հանումը ներառում է համապատասխան անալիտիկ մեթոդիկա և ընդունելիության չափանիշներ:

«Դեղապատրաստուկի մասին տեղեկատվություն» հասկացության տակ հասկացվում է դեղապատրաստուկի ընդհանուր բնութագիրը, բժշկական կիրառման հրահանգը (ներդիր թերթիկը), դեղապատրաստուկի փաթեթվածքների մանրակերտները և որակի մասով դրա նորմատիվ փաստաթուղթը:

«Արտադրության լիցենզիա»-ի տակ հասկցվում է արտադրության լիցենզիա կամ այլ թույլտվություն, որը տրվել է այն երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ գտնվում է արտադրությունը։

IB և II տիպի փոփոխությունների կատարումը հիմնավորող Փաստաթղթերը կախված են այդպիսի փոփոխությունների բնույթից:

Չի պահանջվում անդամ պետությունների լիազորված մարմիններին ծանուցել Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի թարմացված հոդվածի մասին, եթե գրանցված դեղապատրաստուկի գրանցման դոսյեում հղում է արվում գործող խմբագրությանը: Հայտատուներին հարկավոր է հիշել, որ թարմացված հոդվածին համապատասխանեցումը պետք է իրականացվի դրա հրապարակման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում:

Սույն լրացման Դ բաժնում ներկայացված է ՊՄՖ-ին և ՊՀՄՖ-ին բնորոշ փոփոխությունների ցանկը: Այդ փոփոխությունների փորձաքննությունից հետո այդ ՊՄՖ-ին և ՊՀՄՖ-ին հղումներ պարունակող ցանկացած գրանցման դոսյե ենթակա է թարմացման՝ սույն լրացման Բ.V ենթաբաժնին համապատասխան։ Եթե որպես պլազմայից ստացված դեղապատրաստուկի ելանյութ օգտագործված՝ մարդու պլազմայի մասին Փաստաթղթեր չեն ներկայացվել որպես ՊՄՖ, ապա գրանցման դոսյեում նկարագրված այդպիսի ելանյութի փոփոխությունները նույնպես պետք է անցնեն փորձաքննություն՝ սույն լրացմանը համապատասխան:

Սույն լրացման մեջ դեղապատրաստուկի գրանցման դոսյեի փոփոխություններին հղումների հատուկ նշումների բացակայության դեպքում ենթադրվում է ավելացում, փոխարինում կամ հանում: Եթե գրանցման դոսյեում շտկումները բացառապես խմբագրական փոփոխություններ են (տեխնիկական սխալների և վրիպակների ուղղում), ապա այդ փոփոխությունները լիազորված մարմինների (փորձագիտական կազմակերպությունների) կողմից դիտարկվում են որպես խմբագրական՝ հայտին կից նամակում մանրամասն պարզաբանումների առկայության դեպքում (ԸՏՓ-ի 1.0 բաժին), հակառակ դեպքում՝ որպես չհայտագրված փոփոխություններ և հետ ևաբար ոչ հավաստի տեղեկություններ։

Նման դեպքերում հայտի ձ ևաթղթում անհրաժեշտ է հստակ նշել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են խմբագրական ուղղումները, և հայտին կից նամակում ներկայացնել երաշխիքներ (ԸՏՓ-ի 1.0 բաժին), որոնցով հաստատվում է, որ ներկայացված խմբագրական ուղղումները չեն ազդում ներկայացված փոփոխության դասակարգման տիպի փոփոխության վրա: Հայտատուի կողմից ներկայացված խմբագրական ուղղումները թույլ են տալիս հնացած կամ ավելորդ տեքստի հանումը, սակայն ոչ մասնագրի պարամետրերի և արտադրության նկարագրությունների հանումը:»:

Աղյուսակի Ա բաժնում՝

Ա.1-Ա.7 ենթաբաժինները շարադրել հետ ևյալ խմբագրությամբ.

 

«Ա. Վարչական փոփոխություններ

 

Ա.1. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

1

1, 3

IAԱՊ

բ) մեկ գրանցման հավաստագրի իրավատիրոջից մեկ այլ իրավաբանական անձին գրանցման հավաստագրի փոխանցում

2

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1. Գրանցման հավաստագրի իրավատերը պետք է մնա նույն իրավաբանական անձը։

2. Գրանցման հավաստագրի իրավատերը մեկ այլ իրավաբանական անձ է:

Փաստաթղթեր

1. Գրանցման հավաստագրի իրավատեր իրավաբանական անձի գրանցման երկրի համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից տրված փաստաթղթի պատճեն, որում նշված է գրանցման հավաստագրի նոր իրավատեր իրավաբանական անձի անվանումը և հասցեն կամ գրանցման հավաստագրի իրավատիրոջ նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Գրանցման հավաստագրի (հավաստագրերի) փոխանցումը հիմնավորող և գրանցման հավաստագրի նոր իրավատիրոջ՝ գրանցման հավաստագրի իրավատիրոջ բոլոր պարտականությունների պատշաճ կատարման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր.

գրանցման հավաստագրի՝ մեկ իրավաբանական անձից մյուս իրավաբանական անձին փոխանցումը հաստատող փաստաթղթի պատճեն.

դեղազգոնության համակարգի վերանայված համառոտ բնութագիր կամ դեղազգոնության համակարգի վերանայված մաստեր ֆայլ, եթե այն ներառված է գրանցման դոսյեում.

Եվրասիական տնտեսական միությունում բողոքագրերի հետ աշխատանքի համար պատասխանատու կազմակերպության մասին տեղեկություններ:

3. Համապատասխան բաժիններում վերանայված՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվություն:

4. Այն իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթուղթը (Փաստաթղթեր), որին փոխանցվում են գրանցման հավաստագրի իրավատիրոջ լիազորությունները, որով հաստատվում է գրանցման հավաստագրի փոխանցմանը չվերաբերող՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությունում փոփոխությունների բացակայությունը:

Ա.2. Դեղապատրաստուկի (առ ևտրային) անվանման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) Գրանցման ու փորձաքննության կանոններին համապատասխան գրանցված դեղապատրաստուկներ

1

1, 2

IAԱՊ

բ) միայն ռեֆերենտ պետությունում գրանցված դեղապատրաստուկներ

-

1, 2

IB

       

Պայմաններ

1. Ռեֆերենտ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) նոր (առ ևտրային) անվանման ընդունելիության հաստատում

Փաստաթղթեր

1. Հայտատուի նոր (առ ևտրային) անվանման ընդունելիության հիմնավորում

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

Ա.3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ օժանդակ նյութի անվանման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (օժանդակ նյութը) չի փոփոխվում:

Փաստաթղթեր

1. ԱՀԿ ակտիվ դեղագործական բաղադրամասի անվանման փոփոխության հիմնավորում: Օժանդակ նյութի համար Միության՝ օժանդակ նյութերի տեղեկատուի (դասակարգչի) փոփոխության հիմնավորում։ Հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է Միության դեղագրքին (եթե կիրառելի է), իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքին։ Հայտարարագիր այն մասին, որ բուսական դեղապատրաստուկների անվանումը համապատասխանում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին:

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

Ա.4. Անվանման և (կամ) հասցեի փոփոխություն. արտադրողի (ներառյալ, եթե կիրառելի է, որակի վերահսկման հարթակները) կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի, ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ օգտագործվող ելանյութերի, ռեակտիվների կամ միջանկյալ արգասիքների մատակարարի (եթե նշված է գրանցման դոսյեում), եթե գրանցման դոսյեում բացակայում են Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագրերը, կամ նոր օժանդակ նյութ արտադրողի (եթե նշված է գրանցման դոսյեում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2, 3

IA

Պայմաններ

1. Արտադրական հարթակը և ոչ մի արտադրական գործողություն չի փոփոխվում։

Փաստաթղթեր

1. Պաշտոնական փաստաթուղթ լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից, որում նշված է նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում կատարվող փոփոխություն:

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի մաստեր ֆայլի (ԱԴՆՄՖ-ի) իրավատիրոջ անվանումը փոփոխելիս թարմացված «հասանելիության թույլտվություն»:

Ա.5. Դեղապատրաստուկ արտադրողի անվանման և (կամ) հասցեի փոփոխություն, ներառյալ՝ թողարկման հարթակները և որակի վերահսկման հարթակները

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գործողությունները, որոնց համար պատասխանատու է արտադրողը (ներմուծողը), ներառում են սերիաների թողարկում

1

1, 2

IAԱՊ

բ) գործողություններ, որոնց համար պատասխանատու է արտադրողը (ներմուծողը), չեն ներառում սերիաների թողարկում

1

1, 2

IA

Պայմաններ

1. Արտադրական հարթակ, որի անվանումը և (կամ) հասցեն փոփոխվում են, և արտադրական պրոցեսներից որ ևէ մեկը չի փոփոխվում:

Փաստաթղթեր

1. Արտադրության լիցենզիայի (առկայության դեպքում) պատճեն կամ համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Եթե կիրառելի է, գրանցման դոսյեի համապատասխան բաժնում կատարվող փոփոխություն, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվությունը։

Ա.6. ԱԲՔ ծածկագրի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ԱՀԿ-ի կողմից հաստատման կամ փոփոխման հետևանքով ԱԲՔ ծածկագրի փոփոխություն

1

1

IA

բ) հայտատուի նախաձեռնությամբ ԱՀԿ-ի կողմից տրված ծածկագիր չհանդիսացող ծածկագրի փոփոխություն

-

1

Պայմաններ

1. ԱՀԿ-ի կողմից հաստատման կամ փոփոխման հետևանքով ԱԹՔ ծածկագրի փոփոխություն

Փաստաթղթեր

1. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

Ա.7. Արտադրական հարթակի հանում (այդ թվում՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի, միջանկյալ արգասիքների, դեղապատրաստուկի, փաթեթավորողի, արտադրողի, սերիայի թողարկման, սերիաների որակի վերահսկման համար պատասխանատուի կամ ելանյութի, ռեակտիվի կամ օժանդակ նյութի մատակարարի համար (եթե նշված են գրանցման դոսյեում))

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1, 2

IA

Պայմաններ

1. Պետք է մնա նույն ֆունկցիաները, ինչ հանման ենթակաները կատարող՝ նախկինում հաստատված առնվազն 1 արտադրական հարթակ (արտադրող)։

2. Հանումը չպետք է լինի արտադրության կրիտիկական թերությունների հետ ևանք:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտի կատարվող փոփոխությունների մասին կետում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և հանման համար առաջարկվող արտադրողներին, ինչպես նշված է հայտի ձ ևի 2-րդ բաժնում:

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) կատարվող փոփոխություն, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվությունը

»:

 

Ա. 8 ենթաբաժինն ուժը կորցրած ճանաչել:

Լրացնել հետ ևյալ բովանդակությամբ Ա.9-Ա.11 ենթաբաժիններ.

 

«

Ա.9. Փոփոխություններ՝ գրանցման դոսյեի փաստաթղթերում թույլ տրված վրիպակներն ու սխալներն ուղղելու նպատակով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի վերաբերյալ տեղեկատվությանն առնչվող փոփոխություններ

1

1, 2

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի վերաբերյալ տեղեկատվությանը չառնչվող փոփոխություններ

1

1, 2

Պայմաններ

1. Սխալները կամ վրիպակները կրում են տեխնիկական բնույթ և ազդեցություն չունեն դեղապատրաստուկի որակի և անվտանգության և (կամ) արդյունավետության վրա։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) կատարվող փոփոխություն, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվությունը (եթե կիրառելի է), ինչպես նա և խմբագրման ռեժիմով փոփոխությունները։

2. Հայտնաբերված սխալի կամ վրիպակի տեխնիկական բնույթի հիմնավորում

Ա.10. Դեղապատրաստուկների փորձաքննություն և գրանցում իրականացնող լիազորված մարմնի կամ կազմակերպության անվանման, կազմակերպաիրավական ձևի կամ հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1

IA

Փաստաթղթեր

1. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

Ա.11. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի նյութի անվանման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2, 3

IA

Պայմաններ

1. Փաթեթավորման (խցանափակման) համակարգի նյութը չի փոփոխվել։

Փաստաթղթեր

1. Նյութերի հաստատման կամ փոփոխման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթի պատճեն կամ հղում։ Եթե կիրառելի է, հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է Միության դեղագրքին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքին։

2. Հայտարարագիր այն մասին, որ նյութի անվանումը համապատասխանում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին:

3. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

»:

Աղյուսակի Բ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ. Որակի փոփոխություններ

 

Բ.I. Ակտիվ դեղագործական բաղադրամաս

 

Բ.I. ա) Արտադրություն

 

Բ.I.ա.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութ (ռեակտիվ, միջանկյալ արգասիք) արտադրողի փոփոխություն կամ ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի փոփոխություն (ներառյալ, եթե կիրառելի է, որակի վերահսկման հարթակները), եթե գրանցման դոսյեում բացակայում է Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիրը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջարկվող արտադրողը պատկանում է դեղագործական ընկերությունների նույն խմբին, ինչ հաստատված արտադրողը

1, 2, 3

1, 2, 3, 4, 5, 6, 7, 9

IAԱՊ

բ) ԱԴՆՄՖ*-ով հիմնավորված ակտիվ դեղագործական բաղադրամասի նոր արտադրողի ավելացում

-

-

II

գ) առաջարկվող արտադրողն օգտագործում է սինթեզի խիստ տարբերվող եղանակ կամ արտադրության պայմաններ, որոնք կարող են փոփոխել ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի կար ևոր ցուցանիշները, ինչպես օրինակ՝ որակավորում պահանջող` խառնուկների որակական և (կամ) քանակական պրոֆիլը կամ կենսամատչելիության վրա ազդող ֆիզիկաքիմիական հատկությունները*

-

-

II

դ) վիրուսային անվտանգության և (կամ) ՍԷ-ի ռիսկի գնահատում պահանջող նյութի նոր արտադրող

-

-

II

ե) փոփոխությունը վերաբերում է կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասին (ներառյալ՝ կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մեջ օգտագործվող ելանյութը, ռեակտիվը, միջանկյալ արգասիքը)

-

-

II

զ) ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկման կարգի փոփոխություն. այն հարթակի փոխարինում կամ ավելացում, որտեղ իրականացվում է սերիաների վերահսկում (փորձարկում)

2, 4

1, 5

IA

է) ակտիվ դեղագործական բաղադրամասի նոր արտադրողի ավելացում, որը չունի ԱԴՆՄՖ, և որի մասով պահանջվում է դեղապատրաստուկի գրանցման դոսյեի 3.2.S բաժնի թարմացում

-

-

II

ը) ակտիվ դեղագործական բաղադրամասի մանրէազերծման այլընտրանքային հարթակի ներառում՝ Միության դեղագրքի մեթոդի կիրառմամբ, իսկ դրանում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքերի մեթոդների կիրառմամբ՝Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին (այսուհետ՝ Ներդաշնակեցման հայեցակարգ) համապատասխան

-

1, 2, 4, 5, 8

IB

թ) միկրոնիզացման նոր հարթակի ավելացում*

2, 5

1, 4, 5, 6

IA

ժ) կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկման կարգի փոփոխություն. այն հարթակի փոխարինում կամ ներառում, որտեղ իրականացվում է սերիաների վերահսկում (փորձարկումներ), ներառյալ՝ կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդը

-

-

II

ժա) բջիջների գլխավոր բանկի և (կամ) բջիջների աշխատանքային բանկի պահպանման նոր հարթակ

-

1, 5

IB

Պայմաններ

1. Ելանյութերի և ռեակտիվների մասնագրերը (ներառյալ՝ ներարտադրական վերահսկումները, բոլոր նյութերի անալիզի մեթոդները) նույնական են նախկինում հաստատվածների հետ: Միջանկյալ արգասիքների և ակտիվ դեղագործական բաղադրամասերի մասնագրերը (ներառյալ` ներարտադրական վերահսկումը, բոլոր նյութերի անալիզի մեթոդները), պատրաստման եղանակները (ներառյալ` սերիայի չափը) և սինթեզի մանրամասն եղանակը նույնական են նախկինում հաստատվածների հետ։

2. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական կամ մանրէազերծ չէ։

3. Եթե արտադրական պրոցեսում օգտագործվում են մարդկային կամ կենդանական ծագման նյութեր, և ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողը՝

չի օգտվում նոր մատակարարից, որի մասով պահանջվում են վիրուսային անվտանգության գնահատում և Միության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին համապատասխանության գնահատում՝ Դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին և Բժշկական ու անասնաբուժական կիրառման դեղապատրաստուկների միջոցով՝ կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցմանն ուղղված կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնների 24-րդ գլխին համապատասխան.

օգտվում է նոր մատակարարից, որի մասով նման գնահատում իրականացվել է։

4. Հնից նոր հարթակ մեթոդի փոխանցումը բարեհաջող կատարվել է։

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասի մասնիկների չափսի մասնագիրը և համապատասխան անալիտիկ մեթոդը չեն փոփոխվում։

Փաստաթղթեր

1. Եթե կիրառելի է, գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

2. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ որակի վերահսկման ընթացակարգերը, սինթեզի եղանակը (կամ դեղաբուսական պատրաստուկների համար՝ բուսական դեղագործական նյութի պատրաստման մեթոդի, ծագման աշխարհագրական աղբյուրի և դրա արտադրական պրոցեսի (համապատասխանաբար)) և ակտիվ դեղագործական բաղադրամասի և ելանյութի, ռեակտիվի, միջանկյալ արգասիքի մասնագրերն ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում (եթե կիրառելի է) չեն տարբերվում նախկինում հաստատվածներից:

3. Նյութի ցանկացած նոր աղբյուրի համար ՍԷ-ի մասով Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագիր կամ (եթե կիրառելի է) փաստաթղթային հաստատում այն մասին, որ ՍԷ-ի ռիսկի ենթարկված նյութի աղբյուրը նախկինում հետազոտվել է լիազորված մարմնի կողմից և հաստատվել է դրա համապատասխանությունը Միության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին՝ Դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին և Բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով՝ կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցմանն ուղղված կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնների 24-րդ գլխին համապատասխան: Ընդ որում, նման փաստաթղթային հաստատումը պետք է ներառի նա և հետ ևյալ տեղեկությունները. արտադրողի անվանումը, կենդանու և այն հյուսվածքի տեսակը, որից ստացվել է նյութը. նյութի ծագման երկիրը, նախկինում տվյալ նյութի օգտագործումը և դրա ընդունելիությունը։

4. Ընթացիկ և առաջարկվող արտադրողներից (հարթակներից) ակտիվ դեղագործական բաղադրամասի սերիաների՝ առնվազն երկու սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական)` սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով):

5. Փոփոխությունների կատարման հայտում և կից նամակում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

6. Եթե ակտիվ դեղագործական բաղադրամասն օգտագործվում է որպես ելանյութ, ապա հայտի մեջ նշված՝ դեղապատրաստուկի արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատիրոջ լիազորված անձի կամ հայտի մեջ որպես դեղապատրաստուկի որակի՝ թողարկման վերահսկման անցկացման փուլն իրականացնող նշված արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատիրոջ լիազորված անձի հայտարարագիրը։ Հայտարարագրերում անհրաժեշտ է նշել, որ հայտի մեջ նշված ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրողն իր գործունեությունն իրականացնում է Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։ Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել 1 հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության վերաբերյալ ծանոթագրությունը):

7. Ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի պարտավորությունն է (անհրաժեշտության դեպքում) ծանուցել գրանցման հավաստագրի իրավատիրոջն ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի, մասնագրերի և անալիտիկ մեթոդիկաների ցանկացած փոփոխության մասին։

8. Հաստատում այն մասին, որ առաջարկվող հարթակը դիտարկվող արտադրական գործողության մասով պատշաճ կերպով լիցենզավորված է։

9. Ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի՝ դեղագործական ընկերությունների մեկ խմբին պատկանելիությունը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ նամակ-հաստատում)։

*Ծանոթագրություն

Կիրառելի դեպքերում ներկայացվում է նա և նախորդ հարթակում արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասով դեղապատրաստուկի և նոր արտադրական հարթակում արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասով արտադրված դեղապատրաստուկի 2 սերիաների լուծման համեմատական կինետիկայի թեստ։

Բ.I.ա.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի ոչ նշանակալի փոփոխություն

1, 2, 3, 4, 5, 6, 7

1, 2, 3

IA

բ) ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի նշանակալի փոփոխություն, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ դեղապատրաստուկի որակի, անվտանգության կամ արդյունավետության վրա

-

-

II

գ) փոփոխությունը վերաբերում է կենսաբանական նյութին կամ քիմիական սինթեզի միջոցով ստացված այլ նյութի օգտագործմանն այն կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության դեպքում, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ դեղապատրաստուկի որակի, անվտանգության կամ արդյունավետության վրա և կապված չէ հետգրանցումային փոփոխությունների կառավարման արձանագրության հետ

-

-

II

դ) փոփոխությունը վերաբերում է դեղաբուսական պատրաստուկին, իսկ ավելի կոնկրետ՝ դեղաբուսական հումքի ծագման աշխարհագրական աղբյուրին, արտադրության կամ պատրաստման եղանակին

-

-

II

ե) ԱԴՆՄՖ-ի փակ մասի ոչ նշանակալի փոփոխություն

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Խառնուկների որակական կամ քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների անցանկալի փոփոխությունը բացակայում է։

2. Սինթեզի եղանակը նույնն է մնում, այսինքն՝ միջանկյալ արգասիքները չեն փոփոխվում, և պրոցեսի մեջ չեն ներդրվում նոր ռեակտիվներ, կատալիզատորներ կամ լուծիչներ։ Դեղաբուսական հումքի ծագման աշխարհագրական աղբյուրը, դեղաբուսական հումքի պատրաստումը և բուսական դեղապատրաստուկների արտադրության եղանակը չեն փոփոխվում։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի և միջանկյալ արգասիքների մասնագրերը չեն փոփոխվում։

4. Փոփոխությունն ամբողջությամբ նկարագրվում է ԱԴՆՄՖ-ի բաց մասում («հայտատուի» մասում) (եթե կիրառելի է):

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական նյութ չէ։

6. Փոփոխությունը չի վերաբերում դեղաբուսական հումքի ծագման աշխարհագրական աղբյուրին, բուսական դեղապատրաստուկի արտադրման կամ պատրաստման եղանակին։

7. Փոփոխությունը չի վերաբերում ԱԴՆՄՖ-ի փակ մասին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ ընթացիկ և նոր պրոցեսների ուղղակի համեմատություն

2. Հաստատված և առաջարկվող պրոցեսների օգնությամբ արտադրված առնվազն 2 սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական)՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճեններ (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)

4. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ խառնուկների որակական և քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունը բացակայում է, ակտիվ դեղագործական բաղադրամասի և միջանկյալ արգասիքների սինթեզի եղանակը, մասնագրերը չեն փոփոխվում։

Ծանոթագրություն

Քիմիական սինթեզի միջոցով ստացված ակտիվ դեղագործական բաղադրամասերի նշանակալի փոփոխությունների տակ հասկացվում են սինթեզի եղանակի կամ արտադրության պայմանների փոփոխությունները, որոնք կարող են փոփոխել ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի կարևոր ցուցանիշները, ինչպես օրինակ՝ որակավորում պահանջող՝ խառնուկների որակական և (կամ) քանակական պրոֆիլը կամ կենսամատչելիության վրա ազդող ֆիզիկաքիմիական հատկությունները։

Բ.I.ա.З. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող միջանկյալ արգասիքի սերիայի չափի փոփոխություն (ներառյալ՝ սերիայի չափի ընդգրկույթները)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) սերիայի չափի՝ գրանցված չափի համեմատ մինչև 10 անգամ մեծացում

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8

1, 2, 5

IA

բ) սերիայի չափի՝ գրանցված չափի համեմատ մինչև 10 անգամ փոքրացում

1, 2, 3, 4, 5

1, 2, 5

IA

գ) փոփոխության համար պահանջվում է կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համադրելիության անալիզ

-

-

II

դ) սերիայի չափի՝ գրանցված չափի համեմատ ավելի քան 10 անգամ մեծացում

-

1, 2, 3, 4

IB

ե) կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մասշտաբի մեծացում (փոքրացում)՝ առանց արտադրական պրոցեսի փոփոխության (օրինակ՝ հոսքագծի կրկնակում)

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Արտադրության մեթոդների բոլոր փոփոխությունները վերաբերում են միայն սերիայի չափը մեծացնելու կամ փոքրացնելու համար անհրաժեշտ պրոցեսներին, օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործմանը:

2. Անհրաժեշտ է ներկայացնել փորձարկումների արդյունքները՝ սերիայի առաջարկվող չափի առնվազն 2 սերիայի մասնագրերի համաձայն:

3. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

4. Փոփոխությունն անցանկալի կերպով չի ազդում գործընթացի վերարտադրելիության վրա։

5. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների կամ կայունության խախտման հետևանք։

6. Ակտիվ դեղագործական բաղադրամասի (միջանկյալ արգասիքների) մասնագրերը չեն փոփոխվում:

7. Ակտիվ դեղագործական բաղադրամասը մանրէազերծ չէ:

8. Սերիայի չափը գտնվում է գրանցման ժամանակ կամ IA տիպի փոփոխություն չհանդիսացող սերիայի չափի հետագա փոփոխությունից հետո նախատեսված սերիայի չափի 10-ապատիկ ընդգրկույթի սահմաններում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Փորձարկված սերիաների` սերիաների համարներն ունեն սերիայի առաջարկվող չափ։

3. Հաստատված և առաջարկվող չափով արտադրված համապատասխանաբար ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ միջանկյալ արգասիքի առնվազն 1 արդյունաբերական սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։ Ըստ հարցման՝ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները։ Իրավատերը պարտավոր է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի ( և միջանկյալ արգասիքների, եթե կիրառելի է) հաստատված մասնագրերի պատճեններ (դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

5. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ արտադրության մեթոդների բոլոր փոփոխությունները վերաբերում են միայն սերիայի չափն ավելացնելու կամ նվազեցնելու համար անհրաժեշտ պրոցեսներին (օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործում), փոփոխությունը անցանկալի կերպով չի ազդում պրոցեսի վերարտադրելիության վրա. փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների կամ կայունության խախտման հետ ևանք չէ. ակտիվ դեղագործական բաղադրամասի (միջանկյալ արգասիքների) մասնագրերը չեն փոփոխվում:

Բ.I.ա.4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ օգտագործվող ներարտադրական փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ընդունելիության ներարտադրական չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) նոր ներարտադրական փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների ավելացում

1, 2, 5, 6

1, 2, 3, 4, 6

IA

գ) ոչ նշանակալի ներարտադրական փորձարկման հանում

1, 2, 7

1, 2, 5

IA

դ) ընդունելիության հաստատված ներարտադրական չափանիշների ընդլայնում, որոնք կարող են էապես ազդել ակտիվ դեղագործական բաղադրամասի ընդհանուր որակի վրա

-

-

II

ե) ներարտադրական փորձարկման հանում, որը կարող է էապես ազդել ակտիվ դեղագործական բաղադրամասի ընդհանուր որակի վրա

-

-

II

զ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ ներարտադրական փորձարկման ավելացում կամ փոխարինում

-

1, 2, 3, 4, 6

IB

է) ներարտադրական վերահսկման անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություն

8, 9, 10, 11

1, 7, 8

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկ, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխություն:

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության գործող հաստատված չափանիշների ընդգրկույթում:

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝ հետևյալներից ցանկացածին՝ քանակական որոշում, խառնուկներ (եթե միայն որոշակի լուծիչ միանշանակ չի օգտագործվում ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ), ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր, օրինակ՝ մասնիկների չափս, լցման խտություն մինչև խտացումը և դրանից հետո, իսկության փորձարկում, ջուր, փորձարկումների հաճախականության ցանկացած փոփոխություն:

8. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

9. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

10. Անալիզի մեթոդը չի փոփոխվել, իսկ անալիզի մեթոդիկան աննշան փոփոխվել է (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ այլ տեսակի սյունակ)։

11. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) կամ այնպիսի մեթոդ չէ, որի կիրառության ժամանակ օգտագործվում է կենսաբանորեն ակտիվ դեղագործական բաղադրամասի համար կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների):

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող ներարտադրական փորձարկումների համեմատական աղյուսակ:

3. Նոր ոչ դեղագրքային անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Մասնագրի բոլոր պարամետրերով ակտիվ դեղագործական բաղադրամասի երկու արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար, իսկ պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 արդյունաբերական սերիաների) անալիզի տվյալներ:

5. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում (ռիսկերի գնահատում), որոնցով հաստատվում է, որ ներարտադրական պարամետրերը ոչ նշանակալի են կամ հնացած։

6. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից նոր ներարտադրական փորձարկումների և սահմանների հիմնավորում:

7. Անալիտիկ մեթոդիկայի փոփոխությունների համեմատական աղյուսակ:

8. Նոր ոչ դեղագրքային անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում), որոնցով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

Բ.I.ա.5. Գրիպի կանխարգելման համար սեզոնային, նախահամավարակային կամ համավարակային պատվաստանյութի ակտիվ դեղագործական բաղադրամասի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրիպի կանխարգելման համար սեզոնային, նախահամավարակային կամ համավարակային պատվաստանյութի շտամի (շտամների) փոխարինում

-

-

II

Բ.I.բ) Ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկում

 

Բ.I.բ.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի, ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) անդամ պետության պաշտոնական վերահսկող մարմնի կողմից սերիաների թողարկման ենթակա կենսաբանական դեղապատրաստուկի (որի կազմի մեջ է մտնում ակտիվ դեղագործական բաղադրամասը) մասնագրերի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IAԱՊ

բ) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

գ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում

1, 2, 5, 6, 7

1, 2, 3, 4, 7

IA

դ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2, 8

1, 2, 6

IA

ե) մասնագրի այնպիսի պարամետրի հանում, որը կարող է նշանակալիորեն ազդել ակտիվ դեղագործական բաղադրամասի և (կամ) դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

զ) ակտիվ դեղագործական բաղադրամասի մասնագրերի ընդունելիության չափանիշների՝ հաստատված ընդգրկույթից դուրս փոփոխություն

-

-

II

է) այն ելանյութերի (միջանկյալ արգասիքի) մասնագրերի ընդունելիության հաստատված չափանիշների ընդլայնում, որոնք կարող են զգալիորեն ազդել ակտիվ դեղագործական բաղադրամասի և (կամ) դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

ը) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում կամ փոխարինում (հանելով կենսաբանական նյութը)

-

1, 2, 3, 4, 5, 7

IB

թ) եթե ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով բացակայում է Միության դեղագրքի կամ այլ դեղագրքի հոդվածը՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն, ապա արտադրողի սեփական մասնագրի՝ երրորդ երկրի դեղագրքի հոդվածով փոխարինում

-

1, 2, 3, 4, 5, 7

IB

ժ) կենսաբանական (իմունաբանական) ակտիվ դեղագործական բաղադրամասի համար մասնագրում նոր ցուցանիշի և դրան համապատասխան փորձարկման մեթոդի ավելացում կամ փոխարինում

-

 

II

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերանայման նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված ցանկացած պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2 Փոփոխությունը, օրինակ, նոր չորակավորված խառնուկի արտադրության, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության արդյունքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետ ևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքերում նկարագրված մեթոդների վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Ցանկացած նյութի փոփոխություն չի առնչվում գենատոքսիկ խառնուկին։ Եթե փոփոխությունն առնչվում է ակտիվ դեղագործական բաղադրամասին (բացառությամբ մնացորդային լուծիչների, որոնք պետք է համապատասխանեն Միության դեղագրքի համապատասխան հոդվածում նշված սահմաններին), ապա ցանկացած նոր խառնուկի նկատմամբ վերահսկումը պետք է համապատասխանի Միության դեղագրքին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան։

8. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝ հետևյալներից ցանկացածին՝ քանակական որոշում, խառնուկներ (եթե միայն որոշակի լուծիչը միանշանակ չի օգտագործվում ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ), ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր, օրինակ՝ մասնիկների չափս, լցման խտություն մինչև խտացումը և դրանից հետո, իսկության փորձարկում, ջուր, փորձարկման ցանկացած բացթողում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Ցանկացած նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Մասնագրի բոլոր պարամետրերի մասով համապատասխան ակտիվ դեղագործական բաղադրամասի 2 արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար հակառակ հիմնավորման բացակայության դեպքում ՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ:

5. Համապատասխան դեպքերում գործող և առաջարկվող մասնագրերին համապատասխանող՝ առնվազն փորձաարդյունաբերական սերիայից ակտիվ դեղագործական բաղադրամաս պարունակող դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի տվյալներ: Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

6. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ ներարտադրական պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած:

7. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում:

Բ.I.բ.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություններ

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատված է

7

1

IA

գ) ռեակտիվի անալիտիկ այն մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ փոխարինում կամ ավելացում), որը զգալի ազդեցություն չունի ակտիվ դեղագործական բաղադրամասի ընդհանուր որակի վրա

1, 2, 3, 5, 6

1, 2

IA

դ) փորձարկման կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդի կամ այն մեթոդի նշանակալի փոփոխություն կամ փոխարինում, որի ժամանակ կիրառվում է կենսաբանական ռեակտիվ՝ կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար

-

-

II

ե) ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ելանյութի (միջանկյալ արգասիքի) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ ավելացում կամ փոխարինում)

-

1, 2

IB

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

3. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ նոր տեսակի սյունակ կամ մեթոդ)։

4. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) կամ այնպիսի մեթոդ չէ, որի կիրառության ժամանակ օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ՝ կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների):

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքում նկարագրված մեթոդների վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական չէ։

7. Մասնագրի ցուցանիշի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատվել է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

2. Վալիդացման համեմատական արդյունքներ կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքներ, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.I.գ) Փաթեթավորման-խցանափակման համակարգ

 

Բ.I.գ.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) որակական և (կամ) քանակական կազմ (փաթեթվածքի նյութի բաղադրության փոփոխություն, փաթեթվածքի նյութի կամ նյութի որակի ստանդարտի փոփոխություն)

1, 2, 3

1, 2, 3, 4, 6

IA

բ) որակական և (կամ) քանակական կազմ (փաթեթվածքի նյութի բաղադրության փոփոխություն, փաթեթվածքի նյութի կամ նյութի որակի ստանդարտի փոփոխություն)՝ մանրէազերծ կամ չսառեցված կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար

-

-

II

գ) որակական և (կամ) քանակական կազմ (փաթեթվածքի նյութի բաղադրության փոփոխություն, փաթեթվածքի նյութի կամ նյութի որակի ստանդարտի փոփոխություն)՝ հեղուկ ակտիվ դեղագործական բաղադրամասերի (ոչ մանրէազերծ) համար

-

1, 2, 3, 5, 6

IB

Պայմաններ

1. Համապատասխան հատկություններով՝ առաջարկվող փաթեթավորման նյութն առնվազն պետք է համարժեք լինի հաստատվածին։

2. Սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան, և փոփոխությունների ներդրման պահին հայտատուի կողմից վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան պարամետրեր, նրա տիրապետության տակ կա կայունության ուսումնասիրության առնվազն 3-ամսյա բավարար արդյունքներ: Այն դեպքում, երբ առաջարկվող փաթեթվածքը գրանցվածի համեմատ ավելի կայուն է, կայունության 3–ամսյա տվյալներ չեն պահանջվում։ Նման հետազոտությունների ավարտին, եթե արդյունքները չեն համապատասխանում մասնագրերին կամ պոտենցիալ կերպով չեն կարող համապատասխանել մասնագրերին պիտանիության ժամկետի (կրկնակի փորձարկման ժամկետի) ավարտին, ապա դրանք գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պետք է անհապաղ ներկայացնել լիազոր մարմին:

3. Հանելով մանրէազերծ, հեղուկ և կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերը

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Նոր փաթեթվածքի մասին անհրաժեշտ տվյալներ (օրինակ՝ թափանցելիության համեմատական տվյալներ, օրինակ՝ O2-ի, CO2-ի, խոնավության և այլնի համար), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասին Միության ակտերին, իսկ դրանցում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների՝ Միության մարմինների ակտերով չկարգավորված օրենսդրությանը։

3. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հաստատում այն մասին, որ պարունակության և փաթեթավորման նյութի միջ և փոխազդեցություն տեղի չի ունենում (օրինակ՝ բացակայում է առաջարկվող նյութի բաղադրիչների տեղաշարժը դեպի դրա պարունակություն, ակտիվ դեղագործական բաղադրամասի բաղադրիչները չեն ներթափանցում փաթեթվածքի մեջ), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է համապատասխան դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասին Միության ակտերին, իսկ դրանցում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների՝ Միության մարմինների ակտերով չկարգավորված օրենսդրությանը։

4. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ կայունության պահանջվող հետազոտությունները սկսվել են դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների իրականացման պահի դրությամբ նրա տիրապետման ներքո են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և որ առկա տվյալները չեն վկայել որ ևիցե խնդրի մասին։ Անհրաժեշտ է նա և ներկայացնել հաստատում այն մասին, որ հետազոտությունները կավարտվեն, և եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրերի պահանջներին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրերի պահանջներին պիտանիության ժամկետի (կրկնակի փորձարկման ժամկետի) ավարտին, ապա դրանք գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պետք է անհապաղ ներկայացնել լիազոր մարմին:

5. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացված՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտություններն ավարտվելու են, իսկ եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրի պահանջներին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրի պահանջներին պիտանիության ժամկետի (կրկնակի փորձարկման ժամանակահատվածի) ավարտին, դրանք գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին անհապաղ կներկայացվեն լիազորված մարմին։

6. Առաջնային փաթեթվածքի գործող և առաջարկվող մասնագրերի համեմատություն (եթե կիրառելի է)։

Բ.I.գ.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկումների մեթոդի ավելացում

1, 2, 5

1, 2, 3, 4, 6

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 5

IA

դ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի ավելացում կամ փոխարինում

-

1, 2, 3, 4, 6

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում), եթե միայն նախկինում այն չի դիտարկվել և հաստատվել որպես հետագա վերահսկման միջոց։

2. Փոփոխությունը փաթեթավորման նյութի արտադրության ընթացքում կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման ժամանակ առաջացած անկանխատեսելի իրավիճակների հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքում նկարագրված մեթոդների վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Ցանկացած նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Ըստ մասնագրի բոլոր պարամետրերի՝ փաթեթավորման նյութի 2 սերիաների անալիզի տվյալներ:

5. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է այն, որ ներարտադրական պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած։

6. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում:

Բ.I.գ.3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի փորձարկման անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություններ

1, 2, 3

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ ավելացումը կամ փոխարինումը)

1, 3, 4

1, 2

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5

1

IA

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ նոր տեսակի սյունակ կամ մեթոդ)։

3. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդների կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդների վրա։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (դեղապատրաստուկը) կենսաբանական չէ:

5. Մասնագրի պարամետրի նկատմամբ պահպանվում է անալիտիկ մեթոդիկան։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն։

2. Վալիդացման համեմատական արդյունքներ կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքներ, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.I.գ.4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի երկրորդային փաթեթվածքի բաղադրիչի փոփոխություն (ներառյալ՝ փոխարինումը կամ ավելացումը), եթե նշված չէ գրանցման դոսյեում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2, 3, 4

1

IA

Պայմաններ

1. Երկրորդային փաթեթվածքը ֆունկցիոնալ չէ ակտիվ դեղագործական բաղադրամասի կայունության ապահովման համար կամ իր պաշտպանիչ հատկություններով առնվազն համարժեք է հաստատվածին։

2. Փաթեթվածքի փոխարինող բաղադրիչը պետք է ընդունելի լինի պահպանման հաստատված պայմաններում ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման համար։

3. Փոխարինումը չպետք է կապված լինի փաթեթվածքի բաղադրիչի կրիտիկական թերությունների հետ։

4. Փոփոխությունն ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության կամ պահպանման ընթացքում առաջացած որ ևէ չնախատեսված հանգամանքների արդյունք չէ։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

Բ.I.դ) Կայունություն

 

Բ.I.դ.1. Մինչ և ակտիվ դեղագործական բաղադրամասի կրկնակի փորձարկումը ժամանակահատվածի (պահպանման ժամանակահատվածի) կամ պահպանման պայմանների փոփոխություն, եթե գրանցման դոսյեում բացակայում է կրկնակի փորձարկման ժամանակահատվածը ներառող՝ Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիրը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) կրկնակի փորձարկման ժամանակահատված (պահպանման ժամանակահատված)

     

1. Մինչ և կրկնակի փորձարկումն ընկած ժամանակահատվածի կրճատում

1

1, 2, 3

IA

2. Մինչ և կրկնակի փորձարկումն ընկած ժամանակահատվածի ավելացում՝ կայունության մասով տվյալների արտարկման միջոցով՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին ոչ համապատասխան*

-

-

II

3. Կայունության ուսումնասիրման հաստատված ծրագրով չնախատեսված՝ կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման ժամանակահատվածի ավելացում

-

-

II

4. Բնական պահպանման տվյալներով հաստատված կրկնակի փորձարկման ժամանակահատվածի (պահպանման ժամանակահատվածի) ավելացում կամ սահմանում

-

1, 2, 3

IB

բ) պահպանման պայմաններ

     

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման պայմաններն առավել խիստ պայմանների փոփոխելը

1

1, 2, 3

IA

2. Կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի պահպանման պայմանների փոփոխություն, եթե կայունության հետազոտություններն անցկացվել են ընթացիկ հաստատված կայունության արձանագրությանը ոչ համապատասխան

-

-

II

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման պայմանների փոփոխություն

-

1, 2, 3

IB

գ) կայունության ուսումնասիրման հաստատված ծրագրի փոփոխություն

1, 2

1, 4

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների կամ կայունության փոփոխության հետևանք։

2. Փոփոխությունները չեն հանգեցնում փորձարկվող պարամետրերի ընդունելիության չափանիշների ընդլայնման, կայունության պարամետրի հանման կամ փորձարկումների հաճախականության նվազման։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։ Անհրաժեշտ է ներկայացնել գրանցված փաթեթավորման նյութի օգնությամբ փաթեթավորված ակտիվ դեղագործական բաղադրամասի առնվազն 2 (կենսաբանական դեղապատրաստուկների համար՝ 3) փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների՝ կայունության համապատասխան ձեռնարկների համաձայն անցկացված և կրկնակի փորձարկման ամբողջ առաջարկվող ժամանակահատվածը կամ պահպանման առաջարկվող պայմաններն ընդգրկող՝ իրական ժամանակում կայունության համապատասխան հետազոտությունների արդյունքներ։

2. Հաստատում այն մասին, որ կայունության հետազոտություններն անցկացվել են ընթացիկ հաստատված ծրագրին համապատասխան։ Հետազոտության արդյունքներով պետք է հաստատվի, որ համապատասխան հաստատված մասնագրերը շարունակում են պահպանվել։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճեններ կամ գրանցման դոյսեի համապատասխան փաստաթղթին հղում:

4. Առաջարկվող փոփոխությունների հիմնավորում:

* Ծանոթագրություն

Կրկնակի փորձարկման ժամանակահատվածը կիրառելի չէ կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի նկատմամբ։

Բ.I.ե) Հետգրանցումային փոփոխությունների նախագծային պարամետրերի ընդգրկույթ և արձանագրություն

 

Բ.I.ե.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի նոր նախագծային պարամետրերի ընդգրկույթի սահմանում կամ հաստատված նախագծային պարամետրերի ընդգրկույթի ընդլայնում, որն առնչվում է՝

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի մեկ օպերացիոն միավորին, ներառյալ՝ համապատասխան ներարտադրական վերահսկումը և (կամ) անալիտիկ մեթոդիկաները

-

1, 2, 3

II

բ) ելանյութերի (միջանկյալ արգասիքի) և (կամ) ակտիվ դեղագործական բաղադրամասի անալիտիկ մեթոդիկաներին

-

1, 2, 3

II

Փաստաթղթեր

1. Նախագծային պարամետրերի ընդգրկույթը մշակված է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի և միջազգային գիտական ձեռնարկների հիման վրա։ Արտադրանքի մշակման հետազոտությունների, պրոցեսի և անալիտիկ մեթոդաբանության արդյունքները (օրինակ՝ ուսումնասիրման ենթակա նախագծային պարամետրերի ընդգրկույթը ձևավորող տարբեր պարամետրերի փոխազդեցությունը, ներառյալ՝ համապատասխանաբար ռիսկերի գնահատումը և բազմաչափ հետազոտությունները), որոնք համապատասխան դեպքերում հաստատում են, որ ապահովված է նյութերի որակի ցուցանիշների, պրոցեսի պարամետրերի և ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի կրիտիկական ցուցանիշների ամբողջական մեխանիստական պատկերացումը։

2. Նախագծային պարամետրերի ընդգրկույթի նկարագրություն՝ աղյուսակի տեսքով, ներառյալ՝ փոփոխականները (նյութերի հատկությունները և արտադրական պրոցեսի պարամետրերը) և դրանց առաջարկվող ընդգրկույթները։

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժիններում փոփոխությունների կատարում

Բ.I.ե.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության ներդրում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3

II

Փաստաթղթեր

1. Առաջարկվող փոփոխության մանրամասն նկարագրություն:

2. Ակտիվ դեղագործական բաղադրամասին վերաբերող փոփոխությունների կառավարման արձանագրություն:

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժիններում փոփոխությունների կատարում:

Բ.I.ե.З. Ակտիվ դեղագործական բաղադրամասին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանումը չնախատեսված իրավիճակների կամ արձանագրությունում նկարագրված փոփոխությունների կատարման ընթացքում մասնագրի անհամապատասխանության հետևանք չէ և ոչ մի կերպ չի ազդում գրանցման դոսյեում ներառված հաստատված տեղեկությունների վրա:

Փաստաթղթեր

1. Առաջարկվող հանման հիմնավորում:

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժիններում փոփոխությունների կատարում:

Բ.I.ե.4. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությունների կառավարման արձանագրության նշանակալի փոփոխություններ

-

-

II

բ) փոփոխությունների կառավարման արձանագրության ոչ նշանակալի փոփոխություններ, որոնք չեն փոփոխում արձանագրության մեջ նկարագրված ռազմավարությունը

-

1

IB

Փաստաթղթեր

1. Արտադրողի լիազորված անձի հայտարարագիր այն մասին, որ ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության գործող հաստատված չափանիշների ընդգրկույթում։ Բացի այդ, հայտարարագիր առ այն, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով համադրելիության գնահատում չի պահանջվում։

Բ.I.ե.5. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների իրագործում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխության կատարման համար չեն պահանջվում լրացուցիչ օժանդակ տվյալներ

1

1, 3

IAԱՊ

բ) փոփոխության կատարման համար պահանջվում են լրացուցիչ օժանդակ տվյալներ

-

1, 2, 3

IB

գ) կենսաբանական դեղապատրաստուկի փոփոխության կատարում

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Առաջարկված փոփոխությունը կատարվել է ամբողջությամբ փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան:

Փաստաթղթեր

1. Հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը, և որ հետազոտության արդյունքները բավարարում են արձանագրությունում նշված ընդունելիության չափանիշներին։ Բացի այդ, հայտարարագիր այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով համադրելիության գնահատում չի պահանջվում։

2. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան անցկացված հետազոտությունների արդյունքներ:

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում փոփոխությունների կատարում:

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճեն կամ գրանցման դոյսեի համապատասխան բաժնին հղում:

Բ.II. Դեղապատրաստուկ

 

Բ. II.ա) Արտաքին տեսք և կազմ

 

Բ.II.ա.1. Վերատպվածքի, դրոշմանկարների, փորագրվածքների կամ այլ նշանների փոփոխություն կամ ավելացում, ներառյալ՝ այդ նշանների զետեղման համար օգտագործվող թանաքի փոխարինումը կամ ավելացումը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) վերատպվածքի, դրոշմանկարների, փորագրվածքների կամ այլ նշանների փոփոխություններ

1, 2, 3, 4

1

IA

բ) հավասար դեղաչափերի բաժանելու համար նախատեսված խազերի (կոտրման գծերի) փոփոխություն

-

1, 2, 3

IB

Պայմաններ

1. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին դեղապատրաստուկի մասնագրերը չեն փոփոխվում (բացառությամբ արտաքին տեսքի)։

2. Բոլոր թանաքները պետք է համապատասխանեն գործող դեղագործական օրենսդրությանը:

3. Խազերը (կոտրման գծերը) նախատեսված չեն հավասար դեղաչափերի բաժանելու համար։

4. Դեղաչափերի տարբերակման համար օգտագործվող դեղապատրաստուկի նշաններն ամբողջությամբ հեռացված չեն։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ ընթացիկ և նոր արտաքին տեսքի մանրամասն գրաֆիկական կամ պատմողական նկարագրությունը, ինչպես նաև դեղապատրաստուկի մասին տեղեկատվության համապատասխան վերանայումը:

2. Փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ դեղապատրաստուկի նմուշներ և (կամ) դրանց վիզուալ պատկեր՝ արտաքին տեսքի գնահատման հնարավորության համար:

3. Հատկությունների համարժեքությունը (ճիշտ դեղաչափումը) հաստատող՝ համապատասխան փորձարկումների արդյունքներ՝ Միության դեղագրքի համաձայն, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքի համաձայն, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համաձայն՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն։

Բ.II.ա.2. Դեղաձևի ձևի կամ չափսերի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) անհապաղ ձերբազատմամբ հաբեր, դեղապատիճներ, սուպոզիտարիաներ և պեսարիաներ

1, 2, 3, 4

1, 4

IA

բ) հավասար դեղաչափերի բաժանման համար նախատեսված հետաձգված, ձ ևափոխված կամ երկարաձգված ձերբազատմամբ դեղաձ ևեր և խազով հաբեր

-

1, 2, 3, 4, 5

IB

գ) լցման այլ ծավալով ռադիոդեղագործական դեղապատրաստուկի համար նոր հավաքածուի ավելացում*

-

-

II

Պայմաններ

1. Նոր դեղաձ ևով կամ դրա չափսերով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլը համադրելի է հին դեղաձ ևով կամ դրա չափսերով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլի հետ, եթե կիրառելի է։ Դեղաբուսական պատրաստուկների համար ԼՀԿՓ հետազոտությունն անցկացնելու անհնարինության դեպքում փոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը համադրելի է չփոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակի հետ։

2. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին դեղապատրաստուկի մասնագրերը չեն փոփոխվել (բացառությամբ դեղաձևի չափսերի)։

3. Որակական և քանակական կազմը և միջին զանգվածը չեն փոփոխվել։

4. Փոփոխությունը չի վերաբերում դեղաձևը հավասար դեղաչափերի բաժանելու համար նախատեսված խազով հաբերին:

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ գրանցված և առաջարկվող դեղաձ ևի մանրամասն գրաֆիկակական պատկերումը, ինչպես նաև համապատասխանաբար դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը։

2. Ընթացիկ և առաջարկվող չափերով առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի լուծման համեմատական տվյալներ (համադրելիության տեսանկյունից նշանակալի տարբերությունների բացակայություն՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան)։ Բուսական դեղապատրաստուկների նկատմամբ կարող են կիրառելի լինել համեմատական տրոհելիության տվյալները։

3. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորումներ՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոնների համաձայն:

4. Դեղապատրաստուկի նմուշներ և (կամ) դրանց վիզուալ պատկեր՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ։

5. Հատկությունների համարժեքությունը (ճիշտ դեղաչափումը) հաստատող՝ համապատասխան փորձարկումների արդյունքներ՝ Միության դեղագրքի համաձայն, իսկ դրանում բացակայության դեպքում՝ փորձարկումների արդյունքներ՝ անդամ պետության դեղագրքի համաձայն, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համաձայն՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն։

* Ծանոթագրություն

Բ.II.ա.2-ի համար դեղապատրաստուկի դեղաչափման ցանկացած փոփոխության համար պահանջվում է գրանցման ընդլայնման հայտի ներկայացում՝ բացառությամբ դեղապատրաստուկի գրանցման դոսյեն Միության պահանջներին համապատասխանեցնելու դեպքի, այն դեպքում, երբ նոր դեղաչափը գրանցված է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան միայն համապատասխանեցնելու շրջանակներում հայտագրված անդամ պետություններից մեկում։

Բ.II.ա.3. Դեղապատրաստուկի (օժանդակ նյութերի) կազմի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) համային հավելումների (բուրավետիչների) կամ ներկանյութերի կազմի փոփոխություն

     

1. Ավելացում, հանում կամ փոխարինում

1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10

1, 2, 4, 5, 6

IA

2. Պարունակության ավելացում կամ նվազեցում

1, 2, 3, 4, 10

1, 2, 4

IA

բ) այլ օժանդակ նյութեր

     

1. Դեղապատրաստուկի օժանդակ նյութերի քանակական կազմի ցանկացած ոչ նշանակալի շտկում

1, 2, 4, 8, 9, 10

1, 2, 7

IA

2. Մեկ կամ մի քանի օժանդակ նյութերի որակական կամ քանակական փոփոխություններ, որոնք կարող են էապես ազդել դեղապատրաստուկի որակի, անվտանգության կամ արդյունավետության վրա

-

-

II

3. Կենսաբանական դեղապատրաստուկին վերաբերող փոփոխություն

-

-

II

4. Վիրուսային անվտանգության տվյալների և (կամ) ՍԷ-ի ռիսկի գնահատում պահանջող՝ մարդկային կամ կենդանական ծագման նյութերի օգտագործում ենթադրող ցանկացած նոր օժանդակ նյութ

-

-

II

5. Կենսահամարժեքության հետազոտությունների արդյունքներով հիմնավորված փոփոխություն

-

-

II

6. Մեկ օժանդակ նյութի փոխարինում համանման քանակությամբ՝ միևնույն ֆունկցիոնալ բնութագրերով նման օժանդակ նյութով

-

1, 3, 4, 5, 6, 7, 8, 9

IB

Պայմաններ

1. Դեղաձևի ֆունկցիոնալ բնութագրերի, օրինակ՝ տրոհելիության ժամանակի, լուծման պրոֆիլի փոփոխությունները բացակայում են։

2. Ընդհանուր զանգվածը պահպանելու համար կազմի ոչ նշանակալի շտկում անհրաժեշտ է իրականացնել ներկա պահին պատրաստի դեղաձ ևի հիմնական մասը կազմող օժանդակ նյութով։

3. Դեղապատրաստուկի մասնագիրը թարմացված է արտաքին տեսքի (հոտի, համի) նկարագրության մասով, և անհրաժեշտության դեպքում իսկության մասով փորձարկումը հանվել է։

4. Սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ). վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան պարամետրերը. հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա ուսումնասիրության բավարար արդյունքներ (IA տիպի փոփոխությունների կատարման և IB տիպի փոփոխությունների մասին ծանուցման պահին). կայունության պրոֆիլը նման է ներկայումս հաստատված պրոֆիլին։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ անհապաղ հայտնել լիազորված մարմնին։ Բացի այդ, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է անցկացնել լուսակայունության փորձարկում:

5. Բոլոր նոր բաղադրիչները պետք է բավարարեն սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ներկանյութերին և համային հավելումներին վերաբերող՝ Միության նորմատիվ ակտերի պահանջներին։

6. Ոչ մի նոր բաղադրիչ չի ենթադրում վիրուսային անվտանգության տվյալների գնահատում կամ բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով՝ Միության դեղագրքի և (կամ) Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն այլ դեղագրքերի գործող պահանջներին համապատասխանություն պահանջող մարդկային կամ կենդանական ծագման նյութերի օգտագործում։

7. Համապատասխան դեպքերում փոփոխությունները չեն ազդում դեղաչափերի տարբերակման հնարավորության վրա և բացասական ազդեցություն չունեն երեխաների համար նախատեսված դեղապատրաստուկների համային հատկությունների վրա։

8. Նոր և հին կազմով դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների լուծման պրոֆիլը համադրելի է, եթե կիրառելի է (լուծման պրոֆիլի համադրելիության տեսանկյունից նշանակալի տարբերությունները բացակայում են՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան)։ Բուսական դեղապատրաստուկների հետ լուծման փորձարկում անցկացնելու անհնարինության դեպքում փոփոխված բուսական դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը համադրելի է չփոփոխված բուսական դեղապատրաստուկի հետ։

9. Փոփոխությունը կայունության խախտման հետևանք չէ և (կամ) չպետք է անդրադառնա անվտանգության (դեղաչափերի տարբերակման հնարավորության) վրա։

10. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ բոլոր նոր ներկանյութերի իսկության մասով փորձարկման մեթոդները (եթե կիրառելի է), ինչպես նաև համապատասխանաբար դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը։

2. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտությունները (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների իրականացման պահի դրությամբ հայտատուի տիրապետման ներքո են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալները, և որ առկա տվյալները չեն վկայել որ ևիցե խնդրի մասին։ Անհրաժեշտ է նա և տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

3. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտություններն ավարտվելու են, իսկ եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրին՝ պիտանիության ժամկետին, գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ անհապաղ հայտնել լիազորված մարմին։

4. Դեղապատրաստուկի նմուշները և (կամ) դրանց վիզուալ պատկերը, անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

5. Կամ նյութի ցանկացած նոր աղբյուրի մասով ՍԷ Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիր կամ (եթե կիրառելի է) փաստաթղթային հաստատում այն մասին, որ ՍԷ ռիսկի ենթարկված նյութի աղբյուրը նախկինում ստուգվել է լիազորված մարմնի կողմից, և հաստատվել է դրա համապատասխանությունը բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով Միության դեղագրքի կամ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն այլ դեղագրքերի գործող հոդվածին: Այդ տեսակի յուրաքանչյուր նյութի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները՝ արտադրողի անվանում, կենդանու և այն հյուսվածքի տեսակը, որոնցից ստացվել է նյութը, կենդանիների ծագման երկիր և դրա օգտագործում։

6. Համապատասխան դեպքերում տվյալներ, որոնցով հաստատվում է, որ նոր օժանդակ նյութը չի ազդում դեղապատրաստուկի մասնագրի անալիտիկ մեթոդիկաների վրա։

7. Պատշաճ դեղագործական մշակման միջոցով (ներառյալ՝ կայունության և հակամանէրային կոնսերվացման հարցերը, եթե կիրառելի է) անհրաժեշտ է օժանդակ նյութերի և այլնի փոփոխության (ընտրության) հիմնավորում ներկայացնել:

8. Նոր և հին կազմերի դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների մասով պինդ դեղաձևերի լուծման պրոֆիլի համեմատական տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

9. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

Բ.II.ա.4. Ներքին ընդունման համար դեղաձևերի թաղանթի զանգվածի փոփոխություն կամ դեղապատիճի թաղանթի զանգվածի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ներքին ընդունման համար նախատեսված պինդ դեղաձևեր

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) հետաձգված, ձ ևափոխված կամ երկարաձգված ձերբազատմամբ դեղաձ ևեր, որոնցում թաղանթը ձերբազատման առանցքային գործոնն է

-

-

II

Պայմաններ

1. Փոփոխված դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների լուծման պրոֆիլը համադրելի է հնի հետ։ Բուսական դեղապատրաստուկներով լուծման փորձարկման անցկացման անհնարինության դեպքում՝ փոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը հնի հետ համեմատած։

2. Թաղանթը ձերբազատման մեխանիզմի առանցքային գործոն չէ։

3. Դեղապատրաստուկի մասնագիրը թարմացվել է միայն զանգվածի և չափերի առումով (եթե կիրառելի է):

4. Սկսվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների համապատասխան կայունության հետազոտություններ. փոփոխությունների կատարման պահին հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա բավարար տվյալներ. հաստատում այն մասին, որ հետազոտությունները կավարտվեն։ Եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

2. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների կատարման պահին նրա տրամադրության տակ են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և որ առկա տվյալները չեն վկայել որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նա և տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։ Բացի այդ, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է անցկացնել լուսակայունության փորձարկում:

Բ.II.ա.5. Մեկ դեղաչափով, լրիվ ներմուծվող պարենտերալ դեղապատրաստուկի կոնցենտրացիայի փոփոխություն՝ միավոր դեղաչափի (այսինքն՝ դեղաչափի փոփոխության) հաշվարկով ակտիվ դեղագործական բաղադրամասի պարունակության անփոփոխ լինելու պարագայում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Բ.II.ա.6. Փաթեթվածքից լուծիչով (նոսրացուցիչով) կոնտեյների հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1. Հանման հիմնավորում, ներառյալ՝ դեղապատրաստուկի անվտանգ և արդյունավետ կիրառման նպատակով լուծիչի (նոսրացուցիչի) ստացման այլընտրանքային եղանակների նշումը։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն:

Բ.II.բ) Արտադրություն

 

Բ.II.բ.1. Նոր արտադրական հարթակի փոխարինում կամ ավելացում՝ դեղապատրաստուկի արտադրության բոլոր գործըթացների կամ դրանց մի մասի համար

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հարթակ երկրորդային փաթեթվածքի համար

1, 2

1, 3, 8

IAԱՊ

բ) հարթակ առաջնային փաթեթվածքի համար

1, 2, 3, 4, 5

1, 2, 3, 4, 8, 9, 10

IA

գ) հարթակ, որտեղ կենսաբանական դեղապատրաստուկների կամ բարդ արտադրական գործընթացներով արտադրված դեղաձ ևերի համար իրականացվում են արտադրական գործողություններ՝ բացառությամբ սերիաների թողարկման, սերիաների որակի վերահսկման և երկրորդային փաթեթավորման

-

-

II

դ) հարթակ, որտեղ պահանջվում է անցկացնել նախնական կամ արտադրանքին մասնահատուկ տեսչական ստուգում

-

-

II

ե) հարթակ, որտեղ իրականացվում է ոչ մանրէազերծ դեղապատրաստուկների համար արտադրական ցանկացած գործողություն՝ բացառությամբ սերիաների թողարկման, սերիաների վերահսկման, առաջնային և երկրորդային փաթեթավորման

-

1 2 3 4 5 6 7 8 9 10

IB

զ) հարթակ, որտեղ ասեպտիկ մեթոդների օգտագործմամբ արտադրվող մանրէազերծ դեղապատրաստուկների (բացառությամբ կենսաբանական դեղապատրաստուկների) համար իրականացվում է ցանկացած արտադրական գործողություն՝ բացառությամբ սերիաների թողարկման, սերիաների որակի վերահսկման և երկրորդային փաթեթավորման

-

1, 2, 3, 4, 5, 7, 8, 10

IB

Պայմաններ

1. Վերջին 3 տարվա ընթացքում բավարար տեսչական ստուգում՝ անդամ պետությունների տեսչական մարմինների կամ այն երկրի կողմից, որի հետ կնքված է պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանության հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին գործող համաձայնագիր։

2. Հարթակը լիցենզավորված է սահմանված կարգով (դիտարկվող դեղաձևի կամ դեղապատրաստուկի արտադրության համար)։

3. Դիտարկվող դեղապատրաստուկը մանրէազերծ չէ։

4. Համապատասխան դեպքերում, օրինակ՝ սուսպենզիաների կամ էմուլսիաների մասով առկա է արտադրական պրոցեսի վալիդացման պլան, կամ ընթացիկ արձանագրությանը համապատասխան՝ բարեհաջող անցկացվել է առնվազն 3 արդյունաբերական սերիաների՝ նոր հարթակում արտադրության վալիդացում։

5. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

Փաստաթղթեր

1. Հաստատում այն մասին, որ առաջարկվող հարթակը լիցենզավորված է գտնվելու վայրի երկրի լիազորված անձի կողմից՝ դեղաձևի կամ դիտարկվող դեղապատրաստուկի արտադրության համար։

2. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել սերիաների համարները, վալիդացիոն հետազոտությունում օգտագործված սերիաների համապատասխան չափերը և սերիաների արտադրման ամսաթիվը ( 3) ու ներկայացնել վալիդացման վերաբերյալ տվյալները կամ ներկայացման ենթակա վալիդացման արձանագրությունը (սխեման)։

3. Փոփոխությունների կատարման հայտում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

4. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին հաստատված մասնագրերի պատճենները (եթե կիրառելի է):

5. Արտադրական պրոցեսն ընդօրինակող արդյունաբերական 1 սերիայի և փորձաարդյունաբերական 2 սերիաների (կամ արդյունաբերական 2 սերիաների) անալիզի տվյալներ ու նախորդ արտադրական հարթակում արտադրված 3 սերիայով համեմատական տվյալներ (այդ թվում՝ կիրառվող դեպքերում լուծման համեմատական կինետիկայի թեստը)։ Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները. անհրաժեշտ է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

6. Վալիդացման վերաբերյալ համապատասխան տվյալները, ներառյալ ըստ մասնիկների չափսերի և դրանց մորֆոլոգիայի՝ այն փափուկ և հեղուկ դեղաձ ևերի բաշխման մանրադիտման արդյունքները, որոնցում դեղագործական նյութը գտնվում է չլուծված վիճակում։

7. Եթե նոր արտադրական հարթակում որպես ելանյութ օգտագործվում է ակտիվ դեղագործական բաղադրամասը՝ սերիաների թողարկման համար պատասխանատու հարթակի լիազորված մարմնի հայտարարագիր այն մասին, որ ակտիվ դեղագործական բաղադրամասն արտադրվել է ելանյութերի համար Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։

8. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

9. Եթե արտադրական հարթակը և այն հարթակը, որտեղ իրականացվում է առաջնային փաթեթավորում, տարբերվում են, ապա անհրաժեշտ է նկարագրել և վալիդացնել չբաժնեծրարված պատրաստուկի (bulk) փոխադրման և պահպանման պայմաններ։

10. Միության պատշաճ արտադրական գործելակերպի պահանջերին պատրաստի դեղաձ ևի արտադրությունն իրականացնող արտադրական հարթակի (արտադրական հարթակների) համապատասխանությունը հաստատող՝ գործող փաստաթուղթ:

Ծանոթագրություն

Ակտիվ դեղագործական բաղադրամասի վերաբերյալ լիազորված մարմնի հայտարարագրեր

Արտադրության լիցենզիաների իրավատերերը պարտավոր են որպես ելանյութեր օգտագործել բացառապես Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասերը, այդ իսկ պատճառով դեղաձ ևի արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատեր պարտավոր է հայտարարագրել այն, որ որպես ելանյութ ինքն օգտագործում է Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասը։ Բացի այդ, քանի որ սերիայի թողարկման համար պատասխանատու լիազորված անձն իր վրա է վերցնում յուրաքանչյուր սերիայի համար ընդհանուր պատասխանատվությունը, եթե սերիան թողարկող հարթակը տարբերվում է դեղաձ ևի արտադրողից, ապա սերիայի հավաստագրման համար պատասխանատու լիազորված անձը պետք է ներկայացնի լրացուցիչ հայտարարագիր։

Շատ դեպքերում ներգրավված է արտադրության լիցենզիայի միայն մեկ իրավատեր, այդ իսկ պատճառով կպահանջվի միայն մեկ հայտարարագիր։ Սակայն եթե ներգրավված են արտադրության լիցենզիայի մի քանի սեփականատերեր, ապա մի քանի հայտարարագրերի ներկայացման փոխարեն թույլատրվում է ներկայացնել մեկ լիազորված անձի կողմից ստորագրված մեկ հայտարարագիր։ Դա թույլատրելի է պայմանով, որ՝

հայտարարագրում հստակ նշված է, որ այն ստորագրվել է ներգրավված բոլոր լիազորված անձանց անունից.

պայմանավորվածություններն ամրագրված են Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների 7–րդ գլխում նկարագրված տեխնիկական համաձայնագրով, և հայտարարագիր ներկայացնող լիազորված մարմինը այդ համաձայնագրում նշված է որպես ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի (արտադրողների)՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանության մասով պարտավորությունը ստանձնող անձ։

Ծանոթագրություն. նշված համաձայնագրերը լիազորված մարմինների կողմից տեսչական ստուգման առարկա են։

Բ.II.բ.2. Դեղապատրաստուկի որակի վերահսկման և սերիաների թողարկման մասով արտադրողի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) այն հարթակի փոխարինում կամ ավելացում, որտեղ իրականացվում է սերիաների որակի վերահսկում (փորձարկում)

1, 2, 3

3, 4

IA

բ) այն հարթակի փոխարինում կամ ավելացում, որտեղ իրականացվում է կենսաբանական դեղապատրաստուկի սերիաների որակի և հարթակում իրականացվող՝ կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) հանդիսացող ցանկացած մեթոդի վերահսկում (փորձարկում)

   

II

գ) սերիաների թողարկման համար պատասխանատու արտադրողի փոխարինում կամ ավելացում

     

1. Բացառությամբ սերիաների որակի վերահսկման (փորձարկման)

1

1,2,3

IAԱՊ

2. Ներառյալ սերիաների որակի վերահսկումը (փորձարկումը)

1, 2

1,2,3

IAԱՊ

3. Ներառյալ կենսաբանական դեղապատրաստուկի որակի վերահսկումը (փորձարկումը) և հարթակում իրականացվող փորձարկումների մեթոդներից մեկը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) է

   

II

Պայմաններ

1. Հարթակը սահմանցված կարգով լիցենզավորված է արտադրության երկրի լիազորված մարմնի կողմից։

2. Դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

3. Անալիտիկ մեթոդիկաների (տրանսֆեր) փոխանցումը նոր փորձարարական լաբորատորիա հաջողությամբ կատարված է։

Փաստաթղթեր

1. Կից նամակում և փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

2. Սերիաների թողարկման համար պատասխանատու լիազորված անձի հայտարարագիր, որում նշվում է, որ գրացման դոսյեում նշված ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողը (արտադրողները) աշխատում է (են) ելանյութերի մասով Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։ Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել մեկ հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության ծանոթագրությունը)։

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում՝ հին հարթակից նոր հարթակ փոխանցված անալիտիկ մեթոդիկաների վալիդացման (վերիֆիկացման) վերաբերյալ տվյալները՝ տեխնոլոգիաների և անալիտիկ մեթոդիկաների փոխանցման ոլորտում Միության ակտերին համապատասխան։

4. Պատրաստի դեղաձ ևի արտադրություն և դեղապատրաստուկի թողարկման վերահսկում իրականացնող արտադրական հարթակի՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների պահանջներին համապատասխանությունը հաստատող գործող փաստաթուղթ։

Բ.II.բ.3. Դեղապատրաստուկի արտադրական պրոցեսի փոփոխություն, ներառյալ՝ դեղապատրաստուկի արտադրության մեջ օգտագործվող միջանկյալ արգասիքը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արտադրական պրոցեսի ոչ նշանակալի փոփոխություններ

1, 2, 3, 4, 5, 6, 7

1, 3, 4, 5, 6, 7, 8

IA

բ) արտադրական պրոցեսի նշանակալի փոփոխություններ, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ դեղապատրաստուկի որակի, անվտանգության և արդյունավետության վրա

-

-

II

գ) դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ է, և փոփոխության համար պահանջվում է համադրելիության գնահատում

-

-

II

դ) վերջնական մանրէազերծման ոչ ստանդարտ մեթոդի ներդրում

-

-

II

ե) ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով օգտագործվող ավելցուկի ներմուծում կամ ավելացում

-

-

II

զ) ներքին ընդունման համար նախատեսված ջրային սուսպենզիայի և այլ մասնագիտացված դեղաձ ևերի արտադրական պրոցեսի ոչ նշանակալի փոփոխություն

-

1, 2, 4, 6, 7, 8

IB

է) դեղապատրաստուկի արտադրական պրոցեսի փոփոխություն. մանրէազերծող զտման փուլի տեղափոխումը A/B գոտուց C գոտի

-

-

II

ը) դեղապատրաստուկի հետ անմիջականորեն չշփվող չբաժնեծրարված դեղապատրաստուկի երկրորդային փաթեթվածքի նյութի փոփոխություն (ներառյալ՝ փոխարինումը կամ ավելացումը)

8

1

IA

Պայմաններ

1. Խառնուկների որակական կամ քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունները բացակայում են։

2. Փոփոխությունը վերաբերվում է՝

ներքին ընդունման կամ արտաքին կիրառման համար անհապաղ ձերբազատմամբ պինդ դեղաձ ևին.

լուծույթի տեսքով հեղուկ դեղաձ ևերին, փափուկ դեղաձ ևերին, սուպոզիտորիաներին, որոնք չեն դասվում դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան ոչ ստանդարտ պրոցեսներով արտադրվող մասնագիտացված դեղաձ ևերին։ Ընդ որում, փոփոխությունը վերաբերում է արտադրական պրոցեսի այն պարամետրերին, որոնք համարվում են դեղապատրաստուկի որակի վրա ազդեցություն չունեցող (դեղապատրաստուկի և (կամ) դեղաձ ևի տեսակից անկախ), և դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական կամ բուսական դեղապատրաստուկ չէ։

3. Արտադրության սկզբունքը, ներառյալ՝ դրա առանձին փուլերը, օրինակ՝ միջանկյալ արգասիքի մշակումը, չեն փոփոխվում, բացակայում են արտադրական պրոցեսում օգտագործվող որևէ լուծիչի փոփոխությունները։

4. Ներկայումս գրանցված արտադրական պրոցեսը ենթարկվում է ներարտադրական վերահսկման պրոցեսների, և այդպիսի վերահսկման պրոցեսների փոփոխություն (ընդունելիության չափանիշների ընդլայնում կամ հանում) չի պահանջվում։

5. Դեղապատրաստուկի կամ միջանկյալ արգասիքների մասնագրերը չեն փոփոխվում։

6. Նոր պրոցեսի արդյունքներով պետք է ձևավորվի նույնական դեղապատրաստուկ՝ որակի, անվտանգության և արդյունավետության բոլոր ասպեկտների տեսանկյունից։

7. Միության համապատասխան փաստաթղթերի համաձայն սկսվել են առնվազն 1 փորձարարական կամ արդյունաբերական սերիայի կայունության համապատասխան հետազոտություններ. հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա ուսումնասիրման բավարար արդյունքներ։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

8. Երկրորդային փաթեթվածքը ֆունկցիոնալ չէ կայունության ապահովման համար կամ իր նշանակալի հատկություններով առնվազն համարժեք է հաստատվածին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Փափուկ և հեղուկ դեղաձևերի նկատմամբ, որոնցում ակտիվ դեղագործական բաղադրամասը գտնվում է չլուծված վիճակում, փոփոխության պատշաճ վալիդացում, ներառյալ՝ մորֆոլոգիայի տեսանելի փոփոխություններն ստուգելու նպատակով մասնիկների մանրադիտումը. ըստ պատշաճ եղանակով ստացված մասնիկների բաշխման (դիսպերսայնության) մասին համեմատական տվյալներ։

3. Պինդ դեղաձ ևերի մասով. 1 ներկայացուցչական արդյունաբերական սերիայի լուծման պրոֆիլի տվյալներ և նախորդ պրոցեսի օգնությամբ արտադրված վերջին 3 սերիաների համեմատական տվյալներ: Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների մասով կամ հաղորդել, եթե արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

4. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Միության կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

5. Պրոցեսի պարամետրի (պարամետրերի) փոփոխության դեպքում, որը (որոնք) համարվում է (են) դեղապատրաստուկի որակի վրա ազդեցություն չունեցող, հայտարարագիր այն մասին, որ դա ապահովված է ռիսկերի նախկինում անցկացված հաստատված գնահատման ընթացքում։

6. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին մասնագրերի պատճենները (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

7. Հաստատված և առաջարկվող պրոցեսի օգնությամբ արտադրված առնվազն 1 սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։ Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները. պետք է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

8. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ (նշելով սերիաների համարները), և ուսումնասիրվել են առնվազն 1 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիայի կայունության անհրաժեշտ պարամետրերը, ու ծանուցման պահի դրությամբ հայտատուի տրամադրության տակ են եղել կայունության առնվազն 3–ամսյա ուսումնասիրության դրական արդյունքները, և կայունության պրոֆիլը համանման է ընթացիկ գրանցված իրավիճակին։ Ներկայացվում է հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հաղորդել լիազորված մարմնին։

Բ.II.բ.4. Դեղապատրաստուկի սերիայի չափի (ներառյալ՝ սերիայի չափի ընդգրկույթները) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատվածի համեմատ ընդհուպ մինչև 10 անգամ ավելացում

1, 2, 3, 4, 5, 7

1, 4

IA

բ) սերիայի չափի՝ գրանցված չափի համեմատ մինչև 10 անգամ նվազեցում

1, 2, 3, 4, 5, 6

1, 4

IA

գ) փոփոխության համար պահանջվում է կենսաբանական դեղապատրաստուկի համադրելիության անալիզ, կամ սերիայի չափի փոփոխության համար պահանջվում է կենսահամարժեքության նոր հետազոտություն

-

-

II

դ) փոփոխությունը վերաբերում է արտադրական համալիր պրոցեսներով արտադրվող մնացած բոլոր դեղաձ ևերին

-

-

II

ե) արագ ձերբազատմամբ (ներքին ընդունման համար) դեղաձևերի սերիայի հաստատված չափերի համեմատ 10 անգամից ավելի ավելացում

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

զ) կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մասշտաբը մեծացել է (նվազել է) առանց արտադրական պրոցեսի փոփոխության (օրինակ՝ հոսքագծի կրկնակման)

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը չի ազդում դեղապատրաստուկի վերարտադրելիության և (կամ) որակի հաստատունության վրա։

2. Փոփոխությունն առնչվում է արագ ձերբազատմամբ ներքին ընդունման համար ստանդարտ դեղաձևերին կամ ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևերին։

3. Արտադրության մեթոդների և (կամ) ներարտադրական վերահսկման մեթոդների ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է միայն սերիայի չափի փոփոխության համար, օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործումը։

4. Առկա է վալիդացման սխեմա, կամ ընթացիկ արձանագրությանը համապատասխան՝ բարեհաջող անցկացվել է նոր չափի առնվազն 3 արդյունաբերական սերիաների արտադրության վալիդացում՝ կիրառվող պահանջներին համապատասխան։

5. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

6. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության ընթացքում առաջացած՝ չնախատեսված իրավիճակների կամ կայունության փոփոխության հետևանք։

7. Սերիայի չափը տեղավորվում է գրանցման դեպքում կամ IA տիպի փոփոխություն չհամարվող հետագա փոփոխությունից հետո նախատեսված 10-ապատիկ ընդգրկույթում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Գրանցված և առաջարկվող չափերով արտադրված առնվազն 1 արդյունաբերական սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (այդ թվում՝ լուծման համեմատական կինետիկայի թեստը) (համեմատական աղյուսակի տեսքով)։ Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները. գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

3. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին հաստատված մասնագրերի պատճեններ (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

4. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել վալիդացիոն հետազոտությունում օգտագործված սերիաների համարները՝ սերիայի նոր չափով և դրանց արտադրության ամսաթվով ( 3), կամ ներկայացնել վալիդացման արձանագրությունը (սխեման):

5. Անհրաժեշտ է ներկայացնել վալիդացման արդյունքները։

6. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 1 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիայի կայունության հետազոտությունների արդյունքներ. հաստատում այն մասին, որ այդ հետազոտություններն ավարտվելու են, և եթե արդյունքները պիտանիության ժամկետի ավարտին չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հաղորդել լիազոր մարմնին։ Կենսաբանական դեղամիջոցների մասով՝ հայտարարագիր այն մասին, որ համադրելիության գնահատում չի պահանջվում։

Բ.II.բ.5. Դեղապատրաստուկի արտադրության ժամանակ օգտագործվող ներարտադրական փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ընդունելիության ներարտադրական չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) նոր փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների ավելացում

1, 2, 5, 6

1, 2, 3, 4, 5, 7, 8

IA

գ) ոչ նշանակալի ներարտադրական փորձարկման հանում

1, 2, 7

1, 2, 6

IA

դ) ներարտադրական փորձարկումների հանում, որը կարող է էապես ազդել դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

ե) ընդունելիության հաստատված ներարտադրական չափանիշների ընդլայնում, որոնք կարող են էապես ազդել դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

զ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ ներարտադրական փորձարկման ավելացում կամ փոխարինում

-

1, 2, 3, 4, 5, 7, 8

IB

է) ներարտադրական վերահսկման անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություն

4, 6, 8, 9

1, 2, 3,

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկ, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխություն:

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիզի մեթոդը չի փոփոխվել, իսկ անալիզի մեթոդիկան չի փոփոխվել կամ փոփոխվել է ոչ նշանակալի (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ այլ տեսակի սյունակ)։

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Ներարտադրական փորձարկումը չի առնչվում կրիտիկական պարամետրի վերահսկմանը, օրինակ՝

քանակական որոշում.

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում արտադրության մեջ)

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (մասնիկների չափս, խտացումից առաջ և հետո լցման խտություն և այլն)

իսկության փորձարկում (հարմար այլընտրանքային վերահսկման բացակայության դեպքում).

մանրէաբանական վերահսկում (եթե միայն դա չի պահանջվում կոնկրետ դեղաձևի մասով)։

8. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

9. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող ներարտադրական փորձարկումների, ընդունելիության չափանիշների համեմատական աղյուսակ կամ անալիտիկ մեթոդիկայի փոփոխությունների համեմատական աղյուսակ:

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում)՝ հաստատումով (եթե կիրառելի է), որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

4. Մասնագրի բոլոր պարամետրերով դեղապատրաստուկի երկու արդյունաբերական սերիայի (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորման բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ:

5. Համապատասխան դեպքերում ընթացիկ և նոր ներարտադրական փորձարկումների կիրառմամբ արտադրված առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի մասով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլի համեմատական տվյալներ:

6. Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

7. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ ներարտադրական փորձարկումը ոչ նշանակալի է կամ հնացած է։

8. Նոր ներարտադրական փորձարկման և ընդունելիության չափանիշների հիմնավորում:

Բ.II.գ) Օժանդակ նյութերի որակի վերահսկում

 

Բ.II.գ.1. Օժանդակ նյութի մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրում մասնագրի նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկումների մեթոդի ավելացում

1, 2, 5, 6, 7

1, 2, 3, 4, 6, 8

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 7

IA

դ) մասնագրի ընդունելիության հաստատված չափանիշներից դուրս փոփոխություն

-

-

II

ե) մասնագրի այն պարամետրի հանում, որը կարող է էապես ազդել դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

զ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի և դրան համապատասխանող փորձարկումների մեթոդի ավելացում կամ փոխարինում (հանելով կենսաբանական դեղապատրաստուկը)

-

1, 2, 3, 4,5, 6, 8

IB

է) եթե օժանդակ նյութի մասով բացակայում է Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքերի հոդվածը, ապա մասնագրի սեփական տվյալների փոփոխումը՝ դեղագրքի մասնագրով՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Ներդաշնակեցման հայեցակարգում չներառվող դեղագրքի մասնագրով

-

1, 2, 3, 4,5, 6, 8

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկի, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Փոփոխությունը չի վերաբերում գենատոքսիկ խառնուկին։

8. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրի վերահսկմանը, օրինակ՝

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում արտադրության մեջ).

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (մասնիկների չափս, խտացումից առաջ և հետո լցման խտություն և այլն).

իսկության փորձարկում (հարմար այլընտրանքային վերահսկման բացակայության դեպքում).

մանրէաբանական վերահսկում (եթե միայն դա չի պահանջվում կոնկրետ դեղաձևի մասով)։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Ըստ մասնագրի բոլոր պարամետրերի՝ օժանդակ նյութի արդյունաբերական 2 արդյունաբերական սերիայի (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ

5. Համապատասխան դեպքերում ընթացիկ և առաջարկվող մասնագրերին համապատասխանող՝ օժանդակ նյութ պարունակող առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի մասով դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

6. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

7. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած։

8. Մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում։

Բ.II.գ.2. Օժանդակ նյութի համար անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություններ

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5

1

IA

գ) փորձարկումների կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդի կամ այն մեթոդի փոխարինում, որի դեպքում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ

-

-

II

դ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ լրացումը կամ փոխարինումը)

-

1, 2

IB

Պայմաններ

1. Համաձայն համապատասխան փաստաթղթերի՝ անցկացվել են անհրաժեշտ վալիդացիոն հետազոտություններ, որոնք հաստատում են, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

3. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ նոր տեսակի սյունակ կամ մեթոդ)։

4. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

5. Մասնագրի պարամետրի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատվել է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

2. Վալիդացման համեմատական արդյունքները կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքները, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Տվյալ պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա:

Բ.II.գ.З. ՍԷ ռիսկով օժանդակ նյութի կամ ռեակտիվի ստացման աղբյուրի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ՍԷ ռիսկով նյութից՝ բուսական կամ սինթետիկ ծագման նյութի

     

1. Կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մեջ չօգտագործվող օժանդակ նյութերի կամ ռեակտիվների համար

1

1

IA

2. Կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մեջ օգտագործվող օժանդակ նյութերի կամ ռեակտիվների համար

-

1, 2

IB

բ) ՍԷ ռիսկով նյութի փոփոխում կամ ներմուծում կամ ՍԷ ռիսկով նյութի փոխարինում ՍԷ ռիսկով այլ նյութով, որը չունի ՍԷ–ին համապատասխանության հավաստագիր

-

-

II

գ) ՍԷ աղտոտման ցածր ռիսկով օժանդակ նյութի ստացման աղբյուրի փոփոխություն

2

1, 2

IA

Պայմաններ

1. Օժանդակ նյութի և դեղապատրաստուկի թողարկման և պիտանիության ժամկետի ավարտի մասնագրերը չեն փոփոխվում։

2. Անհրաժեշտ է ապահովել դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերում նշված՝ ՍԷ աղտոտման ռիսկը նվազագույնին հասցնելու պայմանների պահպանումը։

Փաստաթղթեր

1. Օգտագործվող նյութն արտադրողի կամ դրա թույլտվության փաստաթղթի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ դա ամբողջությամբ բուսական կամ սինթետիկ ծագման է։

2. Նյութերի համարժեքության հետազոտությունը և պատրաստի նյութի արտադրության վրա ազդեցություն և դեղապատրաստուկի բնութագրերի (օրինակ՝ լուծման բնութագրերի) վրա ազդեցություն:

Բ.II.գ.4. Ոչ դեղագրքային օժանդակ նյութի (եթե նկարագրված է գրանցման դոսյեում) կամ նոր օժանդակ նյութի սինթեզի կամ ստացման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ոչ դեղագրքային օժանդակ նյութի կամ նոր օժանդակ նյութի սինթեզի կամ ստացման ոչ նշանակալի փոփոխություն

1, 2

1, 2, 3, 4

IA

բ) փոփոխվում են մասնագրերը, կամ առկա է օժանդակ նյութի ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխություն, որը կարող է ազդել դեղապատրաստուկի որակի վրա

-

-

II

գ) օժանդակ նյութ՝ կենսաբանական նյութ

-

-

II

դ) ոչ դեղագրքային օժանդակ նյութի կամ նոր օժանդակ նյութի արտադրության մեկ պրոցեսի (եթե այն նկարագրված է դեղապատրաստուկի գրանցման դոսյեում) հանում

3, 4

1, 4, 5

IA

Պայմաններ

1. Սինթեզի եղանակը և մասնագրերը նույնական են, և բացակայում են խառնուկների պրոֆիլի (հանելով մնացորդային լուծիչները՝ պայմանով, որ դրանց վերահսկումն իրականացվում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերում նշված սահմանային պարունակությանը համապատասխան) կամ ֆիզիկաքիմիական հատկությունների որակական և քանակական փոփոխությունները:

2. Օժանդակ նյութն ադյուվանտ չէ։

3. Պետք է մնա նախկինում հաստատված առնվազն մեկ արտադրական պրոցես։

4. Հանումը չպետք է կապված լինի արտադրության կրիտիկական թերությունների հետ:

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Հին և նոր պրոցեսների օգնությամբ արտադրված օժանդակ նյութի առնվազն 2 սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական) ՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։

3. Համապատասխան դեպքերում առնվազն 2 սերիաների (առնվազն փորձաարդյունաբերական) դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

4. Օժանդակ նյութի հաստատված և նոր (եթե կիրառելի է) մասնագրերի պատճեն:

5. Հայտատուի հաստատում այն մասին, որ հանումը կապված չէ արտադրության կրիտիկական թերությունների հետ:

Բ.II.դ) Դեղապատրաստուկի որակի վերահսկում

 

Բ.II.դ.1. Դեղապատրաստուկի մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) այն իմունաբանական դեղապատրաստուկի կամ մարդու պլազմայից ստացված պատրաստուկների ընդունելիության չափանիշների խստացում, որոնց սերիաները ենթակա են շրջանառության մեջ բացթողման՝ անդամ պետության պաշտոնական վերահսկող մարմնի կողմից

1, 2, 3, 4

1, 2

IAԱՊ

գ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի և (կամ) մեթոդիկայի ավելացում

-

-

II

դ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2, 7

1, 2, 4

IA

ե) մասնագրերի ընդունելիության հաստատված չափանիշներից դուրս փոփոխություն

-

-

II

զ) մասնագրի պարամետրի հանում, որը կարող է էապես ազդել դեղապատրաստուկի ընդհանուր որակի վրա

-

-

II

է) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում կամ փոխարինում

-

-

II

ը) դոյսեի, այդ թվում՝ որակի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթի թարմացում՝ Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկը մեկ անդամ պետությունում գրանցելու դեպքում)՝ դեղապատրաստուկի* վերաբերյալ թարմացված ընդհանուր հոդվածի դրույթներին համապատասխանության նպատակով (այդ թվում՝ հղումների արդիականացում)

1, 2, 3, 4, 5, 6

1, 2

IAԱՊ

թ) նախկինում հաստատված գրանցված մեթոդի փոխարեն փորձարկման ներդրում՝ Միության դեղագրքի 2.1.9.14 «Բաժնորոշված միավորների միատարրություն» հոդվածի համաձայն, կամ փորձարկման ներդրում՝ 2.1.9.5 «Բաժնորոշված դեղապատրաստուկի միավորի զանգվածի միատարրություն» հոդվածի համաձայն

1, 2, 8

1, 2, 3

IA

ժ) ռուտինային փորձարկումների հաճախականության կրճատում ընդհուպ մինչ և փորձարկման կամ պարբերական փորձարկումների (օրինակ՝ դեղապատրաստուկի մանրէաբանական փորձարկման) հանում

 

1, 2, 5

IB

ժա) դեղապատրաստուկի մասնագրի ցուցանիշների և (կամ) սահմանների փոփոխություն՝ դեղապատրաստուկի արտաքին տեսքի ավելի հստակ նկարագրության համար

2

1, 2

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերանայման նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունը դեղապատրաստուկի արտադրության կամ փորձարկումների ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների (օրինակ՝ նոր չորակավորված խառնուկի, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության) հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Մեթոդիկան մնում է անփոփոխ կամ փոփոխությունները նշանակալի չեն։

5. Փոփոխությունը չի առնչվում որևէ խառնուկի (ներառյալ գենատոքսիկ) կամ լուծման։

6. Փոփոխությունը վերաբերում է Միության գործող դեղագրքին համապատասխանեցնելու նպատակով մանրէաբանական վերահսկման ընդունելիության չափանիշների թարմացմանը, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքին համապատասխան, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համապատասխան՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն, իսկ ընթացիկ գրանցված մանրէաբանական վերահսկման ընդունելիության չափանիշները չեն ներառում մասնագրում ընդգրկված որ ևէ լրացուցիչ վերահսկում՝ բացի որոշակի դեղաձ ևին ներկայացված դեղագրքային պահանջներից։

7. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝

քանակական որոշում.

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում դեղապատրաստուկի արտադրության մեջ).

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (հաբերի կայունությունը տրորման նկատմամբ և թաղանթով չպատված հաբերի քերամաշելիությունը, չափսերը և այլն).

փորձարկման բացթողման ցանկացած հարցում։

8. Առաջարկվող վերահսկումն ամբողջությամբ համապատասխանում է Միության դեղագրքի 2.1.9.14.-1 «Բաժնորոշված միավորների միատարրություն» հոդվածի աղյուսակին և չի ներառում միատարրության փորձարկումների այլընտրանքային առաջարկներ՝ հաշվարկային-զանգվածային եղանակի օգտագործմամբ՝ ուղղակի որոշման եղանակի փոխարեն, եթե վերջինս նշված է վերոնշյալ աղյուսակում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Ըստ մասնագրերի բոլոր պարամետրերի՝ դեղապատրաստուկի 2 արդյունաբերական սերիայի (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ:

4. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է։

5. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ փորձարկումների հաճախականությունն ըստ պարամետրի կարող է փոփոխվել։

* Ծանոթագրություն

Եթե գրանցման դոսյեում և (կամ) գրանցված դեղապատրաստուկի որակի մասով նորմատիվ փաստաթղթում հիշատակվում է «ընթացիկ հրատարակություն (գործող հրատարակություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)», ապա Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) թարմացված հոդվածի մասին լիազորված մարմիններին ծանուցելու անհրաժեշտություն չկա։ Դրա հետ կապված նման փոփոխությունը կիրառվում է գրանցված դոսյեում և (կամ) որակի մասով նորմատիվ փաստաթղթում թարմացված դեղագրքային հոդվածի հիշատակման բացակայության դեպքում, իսկ փոփոխությունն իրականացվում է թարմացված տարբերակի հիշատակումը ներառելու նպատակով։

Բ.II.դ.2. Դեղապատրաստուկի անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություններ

1,2,3

1

բ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

3

1

IA

գ) կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) փորձարկման կամ այնպիսի մեթոդի փոփոխություն (փոխարինում), որի դեպքում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ, կամ հաստատված արձանագրության մեջ չներառված համեմատության կենսաբանական պատրաստուկի փոխարինում

-

-

II

դ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ լրացումը կամ փոխարինումը)

-

-

II

ե) անալիտիկ մեթոդիկայի թարմացում՝ Միության դեղագրքի կամ անդամ պետությունների դեղագրքերի թարմացված ընդհանուր հոդվածին համապատասխանության նպատակով

1,2,3,4

1

IA

զ) Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) համապատասխանության արտացոլման և հնացած սեփական անալիտիկ մեթոդիկայի և դրա համարի հիշատակման հանման նպատակով*

1,2,3,4

1

IA

Պայմաններ

1. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

2. Անալիտիկ մեթոդիկայի վերարտադրելիության վրա ազդող նշանակալի փոփոխությունները բացակայում են։

3. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

4. Գրանցված անալիտիկ մեթոդիկան արդեն հղում է անում Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի ընդհանուր հոդվածին (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում), իսկ ցանկացած փոփոխություն ոչ նշանակալի է և պահանջում է գրանցման դոսյեի տեխնիկական թարմացում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդիկայի նկարագրությունը, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

* Ծանոթագրություն

Եթե գրանցված դեղապատրաստուկի դոսյեում հիշատակվում է «ընթացիկ հրատարակություն (գործող հրատարակություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)», ապա Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի թարմացված հոդվածի մասին լիազորված մարմիններին ծանուցելու անհրաժեշտություն չկա:

Բ.II.դ.3. Դեղապատրաստուկի արտադրության ընթացքում իրական ժամանակում թողարկման կամ պարամետրերի համաձայն թողարկման ներդրմանը վերաբերող փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Բ.II.ե) Փաթեթավորման (խցանափակման) համակարգ

 

Բ.II.ե.1. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջնային փաթեթվածքի փաթեթավորման (խցանափակման) համակարգի նյութի որակական և (կամ) քանակական կազմ

     

1. Պինդ դեղաձ ևեր

1, 2, 3

1, 2, 3, 4, 6

2. Փափուկ և ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևեր

-

1, 2, 3, 5, 6

IB

3. Մանրէազերծ դեղապատրաստուկներ և կենսաբանական դեղապատրաստուկներ

-

-

II

4. Փոփոխությունը վերաբերում է այն փաթեթվածքին, որը պահպանման պայմանների միաժամանակյա փոփոխությունների և (կամ) պիտանիության ժամկետի կրճատման դեպքում ունի նվազագույն պաշտպանիչ հատկություններ

-

-

II

բ) առաջնային փաթեթվածքի տեսակի փոփոխություն կամ առաջնային փաթեթվածքի նոր տեսակի ավելացում

     

1. Պինդ, փափուկ և ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևեր

-

1, 2, 3, 5, 6, 7

IB

2. Մանրէազերծ դեղապատրաստուկներ և կենսաբանական դեղապատրաստուկներ

-

-

II

3. Առաջնային փաթեթվածքի տեսակի հանում, ինչը չի հանգեցնում դեղաչափը կամ դեղաձևը լրիվ հանելուն

4

1, 8

IA

Պայմաններ

1. Փոփոխությունն առնչվում է փաթեթվածքի միայն նույն տեսակին (օրինակ՝ բլիստեր բլիստերի վրա)։

2. Ըստ նշանակալի հատկությունների՝ առաջարկվող փաթեթավորման նյութն առնվազն պետք է լինի համարժեք հաստատվածին։

3. Սկսվել են կայունության համապատասխան փորձարկումներ, և հայտատուի կողմից փոփոխությունների կատարման պահին վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիայի համապատասխան կայունության պարամետրերը, նրա տիրապետության տակ կան կայունության ուսումնասիրության առնվազն 3-ամսյա բավարար արդյունքներ: Սակայն եթե առաջարկվող փաթեթվածքը հաստատվածի համեմատությամբ ավելի կայուն է, ապա չեն պահանջվում կայունության 3–ամսյա տվյալներ։ Հետազոտությունները պետք է ավարտվեն, և եթե դրանց արդյունքները չեն համապատասխանում մասնագրերին կամ պոտենցիալ ձ ևով կարող են չհամապատասխանել մասնագրերին պիտանիության ժամկետի ավարտին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

4. Դեղապատրաստուկի թողարկման մնացած ձևը (ձևերը) պետք է բավական լինի դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղչափման և բուժման տևողության մասով առաջարկությունների կատարման համար։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Անհրաժեշտ տվյալներ նոր փաթեթվածքի մասին (օրինակ՝ թափանցելիության մասով համեմատական տվյալներ, օրինակ՝ О2-ի, СО2-ի, խոնավության համար և այլն)։

3. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հաստատում այն մասին, որ պարունակության և փաթեթավորման նյութի միջև փոխազդեցություն տեղի չի ունենում (օրինակ՝ բացակայում է առաջարկվող նյութի բաղադրիչների տեղաշարժը դրա պարունակության մեջ, դեղապատրաստուկի բաղադրիչները չեն անցնում փաթեթվածքի մեջ), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է համապատասխան դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասով Միության մարմինների ակտերին։

4. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների կատարման պահին հայտատուի տրամադրության տակ են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և որ առկա տվյալները չեն վկայել որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նա և տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

5. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտություններն ավարտվելու են, և եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրի պահանջներին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրի պահանջներին պիտանիության ժամկետի ավարտին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հաղորդել լիազորված մարմնին։

6. Առաջնային փաթեթվածքի ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատություն (եթե կիրառելի է):

7. Անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման (խցանափակման) նոր համակարգի լուսանկար և (կամ) սխեմատիկ նկար:

8. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ փաթեթվածքի մնացած չափսը (չափսերը) համապատասխանում է (են) դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը և բավարար է (են) դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում բերված դեղաչափմանն առնչվող առաջարկությունների կատարման համար։

Ծանոթագրություն

Բ.II.ե.1.բ-ի համար, եթե փոփոխությունը հանգեցնում է նոր դեղաձևի առաջացման, ապա նման փոփոխության համար պահանջվում է գրանցումն ընդլայնելու հայտի ներկայացում։

Բ.II.ե.2. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի մասնագրերի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող անալիտիկ մեթոդիկայի ավելացում

1, 2, 5

1, 2, 3, 4, 6

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 5

IA

դ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի ավելացում կամ փոխարինում

-

1, 2, 3, 4, 6

IB

դ) ընդունելիության չափանիշների ընդլայնում՝ զետեղվող նախաներկի նյութի քանակության տարբերությամբ պայմանավորված՝ պինդ դեղաձ ևերի առաջնային փաթեթվածքի բլիստերային փայլաթիթեղի (ծածկող ալյումինե փայլաթիթեղի) «ընդհանուր հաստություն» պարամետրի համար

6, 7

1, 2, 4, 5, 6, 7

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման նոր մեթոդիկան հիմնված է Միության դեղագրքում կամ անդամ պետության դեղագրքում (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Նախաներկի նյութը չի փոխվում։

7. Սկսվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան կայունության համապատասխան փորձարկումներ։ Այդ հետազոտությունները պետք է ավարտվեն, իսկ տվյալներն անհապաղ ներկայացվեն լիազորված մարմիններին, եթե դրանք չեն համապատասխանում մասնագրերին կամ պոտենցիալ կերպով չեն համապատասխանի մասնագրերին պիտանիության հաստատված ժամկետի ավարտին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Ըստ մասնագրի բոլոր պարամետրերի (ցուցանիշների)` փաթեթավորման նյութի 2 սերիաների անալիզի տվյալներ:

5. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է։

6. Մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում:

7. Առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան համապատասխան փորձարկումների սկզբի հաստատում։

Բ.II.ե.3. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի համար անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի ոչ նշանակալի փոփոխություններ

1, 2, 3

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ փոխարինումը կամ ավելացումը)

1, 3, 4

1, 2

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5

1

IA

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների համապատասխան ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, այլ ոչ թե այլ սյունակ կամ մեթոդ):

3. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդիկայի կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդիկայի վրա։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (դեղապատրաստուկը) կենսաբանական չէ:

5. Մասնագրի պարամետրի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատվել է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Վալիդացման համեմատական արդյունքները կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքները, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.II.ե.4. Առաջնային փաթեթվածքի (խցանափակման) համակարգի ձ ևերի կամ չափսերի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ոչ մանրէազերծ դեղապատրաստուկներ

1, 2, 3

1, 2, 4

IA

բ) ձ ևի կամ չափսի փոփոխությունը վերաբերում է փաթեթավորման նյութի առանցքային ցուցանիշներին, որոնք կարող են էապես ազդել դեղապատրաստուկի առաքման, կիրառության, անվտանգության կամ կայունության վրա

-

-

II

գ) մանրէազերծ դեղապատրաստուկներ

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Առաջնային փաթեթվածքի նյութի որակական և քանակական կազմը չի փոփոխվել։

2. Փոփոխությունը չի առնչվում փաթեթավորման նյութի որակի առանցքային ցուցանիշներին, որոնք կարող են ազդել դեղապատրաստուկի առաքման, կիրառման, անվտանգության կամ կայունության վրա։

3. Ազատ տարածության կամ մակեր ևույթի և ծավալի հարաբերության փոփոխության դեպքում սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ. վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական (կենսաբանական դեղապատրաստուկների դեպքում` 3 կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան հետազոտություններ. հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա (կենսաբանական դեղապատրաստուկների համար՝ 6-ամսյա) ուսումնասիրման բավարար արդյունքներ։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ առաջնային փաթեթվածքի կամ խցանափակիչի նյութի նկարագությունը, մանրամասն գծագիրը և բաղադրությունը, ինչպես նաև դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայում։

2. Անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման (խցանափակման) նոր լուսանկար և (կամ) սխեմատիկ նկար:

3. Անցկացվել են վերջնական մանրէազերծման ենթարկվող՝ մանրէազերծ պատրաստուկների կրկնակի վալիդացիոն հետազոտություններ։ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել վալիդացիոն հետազոտություններում օգտագործված սերիաների համարները։

4. Ազատ տարածության կամ մակեր ևույթի և ծավալի հարաբերության փոփոխության դեպքում գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիրն այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտությունները (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) IA տիպի փոփոխության մասին ծանուցման իրագործման և IB տիպի փոփոխության մասին ծանուցման ներկայացման պահին նրա տրամադրության տակ են գտնվում կայունության ուսումնասիրման բավարար արդյունքներ, և որ առկա տվյալները չեն վկայում որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նա և տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Բ.II.ե.5. Դեղապատրաստուկի թողարկման ձ ևի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փաթեթվածքով դեղաձևի (օրինակ՝ հաբերի, ամպուլների և այլն) միավորների քանակության փոփոխություն

     

1. Փոփոխությունն ընկնում է փաթեթվածքով դեղաձ ևի քանակի (դեղաչափերի թվի) հաստատված ընդգրկույթում

1, 2

1, 3

IAԱՊ

2. Փոփոխությունը չի ընկնում փաթեթվածքով դեղաձ ևի քանակի (դեղաչափերի թվի) հաստատված ընդգրկույթում

 

1, 2, 3

IB

բ) թողարկման ձ ևերի հանում

3

1, 2

IAԱՊ

գ) մանրէազերծ բազմադեղաչափ պարենտերալ դեղապատրաստուկների և կենսաբանական բազմադեղաչափ (կամ մասնակի ձերբազատմամբ միադեղաչափ) պարենտերալ դեղապատրաստուկների անվանական զանգվածի (անվանական ծավալի) փոփոխություն

-

-

II

դ) ոչ պարենտերալ բազմադեղաչափ (կամ մասնակի ձերբազատմամբ միադեղաչափ) դեղապատրաստուկների անվանական զանգվածի (անվանական ծավալի) փոփոխություն

-

1, 2, 3

IB

Պայմաններ

1. Փաթեթվածքի նոր չափսը պետք է համապատասխանի դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը։

2. Առաջնային փաթեթվածքի նյութը չի փոփոխվում։

3. Թողարկման մնացած ձևերը թույլ են տալիս կատարել դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափմանը և բուժման տևողությանն առնչվող առաջարկություններ։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը:

2. Հիմնավորում այն մասին, որ փաթեթվածքների նոր (մնացած) չափսերը համապատասխանում են դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը։

3. Հայտարարագիր այն մասին, որ եթե ակնկալվում է կայունության վրա ազդեցություն, ապա դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն կսկսվեն կայունության հետազոտություններ։ Տվյալները (գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին) անհրաժեշտ է ներկայացնել այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում մասնագրին։

Ծանոթագրություն

Բ.II.ե.5.գ–ի և Բ.II.ե.5.դ–ի համար. եթե փոփոխությունը հանգեցնում է դեղապատրաստուկի դեղաչափի փոփոխության, ապա այդպիսի փոփոխության համար պահանջվում է ընդլայնման հայտի ներկայացում։

Բ.II.ե.6. Դեղապատրաստուկին անմիջականորեն չհպվող փաթեթվածքի (փաթեթավորման նյութի) որևէ բաղադրիչի փոփոխություն (օրինակ՝ հանովի թասակների գույն, գունավոր ծածկագրային օղակներ ապմուլների վրա, ասեղը պաշտպանող թասակի փոփոխություն (այլ պլաստիկի օգտագործում), միջանկյալ կամ երկրորդային փաթեթվածքի մանրակերտների դիզայնի (գույնի) փոփոխություն, ստվերագծային ծածկագրի զետեղում (2D, 3D), Բրայլյան տառատեսակի զետեղում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) դեղապատրաստուկի վերաբերյալ Գրանցման կանոնների թիվ 19 հավելվածի 1.6.1 կետում նշված տեղեկատվությանն առնչվող փոփոխություն

1

1

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի վերաբերյալ Գրանցման կանոնների թիվ 19 հավելվածի 1.6.1 կետում նշված տեղեկատվությանը չառնչվող փոփոխություն

1

1

IA

Պայմաններ

1. Փափոխությունը չի առնչվում փաթեթավորման նյութի այն մասերին, որոնք կարող են ազդել դեղապատրաստուկի առաքման, կիրառման, անվտանգության կամ կայունության վրա։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը:

Բ.II.ե.7. Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքների, լրակազմող միջոցների) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչների արտադրողի փոփոխություն (եթե նշված է գրանցման դոսյեում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արտադրողի հանում

1

1

IA

բ) արտադրողի փոխարինում կամ ավելացում

1, 2, 3, 4

1, 2, 3

IA

գ) դեղաչափված ներշնչակների սփեյսերների արտադրողների ցանկացած փոփոխություն

-

-

II

դ) առաջնային փաթեթվածքի փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչի արտադրողի անվանման փոփոխություն

5

1

IA

Պայմաններ

1. Փաթեթվածքի կամ արտադրատեսակի բաղադրիչի հանում տեղի չի ունենում։

2. Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքների, լրակազմող միջոցների) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչների նյութի որակական և (կամ) քանակական կազմը և էսքիզի մասնագրերը չեն փոխվում։

3. Որակի հսկողության մասնագրերը և մեթոդներն առնվազն համարժեք են։

4. Մանրէազերծման մեթոդը և դրա պայմանները չեն փոփոխվում (եթե կիրառելի է):

5. Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքների, լրակազմող միջոցների) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչի արտադրողի փոփոխություն տեղի չի ունենում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Բժշկական արտադրատեսակի մասին դեղապատրաստուկին կցվող Փաստաթղթեր և տեղեկություններ՝ Գրանցման կանոնների 187-րդ կետին համապատասխան:

3. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ (եթե կիրառելի է)

* Ծանոթագրություն

Անհրաժեշտության դեպքում տվյալ տեղեկատվությունը ենթակա է հեռացման դեղապատրաստուկի գրանցման դոսյեից։

Բ.II.ե.8. Դեղապատրաստուկի թողարկման ձ ևի արդեն իսկ գրանցված ձ ևի համար օրացուցային փաթեթվածքի ավելացում կամ փոփոխում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1,2,3,4,5

IAԱՊ

Պայմաններ

1. Առաջնային փաթեթվածքի նյութը մնում է նույնը, նյութի ֆունկցիոնալ բնութագրերը (պաշտպանիչ հատկությունները) մնում են նույնը։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Նոր փաթեթվածքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ:

3. Առաջնային փաթեթվածքի ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատություն (եթե կիրառելի է):

4. Համապատասխան դեպքերում նոր կոնտեյների (խցանափակիչի) պատկերներ:

5. Հաստատում այն մասին, որ թողարկման ձ ևը համապատասխանում է դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը և հարմար է դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում բերված դեղաչափմանն առնչվող առաջարկությունների կատարման համար։

Բ.II.զ.1. Դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի կամ պահման պայմանների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի կրճատում

     

1. Երկրորդային փաթեթվածքով փաթեթավորված

1

1, 2, 3

IAԱՊ

2. Առաջին անգամ բացելուց հետո

1.

1, 2, 3

IAԱՊ

3. Նոսրացումից կամ վերականգնումից հետո

1

1, 2, 3

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի ավելացում

     

1. Երկրորդային փաթեթվածքով փաթեթավորված (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

2. Առաջին անգամ բացելուց հետո (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

3. Նոսրացումից կամ վերականգնումից հետո (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

4. Կայունության մասով տվյալների արտարկման միջոցով պիտանիության ժամկետի ավելացում՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին ոչ համապատասխան*

-

-

II

5. Կայունության ուսումնասիրության հաստատված ծրագրին համապատասխան կենսաբանական դեղապատրաստուկի պահման ժամկետի ավելացում

-

1, 2, 3

IB

գ) կենսաբանական դեղապատրաստուկների պահման պայմանների փոփոխություն, եթե կայունության հետազոտություններն անցկացվել են կայունության ուսումնասիրության հաստատված ծրագրին ոչ համապատասխան

-

-

II

դ) դեղապատրաստուկի կամ նոսրացումից (վերականգնումից) հետո դեղապատրաստուկի պահման պայմանների փոփոխություն

-

1, 2, 3

IB

ե) կայունության ուսումնասիրման հաստատված ծրագրի փոփոխություն

1, 2

1, 4

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության կամ կայունության փոփոխության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք։

2. Փոփոխությունները չեն հանգեցնում փորձարկվող պարամետրերի ընդունելիության չափանիշների ընդլայնման, կայունության պարամետրի հանման կամ փորձարկումների հաճախականության նվազեցման։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում: Այն պետք է պարունակի գրանցված փաթեթավորման նյութով փաթեթավորված և (կամ) համապատասխանաբար առաջին անգամ բացելուց կամ նոսրացնելուց հետո դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիայի1՝ իրական ժամանակում (պիտանիության ամբողջ ժամկետը ներառող) անցկացված՝ կայունության համապատասխան հետազոտությունների արդյունքներ։ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել միկրոկենսաբանական փորձարկումների արդյունքները։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

3. Հաստատված մասնագրերի պատճեններ պիտանիության ժամկետի ավարտին և եթե կիրառելի է, նոսրացումից (վերականգնումից) կամ առաջին անգամ բացելուց հետո մասնագրեր (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

4. Առաջարկվող փոփոխությունների հիմնավորում

(*) Ծանոթագրություն

Կենսաբանական դեղապատրաստուկի մասով արտարկումը կիրառելի չէ:

1

Արդյունաբերական սերիաներով պիտանիության ժամկետը ստուգելու պարտավորության առկայության դեպքում թույլատրելի են փորձաարդյունաբերական սերիաները:

Բ.II.է) Նախագծային պարամետրերի ընդգրկույթ և հետգրանցումային փոփոխությունների արձանագրություն

 

Բ.II.է.1. Նոր նախագծային պարամետրերի ընդգրկույթի ներդրում կամ դեղապատրաստուկի (բացառությամբ կենսաբանական դեղապատրաստուկի) հաստատված նախագծային պարամետրերի ընդգրկույթի ընդլայնում, որը վերաբերում է՝

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի արտադրական մեկ կամ ավելի առանձին գործողությունների, ներառյալ՝ համապատասխան ներարտադրական վերահսկումը, և (կամ) անալիտիկ մեթոդիկաներին

-

1, 2, 3

II

բ) oժանդակ նյութերի (միջանկյալ արգասիքների) և (կամ) դեղապատրաստուկի համար նախատեսված անալիտիկ մեթոդիկաներին

-

1, 2, 3

II

Փաստաթղթեր

1. Պատրաստուկի մշակման հետազոտությունների և պրոցեսի արդյունքները (ներառյալ՝ համապատասխանաբար ռիսկերի գնահատումը և բազմաչափ հետազոտությունները), որոնցով հաստատվում է, որ ձևավորվել է նյութերի որակի ցուցանիշների, պրոցեսի պարամետրերի և դեղապատրաստուկի որակի կրիտիկական պարամետրերի ամբողջական մեխանիստական ընկալում։

2. Աղյուսակի տեսքով նախագծային պարամետրերի ընդգրկույթի նկարագրություն, ներառյալ՝ փոփոխականները (նյութի հատկությունները և արտադրական պրոցեսի պարամետրերը) և դրանց առաջարկվող ընդգրկույթները:

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

Բ.II.է.2. Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության ներդրում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3

II

Փաստաթղթեր

1. Առաջարկվող փոփոխության մանրամասն նկարագրություն

2. Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման արձանագրություն

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

Բ.II.է.3. Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանումը չնախատեսված իրավիճակների կամ արձանագրության մեջ նկարագրված փոփոխությունների կատարման ընթացքում մասնագրերի անհամապատասխանության հետևանք չէ և որևէ կերպ չի ազդում գրանցման դոսյեում ներառված հաստատված տեղեկությունների վրա։

Փաստաթղթեր

1. Առաջարկվող հանման հիմնավորում

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

Բ.II.է.4. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությունների կառավարման արձանագրության նշանակալի փոփոխություններ

-

-

II

բ) փոփոխությունների կառավարման արձանագրության ոչ նշանակալի փոփոխություններ, որոնք չեն փոխում արձանագրության մեջ նկարագրված ռազմավարությունը

-

1

IB

Փաստաթղթեր

1. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության հաստատված գործող չափանիշների ընդգրկույթում: Բացի այդ, հաստատում այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների դեպքում չի պահանջվում համադրելիության գնահատում:

Բ.II.է.5. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների իրականացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխության իրականացման համար չեն պահանջվում լրացուցիչ օժանդակ տվյալներ

1

1, 2, 4

IAԱՊ

բ) փոփոխության իրականացման համար պահանջվում են լրացուցիչ օժանդակ տվյալներ

-

1, 2, 3, 4

IB

գ) կենսաբանական դեղապատրաստուկի փոփոխության իրականացում

-

1, 2, 3, 4, 5

IB

Պայմաններ

1. Առաջարկված փոփոխությունն իրականացվել է ամբողջությամբ փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան, որով պահանջվում է այն իրականացնելուց հետո անհապաղ ծանուցում։

Փաստաթղթեր

1. Հղում փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը։

2. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը, և հետազոտության արդյունքները բավարարում են արձանագրության մեջ նշված ընդունելիության չափանիշներին: Բացի այդ, հաստատում այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով համադրելիության գնահատում չի պահանջվում։

3. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան անցկացված հետազոտությունների արդյունքներ

4. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

5. Դեղապատրաստուկի հաստատված մասնագրերի պատճեն (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)

Բ.II.ը) Կողմնակի ազդանյութերի մասով անվտանգություն

 

Բ.II.ը.1. «Կողմնակի ազդանյութերի մասով անվտանգության գնահատում» տեղեկատվության թարմացում (գրանցման դոսյեի 3.2.Ա.2 բաժին)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մեկ կամ ավելի կողմնակի ազդանյութերի մասով առաջին անգամ ուսումնասիրված արտադրական փուլերին վերաբերող հետազոտություններ

-

-

II

բ) գրանցման դոսյեում նախկինում ընդգրկված արտադրական փուլերին և կողմնակի ազդանյութերին վերաբերող հնացած հետազոտությունների փոխարինում

     

1. Ռիսկերի գնահատման փոփոխությամբ

-

-

II

2. Առանց ռիսկերի գնահատման փոփոխության

-

1, 2, 3

IB

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխության կատարում, ներառյալ՝ արտադրական փուլերի՝ կողմնակի ազդանյութերն ապաակտիվացնելու (էլիմինացնելու) ունակության ուսումնասիրությանն ուղղված նոր հետազոտությունների ներդրումը։

2. Հիմնավորում այն մասին, որ հետազոտությունները չեն փոփոխում ռիսկերի գնահատումը։

3. Դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ փոփոխության կատարում (եթե կիրառելի է)։

Բ.III. Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագիր (CEP) (առկայության դեպքում) և (կամ) ՏՍԷ և (կամ) ակտիվ դեղագործական բաղադրամասի փոփոխություններ՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն, Միության դեղագրքին, անդամ պետության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին համապատասխանության նպատակով

 

Բ.III.1. Եվրոպական դեղագրքին համապատասխանության նոր կամ թարմացված հավաստագրի ներկայացում կամ Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագրի հանում

դեղագործական նյութի,

դեղագործական նյութի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի),

օժանդակ նյութի մասով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագիր

     

1. Նախկինում հաստատված արտադրողից նոր հավաստագիր

1, 2, 3, 4, 5, 6, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

2. Նախկինում հաստատված արտադրողից թարմացված հավաստագիր

1, 2, 3, 4, 6

1, 2, 3, 4, 5

IA

3. Նոր արտադրողից նոր հավաստագիր (փոխարինում կամ ավելացում)

1, 2, 3, 4,5, 6, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

4. Հավաստագրերի հանում (եթե նյութին կցվել է մի քանի հավաստագիր)

8

3

IA

5. Մանրէազերծ դեղապատրաստուկի մեջ օգտագործման ենթակա ոչ մանրէազերծ ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով նոր հավաստագիր՝ սինթեզի վերջին փուլում ջրի օգտագործման ժամանակ, իսկ նյութի մասով դրանում էնդոտոքսինների բացակայություն չի հայտագրվել

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

բ) Ակտիվ դեղագործական բաղադրամասի (ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի), օժանդակ նյութի) մասով ՏՍԷ-ի մասով Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիր

     

1. Նոր կամ նախկինում հաստատված արտադրողից ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով նոր հավաստագիր

3, 5, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

2. Նոր կամ նախկինում հաստատված արտադրողից ակտիվ դեղագործական բաղադրամասի (ելանյութի, ռեակտիվի, միջանկյալ արգասիքի, օժանդակ նյութի) մասով նոր հավաստագիր

3, 6, 7

1, 2, 3, 4, 5

IA

3. Նախկինում հաստատված արտադրողից թարմացված հավաստագիր

7

1, 2, 3, 4, 5

IA

4. Հավաստագրերի հանում (եթե նյութին կցվել է մի քանի հավաստագիր)

8

3

IA

5. Մարդկային կամ կենդանական ծագման նյութեր օգտագործող նախկինում հաստատված (նոր) արտադրողից նոր (թարմացված) հավաստագիր, որոնց մասով պահանջվում է կողմնակի ազդանյութերով հնարավոր աղտոտման ռիսկի մասով գնահատում

-

-

II

Պայմաններ

1. Դեղապատրաստուկի թողարկման և պիտանիության ժամկետի ավարտի մասնագրերը չեն փոփոխվում։

2. Խառնուկների չփոփոխված (բացառությամբ խստացման) (Եվրոպական դեղագրքի) լրացուցիչ մասնագրերը (բացառությամբ մնացորդային լուծիչների, Բժշկական կիրառման դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցման հարցերով միջազգային խորհրդի ձեռնարկների պահանջներին համապատասխանության պայմանով), արտադրանքին մասնահատուկ պահանջներ (օրինակ` մասնիկների չափսերի պրոֆիլներ, պոլիմորֆ ձևեր), եթե կիրառելի է։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի, ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի) արտադրական պրոցեսը չի ներառում մարդկային կամ կենդանական ծագման նյութերի օգտագործումը, որոնց համար պահանջվում է վերլուծել վիրուսային անվտանգության մասին տվյալները։

4. Բացառապես ակտիվ դեղագործական բաղադրամասի համար. այն կփորձարկվի անմիջապես օգտագործելուց առաջ, եթե կրկնակի փորձարկման ժամանակահատվածը ներառված չէ Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագրում, կամ կրկնակի փորձարկման ժամանակահատվածը հիմնավորող տվյալներն արդեն ներառված չեն դոսյեում:

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (ելանյութը (ռեակտիվը, միջանկյալ արգասիքը), օժանդակ նյութը) մանրէազերծ չէ։

6. Բուսական դեղագործական նյութեր. արտադրության եղանակը, ֆիզիկական վիճակը, լուծահանվող լուծիչը և դեղամիջոցի լուծահանման գործակիցը չեն փոփոխվում։

7. Եթե պարենտերալ ներմուծման համար նախատեսված դեղապատրաստուկի կազմի մեջ օգտագործվում է ոսկորներից ստացված դոնդողանյութ, ապա դրա արտադրությունը պետք է իրականացվի բացառապես արտադրող երկրի պահանջներին համապատասխան։

8. Գրանցման դոսյեում մնում է այդ նյութի առնվազն մեկ արտադրող։

9. Եթե ակտիվ դեղագործական բաղադրամասը մանրէազերծ չէ, սակայն օգտագործվելու է մանրէազերծ դեղապատրաստուկի կազմում, ապա CEP-ին համապատասխան սինթեզի վերջին փուլում չի կարելի օգտագործել ջուր, կամ եթե դա տեղի է ունենում, ապա անհրաժեշտ է ապահովել մանրէային էնդոտոքսինների բացակայությունն ակտիվ դեղագործական բաղադրամասի մեջ։

Փաստաթղթեր

1. Եվրոպական դեղագրքին համապատասխանության գործող (թարմացված) հավաստագրի պատճեն։

2. Արտադրական հարթակի ավելացման դեպքում փոփոխությունների կատարման հայտում, ինչպես նաև լրացուցիչ՝ կից նամակում անհրաժեշտ է հստակ նշել ընթացիկ և առաջարկվող արտադրողներին։

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

4. Եթե կիրառելի է, բժշկական և անասնաբուժական կիրառման, ներառյալ՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ օգտագործվող (օժանդակ նյութի) դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով Միության դեղագրքի կամ Եվրոպական դեղագրքի հոդվածի կիրառության ոլորտում ներառված բոլոր նյութերի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ։ Այդ տեսակի ցանկացած նյութի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները. արտադրողի անվանումը, կենդանու և այն հյուսվածքի տեսակը, որոնցից ստացվել է նյութը, կենդանիների ծագման երկիրը և դրա օգտագործումը։

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով. հայտում նշված ակտիվ դեղագործական բաղադրամասը որպես ելանյութ օգտագործող յուրաքանչյուր լիցենզավորված արտադրողի լիազորված անձի և հայտում որպես սերիաների թողարկման համար պատասխանատու նշված յուրաքանչյուր լիցենզավորված արտադրողի լիազորված անձի հայտարարագիր: Հայտարարագրերում անհրաժեշտ է նշել, որ հայտում նշված ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրող(ներ)ը ելանյութերի մասով իր (իրենց) գործունեությունն իրականացնում է (են) Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան: Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել մեկ հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության ծանոթագրությունը)։ Եթե շոշափվում է ակտիվ դեղագործական բաղադրամասերի և միջանկյալ արգասիքների մասով հավաստագրերի որևէ թարմացում, ապա միջանկյալ արգասիքների արտադրողներից նաև պահանջվում է լիազորված անձի հայտարարագիր. լիազորված անձի հայտարարագիրն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ հավաստագրի նախկինում գրանցված տարբերակի համեմատ առկա է ցանկում ներառված գործող արտադրական հարթակների փոփոխություն:

6. Դեղագործական կիրառման ջրի որակի պահանջներին համապատասխանող՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի սինթեզի վերջին փուլում օգտագործվող ջրի համապատասխանության մասին վկայող պատշաճ հաստատում։

Բ.III.2. Միության դեղագրքին, անդամ պետության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին համապատասխանության նպատակով ակտիվ դեղագործական բաղադրամասի և օժանդակ նյութի փոփոխություններ՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) Միության դեղագրքին կամ անդամ պետության դեղագրքին համապատասխանության նպատակով նախկինում ոչ դեղագրքային նյութի մասնագրի (մասնագրերի) փոփոխություն

     

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի

1, 2, 3, 4, 5

1, 2, 3, 4

IAԱՊ

2. Օժանդակ նյութի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի համար ելանյութի փոփոխություն

1, 2, 4

1, 2, 3, 4

IA

բ) Միության դեղագրքի, անդամ պետության դեղագրքի կամ այլ դեղագրքերի թարմացված համապատասխան հոդվածին համապատասխանության նպատակով փոփոխություններ՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն

1, 2, 4, 5

1, 2, 3, 4

IA

գ) անդամ պետության դեղագրքից մասնագրերի փոխարինում Միության դեղագրքի մասնագրերով

1, 4, 5

1, 2, 3, 4

IA

դ) ակտիվ դեղագործական բաղադրամասի, օժանդակ նյութի, ելանյութի և (կամ) առաջնային փաթեթվածքի նյութի մասով արտադրողի փորձարկումների մեթոդիկայի՝ Միության դեղագրքի, անդամ պետության դեղագրքի և (կամ) այլ դեղագրքերի մեթոդիկաներով փոխարինելու նպատակով փոփոխություն՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համաձայն

 

1, 2, 3, 4

IA

ե) օժանդակ նյութի դասակարգման փոփոխություն «նոր օժանդակ նյութից» (3.2.P.4.6) «Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն Միության դեղագրքին և (կամ) մյուս դեղագրքերին համապատասխան օժանդակ նյութի» (3.2.P.4.1)

6, 7, 8, 9, 10

1, 2

IA

Պայմաններ

1. Փոփոխությունն իրականացվում է բացառապես դեղագրքին լիարժեք համապատասխանության նպատակով: Մասնագրում բոլոր փորձարկումները փոփոխելուց հետո պետք է համապատասխանեն դեղագրքային ստանդարտին՝ բացառությամբ ցանկացած լրացուցիչ օժանդակ փորձարկումների։

2. Դեղագրքի լրացուցիչ՝ արտադրանքին մասնահատուկ հատկությունների մասնագրերը չեն փոփոխվում (օրինակ` մասնիկների չափսերի պրոֆիլները, պոլիմորֆ ձևը կամ օրինակ՝ կենսաբանական մեթոդիկաները, ագրեգատները):

3. Խառնուկների որակական և քանակական պրոֆիլների նշանակալի փոփոխությունները բացակայում են (բացառությամբ մասնագրերի խստացման)։

4. Նոր կամ փոփոխված դեղագրքային մեթոդիկայի լրացուցիչ վալիդացում չի պահանջվում։

5. Բուսական դեղագործական նյութերը. դեղամիջոցի արտադրության եղանակը, ֆիզիկական վիճակը, էքստրագենտը և լուծահանման գործակիցը չեն փոփոխվում։

6. Օժանդակ նյութն ամբողջությամբ համապատասխանում է համապատասխան դեղագրքի մենագրության պահանջներին, և բոլոր փորձարկումները համապատասխանում են դեղագրքային ստանդարտներին:

7. Հատուկ հատկություններին վերաբերող մասնագրի լրացուցիչ պարամետրերը չեն փոփոխվում (օրինակ՝ մասնիկների բաշխումն ըստ չափսերի, պոլիմորֆ ձևը կամ օրինակ՝ կենսաբանական մեթոդով քանակական որոշումը, ագրեգատները):

8. Օժանդակ նյութը պետք է մնա անփոփոխ:

9. Նոր կամ փոփոխված դեղագրքային մեթոդի լրացուցիչ վալիդացում չի պահանջվում։

10. Օժանդակ նյութն արդեն հաստատվել է լիազորված մարմնի կողմից՝ ներմուծման որոշակի եղանակով դեղապատրաստուկում կիրառելու համար։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ։

3. Նոր մասնագրի բոլոր փորձարկումների մասով համապատասխան նյութի առնվազն 2 արդյունաբերական սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով) և եթե կիրառելի է, լրացուցիչ դեղապատրաստուկի առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի՝ լուծման համեմատական կինետիկայի թեստի արդյունքներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել տրոհելիության համեմատական տվյալները:

4. Նյութի որակի վերահսկման համար հոդվածի պիտանիությունը հաստատող տվյալներ, օրինակ՝ պոտենցիալ խառնուկների համեմատությունն այլ սպեցիֆիկացված և ԱԴԲ-ում, ելանյութում կամ օժանդակ նյութում որոշվող խառնուկներով:

Ծանոթագրություն

Չի պահանջվում տեղեկացնել լիազորված մարմիններին Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի հոդվածի թարմացման մասին թարմացված հոդվածին համապատասխանող մասնագրի ներդրման դեպքում դրա հրապարակումից հետո 6 ամսվա ընթացքում, և գրանցված դեղապատրաստուկի գրանցման դոսյեում «ընթացիկ խմբագրությանը» («գործող խմբագրություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան») հղումների առկայության մասին:

Բ.IV. Դեղապատրաստուկի փաթեթվածքի լրակազմի մեջ մտնող բժշկական արտադրատեսակներ կամ այլ արտադրանք (սարքվածք, լրակազմող միջոց)

 

Բ.IV.1. Բաժնորոշման համար լրակազմող միջոցի փոփոխություն, ներառյալ՝ ներմուծման համար բժշկական արտադրատեսակը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջնային փաթեթվածքի մաս չհամարվող սարքվածքի, լրակազմող միջոցի, ներառյալ բժշկական արտադրատեսակի, ավելացումը կամ փոխարինումը

     

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններին համապատասխան կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված կամ երրորդ երկրներում շրջանառության համար թույլատրված բժշկական արտադրատեսակներ

1, 2, 3, 5, 6

1, 2, 3

IAԱՊ

2. Բժշկական արտադրատեսակներ կամ այլ արտադրանք (սարքվածք, լրակազմող միջոց), որոնք կարող են էական ազդեցություն թողնել դեղապատրաստուկի ազդող նյութի առաքման վրա (օրինակ՝ բաժնորոշող ինհալատորների սպեյսերներ, նեբուլայզեր)

-

-

II

բ) բժշկական արտադրատեսակի կամ դեղապատրաստուկի փաթեթվածքի լրակազմի մեջ մտնող այլ արտադրանքի (սարքվածք, լրակազմող միջոց) հանում կամ փոխարինում

4

1, 4

IAԱՊ

գ) առաջնային փաթեթվածքի մաս կազմող սարքվածքի կամ լրակազմող միջոցի ավելացում կամ փոխարինում

-

-

II

Պայմաններ

1. Չափող ֆունկցիայով առաջարկվող արտադրատեսակը (բաժնորոշման սարքվածք) պետք է ճշգրիտ չափի դիտարկվող դեղապատրաստուկի անհրաժեշտ դեղաչափը՝ կիրառման հաստատված եղանակի համաձայն։ Այդպիսի հետազոտությունների արդյունքներն առկա են։

2. Չափող ֆունկցիայով նոր արտադրատեսակը (բաժնորոշման սարքվածք) համատեղելի է դեղապատրաստուկի հետ։

3. Փոփոխությունը չպետք է հանգեցնի դեղապատրաստուկի մասին տեղեկատվության նշանակալի փոփոխության:

4. Դեղապատրաստուկը կարելի է շարունակել ճշգրիտ դոզավորել։

5. Բժշկական արտադրատեսակը չի օգտագործվում որպես դեղապատրաստուկի լուծիչ։

6. Եթե նախատեսված է ճշգրիտ բաժնորոշման ֆունկցիա, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է ներառված լինի դեղապատրաստուկի գրանցման դոսյեում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ լրակազմող միջոցի կամ բժշկական արտադրատեսակի սխեման, ինչպես նաև դրանց նյութերի կազմը, արտադրողի մասին տեղեկատվությունը, եթե կիրառելի է, ինչպես նաև դեղապատրաստուկի մասին տեղեկատվության համապատասխան վերանայումը։

2. Բժշկական արտադրատեսակի՝ Միությունում կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցումը կամ երրորդ երկրներում շրջանառության թույլտվությունը (եթե կիրառելի է) հաստատող փաստաթուղթ

3. Լրակազմող միջոցի կամ բժշկական արտադրատեսակի բաժնորոշման ճշգրտությունը և դեղապատրաստուկի հետ համատեղելիությունը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ

4. Բժշկական արտադրատեսակի կամ այլ արտադրանքի (սարքվածք, լրակազմող միջոց) հանման կամ փոխարինման հիմնավորում

Ծանոթագրություն

Բ.IV.1.գ-ի համար, եթե փոփոխությունը հանգեցնում է նոր դեղաձևի առաջացման, ապա այդ փոփոխության համար պահանջվում է ներկայացնել գրանցման ընդլայնման հայտ:

Բ.V. Այլ կարգավորիչ ընթացակարգերով պայմանավորված գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում

 

Բ.V.ա) ՊՄՖ (ՊՀՄՖ)

 

Բ.V.ա.1. Պլազմայի նոր, թարմացված կամ ուղղված մաստեր ֆայլի ներառումը դեղապատրաստուկի գրանցման դոսյեում (ՊՄՖ-ի՝ 2-րդ փուլի ընթացակարգ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի հատկությունների վրա ազդող պլազմայի նոր մաստեր ֆայլի առաջին ներառում

-

-

II

բ) դեղապատրաստուկի հատկությունների վրա չազդող պլազմայի նոր մաստեր ֆայլի առաջին ներառում

-

1, 2, 3, 4

IB

գ) պլազմայի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխություններն ազդում են դեղապատրաստուկի հատկությունների վրա

-

1, 2, 3, 4

IB

դ) պլազմայի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխությունները չեն ազդում դեղապատրաստուկի հատկությունների վրա

1

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1. Թարմացված կամ փոփոխված ՊՄՖ-ի համար տրված է ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական)՝ Գրանցման կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան։

Փաստաթղթեր

1. Հաստատում այն մասին, որ ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը) և փորձագիտական հաշվետվությունն ամբողջությամբ կիրառելի են գրանցված դեղապատրաստուկի նկատմամբ։ ՊՄՖ-ի իրավատերը գրանցման հավաստագրի իրավատիրոջը (եթե ՊՄՖ-ի իրավատերը և գրանցման հավաստագրի իրավատերը միևնույն անձը չեն) ներկայացրել է ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը, փորձագիտական հաշվետվությունը և ՊՄՖ-ի վերաբերյալ դոսյեն։ ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը և փորձագիտական հաշվետվությունը փոխարինում են տվյալ դեղապատրաստուկի համար ՊՄՖ-ի վերաբերյալ նախորդ փաստաթղթերին։

2. ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական) և փորձագիտական հաշվետվություն։

3. Լիազորված անձի հայտարարագիր, որով բնութագրվում են հավաստագրված ՊՄՖ-ի միջոցով կատարվող փոփոխությունները, և գնահատվում է դեղապատրաստուկների, ներառյալ արտադրանքով պայմանավորված ռիսկերի գնահատման վրա դրանց հնարավոր ազդեցությունը:

4. Փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է հստակ արտացոլել գրանցման դոսյեում ՊՄՖ-ին առնչվող (ծածկագրի համարը) գործող և առաջարկվող եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը)։ Եթե կիրառելի է, փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է նաև հստակ թվարկել մյուս բոլոր ՊՄՖ-ները, որոնց վերաբերյալ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում առկա են հղումներ, նույնիսկ եթե այդ ՊՄՖ-ները հայտի առարկա չեն։

Բ.V.ա.2. Պատվաստանյութային հակածնի նոր, թարմացված կամ շտկված մաստեր ֆայլի ներառումը դեղապատրաստուկի գրանցման դոսյեում (ՊՀՄՖ-ի 2-րդ փուլի ընթացակարգ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) պատվաստանյութային հակածնի նոր մաստեր ֆայլի առաջին ներառում

-

-

II

բ) պատվաստանյութային հակածնի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխություններն ազդում են դեղապատրաստուկի հատկությունների վրա

-

1, 2, 3, 4

IB

գ) պատվաստանյութային հակագենի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխությունները չեն ազդում դեղապատրաստուկի հատկությունների վրա

1

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1. Թարմացված կամ փոփոխված ՊՀՄՖ-ի համար տրված է ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական)՝ Գրանցման կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան։

Փաստաթղթեր

1. Հայտարարագիր այն մասին, որ ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը) և փորձագիտական հաշվետվությունը ամբողջությամբ կիրառելի են գրանցված դեղապատրաստուկի նկատմամբ։ ՊՀՄՖ-ի իրավատերը գրանցման հավաստագրի իրավատիրոջը (եթե ՊՀՄՖ-ի իրավատերը և գրանցման հավաստագրի իրավատերը միևնույն անձը չեն) ներկայացրել է ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը, փորձագիտական հաշվետվությունը և ՊՀՄՖ-ի վերաբերյալ դոսյեն։ ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը և փորձագիտական հաշվետվությունը փոխարինում են տվյալ դեղապատրաստուկի համար ՊՀՄՖ-ի վերաբերյալ նախորդ փաստաթղթերին։

2. ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական) և փորձագիտական հաշվետվություն։

3. Լիազորված անձի հայտարարագիր, որով բնութագրվում են հավաստագրված ՊՀՄՖ-ի միջոցով կատարվող փոփոխությունները, և գնահատվում է դեղապատրաստուկների, ներառյալ արտադրանքով պայմանավորված ռիսկերի գնահատման վրա դրանց հնարավոր ազդեցությունը:

4. Փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է հստակ արտացոլել գրանցման դոսյեում ՊՀՄՖ-ին առնչվող (ծածկագրի համարը) գործող և առաջարկվող եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը)։ Եթե կիրառելի է, փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է նաև հստակ թվարկել մյուս բոլոր ՊՀՄՖ-ները, որոնց վերաբերյալ գրանցման դոսյեում առկա են հղումներ, նույնիսկ եթե այդ ՊՀՄՖ-ները հայտի առարկա չեն։

Բ.V.բ) Թարմացումներ լիազորված մարմինների (փորձագիտական կազմակերպությունների) հարցումների, ինչպես նաև Փորձագիտական կոմիտեի կողմից հարցերի քննարկման արդյունքում

 

Բ.V.բ.1. Լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացության կամ հարցման իրականացմանն ուղղված՝ որակի մասով դոսյեի թարմացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությամբ իրականացվում է լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացությունը կամ հարցումը

1

1, 2

IAԱՊ

բ) որակի մասով դոսյեի ներդաշնակեցումը լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացության կամ հարցման մաս չէ, և թարմացումն ուղղված է դրա ներդաշնակեցմանը

-

-

II

Պայմաններ

1. Արդյունքը հետագա փորձաքննություն չի պահանջում:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտին ուղեկից նամակին կից՝ լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) ուսումնասիրվող եզրակացությանը կամ հարցմանը հղում։

2. Դոսյեում անհրաժեշտ է հստակ նշել լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն) դիմելու ընթացակարգի ընթացքում կատարված փոփոխությունները:

».

Աղյուսակի Գ բաժնում՝

Գ.I.1 - Գ.I.8 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ.I. Բժշկական կիրառման դեղապատրաստուկներ

 

Գ.I.1 Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջների իրականացմանն ուղղված բժշկական կիրառության հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի գրանցման դոսյեն անցնում է փորձաքննություն լիազորված մարմնում (փորձագիտական կազմակերպությունում)

1

1, 2, 3

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի գրանցման դոսյեն չի ներկայացվել փորձաքննության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն), սակայն փոփոխություններով իրագործվում են լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջները. նոր լրացուցիչ տվյալներ գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից չեն ներկայացվել

1

1, 2, 3

գ) փոփոխություններով իրագործվում են լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջները, գրանցման հավաստագրի իրավատերը ներկայացրել է նոր լրացուցիչ տվյալներ

-

-

II

Պայմաններ

1. Փոփոխությամբ իրագործվում է լիազորված մարմնի կողմից պահանջված ձևակերպումը, և լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն չի պահանջվում:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտ. լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացությանը կամ հարցմանը հղում դեղապատրաստուկի կցված ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ թերթիկ-ներդիրի հետ մեկտեղ։

2. Հայտարարագիր այն մասին, որ դեղապատրաստուկի առաջարկվող ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների և բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) համապատասխան բաժինները նույնական են լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացությանը կամ հարցմանը կցված բաժիններին։

3. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.2. Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկի բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի միևնույն փոփոխությունը գնահատելուց հետո

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխության (փոփոխությունների) իրականացում, որի առնչությամբ գրանցման հավաստագրի իրավատիրոջից չի պահանջվում ներկայացնել նոր լրացուցիչ տվյալներ

-

1, 2

IB

բ) փոփոխության (փոփոխությունների) իրականացում, որոնցով գրանցման հավաստագրի իրավատիրոջից պահանջվում է ներկայացնել այդ փոփոխությունները (օրինակ՝ համադրելիությունը) հիմնավորող նոր լրացուցիչ տվյալներ

-

-

II

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտի կից նամակին կցված՝ լիազորված մարմնի հարցում (եթե կիրառելի է)։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.3. Անվտանգության հետգրանցումային հետազոտության կամ անվտանգության պարբերաբար թարմացվող հաշվետվության եզրակացության և առաջարկվող հետագա գործողությունների իրականացմանն ուղղված՝ դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, բժշկական կիրառման դեղապատրաստուկի փաթեթվածքների մանրակերտների կամ հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն (փոփոխություններ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) լիազորված մարմնի կողմից համաձայնեցված ձևակերպման ներդրում

1

1, 2

IAԱՊ

բ) փոփոխությունների կատարում, որոնցով գրանցման հավաստագրի իրավատիրոջից պահանջվում է ներկայացնել այդ փոփոխությունները հիմնավորող նոր լրացուցիչ տվյալներ

-

-

II

Պայմաններ

1. Փոփոխությունն ուղղված է լիազորված մարմնի կողմից համաձայնեցված ձևակերպման ներդրմանը, և չեն պահանջվում լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտին կից նամակի հավելվածի տեսքով լիազորված մարմնի համաձայնությանը (գնահատմանը) կատարված հղում:

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.4. Որակի վերաբերյալ նոր տվյալների, նախակլինիկական, կլինիկական տվյալների կամ դեղազգոնության տվյալների հետևանքով դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) նշանակալի փոփոխության մեջ կայացվող փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Ծանոթագրություն

Այդ փոփոխությունը չի կիրառվում, եթե նոր տվյալները ներկայացվել են Գ.1.13. փոփոխությանը համապատասխան: Այդ դեպքերում դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների և (կամ) բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխությունը դասակարգվում է Գ.I.13 փոփոխության ծածկագրով։

Գ.I.5. Դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկների՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխությունից հետո

-

1, 2

IB

բ) բացթողման պայմանների փոփոխության այլ պատճառներ

-

-

II

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտի կից նամակին կցված՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխության հաստատում (օրինակ` անդամ պետության լիազորված մարմնի համապատասխան որոշմանը կատարվող հղում)։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.6. Կիրառման ցուցման (ցուցումների) և (կամ) բաժնորոշման ռեժիմի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) կիրառման նոր ցուցման և (կամ) բաժնորոշման ռեժիմի ներառում կամ նախկինում հաստատվածների փոփոխություն

-

-

II

բ) կիրառման ցուցման և (կամ) բաժնորոշման ռեժիմի հանում

-

-

IB

Ծանոթագրություն

Եթե վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկի կիրառման ցուցման և (կամ) բաժնորոշման ռեժիմի ավելացումը կամ փոփոխությունը տեղի է ունենում լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջների կատարման կամ ռեֆերենտ դեղապատրաստուկի համանման փոփոխությունների փորձաքննությունից հետո դեղապատրաստուկի մասին տեղեկատվության փոփոխությունների արդյունքում, ապա այդ փոփոխությունները դասակարգվում են համապատասխանաբար Գ.I.1 և Գ.I.2 ծածկագրերով։

Գ.I.7. Հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղաձևի և (կամ) թողարկման ձևի

-

1, 2

IB

բ) բաժնորոշման

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1. Հայտարարագիր այն մասին, որ թողարկման մնացած դեղաձևը և (կամ) ձևը (ձևերը) բավարար է (են) դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նկարագրված բաժնորոշման և բուժման տևողության առնչությամբ առաջարկությունների կատարման համար։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Եթե դիտարկվող դեղաձևը կամ դեղաչափը գրանցվել է առանձին դեղապատրաստուկի տեսքով, ապա այդպիսի դեղաձևի կամ դեղաչափի հանումը կհամարվի ոչ թե փոփոխությունների կատարում, այլ դրա գրանցման չեղարկում։

Գ.I.8. Բժշկական կիրառման դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ՝ դեղազգոնության համակարգի համառոտ բնութագրի ներդրում կամ փոփոխություն*

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ դեղազգոնության համակարգի համառոտ նկարագրության, դեղազգոնության մասով լիազորված անձի փոփոխությունների (ներառյալ՝ կոնտակտային տեղեկատվությունը) ներդրում և (կամ) դեղազգոնության համակարգի մաստեր ֆայլի (ԴՀՄՖ) գտնվելու վայրի փոփոխություն

-

1, 2

IAԱՊ

Փաստաթղթեր

1. Դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ դեղազգոնության համակարգի համառոտ նկարագրություն կամ (համապատասխանաբար) նշանակալի տարրերի թարմացում.

հաստատում այն մասին, որ հայտատուն իր հայեցողության տակ ունի դեղազգոնության համար պատասխանատու լիազորված անձ, և հայտատուի կողմից ստորագրված հաստատում այն մասին, որ դեղազգոնության համար պատասխանատու լիազորված անձը տիրապետում է Դեղազգոնության պատշաճ գործելակերպի կանոններում թվարկված խնդիրների և պարտականությունների կատարման անհրաժեշտ եղանակներին.

կոնտակտային տեղեկատվություն այն անդամ պետության դեղազգոնության մասով լիազորված անձի մասին, որտեղ գտնվում և իր խնդիրներն է կատարում այդ լիազորված անձը.

ԴՀՄՖ-ի գտնվելու վայրը։

2. ԴՀՄՖ-ի համարը (առկայության դեպքում)։

».

 

Գ.I.9 ենթաբաժինն ուժը կորցրած ճանաչել.

Գ.I.10 - Գ.I.13 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Գ.I.10. Դեղապատրաստուկի՝ անվտանգության վերաբերյալ պարբերական թարմացվող հաշվետվության (ԱՊԹՀ) ներկայացման հաճախականության և (կամ) ամսաթվի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Անվտանգության վերաբերյալ պարբերական թարմացվող հաշվետվությունը ներկայացնելու հաճախականության և (կամ) ամսաթվի փոփոխությունը համաձայնեցված է անդամ պետության լիազորված մարմնի կողմից։

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտի կից նամակի հավելվածի տեսքով հղում լիազորված մարմնի պատասխանին։

2. Անվտանգության պարբերական թարմացվող հաշվետվությունը ներկայացնելու վերանայված հաճախականություն և (կամ) ամսաթիվ

Ծանոթագրություն

Տվյալ փոփոխությունը կիրառվում է այն դեպքում, երբ անվտանգության մասով պարբերական հաշվետվության թարմացման հաճախականությունը գրանցման դոսյեում նշված է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության ակտերին համապատասխան հաշվետու ամսաթվերի ցանկին հղումը նշելու եղանակներից տարբեր այլ եղանակներով և անվտանգության առնչությամբ պարբերական թարմացվող հաշվետվության ներկայացման անհրաժեշտության դեպքում։

Գ.I.11. Գրանցման պարտավորությունների և պայմանների ներդրում կամ փոփոխություններ, ներառյալ՝ ռիսկերի կառավարման պլանը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) լիազորված մարմնի հետ համաձայնեցված ձևակերպման իրականացում

1

1, 2

IAԱՊ

բ) լիազորված մարմնի կողմից փորձաքննության կարիք ունեցող նոր լրացուցիչ տվյալների ներկայացում պահանջող փոփոխությունների իրականացում* գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից

-

-

II

Պայմաններ

1. Փոփոխությամբ իրագործվում է լիազորված մարմնի կողմից պահանջված գործողությունը, և չեն պահանջվում լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտին կից նամակին կցված՝ լիազորված մարմնի համապատասխան որոշմանը հղում։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Այդ փոփոխությունն ընդգրկում է միայն այն իրավիճակը, որում կատարվող փոփոխությունն առնչվում է բացառապես գրանցման պայմանին և (կամ) պարտավորությանը, ներառյալ՝ ռիսկերի կառավարման պլանը և (կամ) գրանցման պայմանները և (կամ) պարտավորությունները՝ բացառիկ դեպքերում և պայմանական գրանցման դեպքում։

* Ծանոթագրություն

Լիազորված մարմնի կողմից պահանջված ռիսկերի կառավարման պլանի ներդրումը միշտ փորձաքննություն է պահանջում։

Գ.I.12. Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը համապատասխան լրացուցիչ մոնիթորինգի ենթակա դեղապատրաստուկների մասով սև եռանկյունու խորհրդանիշի կամ բացատրական ցուցումների ներառում կամ հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Դեղապատրաստուկը ենթակա է լրացուցիչ մոնիթորինգի՝ Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը համապատասխան։

Փաստաթղթեր

1. Կից նամակի հավելվածի տեսքով հղում Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Տվյալ փոփոխությունը վերաբերվում է այն իրավիճակին, որի դեպքում սև եռանկյունու պայմանանշանի կամ բացատրական ցուցումների ներառումը կամ հանումը չի կատարվում այլ՝ գրանցման հետ կապված ընթացակարգի (օրինակ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությանն առնչվող գրանցման (վերագրանցման) հաստատման կամ փոփոխությունների կատարման ընթացակարգի) շրջանակներում։

Գ.I.13. Լիազորված մարմնին կլինիկական հետազոտությունների արդյունքների տրամադրումը ներառող՝ սույն լրացման մյուս բաժիններում չնկարագրված այլ փոփոխություններ*

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Ծանոթագրություն

Եթե ներկայացված տվյալների փորձաքննությունը հանգեցնում է դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխության՝ լիազորված մարմնի կողմից, տվյալ փոփոխությամբ ընդգրկվում է դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում, փաթեթվածքների մանրակերտներում կամ բժշկական կիրառման հրահանգում (ներդիր-թերթիկի) համապատասխան փոփոխությունների կատարումը։

* Ծանոթագրություն

Տվյալ փոփոխությունը չի կիրառվում այն փոփոխությունների նկատմամբ, որոնք կարող են սույն լրացման ցանկացած այլ բաժնի համապատասխան լռելյայն ընդունվել որպես IB տիպի փոփոխություններ։

».

 

լրացնել հետևյալ բովանդակությամբ Գ.I.14. ծանոթագրություն.

 

«

Գ.I.14. Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 6.3 բաժնում և բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) 5-րդ բաժնում դեղապատրաստուկի կիրառման ժամանակ պահման պայմանների ճշտում՝ դեղապատրաստուկի հետ ճիշտ վարվելն ապահովելու համար

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1,2,3

IB

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում: Փոփոխությունը պետք է պարունակի դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության ակտերին համապատասխան անցկացված՝ գրանցված փաթեթավորման նյութի միջոցով փաթեթավորված դեղապատրաստուկի առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի՝ իրական ժամանակում և (կամ) համապատասխանաբար առաջին բացումից կամ նոսրացումից հետո կայունության համապատասխան հետազոտությունների (պիտանիության ամբողջ ժամկետն ընդգրկող, եթե կիրառելի է) արդյունքները։ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել միկրոկենսաբանական փորձարկումների արդյունքները։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

3. Հաստատված մասնագրերի պատճենները պիտանիության ժամկետի ավարտին և եթե կիրառելի է, մասնագրերը՝ նոսրացնելուց (վերականգնելուց) կամ առաջին անգամ բացելուց հետո (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

».

 

աղյուսակի Դ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Դ. ՊՄՖ (ՊՀՄՖ)

 

Դ.1. ՊՀՄՖ հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IAԱՊ

Պայմաններ

1. ՊՀՄՖ հավաստագրի իրավատեր պետք է մնա միևնույն իրավաբանական անձը։

Փաստաթղթեր

1. Համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը կամ հասցեն:

Դ.2. ՊՄՖ հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IAԱՊ

Պայմաններ

1. ՊՄՖ հավաստագրի իրավատերը պետք է մնա նույն իրավաբանական անձը։

Փաստաթղթեր

1. Համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը կամ հասցեն:

Դ.3. ՊՄՖ-ի հավաստագրի փոփոխություն կամ ընթացիկ իրավատիրոջից ՊՄՖ-ի հավաստագրի փոխանցում նոր իրավատիրոջը (այլ իրավաբանական անձի)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3,4, 5, 6

IAԱՊ

Փաստաթղթեր

1. Փաստաթուղթը, ներառյալ՝ ՊՄՖ ընթացիկ իրավատիրոջ (իրավունքը օտարողի) նույնականացումը (անվանումը և հասցեն) և այն անձի (իրավունք ձեռք բերողի) նույնականացումը (անվանումը և հասցեն), որն ընդունում է փոխանցումը, ինչպես նաև երկու ընկերությունների կողմից ստորագրված գործարքի առաջարկվող ամսաթիվը։

2. Միության՝ ՊՄՖ-ի մասով եզրակացության (հավաստագրի, վկայականի) վերջին էջի պատճեն։

3. Երկու ընկերությունների կողմից ստորագրված՝ նոր իրավատիրոջ գրանցման հաստատում (իրավաբանական անձանց ռեեստրից քաղվածք և դրա ռուսերեն թարգմանությունը)։

4. ՊՄՖ-ի առաջին հավաստագրումից ի վեր ՊՄՖ բոլոր փաստաթղթերի՝ իրավունք ձեռք բերողին փոխանցման՝ երկու ընկերությունների կողմից ստորագրված հաստատում։

5. Իրավունք ձեռք բերողի կողմից ստորագրված լիազորագիր, ներառյալ՝ լիազորված մարմնի և ՊՄՖ-ի իրավատիրոջ միջև կապի համար պատասխանատու անձի կոնտակտային տեղեկությունները:

6. Իրավունք ձեռք բերողի կողմից ստորագրված՝ բոլոր չկատարված և մնացած պարտավորությունների (առկայության դեպքում) կատարման մասով նամակ-պարտավորություն։

Դ.4. Արյան վերցման (ստուգման) հաստատությունների, այդ թվում՝ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնների անվանումների և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1, 2, 3

IA

Պայմաններ

1. Արյան վերցման (ստուգման) հաստատությունը պետք է մնա միևնույն իրավաբանական անձը։

2. Փոփոխությունը պետք է լինի վարչական (օրինակ՝ միաձուլում, կլանում). արյան վերցման (ստուգման) հաստատության (արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնի) անվանման փոփոխություն՝ իր սեփականության կազմակերպաիրավական ձևի և գտնվելու վայրի պահպանմամբ։

Փաստաթղթեր

1. Ստորագրված հայտարարագիր այն մասին, որ փոփոխությունը չի ներառում արյան վերցման (ստուգման) հաստատության որակի համակարգի փոփոխություն։

2. Ստորագրված հայտարարագիր այն մասին, որ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնների ցանկի փոփոխություններ տեղի չեն ունենում։

3. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.5. ՊՄՖ-ում ներառված արյան վերցման (ստուգման) հաստատության շրջանակներում արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնի փոխարինում կամ ավելացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3

IB

Փաստաթղթեր

1. Արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնին առնչվող վիրուսային մարկերների վերաբերյալ 3 տարվա համաճարակաբանական տվյալներ: Արյան (պլազմայի) պատրաստման նորաբաց կենտրոնի (կենտրոնների) առնչությամբ կամ տվյալների բացակայության դեպքում հաստատում այն մասին, որ համաճարակաբանական տվյալները ներկայացվելու են հերթական տարեկան թարմացված տարբերակով։

2. Նշում այն մասին, որ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնը գործում է այն նույն պայմաններում, ինչ արյան վերցման (ստուգման) հաստատությանը պատկանող այլ կենտրոններ՝ համաձայն արյան վերցման (ստուգման) հաստատության և ՊՄՖ-ի իրավատիրոջ միջև ստանդարտ պայմանագրի դրույթների:

3. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.6. Արյան նմուշառման (պլազմայի) հավաքման կամ արյան և հանձնված արյան և պլազմայի և պլազմայի պուլերի փորձարկման համար օգտագործվող՝ արյան վերցման (ստուգման) (արյան (պլազմայի) պատրաստման) հաստատությունների կարգավիճակի (գործող կամ չգործող) հանում կամ փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1

IA

Պայմաններ

1. Կարգավիճակի հանման կամ փոփոխության պատճառները չպետք է պայմանավորված լինեն Արտադրական գործելակերպի կանոնների պահանջների պահպանման հետ կապված խնդիրներով։

2. Արյան վերցման (ստուգման) հաստատությունները (արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնները) պետք է համապատասխանեն դեղագործական տեսչական ստուգումների անցկացման ոլորտում Միության մարմինների ակտերին և Միության մարմինների ակտերով չկարգավորված մասով՝ անդամ պետության օրենսդրությանը՝ կարգավիճակը չգործողից գործողին փոխելու դեպքում:

Փաստաթղթեր

1. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ

Դ.7. ՊՄՖ-ում չներառված արյան (պլազմայի) հավաքման նպատակով արյան վերցման (ստուգման) նոր հաստատության ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Դ.8. ՊՄՖ-ում ներառված արյան վերցման (ստուգման) հաստատության շրջանակներում արյան և պլազմայի դոնացիաների և կամ արյան պուլերի փորձարկման նպատակով արյան (պլազմայի) պատրաստման համար փոխարինում կամ նոր կենտրոնի ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1. Նշում այն մասին, որ փորձարկումներն անցկացվում են միևնույն հաստատված ստանդարտ գործառնական ընթացակարգերի և (կամ) փորձարկման մեթոդների համաձայն։

2. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.9. ՊՄՖ-ում չներառված արյան և պլազմայի դոնացիաների և (կամ) պլազմայի պուլերի փորձարկումների համար արյան վերցման (ստուգման) նոր հաստատության ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Դ.10. Արյան վերցման (ստուգման) նոր հաստատության կամ կենտրոնի փոխարինում կամ ներառում, որտեղ պահվում է պլազման

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1. Նշում այն մասին, որ պլազմայի պահման կենտրոնը գործում է արյան վերցման (ստուգման) հաստատությունում հաստատված միևնույն ստանդարտ գործառնական ընթացակարգերին համապատասխան։

2. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.11. Արյան վերցման (ստուգման) հաստատության կամ կենտրոնի հանում, որտեղ պահվում է պլազման

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IA

Պայման

1. Հանման պատճառը չպետք է պայմանավորված լինի Արտադրական գործելակերպի կանոնների պահանջների պահպանման հետ կապված խնդիրներով։

Փաստաթղթեր

1. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.12. Պլազմայի փոխադրման մեջ մասնակցած հաստատության փոխարինում կամ ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1

IB

Փաստաթղթեր

1. ՊՄՖ դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ պլազմայի փոխադրմանը մասնակցող այդ հաստատությունից օգտվող արյան վերցման (ստուգման) բոլոր հաստատությունները, պատշաճ պայմաններում (ժամանակ, ջերմաստիճան և Պատշաճ արտադրական գործելակերպին համապատասխանություն) փոխադրումն ապահովող գործող համակարգի ռեզյումեն և հաստատումն այն մասին, որ փոխադրման պայմանները վալիդացված են։

Դ.13. Պլազմայի փոխադրմանը մասնակցած հաստատության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IA

Պայման

1. Հանման պատճառը չպետք է պայմանավորված լինի Արտադրական գործելակերպի կանոնների պահպանման հետ կապված խնդիրներով։

Փաստաթղթեր

1. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.14. Միությունում որպես բժշկական արտադրատեսակ գրանցված թեստ-համակարգի ներառում՝ արյան և պլազմայի առանձին դոնացիաները որպես նոր թեստ-համակարգ փորձարկելու նպատակով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IA

Պայմաններ

1. Նոր թեստ-համակարգը Միությունում գրանցված է որպես բժշկական արտադրատեսակ։

Փաստաթղթեր

1. Փորձարկման այն հարթակների ցանկ, որտեղ օգտագործվում է թեստ-համակարգը։

2. ՊՄՖ դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան փորձարկումների վերաբերյալ թարմացված տեղեկությունները։

Դ.15. Միությունում որպես բժշկական արտադրատեսակ չգրանցված թեստ-համակարգի ներառում՝ արյան և պլազմայի առանձին դոնացիաները որպես նոր թեստ-համակարգ փորձարկելու նպատակով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) նոր թեստ-համակարգն արյան դոնացիաների և պլազմայի փորձարկումների նպատակով արյան (պլազմայի) պատրաստման ոչ մի կենտրոնի համար ՊՄՖ-ում նախկինում հաստատված չի եղել

-

-

II

բ) նոր թեստ-համակարգը ՊՄՖ-ում հաստատված է եղել արյան և պլազմայի դոնացիաների փորձարկման նպատակով արյան (պլազմայի) պատրաստման այլ կենտրոնների համար

-

1, 2

IA

Փաստաթղթեր

1. Փորձարկման կենտրոնների ցանկ, որտեղ օգտագործվում է թեստ-համակարգը, և փորձարկման կենտրոնների ցանկ, որտեղ այն օգտագործվելու է։

2. ՊՄՖ դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան փորձարկումների մասին թարմացված տեղեկությունները։

Դ.16. Պուլերի փորձարկման համար (հակամարմինների, հակածինների փորձարկում կամ նուկլեինաթթուների ամպլիֆիկացում) օգտագործվող թեստ-համակարգի (մեթոդի) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Դ.17. Կարանտինային պահպանման ընթացակարգի ներդրում կամ ընդլայնում

Անհրաժեշտ պայմաններ

Պահանջվող Փաստաթղթեր

Ընթացակարգի տեսակը

 

1

1

IA

Պայման

1. Կարանտինային պահպանման ընթացակարգն առավել խիստ է (օրինակ՝ թողարկում միայն դոնորների կրկնակի ստուգումից հետո)։

Փաստաթղթեր

1. ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ կարանտինային պահպանման ընթացակարգի ներդրման կամ ընդլայնման հիմքերը, հարթակները, որտեղ իրականացվում է կարանտինային պահպանումը, և ընթացակարգի փոփոխությունները, «որոշումների ընդունման ծառը», ներառյալ՝ նոր պայմանները։

Դ.18. Կարանտինային պահպանման ժամկետի հանում կամ դրա տևողության կրճատում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1

IB

Փաստաթղթեր

1. ՊՄՖ դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ։

Դ.19. Արյան համար նախատեսված կոնտեյներների (օրինակ՝ պարկերի, սրվակների) փոխարինում կամ ավելացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արյան համար նախատեսված նոր կոնտեյներները Միությունում գրանցված են որպես բժշկական արտադրատեսակներ

1, 2

1

IA

բ) արյան համար նախատեսված նոր կոնտեյներները գրանցված չեն Միությունում որպես բժշկական արտադրատեսակներ

-

-

II

Պայմաններ

1. Կոնտեյները Միությունում գրանցված է որպես բժշկական արտադրատեսակ։

2. Կոնտեյներում ներառված արյան որակի չափանիշները չեն փոփոխվում։

Փաստաթղթեր

1. ՊՄՖ դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ կոնտեյների, արտադրողի անվանումը, հակամակարդիչի լուծույթի մասնագիրը, Միությունում կամ անդամ պետությունում գրանցման հաստատումը և արյան վերցման (ստուգման) հաստատության անվանումը, որտեղ օգտագործվում է կոնտեյները։

Դ.20. Պահպանման (փոխադրման) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) պահպանման և (կամ) փոխադրման պայմաններ

1

1

IA

բ) պլազմայի պահպանման առավելագույն ժամկետ

1, 2

1

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը պետք է խստացնի պայմանները և համապատասխանի թորզատման համար մարդու արյան պլազմային ներկայացվող Միության դեղագրքի պահանջներին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին։

2. Պահպանման առավելագույն ժամկետը կարճ է նախորդից։

Փաստաթղթեր

1. ՊՄՖ դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ նոր պայմանների մանրամասն նկարագրությունը, պահպանման (փոխադրման) պայմանների վալիդացման հաստատումը և արյան վերցման (ստուգման) հաստատության անվանումը, որտեղ տեղի է ունենում փոփոխությունը (եթե կիրառելի է):

Դ.21. Վիրուսային մարկերների փորձարկման ներդրում, եթե նման ներդրումն էական ազդեցություն կունենա վիրուսային ռիսկերի գնահատման վրա

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

Դ.22. Պլազմայի պուլի պատրաստման (օրինակ՝ արտադրության մեթոդի, պուլի չափի, պլազմայի պուլի նմուշների պահպանման) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1

IB

Փաստաթղթեր

1. ՊՄՖ դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ

Դ.23. Ռետրոսպեկտիվ հայտնաբերման դեպքում ձեռնարկվող միջոցների փոփոխություն այն մասին, որ արյան և պլազմայի դոնացիաները ենթակա են մշակումից հանման (ռետրոսպեկտիվ անալիզի ընթացակարգ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

-

II

».

 

գ) VI լրացման մեջ՝

Ա.1 - Ա.7 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Ա. Վարչարարական փոփոխություններ

 

Ա.1. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

1

1, 3

IAԱՊ

բ) գրանցման հավաստագրի փոխանցում գրանցման հավաստագրի մեկ իրավատիրոջից այլ իրավաբանական անձի

2

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1. Գրանցման հավաստագրի իրավատերը պետք է մնա միևնույն իրավաբանական անձը։

2. Գրանցման հավաստագրի իրավատերը մեկ այլ իրավաբանական անձ է:

Փաստաթղթեր

1. Գրանցման հավաստագրի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի գրանցման երկրի համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից տրված փաստաթղթի պատճեն, որում նշված է գրանցման հավաստագրի նոր իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի անվանումը և հասցեն կամ գրանցման հավաստագրի իրավատիրոջ նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Գրանցման հավաստագրի (հավաստագրերի) փոխանցումը հիմնավորող և գրանցման հավաստագրի իրավատեր հանդիսացող նոր անձի՝ գրանցման հավաստագրի իրավատիրոջ բոլոր պարտականությունների պատշաճ կատարման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր.

գրանցման հավաստագրի՝ մեկ իրավաբանական անձից մյուս իրավաբանական անձին փոխանցումը հաստատող փաստաթղթի պատճեն.

դեղազգոնության համակարգի վերանայված համառոտ բնութագիր կամ դեղազգոնության համակարգի մաստեր ֆայլ, եթե այն ներառված է գրանցման դոսյեում.

Եվրասիական տնտեսական միությունում բողոքագրերի հետ աշխատանքի համար պատասխանատու կազմակերպության մասին տեղեկություններ։

3. Համապատասխան բաժիններում դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվություն։

4. Իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթուղթ (փաստաթղթեր), որին փոխանցվում են գրանցման հավաստագրի փոխանցմանը չվերաբերող՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ փոփոխությունների բացակայությունը հաստատող գրանցման հավաստագրի իրավատիրոջ լիազորությունները:

Ա.2. Դեղապատրաստուկի (առևտրային) անվանման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) միայն ռեֆերենտ պետությունում գրանցված դեղապատրաստուկներ

-

1, 2

IB

Պայմաններ

1. Ռեֆերենտ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) կողմից նոր (առևտրային) անվանման ընդունելիության հաստատում

Փաստաթղթեր

1. Հայտատուի կողմից նոր (առևտրային) անվանման ընդունելիության հիմնավորում։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ա.3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ օժանդակ նյութի անվանման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (օժանդակ նյութը) չի փոփոխվում:

Փաստաթղթեր

1. ԱՀԿ-ի կողմից ակտիվ դեղագործական բաղադրամասի անվանման փոփոխության հիմնավորում: Օժանդակ նյութի համար Միության օժանդակ նյութերի տեղեկատուի (դասակարգչի) փոփոխության հիմնավորում: Հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է Միության դեղագրքին (եթե կիրառելի է), իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքին։ Հայտարարագիր այն մասին, որ բուսական դեղապատրաստուկների անվանումը համապատասխանում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին:

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ա.4. Անվանման և (կամ) հասցեի փոփոխություն՝ արտադրողի (ներառյալ, եթե կիրառելի է, որակի վերահսկման հարթակները) կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի, ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրությունում օգտագործվող ելանյութերի, ռեակտիվների կամ միջանկյալ արգասիքների մատակարարի (եթե նշված է տեխնիկական դոսյեում), եթե գրանցման դոսյեում բացակայում են Եվրոպական դեղագրքին կամ նոր օժանդակ նյութի արտադրողի համապատասխանության հավաստագրերը (եթե նշված է գրանցման դոսյեում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2, 3

IA

Պայմաններ

1. Արտադրական հարթակը և արտադրական գործառնություններից և ոչ մեկը չեն փոփոխվում։

Փաստաթղթեր

1. Պաշտոնական փաստաթուղթ լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից, որում նշված է նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում փոփոխության կատարում։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի մաստեր ֆայլի (ԱԴԲՄՖ-ի) իրավատիրոջ անվանումը փոփոխելիս հասանելիության թարմացված թույլտվություն:

Ա.5. Դեղապատրաստուկ արտադրողի անվանման և (կամ) հասցեի փոփոխություն, ներառյալ՝ թողարկման հարթակները և որակի վերահսկման հարթակները

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գործողությունները, որոնց համար պատասխանատու է արտադրողը (ներմուծողը), ներառում են սերիաների թողարկում

1

1, 2

IAԱՊ

բ) գործողությունները, որոնց համար պատասխանատու է արտադրողը (ներմուծողը), չեն ներառում սերիաների թողարկում

1

1, 2

IA

Պայմաններ

1. Արտադրական հարթակ, որի անվանումը և (կամ) հասցեն փոփոխվում են, իսկ արտադրության գործընթացներից և ոչ մեկը չի փոփոխվում:

Փաստաթղթեր

1. Արտադրության լիցենզիայի (առկայության դեպքում) պատճեն կամ համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը և (կամ) հասցեն:

2. Եթե կիրառելի է, գրանցման դոսյեի համապատասխան բաժնում փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվությունը։

Ա.6. ԱԲՔ ծածկագրի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ԱՀԿ-ի կողմից ԱԲՔ ծածկագրի հաստատման կամ փոփոխության հետևանքով փոփոխություն

1

1

IA

բ) ԱՀԿ-ի կողմից տրված ծածկագիր չհանդիսացող ծածկագրի հայտատուի նախաձեռնությամբ փոփոխություն

-

1

Պայմաններ

1. ԱՀԿ-ի կողմից ԱԲՔ ծածկագրի հաստատման կամ փոփոխության հետևանքով փոփոխություն

Փաստաթղթեր

1. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն

Ա.7. Արտադրական հարթակի հանում (այդ թվում՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի, միջանկյալ արգասիքների, դեղապատրաստուկի, փաթեթավորողի, սերիայի թողարկման, սերիաների որակի վերահսկման համար պատասխանատու արտադրողի կամ ելանյութի, ռեակտիվի կամ օժանդակ նյութի մատակարարի համար (եթե նշված են գրանցման դոսյեում))

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1, 2

IA

Պայմաններ

1. Պետք է մնա նույն գործառույթներն իրականացնող, ինչ բացառման ենթակա առնվազն 1 նախկինում հաստատված արտադրական հարթակ (արտադրող):

2. Բացառումը չպետք է լինի արտադրության կրիտիկական թերությունների հետևանք:

Փաստաթղթեր

1. Փոփոխությունների կատարման հայտի կատարվող փոփոխությունների մասին կետում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և հանման համար առաջարկվող արտադրողներին, ինչպես նշված է հայտի ձևի 2-րդ բաժնում:

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին վերանայված տեղեկատվությունը։

».

 

Ա. 8 ենթաբաժինն ուժը կորցրած ճանաչել.

աղյուսակի Բ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ. Որակի փոփոխություններ

 

Բ.I. Ակտիվ դեղագործական բաղադրամաս

 

Բ.I. ա) Արտադրություն

 

Բ.I.ա.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութ (ռեակտիվ, միջանկյալ արգասիք) արտադրողի փոփոխություն կամ ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի փոփոխություն (ներառյալ, եթե կիրառելի է, որակի վերահսկման հարթակները), եթե գրանցման դոսյեում բացակայում է Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիրը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջարկվող արտադրողը պատկանում է դեղագործական ընկերությունների նույն խմբին, ինչ հաստատված արտադրողը

1, 2, 3

1, 2, 3, 4, 5, 6, 7, 9

IAԱՊ

բ) վիրուսային անվտանգության և (կամ) ՍԷ-ի ռիսկի գնահատում պահանջող նյութի նոր արտադրող

-

-

II

գ) ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկման կարգի փոփոխություն. այն հարթակի փոխարինում կամ ավելացում, որտեղ իրականացվում է սերիաների վերահսկում (փորձարկում)

2, 4

1, 5

IA

դ) ակտիվ դեղագործական բաղադրամասի մանրէազերծման այլընտրանքային հարթակի ընդգրկում՝ Միության դեղագրքի օգտագործմամբ, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին (այսուհետ՝ Ներդաշնակեցման հայեցակարգ) համապատասխան

-

1, 2, 4, 5, 8

IB

ե) միկրոնիզացման նոր հարթակի ներդրում*

2, 5

1, 4, 5, 6

IA

զ) կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկման կարգի փոփոխություն. այն հարթակի փոխարինումը կամ ընդգրկումը, որտեղ իրականացվում է սերիաների վերահսկում (փորձարկումներ), ներառյալ՝ կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդը

-

-

II

է) բջիջների գլխավոր բանկի և (կամ) բջիջների աշխատանքային բանկի պահպանման նոր հարթակ

-

1, 5

IB

Պայմաններ

1. Ելանյութերի և ռեակտիվների մասնագրերը (ներառյալ՝ ներարտադրական հսկողությունները, բոլոր նյութերի անալիզի մեթոդները) նույնական են նախկինում հաստատվածների հետ: Միջանկյալ արտադրանքների և ակտիվ դեղագործական բաղադրամասերի մասնագրերը (ներառյալ` ներարտադրական վերահսկումը, բոլոր նյութերի անալիզի մեթոդները), պատրաստման եղանակները (ներառյալ` սերիայի չափը) և սինթեզի մանրամասն եղանակը նույնական են նախկինում հաստատվածների հետ:

2. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական կամ մանրէազերծ չէ։

3. Եթե արտադրական պրոցեսում օգտագործվում են մարդկային կամ կենդանական ծագման նյութեր, և ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրողը՝

չի օգտվում նոր մատակարարից, որի մասով պահանջվում են վիրուսային անվտանգության գնահատում և Միության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին համապատասխանության գնահատում՝ Դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին և Բժշկական ու անասնաբուժական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցմանն ուղղված կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնների 24-րդ գլխին համապատասխան,

օգտվում է նոր մատակարարից, որի մասով այդպիսի գնահատում է իրականացվել։

4. Հին հարթակից նորին մեթոդի փոխանցումը բարեհաջող կատարվել է:

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասի մասնիկների չափսին վերաբերող մասնագիրը և համապատասխան անալիտիկ մեթոդը չեն փոփոխվում։

Փաստաթղթեր

1. Եթե կիրառելի է, Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ որակի վերահսկման, սինթեզի եղանակի ընթացակարգերը (կամ դեղաբուսական պատրաստուկների համար՝ բուսական դեղագործական նյութի պատրաստման մեթոդի, ծագման աշխարհագրական աղբյուրի և դրա արտադրական պրոցեսի (համապատասխանաբար)) և ակտիվ դեղագործական բաղադրամասի և ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում ելանյութի, ռեակտիվի, միջանկյալ արգասիքի մասնագրերը (եթե կիրառելի է) չեն տարբերվում նախկինում հաստատվածներից:

3. Նյութի ցանկացած նոր աղբյուրի համար ՍԷ-ի մասով Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագիր կամ (եթե կիրառելի է) փաստաթղթային հավաստում այն մասին, որ ՍԷ-ի ռիսկի ենթարկված նյութի աղբյուրը նախկինում հետազոտվել է լիազորված մարմնի կողմից, և հաստատվել է դրա համապատասխանությունը Միության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին՝ Դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան և Բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցմանն ուղղված կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնների 24-րդ գլխին համապատասխան: Ընդ որում, նման փաստաթղթային հաստատումը պետք է ներառի նաև հետևյալ տեղեկությունները՝ արտադրողի անվանումը, կենդանու և դրա հյուսվածքի տեսակը, որոնցից ստացվել է նյութը, նյութի ծագման երկիրը, նախկինում տվյալ նյութի օգտագործումը և դրա ընդունելիությունը։

4. Ընթացիկ և առաջարկվող արտադրողներից (հարթակներից) ակտիվ դեղագործական բաղադրամասի առնվազն երկու սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական) սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։

5. Փոփոխությունների կատարման հայտում և կից նամակում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

6. Եթե ակտիվ դեղագործական բաղադրամասն օգտագործվում է որպես ելանյութ, ապա հայտում նշված՝ դեղապատրաստուկի արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատիրոջ լիազորված անձի կամ հայտում որպես դեղապատրաստուկի որակի թողարկման վերահսկման փուլի անցկացման փուլ իրականացնող նշված՝ արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատիրոջ լիազորված անձի հայտարարագիրը։ Հայտարարագրերում անհրաժեշտ է նշել, որ հայտում նշված՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրողն իր գործունեությունն իրականացնում է Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։ Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել 1 հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության ծանոթագրությունը):

7. Ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի պարտավորությունն է (անհրաժեշտության դեպքում) ծանուցել գրանցման հավաստագրի իրավատիրոջն ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի, մասնագրերի և անալիտիկ մեթոդիկաների ցանկացած փոփոխության մասին։

8. Հաստատում այն մասին, որ առաջարկվող հարթակը դիտարկվող արտադրական գործողության մասով պատշաճ կերպով լիցենզավորված է։

9. Դեղագործական ընկերությունների մեկ խմբին ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրողի պատկանելիությունը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ նամակ հաստատում)։

* Ծանոթագրություն

Կիրառելի դեպքերում ներկայացվում է նաև նախորդ հարթակում արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասով դեղապատրաստուկի և նոր արտադրական հարթակում արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասով արտադրված դեղապատրաստուկի 2 սերիաների լուծման համեմատական կինետիկայի թեստ։

Բ.I.ա.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական գործընթացի փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի ոչ էական փոփոխություն

1, 2, 3, 4, 5, 6, 7

1, 2, 3

IA

ե) ԱԴԲՄՖ-ի փակ մասի ոչ նշանակալի փոփոխություն

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Խառնուկների որակական կամ քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների անցանկալի փոփոխությունը բացակայում է։

2. Սինթեզի եղանակը մնում է նույնը, այսինքն՝ միջանկյալ արգասիքները չեն փոփոխվում, և պրոցեսի մեջ չեն ներմուծվում նոր ռեակտիվներ, կատալիզատորներ կամ լուծիչներ։ Դեղաբուսական հումքի ծագման աշխարհագրական աղբյուրը, դեղաբուսական հումքի պատրաստումը և բուսական դեղապատրաստուկների արտադրության եղանակը չեն փոփոխվում։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի և միջանկյալ արգասիքների մասնագրերը չեն փոփոխվում։

4. Փոփոխությունն ամբողջությամբ նկարագրվում է ԱԴԲՄՖ-ի բաց մասում («հայտատուի» մասում) (եթե կիրառելի է):

5. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական նյութ չէ։

6. Փոփոխությունը չի վերաբերում դեղաբուսական հումքի ծագման աշխարհագրական աղբյուրին, դեղաբուսական պատրաստուկի արտադրման կամ պատրաստման եղանակին։

7. Փոփոխությունը չի վերաբերում ԱԴԲՄՖ-ի փակ մասին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ ընթացիկ և նոր պրոցեսների ուղղակի համեմատությունը։

2. Հաստատված և առաջարկվող պրոցեսների օգնությամբ արտադրված առնվազն 2 սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական) սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճենները (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

4. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ խառնուկների որակական և քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունը բացակայում է, ակտիվ դեղագործական բաղադրամասի և միջանկյալ արգասիքների սինթեզի եղանակը, մասնագրերը չեն փոփոխվում։

Ծանոթագրություն

Քիմիական սինթեզի միջոցով ստացված ակտիվ դեղագործական բաղադրամասերի նշանակալի փոփոխությունների տակ ենթադրվում են սինթեզի եղանակի կամ արտադրման պայմանների փոփոխություններ, որոնք կարող են փոփոխել ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են խառնուկների՝ որակավորում պահանջող որակական և (կամ) քանակական պրոֆիլը կամ կենսամատչելիության վրա ազդող ֆիզիկաքիմիական հատկությունները։

Բ.I.ա.З. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական գործընթացում օգտագործվող միջանկյալ արգասիքի սերիայի չափի փոփոխություն (ներառյալ՝ սերիայի չափի ընդգրկույթները)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրանցված չափի համեմատ սերիայի չափի՝ ընդհուպ մինչև 10 անգամ մեծացում

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8

1, 2, 5

IA

բ) գրանցված չափի համեմատ սերիայի չափի՝ ընդհուպ մինչև 10 անգամ փոքրացում

1, 2, 3, 4, 5

1, 2, 5

IA

դ) գրանցված չափի համեմատ սերիայի չափի՝ ավելի քան 10 անգամ մեծացում

-

1, 2, 3, 4

IB

ե) կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մասշտաբի մեծացում (փոքրացում)՝ առանց արտադրական պրոցեսի փոփոխության (օրինակ՝ հոսքագծի կրկնակում)

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Արտադրության մեթոդների բոլոր փոփոխությունները վերաբերում են միայն սերիայի չափը մեծացնելու կամ փոքրացնելու համար անհրաժեշտ պրոցեսներին, օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործումը:

2. Անհրաժեշտ է ներկայացնել փորձարկումների արդյունքները՝ սերիայի առաջարկվող չափից առնվազն 2 սերիայի մասնագրերի համաձայն:

3. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

4. Փոփոխությունն անցանկալի կերպով չի ազդում գործընթացի վերարտադրելիության վրա։

5. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների կամ կայունության խախտման հետևանք։

6. Ակտիվ դեղագործական բաղադրամասի (միջանկյալ արգասիքների) մասնագրերը չեն փոփոխվում:

7. Ակտիվ դեղագործական բաղադրամասը մանրէազերծ չէ:

8. Սերիայի չափը գտնվում է գրանցման ժամանակ կամ IA տիպի փոփոխություն չհանդիսացող հետագա փոփոխությունից հետո նախատեսված սերիայի չափի 10-ապատիկ ընդգրկույթի սահմանում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Փորձարկված սերիաների համարներն ունեն սերիայի առաջարկվող չափ։

3. Հաստատված և առաջարկվող չափով արտադրված համապատասխանաբար ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ միջանկյալ արգասիքի առնվազն 1 արդյունաբերական սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։ Հարցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները։ Իրավատերը պարտավոր է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան:

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի (և եթե կիրառելի է, միջանկյալ արգասիքների) հաստատված մասնագրերի պատճեններ (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

5. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ արտադրության մեթոդների բոլոր փոփոխությունները վերաբերում են միայն սերիայի չափի մեծացման կամ փոքրացման համար անհրաժեշտ պրոցեսներին (օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործումը), փոփոխությունն անցանկալի կերպով չի ազդում պրոցեսի վերարտադրելիության վրա. փոփոխությունն արտադրության ընթացքում ի հայտ եկած չնախատեսված իրավիճակների կամ կայունության խախտման հետևանք չէ. ակտիվ դեղագործական բաղադրամասի (միջանկյալ արգասիքների) մասնագրերը չեն փոփոխվում:

Բ.I.ա.4. Ներարտադրական փորձարկումների կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության ժամանակ օգտագործվող ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ընդունելիության ներարտադրական չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) նոր ներարտադրական փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների ավելացում

1, 2, 5, 6

1, 2, 3, 4, 6

IA

գ) ոչ էական ներարտադրական փորձարկման հանում

1, 2, 7

1, 2, 5

IA

դ) ներարտադրական փորձարկումների ավելացում կամ փոխարինում՝ անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով

-

1, 2, 3, 4, 6

IB

ե) ներարտադրական վերահսկման անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություն

8, 9, 10, 11

1, 7, 8

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում կատարված փորձաքննությունների արդյունքներով ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ գրանցվելու կամ II տիպի փոփոխություն կատարելու ընթացքում):

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկը, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխությունը:

3. Ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի ընդունելիության գործող հաստատված չափանիշների ընդգրկույթում:

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա:

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որի դեպքում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝ հետևյալներից ցանկացածին. քանակական որոշում, խառնուկներ (եթե միայն որոշակի լուծիչ միանշանակորեն չի օգտագործվում ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ), ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր, օրինակ՝ մասնիկների չափսը, խտացումից առաջ և հետո լցման խտությունը, իսկության փորձարկումը, ջուրը, փորձարկումների հաճախականության ցանկացած փոփոխություն:

8. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

9. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

10. Անալիզի մեթոդը չի փոփոխվել, իսկ անալիզի մեթոդիկան փոփոխվել է աննշան (օրինակ՝ աշտարակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ այլ տեսակի աշտարակ)։

11. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) չէ կամ այնպիսի մեթոդ չէ, որի դեպքում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների):

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող ներարտադրական փորձարկումների համեմատական աղյուսակ։

3. Նոր ոչ դեղագրքային անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում)։

4. Մասնագրի բոլոր պարամետրերով ակտիվ դեղագործական բաղադրամասի երկու արդյունաբերական սերիաների (պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար՝ 3 արդյունաբերական սերիաների) անալիզի տվյալներ։

5. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում (ռիսկերի գնահատում), որոնցով հաստատվում է, որ ներարտադրական պարամետրերը ոչ նշանակալի են կամ հնացած։

6. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ կողմից նոր ներարտադրական փորձարկումների և սահմանների հիմնավորում։

7. Անալիտիկ մեթոդիկայի փոփոխությունների համեմատական աղյուսակ։

8. Նոր ոչ դեղագրքային անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում), որոնցով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

Բ.I.ա.5. Գրիպի կանխարգելման համար սեզոնային, նախահամավարակային կամ համավարակային պատվաստանյութի ակտիվ դեղագործական բաղադրամասի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրիպի կանխարգելման համար սեզոնային, նախահամավարակային կամ համավարակային շտամի (շտամների) փոխարինում

-

-

II

Բ.I.բ) Ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի վերահսկում

 

Բ.I.բ.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի, ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) պաշտոնական վերահսկող մարմնի կողմից սերիաների թողարկման ենթակա կենսաբանական դեղապատրաստուկի (որի կազմի մեջ է մտնում ակտիվ դեղագործական բաղադրամասը) մասնագրերի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IAԱՊ

բ) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

գ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում

1, 2, 5, 6, 7

1, 2, 3, 4, 7

IA

դ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2, 8

1, 2, 6

IA

ե) մասնագրի պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում կամ փոխարինում (բացառելով կենսաբանական նյութը)՝ ելնելով անվտանգության կամ որակի նկատառումներից

-

1, 2, 3, 4, 5, 7

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը ցանկացած պարտավորության հետևանք չէ, որն ընդունվել է նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքներով՝ մասնագրի ընդունելիության չափանիշների վերանայման նպատակով (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման ժամանակ կամ II տիպի փոփոխություններ կատարելիս):

2 Փոփոխությունը, օրինակ՝ նոր չորակված խառնուկի արտադրության, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ:

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում:

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ փոփոխվում է աննշան:

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքերում նկարագրված մեթոդների հիման վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որի դեպքում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների)։

7. Ցանկացած նյութի փոփոխություն չի առնչվում գենատոքսիկ խառնուկին։ Եթե փոփոխությունն առնչվում է ակտիվ դեղագործական բաղադրամասին (բացառությամբ մնացորդային լուծիչների, որոնք պետք է համապատասխանեն Միության դեղագրքի համապատասխան հոդվածում նշված սահմաններին), ապա ցանկացած նոր խառնուկի վերահսկումը պետք է համապատասխանի Միության դեղագրքին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան։

8. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝ հետևյալներից ցանկացածին. քանակական որոշում, խառնուկներ (եթե միայն որոշակի լուծիչ միանշանակ չի օգտագործվում ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ), ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր, օրինակ՝ մասնիկների չափսը, խտացումից առաջ և հետո լցման խտությունը, իսկության փորձարկումը, ջուրը, փորձարկման համար ցանկացած թույլտվություն։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ։

3. Ցանկացած նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում)։

4. Մասնագրի բոլոր պարամետրերով համապատասխան ակտիվ դեղագործական բաղադրամասի 2 արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար հակառակի հիմնավորման բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ։

5. Համապատասխան դեպքերում գործող և առաջարկվող մասնագրերին համապատասխանող առնվազն փորձաարդյունաբերական սերիայից ակտիվ դեղագործական բաղադրամաս պարունակող դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի արդյունքներ։ Բուսական դեղապատրաստուկների առնչությամբ կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները:

6. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում, որով հաստատվում է, որ ներարտադրական պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած:

7. Համապատասխանաբար գրանցման հավաստագրի իրավատիրոջ և ԱԴՆՄՖ-ի իրավատիրոջ կողմից մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում

Բ.I.բ.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսում օգտագործվող կամ ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություններ

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ելանյութի (միջանկյալ արգասիքի, ռեակտիվի) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե արդեն հաստատված է դրա այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան

7

1

IA

գ) ռեակտիվի անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ փոխարինումը կամ ավելացումը), որը նշանակալի ազդեցություն չի թողնում ակտիվ դեղագործական բաղադրամասի ընդհանուր որակի վրա

1, 2, 3, 5, 6

1, 2

IA

ե) ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ ելանյութի (միջանկյալ արգասիքի) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ ավելացումը կամ փոխարինումը)

-

1, 2

IB

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

3. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ աշտարակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխությունը, բայց ոչ աշտարակի նոր տեսակը կամ մեթոդը)։

4. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) չէ կամ այնպիսի մեթոդ չէ, որի դեպքում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային միկրոկենսաբանական մեթոդների):

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքում նկարագրված մեթոդների հիման վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Ակտիվ դեղագործական բաղադրամասը կենսաբանական չէ։

7. Մասնագրի ցուցանիշի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատված է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխության կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

2. Վալիդացման համեմատական արդյունքներ կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքներ, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.I.գ) Փաթեթավորման-խցանափակման համակարգ

 

Բ.I.գ.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) որակական և (կամ) քանակական կազմ (փաթեթվածքի նյութի կազմի փոփոխություն, փաթեթվածքի նյութի կամ նյութի որակի ստանդարտի փոփոխություն)

1, 2, 3

1, 2, 3, 4, 6

IA

գ) որակական և (կամ) քանակական կազմ (փաթեթվածքի նյութի կազմի փոփոխություն, փաթեթվածքի նյութի կամ նյութի որակի ստանդարտի փոփոխություն)՝ հեղուկ ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար (ոչ մանրէազերծ)

-

1, 2, 3, 5, 6

IB

Պայմաններ

1. Համապատասխան հատկություններով առաջարկվող փաթեթավորման նյութը պետք է առնվազն համարժեք լինի հաստատվածին:

2. Սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան, և հայտատուի կողմից փոփոխությունների կատարման պահին վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան պարամետրեր, նրա տիրապետության տակ կան առնվազն 3-ամսյա կայունության ուսումնասիրման բավարար արդյունքներ: Այն դեպքում, երբ առաջարկվող փաթեթվածքը գրանցվածի համեմատ ավելի կայուն է, կայունության մասով 3-ամսյա տվյալներ չեն պահանջվում: Նման հետազոտությունների ավարտին, եթե արդյունքները չեն համապատասխանում մասնագրին կամ պոտենցիալ կերպով չեն կարող համապատասխանել մասնագրերին պիտանիության ժամկետի (կրկնակի փորձարկման ժամանակահատվածի) ավարտին, ապա դրանք պետք է գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին անհապաղ ներկայացվեն լիազորված մարմին:

3. Բացառելով մանրէազերծ, հեղուկ և կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերը։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Նոր փաթեթվածքի մասին անհրաժեշտ տվյալներ (օրինակ՝ թափանցելիության համեմատական տվյալներ, օրինակ՝ O2-ի, CO2-ի, խոնավության և այլնի համար), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասին Միության մարմինների ակտերին, իսկ դրանցում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների օրենսդրությանը՝ Միության մարմինների ակտերով չկարգավորված մասով։

3. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հաստատում այն մասին, որ պարունակության և փաթեթավորման նյութի միջև փոխազդեցություն տեղի չի ունենում (օրինակ՝ բացակայում է առաջարկվող նյութի բաղադրիչների տեղաշարժը դեպի պարունակություն, ակտիվ դեղագործական բաղադրամասի բաղադրիչները չեն անցնում փաթեթվածքի մեջ), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է համապատասխան դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասին Միության մարմինների ակտերին, իսկ դրանցում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների օրենսդրությանը՝ Միության մարմինների ակտերով չկարգավորված մասով։

4. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ կայունության պահանջվող հետազոտությունները սկսվել են դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների կատարման պահին նրա տրամադրության տակ եղել են կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և առկա տվյալները չեն վկայել որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նաև ներկայացնել հաստատում այն մասին, որ ուսումնասիրություններն ավարտվելու են, և եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով չեն կարող համապատասխանել մասնագրերին պիտանիության ժամկետի (կրկնակի փորձարկման ժամանակահատվածի) ավարտին, ապա դրանք գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին անհապաղ կներկայացվեն լիազորված մարմին:

5. Կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն երկու փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների առնվազն 3 ամիս տևողությամբ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան անցկացված կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտությունները կավարտվեն, և եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրին՝ պիտանիության (կրկնակի փորձարկման ժամանակահատվածի) ժամկետի ավարտին, ապա դրանք գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին անհապաղ կներկայացվեն լիազորված մարմին:

6. Առաջնային փաթեթվածքի գործող և առաջարկվող մասնագրերի համեմատություն (եթե կիրառելի է)։

Բ.I.գ.2. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի մասնագրի և (կամ) ընդունելիության պարամետրերի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխանող փորձարկումների մեթոդի ավելացում

1, 2, 5

1, 2, 3, 4, 6

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 5

IA

դ) մասնագրի պարամետրի ավելացում կամ փոխարինում՝ անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով

-

1, 2, 3, 4, 6

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքներով ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում), եթե միայն այն նախկինում չի դիտարկվել և հաստատվել որպես հետագա դիտարկման միջոց:

2. Փոփոխությունը փաթեթավորման նյութի արտադրության ընթացքում կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման ժամանակ առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթին:

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման նոր մեթոդը հիմնված է Միության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքում նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքում նկարագրված մեթոդների հիման վրա՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ։

3. Ցանկացած նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում)։

4. Փաթեթավորման նյութի 2 սերիայի անալիզի տվյալներ՝ ըստ մասնագրերի բոլոր պարամետրերի։

5. Գրանցման դոսյեի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ կողմից հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ ներարտադրական պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած։

6. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ ԱԴԲՄՖ-ի իրավատիրոջ կողմից մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում։

Բ.I.գ.3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի առաջնային փաթեթվածքի փորձարկման անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություններ

1, 2, 3

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ ավելացումը կամ փոխարինումը)

1, 3, 4

1, 2

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5

1

IA

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ աշտարակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխությունը, բայց ոչ աշտարակի նոր տեսակը կամ մեթոդը)։

3. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդների կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդների վրա։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (դեղապատրաստուկը) կենսաբանական չէ:

5. Մասնագրի պարամետրի մասով պահպանվում է անալիտիկ մեթոդիկան։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն։

2. Վալիդացման համեմատական արդյունքները կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքները, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.I.դ) Կայունություն

 

Բ.I.դ.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի՝ մինչև կրկնակի փորձարկումն ընկած ժամկետի (պահպանման ժամկետի) կամ պահպանման պայմանների փոփոխություն, եթե գրանցման դոսյեում բացակայում է կրկնակի փորձարկման ժամանակահատվածը ներառող՝ Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիրը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) կրկնակի փորձարկման ժամանակահատված (պահպանման ժամանակահատված)

     

1. Մինչև կրկնակի փորձարկումն ընկած ժամանակահատվածի կրճատում

1

1, 2, 3

IA

4. Կրկնակի փորձարկման ժամանակահատվածի (պահպանման ժամկետի) ավելացում կամ սահմանում, որը հաստատվել է բնական պահպանման տվյալներով

-

1, 2, 3

IB

բ) պահպանման պայմաններ

     

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման պայմանների փոփոխություն առավել խիստ պայմանների

1

1, 2, 3

IA

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի պահպանման պայմանների փոփոխություն

-

1, 2, 3

IB

գ) կայունության ուսումնասիրության հաստատված ծրագրի փոփոխություն

1, 2

1, 4

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության կամ կայունության փոփոխության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք։

2. Փոփոխությունները չեն հանգեցնում փորձարկվող պարամետրերի ընդունելիության չափանիշների ընդլայնման, կայունության պարամետրերի հանման կամ փորձարկումների հաճախականության նվազեցման:

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։ Անհրաժեշտ է ներկայացնել գրանցված փաթեթավորման նյութով փաթեթավորված առնվազն 2 (կենսաբանական դեղապատրաստուկների համար` երեք) փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության մասով համապատասխան ձեռնարկներին համապատասխան անցկացված և կրկնակի փորձարկման ամբողջ առաջարկվող ժամանակահատվածը կամ պահպանման առաջարկվող պայմաններն ընդգրկող՝ իրական ժամանակում կայունության համապատասխան հետազոտությունների արդյունքները։:

2. Հաստատում այն մասին, որ կայունության հետազոտություններն անցկացվել են ընթացիկ հաստատված ծրագրին համապատասխան։ Հետազոտության արդյունքներով պետք է հաստատվի, որ համապատասխան հաստատված մասնագրերը շարունակում են պահպանվել։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճեններ կամ գրանցման դոսյեի համապատասխան փաստաթղթին հղում։

4. Առաջարկվող փոփոխությունների հիմնավորում։

* Ծանոթագրություն

Կրկնակի փորձարկման ժամանակահատվածը կիրառելի չէ կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի նկատմամբ։

Բ.I.ե) Հետգրանցումային փոփոխությունների նախագծային պարամետրերի ընդգրկույթ և արձանագրություն

 

Բ.I.ե.1. Ակտիվ դեղագործական բաղադրամասի նոր նախագծային պարամետրերի ընդգրկույթի ներդրում կամ հաստատված նախագծային պարամետրերի ընդգրկույթի ընդլայնում, որն առնչվում է՝

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրական պրոցեսի մեկ օպերացիոն միավորին, ներառյալ՝ համապատասխան ներարտադրական վերահսկումը, և (կամ) անալիտիկ մեթոդիկաներին

-

1, 2, 3

II

բ) ելանյութերի (միջանկյալ արգասիքների) և (կամ) ակտիվ դեղագործական բաղադրամասի անալիտիկ մեթոդիկաներին

-

1, 2, 3

II

Փաստաթղթեր

1.Նախագծային պարամետրերի ընդգրկույթը մշակվել է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի և միջազգային գիտական ձեռնարկների հիման վրա։ Արտադրանքի մշակման, պրոցեսի և անալիտիկ մեթոդաբանության հետազոտությունների արդյունքները (օրինակ՝ ուսումնասիրման ենթակա նախագծային պարամետրերի ընդգրկույթը ձևավորող տարբեր պարամետրերի փոխազդեցությունը, ներառյալ՝ համապատասխանաբար ռիսկերի գնահատումը և բազմաչափ հետազոտությունները), որոնք համապատասխան դեպքերում հաստատում են, որ ձևավորվել է նյութերի որակի ցուցանիշների, պրոցեսի պարամետրերի և ակտիվ դեղագործական բաղադրամասի որակի կրիտիկական ցուցանիշների ամբողջական մեխանիստական ընկալում:

2. Նախագծային պարամետրերի ընդգրկույթի նկարագրություն՝ աղյուսակի տեսքով, ներառյալ՝ փոփոխականները (նյութերի հատկությունները և արտադրական պրոցեսի պարամետրերը) և դրանց առաջարկվող ընդգրկույթները։

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժիններում փոփոխությունների կատարում։

Բ.I.ե.З. Ակտիվ դեղագործական բաղադրամասին առնչվող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1. Ակտիվ դեղագործական բաղադրամասին առնչվող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանումը չնախատեսված իրավիճակների կամ արձանագրության մեջ նկարագրված փոփոխությունների կատարման ընթացքում մասնագրերի անհամապատասխանության հետևանք չէ և որևէ կերպ չի ազդում գրանցման դոսյեում ներառված՝ հաստատված տեղեկությունների վրա։

Փաստաթղթեր

1. Առաջարկվող հանման հիմնավորում։

2. Գրանցման դոսյեի համապատասխան բաժիններում փոփոխության կատարում։

ԲI.ե.4. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) փոփոխությունների կառավարման արձանագրության ոչ նշանակալի փոփոխություններ, որոնք չեն փոխում արձանագրության մեջ նկարագրված ռազմավարությունը

-

1

IB

Փաստաթղթեր

1. Արտադրողի լիազորված անձի հայտարարագիր այն մասին, որ ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության գործող հաստատված չափանիշների ընդգրկույթում։ Բացի այդ, հայտարարագիր այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով չի պահանջվում համադրելիության գնահատում։

Բ.I.ե.5. Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների իրականացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխության իրականացման համար չեն պահանջվում լրացուցիչ օժանդակ տվյալներ

1

1, 3

IAԱՊ

բ) փոփոխության իրականացման համար պահանջվում են լրացուցիչ օժանդակ տվյալներ

-

1, 2, 3

IB

գ) կենսաբանական դեղապատրաստուկի փոփոխության իրականացում

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Առաջարկվող փոփոխությունն իրականացվել է ամբողջությամբ փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան:

Փաստաթղթեր

1. Հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը, և հետազոտության արդյունքները բավարարում են արձանագրության մեջ նշված ընդունելիության չափանիշներին։ Բացի այդ, հայտարարագիր այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով համադրելիության գնահատում չի պահանջվում։

2.Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան անցկացված հետազոտության արդյունքներ:

3. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում փոփոխությունների կատարում։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասի հաստատված մասնագրերի պատճեն կամ գրանցման դոսյեի համապատասխան բաժնին հղում։

Բ.II. Դեղապատրաստուկ

 

Բ. II.ա) Արտաքին տեսք և կազմ

 

Բ.II.ա.1. Վերատպվածքի, դրոշմանկարների, փորագրվածքների կամ այլ նշանների փոփոխություն կամ ավելացում, ներառյալ՝ այդ նշանների զետեղման համար օգտագործվող թանաքի փոխարինումը կամ ավելացումը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) վերատպվածքի, դրոշմանկարների, փորագրվածքների կամ այլ նշանների փոփոխություններ

1, 2, 3, 4

1

IA

Պայմաններ

1. Դեղապատրաստուկի մասնագրերը թողարկման պահին և պիտանիության ժամկետի ավարտին չեն փոփոխվում (բացառությամբ արտաքին տեսքի):

2. Բոլոր թանաքները պետք է համապատասխանեն գործող դեղագործական օրենսդրությանը:

3.Խազերը (կոտրման գծերը) նախատեսված չեն հավասար դեղաչափերի բաժանելու համար։

4.Դեղաչափերի տարբերակման համար օգտագործվող դեղապատրաստուկի նշաններն ամբողջությամբ հեռացված չեն։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ ընթացիկ և նոր արտաքին տեսքի մանրամասն գրաֆիկական կամ պատմողական նկարագրությունը, ինչպես նաև դեղապատրաստուկի վերաբերյալ տեղեկատվության համապատասխան վերանայումը։

2. Փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ դեղապատրաստուկի նմուշներ և (կամ) դրանց վիզուալ պատկեր՝ արտաքին տեսքի գնահատման հնարավորության համար։

3.Հատկությունների համարժեքությունը (ճիշտ դեղաչափումը) հաստատող՝ համապատասխան փորձարկումների արդյունքներ՝ Միության դեղագրքի համաձայն, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքի համաձայն, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համաձայն՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն։

Բ.II.ա.2. Դեղաձևի ձևի կամ չափսերի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արագ ձերբազատմամբ հաբեր, դեղապատիճներ, սուպոզիտարիաներ և պեսարիաներ

1, 2, 3, 4

1, 4

IA

բ) հետաձգված, ձևափոխված կամ երկարաձգված ձերբազատմամբ դեղաձևեր և հավասար դեղաչափերի բաժանման համար նախատեսված խազով հաբեր

-

1, 2, 3, 4, 5

IB

Պայմաններ

1. Նոր դեղաձևով կամ դրա չափսերով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլը համադրելի է հին դեղաձևով կամ դրա չափսերով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլի հետ, եթե կիրառելի է։ Դեղաբուսական պատրաստուկների համար ԼՀԿԹ հետազոտությունն անցկացնելու անհնարինության դեպքում փոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը համադրելի է չփոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակի հետ։

2. Թողարկման պահին և պիտանիության ժամկետի ավարտին դեղապատրաստուկի մասնագրերը չեն փոփոխվել (բացառությամբ դեղաձևի չափսերի):

3. Որակական և քանակական կազմը և միջին զանգվածը չեն փոփոխվել։

4.Փոփոխությունը չի վերաբերում դեղաձևը հավասար դեղաչափերի բաժանելու համար նախատեսված խազով հաբերին:

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ գրանցված և առաջարկվող դեղաձևի մանրամասն գրաֆիկական պատկերումը, ինչպես նաև համապատասխանաբար դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը։

2. Ընթացիկ և առաջարկվող չափերով առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի լուծման համեմատական տվյալներ (համադրելիության տեսանկյունից նշանակալի տարբերությունների բացակայություն՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան)։ Բուսական դեղապատրաստուկների նկատմամբ կարող են կիրառելի լինել համեմատական տրոհելիության տվյալները։

3. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորումներ՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոնների համաձայն:

4. Դեղապատրաստուկի նմուշներ և (կամ) դրանց վիզուալ պատկեր՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ։

5. Հատկությունների համարժեքությունը (ճիշտ դեղաչափումը) հաստատող՝ համապատասխան փորձարկումների արդյունքներ՝ Միության դեղագրքի համաձայն, իսկ դրանում բացակայության դեպքում՝ փորձարկումների արդյունքներ՝ անդամ պետության դեղագրքի համաձայն, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համաձայն՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն։

* Ծանոթագրություն

Բ.II.ա.2-ի համար դեղապատրաստուկի դեղաչափի ցանկացած փոփոխության համար պահանջվում է գրանցման ընդլայնման հայտի ներկայացում՝ բացառությամբ դեղապատրաստուկի գրանցման դոսյեն Միության պահանջներին համապատասխանեցնելու դեպքի, այն դեպքում, երբ նոր դեղաչափը գրանցված է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան միայն համապատասխանեցնելու շրջանակներում հայտագրված անդամ պետություններից մեկում։

Բ.II.ա.3. Դեղապատրաստուկի (օժանդակ նյութերի) կազմի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) համային հավելումների (բուրավետիչների) կամ ներկանյութերի կազմի փոփոխություն

     

1. Ավելացում, հանում կամ փոխարինում

1, 2, 3, 4, 5, 6,7, 9, 10

1, 2, 4, 5, 6

IA

2. Պարունակության ավելացում կամ նվազեցում

1, 2, 3, 4, 10

1, 2, 4

IA

բ) այլ օժանդակ նյութեր

     

1. Դեղապատրաստուկի օժանդակ նյութերի քանակական կազմի ցանկացած աննշան շտկում

1, 2, 4, 8, 9, 10

1, 2, 7

IA

6. . Մեկ օժանդակ նյութի փոխարինում համանման քանակությամբ՝ միևնույն ֆունկցիոնալ բնութագրերով նման օժանդակ նյութով

-

1, 3, 4, 5, 6, 7, 8, 9

IB

Պայմաններ

1. Դեղաձևի ֆունկցիոնալ բնութագրերի, օրինակ՝ տրոհելիության ժամանակի, լուծման պրոֆիլի փոփոխությունները բացակայում են։

2. Ընդհանուր զանգվածը պահպանելու համար կազմի ոչ նշանակալի շտկում անհրաժեշտ է իրականացնել ներկա պահին պատրաստի դեղաձևի հիմնական մաս կազմող օժանդակ նյութով։

3. Դեղապատրաստուկի մասնագիրը թարմացված է արտաքին տեսքի (հոտի, համի) նկարագրության մասով, և անհրաժեշտության դեպքում իսկության մասով փորձարկումը հանվել է։

4. Սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ). վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան պարամետրեր. հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա ուսումնասիրության բավարար արդյունքներ (IA տիպի փոփոխությունների կատարման և IB տիպի փոփոխությունների մասին ծանուցման պահին). կայունության պրոֆիլը նման է ներկայումս հաստատված պրոֆիլին։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին։ Բացի այդ, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է անցկացնել լուսակայունության փորձարկում:

5. Բոլոր նոր բաղադրիչները պետք է բավարարեն սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ներկանյութերին և համային հավելումներին վերաբերող՝ Միության նորմատիվ ակտերի պահանջները։

6. Ոչ մի նոր բաղադրիչ չի ենթադրում վիրուսային անվտանգության տվյալների գնահատում կամ բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով՝ Միության դեղագրքի և (կամ) Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն այլ դեղագրքերի գործող պահանջներին համապատասխանություն պահանջող մարդկային կամ կենդանական ծագման նյութերի օգտագործում։

7. Համապատասխան դեպքերում փոփոխությունները չեն ազդում դեղաչափերի տարբերակման հնարավորության վրա և բացասական ազդեցություն չունեն երեխաների համար նախատեսված դեղապատրաստուկների համային հատկությունների վրա։

8. Նոր և հին կազմով դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների լուծման պրոֆիլը համադրելի է, եթե կիրառելի է (լուծման պրոֆիլի համադրելիության տեսանկյունից նշանակալի տարբերությունները բացակայում են Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան)։ Բուսական դեղապատրաստուկների հետ լուծման փորձարկում անցկացնելու անհնարինության դեպքում փոփոխված բուսական դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը համադրելի է չփոփոխված բուսական դեղապատրաստուկի հետ։

9. Փոփոխությունը կայունության խախտման հետևանք չէ և (կամ) չպետք է անդրադառնա անվտանգության (դեղաչափերի տարբերակման հնարավորության) վրա։

10. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ բոլոր նոր ներկանյութերի իսկության մասով փորձարկման մեթոդները (եթե կիրառելի է), ինչպես նաև համապատասխանաբար դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը։

2. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտությունները (սերիաների համարների նշմամբ,) և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների իրականացման պահի դրությամբ հայտատուի տիրապետման ներքո են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալները, և առկա տվյալները չեն վկայել որևիցե խնդրի մասին։ Անհրաժեշտ է նաև տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

3. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտություններն ավարտվելու են, իսկ եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրին՝ պիտանիության ժամկետին, գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ անհապաղ հայտնել լիազորված մարմնին։

4. Դեղապատրաստուկի նմուշները և (կամ) դրանց վիզուալ պատկերը, անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

5. Կամ նյութի ցանկացած նոր աղբյուրի մասով ՍԷ Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիր կամ (եթե կիրառելի է) փաստաթղթային հաստատում այն մասին, որ ՍԷ ռիսկի ենթարկված նյութի աղբյուրը նախկինում ստուգվել է լիազորված մարմնի կողմից, և հաստատվել է դրա համապատասխանությունը բժշկական կիրառման դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով Միության դեղագրքի կամ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն՝ այլ դեղագրքերի գործող հոդվածին: Այդ տեսակի յուրաքանչյուր նյութի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները՝ արտադրողի անվանում, կենդանու և այն հյուսվածքի տեսակը, որոնցից ստացվել է նյութը, կենդանիների ծագման երկիր և դրա օգտագործում։

6. Համապատասխան դեպքերում տվյալներ, որոնցով հաստատվում է, որ նոր օժանդակ նյութը չի ազդում դեղապատրաստուկի մասնագրի անալիտիկ մեթոդիկաների վրա։

7. Պատշաճ դեղագործական մշակման միջոցով (ներառյալ՝ կայունության և հակամանրէային կոնսերվացման հարցերը, եթե կիրառելի է) անհրաժեշտ է օժանդակ նյութերի և այլնի փոփոխության (ընտրության) հիմնավորում ներկայացնել:

8. Նոր և հին կազմերի դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների մասով պինդ դեղաձևերի լուծման պրոֆիլի համեմատական տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

9. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

Բ.II.ա.4. Ներքին ընդունման համար դեղաձևերի թաղանթի զանգվածի փոփոխություն կամ դեղապատիճի թաղանթի զանգվածի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ներքին ընդունման համար նախատեսված պինդ դեղաձևեր

1, 2, 3, 4

1, 2

IA

Պայմաններ

1. Փոփոխված դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների լուծման պրոֆիլը համադրելի է հնի հետ։ Բուսական դեղապատրաստուկներով լուծման փորձարկման անցկացման անհնարինության դեպքում՝ փոփոխված դեղապատրաստուկի տրոհելիության ժամանակը՝ հնի հետ համեմատած։

2. Թաղանթը ձերբազատման մեխանիզմի առանցքային գործոն չէ։

3. Դեղապատրաստուկի մասնագիրը թարմացվել է միայն զանգվածի և չափերի առումով (եթե կիրառելի է):

4. Սկսվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների համապատասխան կայունության հետազոտություններ. փոփոխությունների կատարման պահին հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա բավարար տվյալներ. հաստատում այն մասին, որ հետազոտությունները կավարտվեն։ Եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

2. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների կատարման պահին նրա տրամադրության տակ են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և առկա տվյալները չեն վկայել որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նաև տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ մեկտեղ պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։ Բացի այդ, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է անցկացնել լուսակայունության փորձարկում:

Բ.II.ա.6. Փաթեթվածքից լուծիչով (նոսրացուցիչով) կոնտեյների հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1. Հանման հիմնավորում, ներառյալ՝ դեղապատրաստուկի անվտանգ և արդյունավետ կիրառման նպատակով լուծիչի (նոսրացուցիչի) ստացման այլընտրանքային եղանակների նշումը։

2. Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Բ.II.ա.7. Դեղապատրաստուկի դեղաչափի մասով գրանցման ընդլայնում համարվող փոփոխություններ*

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2, 3

1, 2, 3

IB

Պայմաններ

1. Ավելացվող կամ նախկինում գրանցվածների փոխարեն սահմանվող դեղաչափերը գրանցման դոսյեի համապատասխանեցման հայտի ներկայացման պահին պետք է գրանցված լինեն անդամ պետություններից առնվազն մեկում։

2. Գրանցման դոսյեի համապատասխանեցման հայտը ներկայացնելու պահին ռեֆերենտ պետությունում պետք է գրանցված լինեն նվազագույն և առավելագույն դեղաչափերը կամ ռիսկերի վերլուծության հիման վրա որոշված դեղաչափը, որոնց մասով անցկացվել են կենսահամարժեքության համապատասխան հետազոտություններ կամ կլինիկական փորձարկումներ, որոնց արդյունքները կարող են արտարկվել մնացած դեղաչափերի վրա։

3. Պետք է պահպանվեն Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններում նկարագրված՝ լրացուցիչ դեղաչափերի համար բիովեյվերի չափանիշները։

Փաստաթղթեր

1. Նոր հայտագրվող դեղաչափերի գրանցումը հաստատող գրանցման հավաստագրերի պատճեններ։

2. Սույն կանոնների 1-ին հավելվածի I մասի պահանջներին համապատասխան՝ յուրաքանչյուր նոր դեղաչափի մասով գրանցման դոսյեի մոդուլ 3։ Հնարավոր է առկա բաժինների ձևափոխում՝ դրանցում համապատասխան դեպքերում դեղաչափերի մասին տեղեկատվության ավելացմամբ։

3. Բիովեյվերի համար հայտագրված նոր դեղաչափերի առնչությամբ փորձարկումների կենսահամարժեքության հետազոտությունների արդյունքների արտարկման հնարավորության հիմնավորում։ Բիովեյվերի դեպքում կենսադեղագործական դասակարգման համակարգի հիման վրա բիովեյվերի պայմանները յուրաքանչյուր դեղաչափի մասով պետք է կատարվեն:

* Ծանոթագրություն

Դեղապատրաստուկի դեղաչափի ցանկացած փոփոխության համար պահանջվում է գրանցման ընդլայնման հայտի ներկայացում։

Բ.II.բ) Արտադրություն

 

Բ.II.բ.1․ Դեղապատրաստուկի ամբողջ արտադրական պրոցեսների կամ դրա մի մասի համար արտադրական հարթակների փոխարինում կամ նորի ավելացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացկարգ

ա) երկրորդային փաթեթվածքի համար հարթակ

1, 2

1, 3, 8

IAԱՊ

բ) առաջնային փաթեթվածքի համար հարթակ

1, 2, 3, 4, 5

1, 2, 3, 4, 8, 9,10

IA

ե) հարթակ, որտեղ իրականացվում է ցանկացած արտադրական գործողություն ոչ մանրէազերծ դեղապատրաստուկների համար՝ բացառությամբ սերիաների թողարկման, սերիաների վերահսկման, առաջնային և երկրորդային փաթեթավորման

-

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10

IB

զ) հարթակ, որտեղ ասեպտիկ մեթոդների օգտագործմամբ արտադրվող մանրէազերծ դեղապատրաստուկների (բացառությամբ կենսաբանական (իմունաբանական) դեղապատրաստուկների) համար իրականացվում է ցանկացած արտադրական գործողություն՝ բացառությամբ սերիաների թողարկման, սերիաների որակի վերահսկման և երկրորդային փաթեթավորման

-

1, 2, 3, 4, 5, 7, 8, 10

IB

Պայմաններ

1․ Վերջին 3 տարվա ընթացքում բավարար տեսչական ստուգում անդամ պետությունների տեսչական մարմինների կամ այն երկրի կողմից, որի հետ կնքվել է պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանության հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին գործող համաձայնագիր։

2․ Հարթակը սահմանված կարգով լիցենզավորված է (դիտարկվող դեղաձևի կամ դեղապատրաստուկի արտադրության համար)։

3․ Դիտարկվող դեղապատրաստուկը մանրէազերծ չէ։

4․ Համապատասխան դեպքերում, օրինակ՝ սուսպենզիաների կամ էմուլսիաների մասով առկա է արտադրական պրոցեսի վալիդացման պլան, կամ ընթացիկ արձանագրությանը համապատասխան բարեհաջող կերպով նոր հարթակում իրականացվել է առնվազն 3 արդյունաբերական սերիայի արտադրության վալիդացում։

5․ Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

Փաստաթղթեր

1․ Հաստատում այն մասին, որ առաջարկվող հարթակը լիցենզավորված է գտնվելու վայրի երկրի լիազորված անձի կողմից՝ դեղաձևի կամ դիտարկվող դեղապատրաստուկի արտադրության համար։

2․ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել սերիաների համարները, վալիդացման հետազոտության մեջ օգտագործված սերիաների համապատասխան չափերը և սերիաների արտադրության ամսաթիվը (> 3), և ներկայացնել վալիդացման վերաբերյալ տվյալները կամ ներկայացման ենթակա վալիդացման արձանագրությունը (սխեման)։

3․ Փոփոխությունների կատարման հայտում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

4․ Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին հաստատված մասնագրերի պատճեններ (եթե կիրառելի է)։

5․ Արտադրական պրոցեսն ընդօրինակող 1 արդյունաբերական սերիայի և 2 փորձաարդյունաբերական սերիաների (կամ 2 արդյունաբերական սերիաների) անալիզի տվյալներ և նախորդ արտադրական հարթակում արտադրված 3 սերիաների մասով համեմատական տվյալներ (այդ թվում՝ կիրառելի դեպքերում լուծման համեմատական կինետիկայի թեստը)։ Հարցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալներ. անհրաժեշտ է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

6․ Վալիդացման վերաբերյալ համապատասխան տվյալներ, ներառյալ՝ ըստ մասնիկների չափսերի և դրանց մորֆոլոգիայի՝ փափուկ և հեղուկ դեղաձևերի բաշխման մանրադիտման արդյունքները, որոնցում դեղագործական նյութը գտնվում է չլուծված վիճակում։

7․ Եթե նոր արտադրական հարթակում որպես ելանյութ օգտագործվում է ակտիվ դեղագործական բաղադրամաս, ապա սերիաների թողարկման համար պատասխանատու հարթակի լիազորված անձի հայտարարագիր այն մասին, որ ակտիվ դեղագործական բաղադրամասն արտադրվել է Ելանյութերի համար պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։

8․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

9․ Եթե արտադրական հարթակը և այն հարթակը, որտեղ իրականացվում է առաջնային փաթեթավորում, տարբերվում են, ապա անհրաժեշտ է նկարագրել և վալիդացնել չբաժնեծրարված (bulk) պատրաստուկի փոխադրման և պահպանման պայմանները։

10. Միության պատշաճ արտադրական գործելակերպի պահանջներին պատրաստի դեղաձևի արտադրություն իրականացնող արտադրական հարթակի (արտադրական հարթակների) համապատասխանությունը հաստատող գործող փաստաթուղթ։

Ծանոթագրություն

Ակտիվ դեղագործական բաղադրամասի վերաբերյալ լիազորված մարմնի հայտարարագրեր։

Արտադրության լիցենզիաների իրավատերերը պարտավոր են որպես ելանյութեր օգտագործել բացառապես Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամասեր, այդ իսկ պատճառով դեղաձևի արտադրության լիցենզիայի յուրաքանչյուր իրավատեր պարտավոր է հայտարարագրել, որ որպես ելանյութ նա օգտագործում է Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան արտադրված ակտիվ դեղագործական բաղադրամաս։ Բացի այդ, քանի որ սերիայի թողարկման համար պատասխանատու լիազորված անձն ստանձնում է յուրաքանչյուր սերիայի համար ընդհանուր պատասխանատվություն, եթե սերիան թողարկող հարթակը տարբերվում է դեղաձև արտադրողից, սերիայի հավաստագրման համար պատասխանատու լիազորված անձը պետք է ներկայացնի լրացուցիչ հայտարարագիր։

Շատ դեպքերում ներգրավված է արտադրության լիցենզիայի միայն մեկ իրավատեր, այդ իսկ պատճառով կպահանջվի միայն մեկ հայտարարագիր։ Սակայն եթե ներգրավված են արտադրության լիցենզիայի մի քանի իրավատերեր, ապա մի քանի հայտարարագրերի ներկայացման փոխարեն թույլատրվում է ներկայացնել մեկ լիազորված անձի կողմից ստորագրված մեկ հայտարարագիր։ Դա թույլատրելի է պայմանով, որ՝

հայտարարագրում հստակ նշված է, որ այն ստորագրվել է ներգրավված բոլոր լիազորված անձանց անունից.

պայմանավորվածություններն ամրագրված են Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների 7–րդ գլխում նկարագրված տեխնիկական համաձայնագրում, և հայտարարագիր ներկայացնող լիազորված անձն այդ համաձայնագրում նշվում է որպես ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողի (արտադրողների)՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանության մասով պարտավորությունը ստանձնող անձ։ Ծանոթագրություն. նշված համաձայնագրերը լիազորված մարմինների կողմից տեսչական ստուգման առարկա են։

Բ.II.բ.2․ Դեղապատրաստուկի որակի վերահսկման և սերիաների թողարկման մասով արտադրողի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) այն հարթակի փոխարինում կամ ավելացում, որտեղ իրականացվում է սերիաների որակի վերահսկում (փորձարկում)

1, 2, 3

3, 4

IA

գ) սերիաների թողարկման համար պատասխանատու արտադրողի փոխարինում կամ ավելացում

     

1․ Բացառությամբ սերիաների որակի վերահսկման (փորձարկման)

1

1,2,3

IAԱՊ

2․ Ներառյալ սերիաների որակի վերահսկումը (փորձարկումը)

1, 2

1,2,3

IAԱՊ

Պայմաններ

1․ Հարթակը սահմանված կարգով լիցենզավորված է արտադրության երկրի լիազորված մարմնի կողմից։

2․ Դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

3․ Անալիտիկ մեթոդիկաների փոխանցումը նոր փորձարարական լաբորատորիա հաջողությամբ կատարված է։

Փաստաթղթեր

1․ Կից նամակում և փոփոխությունների կատարման հայտի ձևաթղթում անհրաժեշտ է հստակ նշել նախկինում հաստատված և առաջարկվող արտադրողներին։

2․ Սերիաների թողարկման համար պատասխանատու լիազորված անձի հայտարարագիր, որում նշվում է, որ գրացման դոսյեում նշված ակտիվ դեղագործական բաղադրամաս արտադրողը (արտադրողները) աշխատում է (են) Ելանյութերի համար պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան։ Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել մեկ հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության ծանոթագրությունը)։

3․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությունը, և անհրաժեշտության դեպքում՝ հին հարթակից նոր հարթակ տեղափոխված անալիտիկ մեթոդիկաների վալիդացման (վերիֆիկացման) վերաբերյալ տվյալները՝ տեխնոլոգիաների և անալիտիկ մեթոդիկաների փոխանցման (տրանսֆերի) ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան։

4․ Գործող փաստաթուղթ, որով հաստատվում է պատրաստի դեղաձևի արտադրություն և դեղապատրաստուկի թողարկման վերահսկում իրականացնող արտադրական հարթակի (հարթակների)՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների պահանջներին համապատասխանությունը։

Բ.II.բ.3 Դեղապատրաստուկի արտադրական պրոցեսի փոփոխություն՝ ներառյալ դեղապատրաստուկի արտադրության մեջ օգտագործվող միջանկյալ արտադրանքը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արտադրական պրոցեսի աննշան փոփոխություններ

1, 2, 3, 4, 5, 6, 7

1, 3, 4, 5, 6, 7, 8

IA

զ) ներքին ընդունման համար նախատեսված ջրային սուսպենզիայի և այլ հատուկ դեղաձևերի արտադրական պրոցեսի աննշան փոփոխություն

-

1, 2, 4, 6, 7, 8

IB

Պայմաններ

1. Խառնուկների որակական կամ քանակական պրոֆիլի կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունները բացակայում են։

2. Փոփոխությունը վերաբերում է՝

ներքին ընդունման կամ արտաքին կիրառման համար արագ ձերբազատմամբ պինդ դեղաձևին.

լուծույթի տեսքով հեղուկ դեղաձևերին, փափուկ դեղաձևերին, սուպոզիտորիաներին, որոնք չեն դասվում դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան ոչ ստանդարտ պրոցեսներով արտադրվող մասնագիտացված դեղաձևերին։ Ընդ որում, փոփոխությունը վերաբերում է արտադրական պրոցեսի այն պարամետրերին, որոնք համարվում են դեղապատրաստուկի որակի վրա ազդեցություն չունեցող (դեղապատրաստուկի և (կամ) դեղաձևի տեսակից անկախ), և դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական կամ բուսական դեղապատրաստուկ չէ։

3. Արտադրության սկզբունքը, ներառյալ՝ դրա առանձին փուլերը, օրինակ՝ միջանկյալ արգասիքի մշակումը, չեն փոփոխվում, բացակայում են արտադրական պրոցեսում օգտագործվող որևէ լուծիչի փոփոխությունները։

4. Ներկայումս գրանցված արտադրական պրոցեսը ենթարկվում է ներարտադրական վերահսկման պրոցեսների, և այդպիսի վերահսկման պրոցեսների փոփոխություն (ընդունելիության չափանիշների ընդլայնում կամ հանում) չի պահանջվում։

5. Դեղապատրաստուկի կամ միջանկյալ արգասիքների մասնագրերը չեն փոփոխվում։

6. Նոր պրոցեսի արդյունքներով պետք է ձևավորվի նույնական դեղապատրաստուկ՝ որակի, անվտանգության և արդյունավետության բոլոր ասպեկտների տեսանկյունից։

7. Միության համապատասխան փաստաթղթերի համաձայն՝ սկսվել են առնվազն 1 փորձարարական կամ արդյունաբերական սերիայի կայունության համապատասխան հետազոտություններ․ հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա ուսումնասիրման բավարար արդյունքներ։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

8. Երկրորդային փաթեթվածքը ֆունկցիոնալ չէ կայունության ապահովման համար կամ իր նշանակալի հատկություններով առնվազն համարժեք է հաստատվածին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Փափուկ և հեղուկ դեղաձևերի մասով, որոնցում ակտիվ դեղագործական բաղադրամասը գտնվում է չլուծված վիճակում, փոփոխության պատշաճ վալիդացում, ներառյալ՝ մորֆոլոգիայի տեսանելի փոփոխություններն ստուգելու նպատակով մասնիկների մանրադիտումը. ըստ պատշաճ եղանակով ստացված մասնիկների բաշխման (դիսպերսայնության) մասին համեմատական տվյալներ։

3. Պինդ դեղաձևերի մասով․ 1 ներկայացուցչական արդյունաբերական սերիայի լուծման պրոֆիլի տվյալներ և նախորդ պրոցեսի օգնությամբ արտադրված վերջին 3 սերիաների համեմատական տվյալներ: Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ՝ հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների մասով, կամ հաղորդել, եթե արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

4. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Միության կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

5. Պրոցեսի պարամետրի (պարամետրերի) փոփոխության դեպքում, որը (որոնք) համարվում է (են) դեղապատրաստուկի որակի վրա ազդեցություն չունեցող, հայտարարագիր այն մասին, որ դա ապահովված է ռիսկերի նախկինում անցկացված հաստատված գնահատման ընթացքում։

6. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին մասնագրերի պատճեններ (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

7. Հաստատված և առաջարկվող պրոցեսի օգնությամբ արտադրված առնվազն 1 սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։ Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները․ պետք է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

8. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ), և ուսումնասիրվել են առնվազն 1 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիայի կայունության անհրաժեշտ պարամետրերը, ու ծանուցման պահի դրությամբ հայտատուի տրամադրության տակ են եղել կայունության առնվազն 3–ամսյա ուսումնասիրության դրական արդյունքները, և կայունության պրոֆիլը համանման է ընթացիկ գրանցված իրավիճակին։ Ներկայացվել է հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հաղորդել լիազորված մարմնին։

Բ.II.բ.4. Դեղապատրաստուկի սերիայի չափի (ներառյալ՝ սերիայի չափի ընդգրկույթները) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալները

Ընթացակարգ

ա) հաստատվածի համեմատ ընդհուպ մինչև 10 անգամ ավելացում

1, 2, 3, 4, 5, 7

1, 4

IA

բ) սերիայի չափի՝ գրանցված չափի համեմատ մինչև 10 անգամ նվազեցում

1, 2, 3, 4, 5, 6

1, 4

IA

ե) արագ ձերբազատմամբ (ներքին ընդունման համար) դեղաձևերի սերիայի՝ հաստատված չափի համեմատ 10 անգամից ավելի մեծացում

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

զ) կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մասշտաբն ավելացել է (նվազել է) առանց արտադրական պրոցեսի փոփոխության (օրինակ՝ հոսքագծի կրկնակում)

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը չի ազդում դեղապատրաստուկի վերարտադրելիության և (կամ) որակի հաստատունության վրա։

2. Փոփոխությունն առնչվում է արագ ձերբազատմամբ ներքին ընդունման համար ստանդարտ դեղաձևերին կամ ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևերին։

3. Արտադրության մեթոդների և (կամ) ներարտադրական վերահսկման մեթոդների ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է միայն սերիայի չափի փոփոխության համար, օրինակ՝ այլ չափսի սարքավորումների օգտագործումը։

4. Առկա է վալիդացման սխեմա, կամ ընթացիկ արձանագրությանը համապատասխան՝ բարեհաջող անցկացվել է նոր չափի առնվազն 3 արդյունաբերական սերիաների արտադրության վալիդացում՝ կիրառվող պահանջներին համապատասխան։

5. Դիտարկվող դեղապատրաստուկը կենսաբանական դեղապատրաստուկ չէ։

6. Փոփոխությունը չպետք է լինի արտադրության ընթացքում առաջացած՝ չնախատեսված իրավիճակների կամ կայունության փոփոխության հետևանք։

7. Սերիայի չափը տեղավորվում է գրանցման դեպքում կամ IA տիպի փոփոխություն չհամարվող հետագա փոփոխությունից հետո նախատեսված 10-ապատիկ ընդգրկույթում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Գրանցված և առաջարկվող չափերով արտադրված առնվազն 1 արդյունաբերական սերիայի՝ սերիաների անալիզի տվյալներ (այդ թվում՝ լուծման համեմատական կինետիկայի թեստը) (համեմատական աղյուսակի տեսքով)։ Հարցման համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ 2 ամբողջական արդյունաբերական սերիաների տվյալները․ գրանցման հավաստագրի իրավատերը պարտավոր է հաղորդել, եթե անալիզի արդյունքները չեն համապատասխանում մասնագրին, և առաջարկել գործողությունների պլան։

3. Թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին հաստատված մասնագրերի պատճեններ (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

4. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել վալիդացիոն հետազոտությունում օգտագործված սերիաների համարները՝ սերիայի նոր չափով և դրանց արտադրության ամսաթվով (> 3), կամ ներկայացնել վալիդացման արձանագրությունը (սխեման):

5. Անհրաժեշտ է ներկայացնել վալիդացման արդյունքները։

6. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 1 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիայի կայունության հետազոտությունների արդյունքներ. հաստատում այն մասին, որ այդ հետազոտություններն ավարտվելու են, և եթե արդյունքները պիտանիության ժամկետի ավարտին չհամապատասխանեն մասնագրին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հաղորդել լիազոր մարմնին։ Կենսաբանական դեղամիջոցների մասով՝ հայտարարագիր այն մասին, որ համադրելիության գնահատում չի պահանջվում։

Բ.II.բ.5. Դեղապատրաստուկի արտադրության ժամանակ օգտագործվող ներարտադրական փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ընդունելիության ներարտադրական չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) նոր փորձարկումների կամ ընդունելիության չափանիշների ավելացում

1, 2, 5, 6

1, 2, 3, 4, 5, 7, 8

IA

գ) ոչ նշանակալի ներարտադրական փորձարկման հանում

1, 2, 7

1, 2, 6

IA

զ) ներարտադրական փորձարկումների ավելացում կամ փոխարինում՝ անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով

-

1, 2, 3, 4, 5, 7, 8

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկ, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխություն:

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիզի մեթոդը չի փոփոխվել, իսկ անալիզի մեթոդիկան չի փոփոխվել կամ փոփոխվել է աննշան (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ այլ տեսակի սյունակ)։

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային մանրէաբանական մեթոդների)։

7. Ներարտադրական փորձարկումը չի առնչվում կրիտիկական պարամետրի վերահսկմանը, օրինակ՝

քանակական որոշում.

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում արտադրության մեջ)

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (մասնիկների չափս, խտացումից առաջ և հետո լցման խտություն և այլն)

իսկության փորձարկում (հարմար այլընտրանքային վերահսկման բացակայության դեպքում)․

մանրէաբանական վերահսկում (եթե միայն դա չի պահանջվում կոնկրետ դեղաձևի մասով)։

8. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

9. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող ներարտադրական փորձարկումների, ընդունելիության չափանիշների համեմատական աղյուսակ կամ անալիտիկ մեթոդիկայի փոփոխությունների համեմատական աղյուսակ։

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում)՝ հաստատմամբ (եթե կիրառելի է), որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

4. Մասնագրի բոլոր պարամետրերով դեղապատրաստուկի երկու արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ:

5. Համապատասխան դեպքերում ընթացիկ և նոր ներարտադրական փորձարկումների կիրառմամբ արտադրված առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի մասով դեղապատրաստուկի լուծման պրոֆիլի համեմատական տվյալներ։

6. Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

7. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ ներարտադրական փորձարկումը ոչ նշանակալի է կամ հնացած։

8. Նոր ներարտադրական փորձարկման և ընդունելիության չափանիշների հիմնավորում։

Բ.II.գ) Օժանդակ նյութերի որակի վերահսկում

 

Բ.II.գ․1․ Օժանդակ նյութի մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալները

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրի նոր պարամետրի և դրան համապատասխան փորձարկման մեթոդի ավելացում մասնագրում

1, 2, 5, 6, 7

1, 2, 3, 4, 6, 8

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 7

IA

զ) մասնագրի պարամետրի և դրան համապատասխանող փորձարկման մեթոդի ավելացում կամ փոխարինում (բացառելով կենսաբանական և իմունաբանական պատրաստուկը)՝ անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով

-

1, 2, 3, 4,5, 6, 8

IB

է) եթե օժանդակ նյութի մասով բացակայում է Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի հոդված, ապա մասնագրի սեփական տվյալների փոփոխումը դեղագրքի մասնագրով՝ Ներդաշնակեցման հայեցակարգին համապատասխան, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Ներդաշնակեցման հայեցակարգում չներառված դեղագրքի մասնագրով

-

1, 2, 3, 4,5, 6, 8

IB

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների, օրինակ՝ նոր չորակավորված խառնուկի, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդաբանության կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդաբանության վրա։

6. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի համար կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային մանրէաբանական մեթոդների)։

7. Փոփոխությունը չի վերաբերում գենատոքսիկ խառնուկին։

8. Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրի վերահսկմանը, օրինակ՝

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում արտադրության մեջ)․

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (մասնիկների չափս, խտացումից առաջ և հետո լցման խտություն և այլն).

իսկության փորձարկում (հարմար այլընտրանքային վերահսկման բացակայության դեպքում)․

մանրէաբանական վերահսկում (եթե միայն դա չի պահանջվում կոնկրետ դեղաձևի մասով)։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Ըստ մասնագրի բոլոր պարամետրերի՝ օժանդակ նյութի 2 արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ։

5. Համապատասխան դեպքերում ընթացիկ և առաջարկվող մասնագրերին համապատասխանող՝ օժանդակ նյութ պարունակող առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի մասով դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

6. Կենսահամարժեքության նոր հետազոտության արդյունքները չներկայացնելու հիմնավորում՝ Կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան։

7. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է կամ հնացած։

8. Մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում։

Բ.II.գ.2. Օժանդակ նյութի համար անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություններ

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5

1

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ՝ լրացումը կամ փոխարինումը)

-

1, 2

IB

Պայմաններ

1. Համաձայն համապատասխան փաստաթղթերի՝ անցկացվել են անհրաժեշտ վալիդացիոն հետազոտություններ, որոնք հաստատում են, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

3. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, սակայն ոչ նոր տեսակի սյունակ կամ մեթոդ)։

4. Փորձարկման նոր մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային մանրէաբանական մեթոդների)։

5. Մասնագրի պարամետրի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատվել է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդաբանության նկարագրությունը, վալիդացման տվյալների ռեզյումեն, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

2. Վալիդացման համեմատական արդյունքները կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքները, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Տվյալ պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա:

Բ.II.գ.З. ՍԷ ռիսկով օժանդակ նյութի կամ ռեակտիվի ստացման աղբյուրի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ՍԷ ռիսկայնությամբ նյութից` բուսական կամ սինթետիկ ծագման նյութի

     

1․ Կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մեջ չօգտագործվող օժանդակ նյութերի կամ ռեակտիվների համար

1

1

IA

2․ Կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ կենսաբանական դեղապատրաստուկի արտադրության մեջ օգտագործվող օժանդակ նյութերի կամ ռեակտիվների համար

-

1, 2

IB

Պայմաններ

1. Օժանդակ նյութի և դեղապատրաստուկի թողարկման և պիտանիության ժամկետի ավարտին մասնագրերը չեն փոփոխվում։

2. Անհրաժեշտ է ապահովել դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերում նշված՝ ՍԷ աղտոտման ռիսկը նվազագույնին հասցնելու պայմանների պահպանումը։

Փաստաթղթեր

1. Օգտագործվող նյութն արտադրողի կամ դրա թույլտվության փաստաթղթի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ դա ամբողջությամբ բուսական կամ սինթետիկ ծագման է։

2. Նյութերի համարժեքության հետազոտություն և պատրաստի նյութի արտադրության վրա ազդեցություն և դեղապատրաստուկի բնութագրերի (օրինակ՝ լուծման բնութագրերի) վրա ազդեցություն:

Բ.II.գ.4․ Ոչ դեղագրքային օժանդակ նյութի (եթե նկարագրված է գրանցման դոսյեում) կամ նոր օժանդակ նյութի սինթեզի կամ ստացման փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ոչ դեղագրքային օժանդակ նյութի կամ նոր օժանդակ նյութի սինթեզի կամ ստացման ոչ նշանակալի փոփոխություն

1, 2

1, 2, 3, 4

IA

Պայմաններ

1. Սինթեզի եղանակը և մասնագրերը նույնական են, և բացակայում են խառնուկների պրոֆիլի (հանելով մնացորդային լուծիչները՝ պայմանով, որ դրանց վերահսկումն իրականացվում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերում նշված սահմանային պարունակությանը համապատասխան) կամ ֆիզիկաքիմիական հատկությունների որակական և քանակական փոփոխությունները:

2. Օժանդակ նյութն ադյուվանտ չէ։

3. Պետք է մնա նախկինում հաստատված առնվազն մեկ արտադրական պրոցես։

4. Հանումը չպետք է կապված լինի արտադրության կրիտիկական թերությունների հետ:

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում

2. Հին և նոր պրոցեսների օգնությամբ արտադրված օժանդակ նյութի առնվազն 2 սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական) ՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով)։

3. Համապատասխան դեպքերում առնվազն 2 սերիայի (առնվազն փորձաարդյունաբերական) դեղապատրաստուկի լուծման համեմատական կինետիկայի թեստի տվյալներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել համեմատական տրոհելիության տվյալները։

4. Օժանդակ նյութի հաստատված և նոր (եթե կիրառելի է) մասնագրերի պատճեն:

5. Հայտատուի հաստատում այն մասին, որ հանումը կապված չէ արտադրության կրիտիկական թերությունների հետ:

Բ.II.դ) Դեղապատրաստուկի որակի վերահսկում

 

Բ.II.դ․1․ Դեղապատրաստուկի մասնագրի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) այն իմունաբանական դեղապատրաստուկի կամ մարդու պլազմայից ստացված պատրաստուկների ընդունելիության չափանիշների խստացում, որոնց սերիաները ենթակա են շրջանառության մեջ բացթողման՝ անդամ պետության պաշտոնական վերահսկող մարմնի կողմից

1, 2, 3, 4

1, 2

IAԱՊ

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2, 7

1, 2, 4

IA

դ) դոյսեի, այդ թվում՝ որակի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթի թարմացում՝ Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկը մեկ անդամ պետությունում գրանցելու դեպքում)՝ դեղապատրաստուկի* վերաբերյալ թարմացված ընդհանուր հոդվածի դրույթներին համապատասխանության նպատակով (այդ թվում՝ հղումների արդիականացում)

1, 2, 3, 4, 5, 6

1, 2

IAԱՊ

ե) նախկինում հաստատված գրանցված մեթոդի փոխարեն փորձարկման ներդրում՝ Միության դեղագրքի 2.1.9.14 «Բաժնորոշված միավորների միատարրություն» հոդվածի համաձայն, կամ փորձարկման ներդրում՝ 2.1.9.5 «Բաժնորոշված դեղապատրաստուկի միավորի զանգվածի միատարրություն» հոդվածի համաձայն

1, 2, 8

1, 2, 3

IA

Պայմաններ

1․ Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերանայման նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2․ Փոփոխությունը դեղապատրաստուկի արտադրության կամ փորձարկումների ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների (օրինակ՝ նոր չորակավորված խառնուկի, խառնուկների ընդհանուր պարունակության սահմանների փոփոխության) հետևանք չէ։

3․ Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում:

4․ Մեթոդիկան մնում է անփոփոխ, կամ փոփոխությունները նշանակալի չեն։

5․ Փոփոխությունը չի առնչվում որևէ խառնուկի (ներառյալ՝ գենատոքսիկ) կամ լուծման։

6․ Փոփոխությունը վերաբերում է Միության գործող դեղագրքին համապատասխանեցնելու նպատակով մանրէաբանական վերահսկման ընդունելիության չափանիշների թարմացմանը, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետության դեղագրքին համապատասխան, կամ նշված դեղագրքերում բացակայության դեպքում՝ այլ դեղագրքի համապատասխան՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն, իսկ ընթացիկ գրանցված մանրէաբանական վերահսկման ընդունելիության չափանիշները չեն ներառում մասնագրում ընդգրկված որևէ լրացուցիչ վերահսկում՝ բացի որոշակի դեղաձևի ներկայացված դեղագրքային պահանջներից։

7․ Մասնագրի պարամետրը չի առնչվում կրիտիկական պարամետրին, օրինակ՝

քանակական որոշում.

խառնուկներ (միայն եթե կոնկրետ լուծիչ միանշանակ չի օգտագործվում դեղապատրաստուկի արտադրության մեջ)․

ցանկացած կրիտիկական ֆիզիկական բնութագիր (հաբերի կայունությունը տրորման նկատմամբ և թաղանթով չպատված հաբերի քերամաշելիությունը, չափսերը և այլն)․

փորձարկման բացթողման ցանկացած հարցում։

8․ Առաջարկվող վերահսկումն ամբողջությամբ համապատասխանում է Միության դեղագրքի 2.1.9.14.-1 «Բաժնորոշված միավորների միատարրություն» հոդվածի աղյուսակին և չի ներառում միատարրության փորձարկումների այլընտրանքային առաջարկներ՝ հաշվարկային-զանգվածային եղանակի օգտագործմամբ՝ ուղղակի որոշման եղանակի փոխարեն, եթե վերջինս նշված է վերոնշյալ աղյուսակում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ։

3. Ըստ մասնագրերի բոլոր պարամետրերի՝ դեղապատրաստուկի 2 արդյունաբերական սերիաների (կենսաբանական ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ հիմնավորումների բացակայության դեպքում՝ 3 սերիայի) անալիզի տվյալներ:

4. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է։

5. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ փորձարկումների հաճախականությունը, ըստ պարամետրի, կարող է փոփոխվել։

* Ծանոթագրություն

Եթե գրանցման դոսյեում և (կամ) գրանցված դեղապատրաստուկի որակի մասով նորմատիվ փաստաթղթում հիշատակվում է «ընթացիկ հրատարակություն (գործող հրատարակություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)», ապա Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) թարմացված հոդվածի մասին լիազորված մարմիններին ծանուցելու անհրաժեշտություն չկա։ Դրա հետ կապված՝ նման փոփոխությունը կիրառվում է գրանցված դոսյեում և (կամ) որակի մասով նորմատիվ փաստաթղթում թարմացված դեղագրքային հոդվածի հիշատակման բացակայության դեպքում, իսկ փոփոխությունն իրականացվում է թարմացված տարբերակի հիշատակումը ներառելու նպատակով։

Բ.II.դ.2. Դեղապատրաստուկի անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություններ

1,2,3

1

բ) անալիտիկ մեթոդիկայի հանում այն դեպքում, երբ դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

3

1

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի թարմացում՝ Միության դեղագրքի կամ անդամ պետությունների դեղագրքերի թարմացված ընդհանուր հոդվածին համապատասխանեցնելու նպատակով (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում)

1,2,3,4

1

IA

դ) Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) համապատասխանությունն արտացոլելու և սեփական հնացած անալիտիկ մեթոդիկայի ու դրա համարի* հիշատակումը բացառելու նպատակով

1,2,3,4

1

IA

Պայմաններ

1. Խառնուկների ընդհանուր պարունակության սահմանները չեն փոփոխվել, նոր չորակավորված խառնուկներ չեն հայտնաբերվել։

2. Անալիտիկ մեթոդիկայի վերարտադրելիության վրա ազդող նշանակալի փոփոխությունները բացակայում են։

3. Փորձարկման մեթոդը կենսաբանական (իմունաբանական, իմունաքիմիական) մեթոդ կամ այնպիսի մեթոդ չէ, որում օգտագործվում է կենսաբանական ռեակտիվ (բացառությամբ ստանդարտ դեղագրքային մանրէաբանական մեթոդների)։

4. Գրանցված անալիտիկ մեթոդիկան արդեն հղում է անում Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի ընդհանուր հոդվածին (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում), իսկ ցանկացած փոփոխություն ոչ նշանակալի է և պահանջում է գրանցման դոսյեի տեխնիկական թարմացում։

Փաստաթղթեր

1․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ անալիտիկ մեթոդիկայի նկարագրությունը, խառնուկի վերանայված մասնագրերը (եթե կիրառելի է)։

* Ծանոթագրություն

Եթե գրանցված դեղապատրաստուկի դոսյեում հիշատակվում է «ընթացիկ հրատարակություն (գործող հրատարակություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)», ապա Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի թարմացված հոդվածի մասին լիազորված մարմիններին ծանուցելու անհրաժեշտություն չկա:

Բ.II.ե) Փաթեթավորման (խցանափակման) համակարգ

 

Բ.II.ե.1. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջնային փաթեթվածքի փաթեթավորման (խցանափակման) համակարգի նյութի որակական և (կամ) քանակական կազմ

     

1․ Պինդ դեղաձևեր

1, 2, 3

1, 2, 3, 4, 6

2․ Փափուկ և ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևեր

-

1, 2, 3, 5, 6

IB

բ) առաջնային փաթեթվածքի տեսակի փոփոխություն կամ առաջնային փաթեթվածքի նոր տեսակի ավելացում

     

1․ Պինդ, փափուկ և ոչ մանրէազերծ հեղուկ դեղաձևեր

-

1, 2, 3, 5, 6, 7

IB

3․ Առաջնային փաթեթվածքի տեսակի հանում, ինչը չի հանգեցնում դեղաչափը կամ դեղաձևը լրիվ հանելուն

4

1, 8

IA

Պայմաններ

1. Փոփոխությունն առնչվում է փաթեթվածքի միայն նույն տեսակին (օրինակ՝ բլիստեր բլիստերի վրա)։

2. Ըստ նշանակալի հատկությունների՝ առաջարկվող փաթեթավորման նյութն առնվազն պետք է լինի համարժեք հաստատվածին։

3. Սկսվել են կայունության համապատասխան փորձարկումներ, և հայտատուի կողմից փոփոխությունների կատարման պահին վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների համապատասխան կայունության պարամետրերը, նրա տիրապետության տակ կան կայունության ուսումնասիրության առնվազն 3-ամսյա բավարար արդյունքներ: Սակայն եթե առաջարկվող փաթեթվածքը հաստատվածի համեմատությամբ ավելի կայուն է, ապա չեն պահանջվում կայունության 3–ամսյա տվյալներ։ Հետազոտությունները պետք է ավարտվեն, և եթե դրանց արդյունքները չեն համապատասխանում մասնագրերին կամ պոտենցիալ ձևով կարող են չհամապատասխանել մասնագրերին պիտանիության ժամկետի ավարտին, ապա գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

4. Դեղապատրաստուկի թողարկման մնացած ձևը (ձևերը) պետք է բավական լինի դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափման և բուժման տևողության մասով առաջարկությունների կատարման համար։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Անհրաժեշտ տվյալներ նոր փաթեթվածքի մասին (օրինակ՝ թափանցելիության մասով համեմատական տվյալներ, օրինակ՝ О2-ի, СО2-ի, խոնավության համար և այլն)։

3. Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հաստատում այն մասին, որ պարունակության և փաթեթավորման նյութի միջև փոխազդեցություն տեղի չի ունենում (օրինակ՝ բացակայում է առաջարկվող նյութի բաղադրիչների տեղաշարժը դրա պարունակության մեջ, դեղապատրաստուկի բաղադրիչները չեն անցնում փաթեթվածքի մեջ), ներառյալ՝ հաստատում այն մասին, որ նյութը համապատասխանում է համապատասխան դեղագրքային պահանջներին կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգության մասով՝ Միության մարմինների ակտերին։

4. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտություններ (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) փոփոխությունների կատարման պահին հայտատուի տրամադրության տակ են գտնվել կայունության մասով պահանջվող նվազագույն բավարար տվյալներ, և առկա տվյալները չեն վկայել որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նաև տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

5. Առնվազն 3 ամիս ընդգրկող՝ կայունության նշանակալի պարամետրերի մասով առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների կայունության հետազոտությունների արդյունքներ և հաստատում այն մասին, որ նշված հետազոտություններն ավարտվելու են, և եթե արդյունքները չհամապատասխանեն մասնագրի պահանջներին կամ պոտենցիալ կերպով կարող են չհամապատասխանել մասնագրի պահանջներին պիտանիության ժամկետի ավարտին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հաղորդել լիազորված մարմնին։

6. Առաջնային փաթեթվածքի ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատություն (եթե կիրառելի է):

7. Անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման (խցանափակման) նոր համակարգի լուսանկար և (կամ) սխեմատիկ նկար:

8. Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ փաթեթվածքի մնացած չափսը (չափսերը) համապատասխանում է (են) դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը և բավարար է (են) դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում բերված դեղաչափմանն առնչվող առաջարկությունների կատարման համար։

Ծանոթագրություն

Բ.II.ե.1.բ-ի համար, եթե փոփոխությունը հանգեցնում է նոր դեղաձևի առաջացման, ապա նման փոփոխության համար պահանջվում է գրանցումն ընդլայնելու հայտի ներկայացում։

Բ.II.ե.2. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի մասնագրերի պարամետրերի և (կամ) ընդունելիության չափանիշների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) մասնագրի ընդունելիության չափանիշների խստացում

1, 2, 3, 4

1, 2

IA

բ) մասնագրում նոր պարամետրի և դրան համապատասխան անալիտիկ մեթոդիկայի ավելացում

1, 2, 5

1, 2, 3, 4, 6

IA

գ) մասնագրի ոչ նշանակալի պարամետրի հանում (օրինակ՝ հնացած պարամետրի հանում)

1, 2

1, 2, 5

IA

դ) անվտանգության կամ որակի նկատառումներից ելնելով՝ մասնագրի պարամետրի ավելացում կամ փոխարինում

-

1, 2, 3, 4, 6

IB

ե) ընդունելիության չափանիշների ընդլայնում՝ զետեղվող նախաներկի նյութի քանակության տարբերությամբ պայմանավորված՝ պինդ դեղաձևերի առաջնային փաթեթվածքի բլիստերային փայլաթիթեղի (ծածկող ալյումինե փայլաթիթեղի) «ընդհանուր հաստություն» պարամետրի համար

6, 7

1, 2, 4, 5, 6, 7

IA

Պայմաններ

1. Փոփոխությունը մասնագրի ընդունելիության չափանիշների վերլուծության նպատակով նախկինում անցկացված փորձաքննությունների արդյունքների հիման վրա ընդունված որևէ պարտավորության հետևանք չէ (օրինակ՝ դեղապատրաստուկի գրանցման կամ II տիպի փոփոխությունների կատարման ընթացքում)։

2. Փոփոխությունն արտադրության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք չէ։

3. Ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության ընթացիկ հաստատված չափանիշների ընդգրկույթում։

4. Անալիտիկ մեթոդիկան չի փոփոխվում կամ աննշան է փոփոխվում:

5. Փորձարկման նոր մեթոդիկան հիմնված է Միության դեղագրքում կամ անդամ պետության դեղագրքում (դեղապատրաստուկի՝ մեկ անդամ պետությունում գրանցման դեպքում) նկարագրված անալիզի ընդհանուր մեթոդների վրա (օրինակ՝ ԲԱՀՔ, սպեկտրալուսաչափություն, տիտրաչափություն և այլն)։

6. Նախաներկի նյութը չի փոխվում։

7. Սկսվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան կայունության համապատասխան փորձարկումներ։ Այդ հետազոտությունները պետք է ավարտվեն, իսկ տվյալներն անհապաղ ներկայացվեն լիազորված մարմիններին, եթե դրանք չեն համապատասխանում մասնագրերին կամ պոտենցիալ կերպով չեն համապատասխանի մասնագրերին պիտանիության հաստատված ժամկետի ավարտին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ:

3. Նոր անալիտիկ մեթոդիկայի մանրամասն նկարագրություն և վալիդացման տվյալներ (համապատասխան դեպքերում):

4. Ըստ մասնագրի բոլոր պարամետրերի (ցուցանիշների)` փաթեթավորման նյութի 2 սերիաների անալիզի տվյալներ:

5. Հիմնավորում (ռիսկերի գնահատում), որով հաստատվում է, որ պարամետրը ոչ նշանակալի է։

6. Մասնագրի նոր պարամետրի և ընդունելիության չափանիշների հիմնավորում:

7. Առնվազն 2 փորձաարդյունաբերական կամ արդյունաբերական սերիաների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան կայունության համապատասխան փորձարկումների սկզբի հաստատում։

Բ.II.ե.3. Դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքի համար նախատեսված անալիտիկ մեթոդիկայի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) հաստատված անալիտիկ մեթոդիկայի աննշան փոփոխություններ

1, 2, 3

1, 2

IA

բ) անալիտիկ մեթոդիկայի այլ փոփոխություններ (ներառյալ` փոխարինումը կամ ավելացումը)

1, 3, 4

1, 2

IA

գ) անալիտիկ մեթոդիկայի հանում, եթե դրա այլընտրանքային մեթոդիկան արդեն հաստատված է

5)

1

IA

Պայմաններ

1. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների համապատասխան ակտերի համաձայն անցկացվել է անհրաժեշտ վալիդացում, որով հաստատվում է, որ թարմացված անալիտիկ մեթոդիկան առնվազն համարժեք է նախորդին։

2. Անալիզի մեթոդը չի փոփոխվել (օրինակ՝ սյունակի երկարության կամ ջերմաստիճանի փոփոխություն, այլ ոչ թե այլ սյունակ կամ մեթոդ):

3. Փորձարկման ոչ մի նոր մեթոդ հիմնված չէ նոր ոչ ստանդարտ մեթոդիկայի կամ նորովի օգտագործվող ստանդարտ մեթոդիկայի վրա։

4. Ակտիվ դեղագործական բաղադրամասը (դեղապատրաստուկը) կենսաբանական չէ:

5. Մասնագրի պարամետրի համար այլընտրանքային անալիտիկ մեթոդիկան արդեն հաստատվել է։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Վալիդացման համեմատական արդյունքները կամ հիմնավորման առկայության դեպքում՝ անալիզի համեմատական արդյունքները, որոնցով հաստատվում է, որ ընթացիկ և առաջարկվող փորձարկումները համարժեք են։ Սույն պահանջը չի կիրառվում, եթե ավելացվում է նոր անալիտիկ մեթոդիկա։

Բ.II.ե.4. Առաջնային փաթեթվածքի (խցանափակման) համակարգի ձևերի կամ չափսերի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) ոչ մանրէազերծ դեղապատրաստուկներ

1, 2, 3

1, 2, 4

IA

գ) մանրէազերծ դեղապատրաստուկներ

-

1, 2, 3, 4

IB

Պայմաններ

1. Առաջնային փաթեթվածքի նյութի որակական և քանակական կազմը չի փոփոխվել։

2. Փոփոխությունը չի առնչվում փաթեթավորման նյութի որակի առանցքային ցուցանիշներին, որոնք կարող են ազդել դեղապատրաստուկի առաքման, կիրառման, անվտանգության կամ կայունության վրա։

3. Ազատ տարածության կամ մակերևույթի և ծավալի հարաբերության փոփոխության դեպքում սկսվել են կայունության համապատասխան հետազոտություններ․ վերլուծվել են առնվազն 2 փորձաարդյունաբերական (կենսաբանական դեղապատրաստուկների դեպքում` 3) կամ արդյունաբերական սերիաների կայունության համապատասխան հետազոտություններ․ հայտատուի տրամադրության տակ են գտնվում կայունության առնվազն 3-ամսյա (կենսաբանական դեղապատրաստուկների համար՝ 6-ամսյա) ուսումնասիրման բավարար արդյունքներ։ Հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագրին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ առաջնային փաթեթվածքի կամ խցանափակիչի նյութի նկարագությունը, մանրամասն գծագիրը և բաղադրությունը, ինչպես նաև դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայում։

2. Անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման (խցանափակման) նոր լուսանկար և (կամ) սխեմատիկ նկար:

3. Անցկացվել են վերջնական մանրէազերծման ենթարկվող՝ մանրէազերծ պատրաստուկների կրկնակի վալիդացիոն հետազոտություններ։ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է նշել վալիդացիոն հետազոտություններում օգտագործված սերիաների համարները։

4. Ազատ տարածության կամ մակերևույթի և ծավալի հարաբերության փոփոխության դեպքում գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիրն այն մասին, որ սկսվել են կայունության պահանջվող հետազոտությունները (սերիաների համարների նշմամբ), և որ (համապատասխան դեպքերում) IA տիպի փոփոխության մասին ծանուցման իրագործման և IB տիպի փոփոխության մասին ծանուցման ներկայացման պահին նրա տրամադրության տակ են գտնվում կայունության ուսումնասիրման բավարար արդյունքներ, և առկա տվյալները չեն վկայում որևէ խնդրի մասին։ Անհրաժեշտ է նաև տրամադրել հաստատում այն մասին, որ հետազոտություններն ավարտվելու են, և եթե պիտանիության ժամկետի ավարտին արդյունքները չհամապատասխանեն մասնագրին կամ կարող են պոտենցիալ կերպով չհամապատասխանել մասնագին, գրանցման հավաստագրի իրավատերը գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին պարտավոր է հայտնել լիազորված մարմնին։

Բ.II.ե.5. Դեղապատրաստուկի թողարկման ձևի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փաթեթվածքով դեղաձևի (օրինակ՝ հաբերի, ամպուլների և այլն) միավորների քանակության փոփոխություն

     

1. Փոփոխությունը գտնվում է փաթեթվածքով դեղաձևի քանակի (դեղաչափերի թվի) հաստատված ընդգրկույթում

1, 2

1, 3

IAԱՊ

2. Փոփոխությունը չի գտնվում փաթեթվածքով դեղաձևի քանակի (դեղաչափերի թվի) հաստատված ընդգրկույթում

 

1, 2, 3

IB

բ) թողարկման ձևերի հանում

3

1, 2

IAԱՊ

դ) ոչ պարենտերալ բազմադեղաչափ (կամ մասնակի կորզմամբ միադեղաչափ) դեղապատրաստուկների անվանական զանգվածի (անվանական ծավալի) փոփոխություն

-

1, 2, 3

IB

Պայմաններ

1. Փաթեթվածքի նոր չափսը պետք է համապատասխանի դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը։

2. Առաջնային փաթեթվածքի նյութը չի փոփոխվում։

3. Թողարկման մնացած ձևերը թույլ են տալիս կատարել դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափմանը և բուժման տևողությանն առնչվող առաջարկություններ։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը:

2. Հիմնավորում այն մասին, որ փաթեթվածքների նոր (մնացած) չափսերը համապատասխանում են դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նշված դեղաչափման ռեժիմին և բուժման տևողությանը։

3. Հայտարարագիր այն մասին, որ եթե ակնկալվում է կայունության վրա ազդեցություն, ապա դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի համաձայն կսկսվեն կայունության հետազոտություններ։ Տվյալները (գործողությունների առաջարկվող պլանի հետ միասին) անհրաժեշտ է ներկայացնել այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում մասնագրին։

Ծանոթագրություն

Բ.II.ե.5.գ–ի և Բ.II.ե.5.դ–ի համար. եթե փոփոխությունը հանգեցնում է դեղապատրաստուկի դեղաչափի փոփոխության, ապա այդպիսի փոփոխության համար պահանջվում է ընդլայնման հայտի ներկայացում։

Բ.II.ե.6. Դեղապատրաստուկին անմիջականորեն չհպվող փաթեթվածքի (փաթեթավորման նյութի) որևէ բաղադրիչի փոփոխություն (օրինակ՝ հանովի թասակների գույն, գունավոր ծածկագրային օղակներ ամպուլների վրա, ասեղը պաշտպանող թասակի փոփոխություն (այլ պլաստիկի օգտագործում), միջանկյալ կամ երկրորդային փաթեթվածքի մանրակերտների դիզայնի (գույնի) փոփոխություն, ստվերագծային ծածկագրի զետեղում (2D, 3D), Բրայլյան տառատեսակի զետեղում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) դեղապատրաստուկի վերաբերյալ Գրանցման կանոնների թիվ 19 հավելվածի 1․6․1 կետում նշված տեղեկատվությանն առնչվող փոփոխություն

1

1

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի վերաբերյալ Գրանցման կանոնների թիվ 19 հավելվածի 1․6․1 կետում նշված տեղեկատվությանը չառնչվող փոփոխություն

1

1

IA

Պայմաններ

1. Փափոխությունը չի առնչվում փաթեթավորման նյութի այն մասերին, որոնք կարող են ազդել դեղապատրաստուկի առաքման, կիրառման, անվտանգության կամ կայունության վրա։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության վերանայումը:

Բ.II.ե.7. Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքի, լրակազմող միջոցի) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչներ արտադրողի փոփոխություն (եթե նշված է գրանցման դոսյեում)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արտադրողի հանում

1

1

IA

բ) արտադրողի փոխարինում կամ ավելացում

1, 2, 3, 4

1, 2, 3

IA

Պայմաններ

1․ Փաթեթվածքի կամ արտադրատեսակի բաղադրիչը չի հանվում։

2․ Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքի, լրակազմող միջոցի) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչների նյութերի որակական և (կամ) քանակական կազմը և էսքիզի մասնագրերը չեն փոփոխվում։

3․ Մասնագրերը և որակի վերահսկման մեթոդներն առնվազն համարժեք են։

4․ Մանրէազերծման մեթոդը և դրա պայմանները չեն փոփոխվում (եթե կիրառելի է):

5․ Առաջնային փաթեթվածքի կամ լրացուցիչ արտադրանքի (այդ թվում՝ սարքվածքի, լրակազմող միջոցի) փաթեթավորման (խցանափակման) համակարգի բաղադրիչ արտադրողի փոփոխություն տեղի չի ունենում։

Փաստաթղթեր

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում:

2. Բժշկական արտադրատեսակի մասին դեղապատրաստուկին կցվող փաստաթղթեր և տեղեկություններ՝ Գրանցման կանոնների 187-րդ կետին համապատասխան:

3. Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ (եթե կիրառելի է)։

* Ծանոթագրություն

Անհրաժեշտության դեպքում տվյալ տեղեկատվությունը ենթակա է հեռացման դեղապատրաստուկի գրանցման դոսյեից։

Բ.II.զ) Կայունություն

 

Բ.II.զ.1. Դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի կամ պահպանման պայմանների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի կրճատում

     

1․ Երկրորդային փաթեթվածքով փաթեթավորված

1

1, 2, 3

IAԱՊ

2․ Առաջին անգամ բացելուց հետո

1

1, 2, 3

IAԱՊ

3․ Նոսրացումից կամ վերականգնումից հետո

1

1, 2, 3

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի պիտանիության ժամկետի ավելացում

     

1․ Երկրորդային փաթեթվածքով փաթեթավորված (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

2․ Առաջին անգամ բացելուց հետո (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

3․ Նոսրացումից կամ վերականգնումից հետո (իրական ժամանակում տվյալներով հաստատված)

-

1, 2, 3

IB

4․ Կենսաբանական դեղապատրաստուկի պահման ժամկետի ավելացում՝ կայունության ուսումնասիրության հաստատված ծրագրին համապատասխան

-

1, 2, 3

IB

գ) դեղապատրաստուկի կամ դեղապատրաստուկի նոսրացումից (վերականգնումից) հետո դրա պահպանման պայմանների փոփոխություն

-

1, 2, 3

IB

դ) կայունության ուսումնասիրման հաստատված ծրագրի փոփոխություն

1, 2

1, 4

IA

Պայմաններ

1․ Փոփոխությունը չպետք է լինի արտադրության կամ կայունության փոփոխության ընթացքում առաջացած չնախատեսված իրավիճակների հետևանք։

2․ Փոփոխությունները չեն հանգեցնում փորձարկվող պարամետրերի ընդունելիության չափանիշների ընդլայնման, կայունության պարամետրի հանման կամ փորձարկումների հաճախականության նվազեցման։

Փաստաթղթեր

1․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում: Այն պետք է պարունակի գրանցված փաթեթավորման նյութով փաթեթավորված և (կամ) համապատասխանաբար առաջին անգամ բացելուց կամ նոսրացնելուց հետո դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան դեղապատրաստուկի առնվազն 2 փորձաարդյունաբերական սերիաների1՝ իրական ժամանակում (պիտանիության ամբողջ ժամկետը ներառող) անցկացված՝ կայունության համապատասխան հետազոտությունների արդյունքներ։ Համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել մանրէաբանական փորձարկումների արդյունքները։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

3․ Հաստատված մասնագրերի պատճեններ պիտանիության ժամկետի ավարտին և եթե կիրառելի է, նոսրացումից (վերականգնումից) կամ առաջին անգամ բացելուց հետո՝ մասնագրեր (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

4․ Առաջարկվող փոփոխությունների հիմնավորում

* Ծանոթագրություն

Կենսաբանական դեղապատրաստուկի մասով արտարկումը կիրառելի չէ:

1

Արդյունաբերական սերիաներով պիտանիության ժամկետը ստուգելու պարտավորության առկայության դեպքում թույլատրելի են փորձաարդյունաբերական սերիաները:

Բ.II.է) Նախագծային պարամետրերի ընդգրկույթ և հետգրանցումային փոփոխությունների արձանագրություն

 

Բ.II.է.3. Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1․ Դեղապատրաստուկին վերաբերող փոփոխությունների կառավարման հետգրանցումային արձանագրության հանումը չնախատեսված իրավիճակների կամ արձանագրության մեջ նկարագրված փոփոխությունների կատարման ընթացքում մասնագրերի անհամապատասխանության հետևանք չէ և որևէ կերպ չի ազդում գրանցման դոսյեում ներառված՝ հաստատված տեղեկությունների վրա։

Փաստաթղթեր

1․ Առաջարկվող հանման հիմնավորում։

2․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

Բ.II.է.4․ Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրության փոփոխություններ

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությունների կառավարման արձանագրության ոչ նշանակալի փոփոխություններ, որոնք չեն փոխում արձանագրության մեջ նկարագրված ռազմավարությունը

-

1

IB

Փաստաթղթեր

1․ Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտարարագիր այն մասին, որ ցանկացած փոփոխություն պետք է տեղավորվի ընդունելիության հաստատված գործող չափանիշների ընդգրկույթում: Բացի այդ, հաստատում այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների դեպքում չի պահանջվում համադրելիության գնահատում:

Բ.II.է.5․ Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների իրականացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխության իրականացման համար չեն պահանջվում լրացուցիչ օժանդակ տվյալներ

1

1, 2, 4

IAԱՊ

բ) փոփոխության իրականացման համար պահանջվում են լրացուցիչ օժանդակ տվյալներ

-

1, 2, 3, 4

IB

գ) կենսաբանական դեղապատրաստուկի փոփոխության իրականացում

-

1, 2, 3, 4, 5

IB

Պայմաններ

1․ Առաջարկված փոփոխությունն իրականացվել է ամբողջությամբ փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան, որով պահանջվում է այն իրականացնելուց հետո անհապաղ ծանուցում։

Փաստաթղթեր

1․ Հղում փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը։

2․ Գրանցման հավաստագրի իրավատիրոջ հաստատում այն մասին, որ փոփոխությունը համապատասխանում է փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը, և որ հետազոտության արդյունքները բավարարում են արձանագրության մեջ նշված ընդունելիության չափանիշներին: Բացի այդ, հաստատում այն մասին, որ կենսաբանական դեղապատրաստուկների մասով համադրելիության գնահատում չի պահանջվում։

3․ Փոփոխությունների կառավարման հաստատված արձանագրությանը համապատասխան անցկացված հետազոտությունների արդյունքներ։

4․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

5․ Դեղապատրաստուկի հաստատված մասնագրերի պատճեն (գրանցման դոսյեում տրված հաջորդականությամբ համապատասխան փաստաթղթին հղման կամ կից նամակի հավելվածի տեսքով)։

Բ.II.ը) Կողմնակի ազդանյութերի առումով անվտանգություն

 

Բ.II.ը.1. «Կողմնակի ազդանյութերի մասով անվտանգության գնահատում» տեղեկատվության թարմացում (գրանցման դոսյեի 3.2.Ա.2 բաժին)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) գրանցման դոսյեում նախկինում ընդգրկված արտադրական փուլերին և կողմնակի ազդանյութերին վերաբերող հնացած հետազոտությունների փոխարինում

     

2․ Առանց ռիսկերի գնահատման փոփոխության

-

1, 2, 3

IB

Փաստաթղթեր

1․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխության կատարում, ներառյալ՝ արտադրական փուլերի՝ կողմնակի ազդանյութներն ապաակտիվացնելու (էլիմինացնելու) ունակության ուսումնասիրությանն ուղղված նոր հետազոտությունների ներդրումը։

2․ Հիմնավորում այն մասին, որ հետազոտությունները չեն փոփոխում ռիսկերի գնահատումը։

3․ Դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ փոփոխության կատարում (եթե կիրառելի է)։

Բ.III

 

1. Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխության կատարում, ներառյալ՝ արտադրական փուլերի՝ կողմնակի ազդանյութներն ապաակտիվացնելու (էլիմինացնելու) ունակության ուսումնասիրությանն ուղղված նոր հետազոտությունների ներդրումը։

2. Հիմնավորում այն մասին, որ հետազոտությունները չեն փոփոխում ռիսկերի գնահատումը։

3. Դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ փոփոխության կատարում (եթե կիրառելի է)

 

Բ.III.1․ Եվրոպական դեղագրքին համապատասխանության նոր կամ թարմացված հավաստագրի ներկայացում կամ Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագրի հանում

դեղագործական նյութի,

դեղագործական նյութի արտադրական պրոցեսում օգտագործվող ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի),

օժանդակ նյութի մասով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագիր

     

1․ Նախկինում հաստատված արտադրողից նոր հավաստագիր

1, 2, 3, 4, 5, 6, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

2․ Նախկինում հաստատված արտադրողից թարմացված հավաստագիր

1, 2, 3, 4, 6

1, 2, 3, 4, 5

IA

3․ Նոր արտադրողից նոր հավաստագիր (փոխարինում կամ ավելացում)

1, 2, 3, 4,5, 6, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

4․ Հավաստագրերի հանում (եթե նյութին կցվել են մի քանի հավաստագրեր)

8

3

IA

5․ Մանրէազերծ դեղապատրաստուկի մեջ օգտագործման ենթակա ոչ մանրէազերծ ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով նոր հավաստագիր՝ սինթեզի վերջին փուլում ջրի օգտագործման ժամանակ, իսկ նյութի մասով դրանում էնդոտոքսինների բացակայություն չի հայտագրվել

-

1, 2, 3, 4, 5, 6

IB

բ) Ակտիվ դեղագործական բաղադրամասի (ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի), օժանդակ նյութի) մասով ՏՍԷ-ի մասով Եվրոպական դեղագրքի համապատասխանության հավաստագիր

     

1․ Նոր կամ նախկինում հաստատված արտադրողից ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով նոր հավաստագիր

3, 5, 9

1, 2, 3, 4, 5

IAԱՊ

2․ Նոր կամ նախկինում հաստատված արտադրողից ակտիվ դեղագործական բաղադրամասի (ելանյութի, ռեակտիվի, միջանկյալ արգասիքի, օժանդակ նյութի) մասով նոր հավաստագիր

3, 6, 7

1, 2, 3, 4, 5

IA

3․ Նախկինում հաստատված արտադրողից թարմացված հավաստագիր

7

1, 2, 3, 4, 5

IA

4. Հավաստագրերի հանում (եթե նյութին կցվել է մի քանի հավաստագիր)

8

3

IA

Պայմաններ

1. Դեղապատրաստուկի թողարկման և պիտանիության ժամկետի ավարտի մասնագրերը չեն փոփոխվում։

2. Խառնուկների չփոփոխված (բացառությամբ խստացման) (Եվրոպական դեղագրքի) լրացուցիչ մասնագրեր (բացառությամբ մնացորդային լուծիչների, Բժշկական կիրառման դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցման հարցերով միջազգային խորհրդի ձեռնարկների պահանջներին համապատասխանության պայմանով), արտադրանքին մասնահատուկ պահանջներ (օրինակ`մասնիկների չափսերի պրոֆիլներ, պոլիմորֆ ձևեր), եթե կիրառելի են։

3. Ակտիվ դեղագործական բաղադրամասի, ելանյութի (ռեակտիվի, միջանկյալ արգասիքի) արտադրական պրոցեսը չի ներառում մարդկային կամ կենդանական ծագման նյութերի օգտագործումը, որոնց համար պահանջվում է վերլուծել վիրուսային անվտանգության մասին տվյալները։

4․ Բացառապես ակտիվ դեղագործական բաղադրամասի համար. այն կփորձարկվի անմիջապես օգտագործելուց առաջ, եթե կրկնակի փորձարկման ժամանակահատվածը ներառված չէ Եվրոպական դեղագրքին համապատասխանության հավաստագրում, կամ կրկնակի փորձարկման ժամանակահատվածը հիմնավորող տվյալներն արդեն ներառված չեն դոսյեում:

5․ Ակտիվ դեղագործական բաղադրամասը (ելանյութը (ռեակտիվը, միջանկյալ արգասիքը), օժանդակ նյութը) մանրէազերծ չէ։

6․ Բուսական դեղագործական նյութեր․ արտադրության եղանակը, ֆիզիկական վիճակը, լուծահանվող լուծիչը և դեղամիջոցի լուծահանման գործակիցը չեն փոփոխվում։

7․ Եթե պարենտերալ ներմուծման համար նախատեսված դեղապատրաստուկի կազմի մեջ օգտագործվում է ոսկորներից ստացված դոնդողանյութ, ապա դրա արտադրությունը պետք է իրականացվի բացառապես արտադրող երկրի պահանջներին համապատասխան։

8․ Գրանցման դոսյեում մնում է այդ նյութի առնվազն մեկ արտադրող։

9․ Եթե ակտիվ դեղագործական բաղադրամասը մանրէազերծ չէ, սակայն օգտագործվելու է մանրէազերծ դեղապատրաստուկի կազմում, ապա CEP-ին համապատասխան սինթեզի վերջին փուլում չի կարելի օգտագործել ջուր, կամ եթե դա տեղի է ունենում, ապա անհրաժեշտ է ապահովել մանրէային էնդոտոքսինների բացակայությունն ակտիվ դեղագործական բաղադրամասի մեջ։

Փաստաթղթեր

1․ Եվրոպական դեղագրքին համապատասխանության գործող (թարմացված) հավաստագրի պատճեն։

2․ Արտադրական հարթակի ավելացման դեպքում փոփոխությունների կատարման հայտում, ինչպես նաև լրացուցիչ՝ կից նամակում անհրաժեշտ է հստակ նշել ընթացիկ և առաջարկվող արտադրողներին։

3․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

4․ Եթե կիրառելի է, բժշկական և անասնաբուժական կիրառման, ներառյալ՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրության մեջ օգտագործվող (օժանդակ նյութի) դեղապատրաստուկների միջոցով կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ազդանյութերի փոխանցման ռիսկի նվազեցման մասով Միության դեղագրքի կամ Եվրոպական դեղագրքի հոդվածի կիրառության ոլորտում ներառված բոլոր նյութերի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ։ Այդ տեսակի ցանկացած նյութի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները. արտադրողի անվանումը, կենդանու և այն հյուսվածքի տեսակը, որոնցից ստացվել է նյութը, կենդանիների ծագման երկիրը և դրա օգտագործումը։

5․ Ակտիվ դեղագործական բաղադրամասի մասով․ հայտում նշված ակտիվ դեղագործական բաղադրամասը որպես ելանյութ օգտագործող յուրաքանչյուր լիցենզավորված արտադրողի լիազորված անձի և հայտում որպես սերիաների թողարկման համար պատասխանատու նշված յուրաքանչյուր լիցենզավորված արտադրողի լիազորված անձի հայտարարագիր: Հայտարարագրերում անհրաժեշտ է նշել, որ հայտում նշված ակտիվ դեղագործական բաղադրամասի արտադրող(ներ)ը ելանյութերի մասով իր (իրենց) գործունեությունն իրականացնում է (են) Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան: Որոշակի հանգամանքներում թույլատրվում է ներկայացնել մեկ հայտարարագիր (տե՛ս Բ.II.բ.1 փոփոխության ծանոթագրությունը)։ Եթե շոշափվում է ակտիվ դեղագործական բաղադրամասերի և միջանկյալ արգասիքների մասով հավաստագրերի որևէ թարմացում, ապա միջանկյալ արգասիքների արտադրողներից նաև պահանջվում է լիազորված անձի հայտարարագիր․ լիազորված անձի հայտարարագիրն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ հավաստագրի նախկինում գրանցված տարբերակի համեմատ առկա է ցանկում ներառված գործող արտադրական հարթակների փոփոխություն:

6․ Դեղագործական կիրառման ջրի որակի պահանջներին համապատասխանող՝ ակտիվ դեղագործական բաղադրամասի սինթեզի վերջին փուլում օգտագործվող ջրի համապատասխանության մասին վկայող պատշաճ հաստատում։

Բ.III.2. Միության դեղագրքին, անդամ պետության դեղագրքին կամ մյուս դեղագրքերին համապատասխանության նպատակով ակտիվ դեղագործական բաղադրամասի և օժանդակ նյութի փոփոխություններ՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) Միության դեղագրքին կամ անդամ պետության դեղագրքին համապատասխանության նպատակով նախկինում ոչ դեղագրքային նյութի մասնագրի (մասնագրերի) փոփոխություն

     

1․ Ակտիվ դեղագործական բաղադրամասի

1, 2, 3, 4, 5

1, 2, 3, 4

IAԱՊ

2․ Օժանդակ նյութի կամ ակտիվ դեղագործական բաղադրամասի համար ելանյութի փոփոխություն

1, 2, 4

1, 2, 3, 4

IA

բ) Միության դեղագրքի, անդամ պետության դեղագրքի կամ այլ դեղագրքերի թարմացված համապատասխան հոդվածին համապատասխանության նպատակով փոփոխություններ՝ Ներդաշնակեցման հայեցակարգի համաձայն

1, 2, 4, 5

1, 2, 3, 4

IA

գ) անդամ պետության դեղագրքից մասնագրերի փոխարինում Միության դեղագրքի մասնագրերով

1, 4, 5

1, 2, 3, 4

IA

Պայմաններ

1. Փոփոխությունն իրականացվում է բացառապես դեղագրքին լիարժեք համապատասխանության նպատակով: Մասնագրում բոլոր փորձարկումները պետք է համապատասխանեն փոփոխելուց հետո դեղագրքային ստանդարտին՝ բացառությամբ ցանկացած լրացուցիչ օժանդակ փորձարկումների։

2. Դեղագրքի լրացուցիչ՝ արտադրանքին մասնահատուկ հատկությունների մասնագրերը չեն փոփոխվում (օրինակ` մասնիկների չափսերի պրոֆիլները, պոլիմորֆ ձևը կամ օրինակ՝ կենսաբանական մեթոդիկաները, ագրեգատները):

3. Խառնուկների որակական և քանակական պրոֆիլների նշանակալի փոփոխությունները բացակայում են (բացառությամբ մասնագրերի խստացման)։

4. Նոր կամ փոփոխված դեղագրքային մեթոդիկայի լրացուցիչ վալիդացում չի պահանջվում։

5. Բուսական դեղագործական նյութերը․ դեղամիջոցի արտադրության եղանակը, ֆիզիկական վիճակը, էքստրագենտը և լուծահանման գործակիցը չեն փոփոխվում։

6. Օժանդակ նյութն ամբողջությամբ համապատասխանում է համապատասխան դեղագրքի մենագրության պահանջներին, և բոլոր փորձարկումները համապատասխանում են դեղագրքային ստանդարտներին:

7․ Հատուկ հատկություններին վերաբերող մասնագրի լրացուցիչ պարամետրերը չեն փոփոխվում (օրինակ՝ մասնիկների բաշխումն ըստ չափսերի, պոլիմորֆ ձևը կամ օրինակ՝ կենսաբանական մեթոդով քանակական որոշումը, ագրեգատները):

8․ Օժանդակ նյութը պետք է մնա անփոփոխ:

9․ Նոր կամ փոփոխված դեղագրքային մեթոդի լրացուցիչ վալիդացում չի պահանջվում։

10․ Օժանդակ նյութն արդեն հաստատվել է լիազորված մարմնի կողմից՝ ներմուծման որոշակի եղանակով դեղապատրաստուկում կիրառելու համար։

Փաստաթղթեր

1․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում։

2․ Ընթացիկ և առաջարկվող մասնագրերի համեմատական աղյուսակ։

3․ Նոր մասնագրի բոլոր փորձարկումների մասով համապատասխան նյութի առնվազն 2 արդյունաբերական սերիաների՝ սերիաների անալիզի տվյալներ (համեմատական աղյուսակի տեսքով) և լրացուցիչ, եթե կիրառելի է, դեղապատրաստուկի առնվազն 1 փորձաարդյունաբերական սերիայի՝ լուծման համեմատական կինետիկայի թեստի արդյունքներ։ Բուսական դեղապատրաստուկների մասով կարող են բավարար լինել տրոհելիության համեմատական տվյալները:

4․ Նյութի որակի վերահսկման համար հոդվածի պիտանիությունը հաստատող տվյալներ, օրինակ՝ պոտենցիալ խառնուկների համեմատությունն այլ սպեցիֆիկացված և ԱԴԲ-ում, ելանյութում կամ օժանդակ նյութում որոշվող խառնուկներով:

Ծանոթագրություն

Չի պահանջվում տեղեկացնել լիազորված մարմիններին Միության դեղագրքի կամ անդամ պետության դեղագրքի հոդվածի թարմացման մասին՝ թարմացված հոդվածին համապատասխանող մասնագրի ներդրման դեպքում՝ դրա հրապարակումից հետո 6 ամսվա ընթացքում, և գրանցված դեղապատրաստուկի գրանցման դոսյեում «ընթացիկ խմբագրությանը» («գործող խմբագրություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան») հղումների առկայության մասին:

Բ.IV. Դեղապատրաստուկի փաթեթվածքի լրակազմի մեջ մտնող բժշկական արտադրատեսակներ կամ այլ արտադրանք (սարքվածք, լրակազմող միջոց)

 

Բ.IV.1. Բաժնորոշման համար լրակազմող միջոցի փոփոխություն, ներառյալ՝ ներմուծման համար բժշկական արտադրատեսակը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) առաջնային փաթեթվածքի մաս չհամարվող սարքվածքի, լրակազմող միջոցի, այդ թվում՝ բժշկական արտադրատեսակի ավելացումը կամ փոխարինումը

     

1․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններին համապատասխան կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված կամ երրորդ երկրներում շրջանառության համար թույլատրված բժշկական արտադրատեսակներ

1, 2, 3, 5, 6

1, 2, 3

IAԱՊ

բ) բժշկական արտադրատեսակի կամ դեղապատրաստուկի փաթեթվածքի լրակազմի մեջ մտնող այլ արտադրանքի (սարքվածք, լրակազմող միջոց) հանում կամ փոխարինում

4

1, 4

IAԱՊ

Պայմաններ

1․ Չափող ֆունկցիայով առաջարկվող արտադրատեսակը (բաժնորոշման սարքվածք) պետք է ճշգրիտ չափի դիտարկվող դեղապատրաստուկի անհրաժեշտ դեղաչափը՝ կիրառման հաստատված եղանակի համաձայն։ Այդպիսի հետազոտությունների արդյունքներն առկա են։

2․ Չափող ֆունկցիայով նոր արտադրատեսակը (բաժնորոշման սարքվածք) համատեղելի է դեղապատրաստուկի հետ։

3․ Փոփոխությունը չպետք է հանգեցնի դեղապատրաստուկի մասին տեղեկատվության նշանակալի փոփոխության:

4․ Դեղապատրաստուկը կարելի է շարունակել ճշգրիտ դոզավորել։

5․ Բժշկական արտադրատեսակը չի օգտագործվում որպես դեղապատրաստուկի լուծիչ։

6․ Եթե նախատեսված է ճշգրիտ բաժնորոշման ֆունկցիա, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է ներառված լինի դեղապատրաստուկի գրանցման դոսյեում։

Փաստաթղթեր

1․ Գրանցման դոսյեի համապատասխան բաժնում (բաժիններում) փոփոխությունների կատարում, ներառյալ՝ լրակազմող միջոցի կամ բժշկական արտադրատեսակի սխեման, ինչպես նաև դրանց նյութերի կազմը, արտադրողի մասին տեղեկատվությունը, եթե կիրառելի է, ինչպես նաև դեղապատրաստուկի մասին տեղեկատվության համապատասխան վերանայումը։

2․ Բժշկական արտադրատեսակի՝ Միությունում կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցումը կամ երրորդ երկրներում շրջանառության թույլտվությունը (եթե կիրառելի է) հաստատող փաստաթուղթ։

3․ Լրակազմող միջոցի կամ բժշկական արտադրատեսակի բաժնորոշման ճշգրտությունը և դեղապատրաստուկի հետ համատեղելիությունը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ։

4․ Բժշկական արտադրատեսակի կամ այլ արտադրանքի (սարքվածք, լրակազմող միջոց) հանման կամ փոխարինման հիմնավորում։

Ծանոթագրություն

Բ.IV.1.գ-ի համար, եթե փոփոխությունը հանգեցնում է նոր դեղաձևի առաջացմանը, ապա այդ փոփոխության համար պահանջվում է ներկայացնել գրանցման ընդլայնման հայտ:

Բ.V. Այլ կարգավորիչ ընթացակարգերով պայմանավորված՝ գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում

 

Բ.V.ա) ՊՄՖ (ՊՀՄՖ)

 

Բ.V.ա.1. Պլազմայի նոր, թարմացված կամ ուղղված մաստեր ֆայլի ներառումը դեղապատրաստուկի գրանցման դոսյեում (ՊՄՖ-ի՝ 2-րդ փուլի ընթացակարգ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի հատկությունների վրա չազդող պլազմայի նոր մաստեր ֆայլի առաջին ներառում

-

1, 2, 3, 4

IB

բ) պլազմայի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխություններն ազդում են դեղապատրաստուկի հատկությունների վրա

-

1, 2, 3, 4

IB

գ) պլազմայի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխությունները չեն ազդում դեղապատրաստուկի հատկությունների վրա

1

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1․ Թարմացված կամ փոփոխված ՊՄՖ-ի համար տրված է ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական)՝ Գրանցման կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան։

Փաստաթղթեր

1․ Հաստատում այն մասին, որ ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը) և փորձագիտական հաշվետվությունն ամբողջությամբ կիրառելի են գրանցված դեղապատրաստուկի նկատմամբ։ ՊՄՖ-ի իրավատերը գրանցման հավաստագրի իրավատիրոջը (եթե ՊՄՖ-ի իրավատերը և գրանցման հավաստագրի իրավատերը միևնույն անձը չեն) ներկայացրել է ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը, փորձագիտական հաշվետվությունը և ՊՄՖ-ի վերաբերյալ դոսյեն։ ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը և փորձագիտական հաշվետվությունը փոխարինում են տվյալ դեղապատրաստուկի համար ՊՄՖ-ի վերաբերյալ նախորդ փաստաթղթերին։

2․ ՊՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական) և փորձագիտական հաշվետվություն։

3․ Լիազորված անձի հայտարարագիր, որով բնութագրվում են հավաստագրված ՊՄՖ-ի միջոցով կատարվող փոփոխությունները, և գնահատվում է դեղապատրաստուկների, ինչպես նաև արտադրանքով պայմանավորված ռիսկերի գնահատման վրա դրանց հնարավոր ազդեցությունը:

4․ Փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է հստակ արտացոլել գրանցման դոսյեում ՊՄՖ-ին առնչվող (ծածկագրի համարը) գործող և առաջարկվող եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը)։ Եթե կիրառելի է, փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է նաև հստակ թվարկել բոլոր մյուս ՊՄՖ-ները, որոնց վերաբերյալ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում առկա են հղումներ, նույնիսկ եթե այդ ՊՄՖ-ները հայտի առարկա չեն։

Բ.V.ա.2. Պատվաստանյութային հակածնի նոր, թարմացված կամ շտկված մաստեր ֆայլի ներառումը դեղապատրաստուկի գրանցման դոսյեում (ՊՀՄՖ-ի 2-րդ փուլի ընթացակարգ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) պատվաստանյութային հակածնի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխություններն ազդում են դեղապատրաստուկի հատկությունների վրա

-

1, 2, 3, 4

IB

բ) պատվաստանյութային հակագենի թարմացված (շտկված) մաստեր ֆայլի ներառում. փոփոխությունները չեն ազդում դեղապատրաստուկի հատկությունների վրա

1

1, 2, 3, 4

IAԱՊ

Պայմաններ

1․ Թարմացված կամ փոփոխված ՊՀՄՖ-ի համար տրված է ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական)՝ Գրանցման կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան։

Փաստաթղթեր

1․ Հայտարարագիր այն մասին, որ ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը) և փորձագիտական հաշվետվությունը ամբողջությամբ կիրառելի են գրանցված դեղապատրաստուկի նկատմամբ։ ՊՀՄՖ-ի իրավատերը գրանցման հավաստագրի իրավատիրոջը (եթե ՊՀՄՖ-ի իրավատերը և գրանցման հավաստագրի իրավատերը միևնույն անձը չեն) ներկայացրել է ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը, փորձագիտական հաշվետվությունը և ՊՀՄՖ-ի վերաբերյալ դոսյեն։ ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացությունը և փորձագիտական հաշվետվությունը փոխարինում են տվյալ դեղապատրաստուկի համար ՊՀՄՖ-ի վերաբերյալ նախորդ փաստաթղթերին։

2․ ՊՀՄՖ-ի վերաբերյալ Միության եզրակացություն (հավաստագիր, վկայական) և փորձագիտական հաշվետվություն։

3․ Լիազորված անձի հայտարարագիր, որով բնութագրվում են հավաստագրված ՊՀՄՖ-ի միջոցով կատարվող փոփոխությունները, և գնահատվում է դեղապատրաստուկների, ինչպես նաև արտադրանքով պայմանավորված ռիսկերի գնահատման վրա դրանց հնարավոր ազդեցությունը:

4․ Փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է հստակ արտացոլել գրանցման դոսյեում ՊՀՄՖ-ին առնչվող (ծածկագրի համարը) գործող և առաջարկվող եզրակացությունը (հավաստագիրը, վկայականը)։ Եթե կիրառելի է, փոփոխությունների կատարման հայտի ձևում անհրաժեշտ է նաև հստակ թվարկել բոլոր մյուս ՊՀՄՖ-ները, որոնց վերաբերյալ գրանցման դոսյեում առկա են հղումներ, նույնիսկ եթե այդ ՊՀՄՖ-ները հայտի առարկա չեն։

Բ.V.բ) Թարմացումներ՝ լիազորված մարմինների (փորձագիտական կազմակերպությունների) հարցումների, ինչպես նաև Փորձագիտական կոմիտեի կողմից հարցերի քննարկման արդյունքում

 

Բ.V.բ.1. Լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացության կամ հարցման իրականացմանն ուղղված՝ որակի մասով դոսյեի թարմացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությամբ իրականացվում է լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացությունը կամ հարցումը

1

1, 2

IAԱՊ

բ) որակի մասով դոսյեի ներդաշնակեցումը լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) եզրակացության կամ հարցման մաս չէր, և թարմացումն ուղղված է դրա ներդաշնակեցմանը

-

-

II

Պայմաններ

1․ Արդյունքը հետագա փորձաքննություն չի պահանջում:

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտին ուղեկից նամակին կից՝ լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) (Փորձագիտական կոմիտեի առաջարկության) ուսումնասիրվող եզրակացությանը կամ հարցմանը հղում։

2․ Դոսյեում անհրաժեշտ է հստակ նշել լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն) դիմելու ընթացակարգի ընթացքում կատարված փոփոխությունները:

».

Աղյուսակի Գ բաժնում՝

Գ.I.1 - Գ.I.8 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ.I. Բժշկական կիրառման դեղապատրաստուկներ

Գ.I.1 Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջների իրականացմանն ուղղված բժշկական կիրառության հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի գրանցման դոսյեն անցնում է փորձաքննություն լիազորված մարմնում (փորձագիտական կազմակերպությունում)

1

1, 2, 3

IAԱՊ

բ) դեղապատրաստուկի գրանցման դոսյեն չի ներկայացվել փորձաքննության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն), սակայն փոփոխություններով իրագործվում են լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջները. նոր լրացուցիչ տվյալներ գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից չեն ներկայացվել

1

1, 2, 3

Պայմաններ

1․ Փոփոխությամբ իրագործվում է լիազորված մարմնի կողմից պահանջված ձևակերպումը, և լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն չեն պահանջվում:

Փաստաթղթեր

1․ Փոփոխություների կատարման հայտ. լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացությանը կամ հարցմանը հղում դեղապատրաստուկի կցված ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ թերթիկ-ներդիրի հետ մեկտեղ։

2․ Հայտարարագիր այն մասին, որ դեղապատրաստուկի առաջարկվող ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների և բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) համապատասխան բաժինները նույնական են լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացությանը կամ հարցմանը կցված բաժիններին։

3․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.2. Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, փաթեթվածքների մանրակերտների կամ վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկի բժշկական կիրառման հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի միևնույն փոփոխությունը գնահատելուց հետո

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) փոփոխությոան (փոփոխությունների) իրականացում, որի առնչությամբ գրանցման հավաստագրի իրավատիրոջից չի պահանջվում ներկայացնել նոր լրացուցիչ տվյալներ

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտի կից նամակին կցված՝ լիազորված մարմնի հարցում (եթե կիրառելի է)։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.3. Անվտանգության հետգրանցումային հետազոտության կամ անվտանգության պարբերաբար թարմացվող հաշվետվության եզրակացության և առաջարկվող հետագա գործողությունների իրականացմանն ուղղված՝ դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի, բժշկական կիրառման դեղապատրաստուկի փաթեթվածքների մանրակերտների կամ հրահանգի (ներդիր-թերթիկի) փոփոխություն (փոփոխություններ)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) լիազորված մարմնի կողմից համաձայնեցված ձևակերպման ներդրում

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1․ Փոփոխությունն ուղղված է լիազորված մարմնի կողմից համաձայնեցված ձևակերպման ներդրմանը, և չեն պահանջվում լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն:

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտին կից նամակի հավելվածի տեսքով լիազորված մարմնի համաձայնությանը (գնահատմանը) կատարված հղում:

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.5. Դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկների՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխությունից հետո

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտի կից նամակին կցված՝ ռեֆերենտ դեղապատրաստուկի բացթողման պայմանների փոփոխության հաստատում (օրինակ` անդամ պետության լիազորված մարմնի համապատասխան որոշմանը կատարվող հղում)։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Գ.I.6. Կիրառման ցուցման (ցուցումների) և (կամ) բաժնորոշման ռեժիմի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) կիրառման ցուցման և (կամ) բաժնորոշման ռեժիմի հանում

-

-

IB

Ծանոթագրություն

Եթե վերարտադրված կամ հիբրիդային կամ կենսահամանման դեղապատրաստուկի կիրառման ցուցման և (կամ) բաժնորոշման ռեժիմի ավելացումը կամ փոփոխությունը տեղի է ունենում լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) եզրակացության կամ հարցման մեջ նշված պահանջների կատարման կամ ռեֆերենտ դեղապատրաստուկի համանման փոփոխությունների փորձաքննությունից հետո դեղապատրաստուկի մասին տեղեկատվության փոփոխությունների արդյունքում, ապա այդ փոփոխությունները դասակարգվում են համապատասխանաբար Գ.I.1 և Գ.I.2 ծածկագրերով։

В.I.7. Հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղաձևի և (կամ) թողարկման ձևի

-

1, 2

IB

բ) բաժնորոշման

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1․ Հայտարարագիր այն մասին, որ թողարկման մնացած դեղաձևը և (կամ) ձևը (ձևերը) բավարար է (են) դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրում նկարագրված բաժնորոշման և բուժման տևողության առնչությամբ առաջարկությունների կատարման համար։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Եթե դիտարկվող դեղաձևը կամ դեղաչափը գրանցվել է առանձին դեղապատրաստուկի տեսքով, ապա այդպիսի դեղաձևի կամ դեղաչափի հանումը կհամարվի ոչ թե փոփոխությունների կատարում, այլ դրա գրանցման չեղարկում։

Գ.I.8. Բժշկական կիրառման դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ՝ դեղազգոնության համակարգի համառոտ բնութագրի ներդրում կամ փոփոխություն*

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ՝ դեղազգոնության համակարգի համառոտ նկարագրության, դեղազգոնության մասով լիազորված անձի փոփոխությունների (ներառյալ՝ կոնտակտային տեղեկատվությունը) ներդրում և (կամ) դեղազգոնության համակարգի մաստեր ֆայլի (ԴՀՄՖ) գտնվելու վայրի փոփոխություն

-

1, 2

IAԱՊ

Փաստաթղթեր

1․ Դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի իրավատիրոջ՝ դեղազգոնության համակարգի համառոտ նկարագրություն կամ (համապատասխանաբար) նշանակալի տարրերի թարմացում.

հաստատում այն մասին, որ հայտատուն իր հայեցողության տակ ունի դեղազգոնության համար պատասխանատու լիազորված անձ, և հայտատուի կողմից ստորագրված հաստատում այն մասին, որ դեղազգոնության համար պատասխանատու լիազորված անձը տիրապետում է Դեղազգոնության պատշաճ գործելակերպի կանոններում թվարկված խնդիրների և պարտականությունների կատարման անհրաժեշտ եղանակներին.

կոնտակտային տեղեկատվություն այն անդամ պետության՝ դեղազգոնության մասով լիազորված անձի մասին, որտեղ գտնվում և իր խնդիրներն է կատարում այդ լիազորված անձը․

ԴՀՄՖ-ի գտնվելու վայրը։

2․ ԴՀՄՖ-ի համարը (առկայության դեպքում)։

»:

 

Գ.I.9 ենթաբաժինն ուժը կորցրած ճանաչել.

Գ.I.10 - Գ.I.13 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

Գ.I.10. Դեղապատրաստուկի՝ անվտանգության վերաբերյալ պարբերական թարմացվող հաշվետվության (ԱՊԹՀ) ներկայացման հաճախականության և (կամ) ամսաթվի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1․ Անվտանգության վերաբերյալ պարբերական թարմացվող հաշվետվությունը ներկայացնելու հաճախականության և (կամ) ամսաթվի փոփոխությունը համաձայնեցված է անդամ պետության լիազորված մարմնի կողմից։

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտի կից նամակի հավելվածի տեսքով հղում լիազորված մարմնի պատասխանին։

2․ Անվտանգության պարբերական թարմացվող հաշվետվությունը ներկայացնելու վերանայված հաճախականություն և (կամ) ամսաթիվ։

Ծանոթագրություն

Տվյալ փոփոխությունը կիրառվում է այն դեպքում, երբ անվտանգության մասով պարբերական հաշվետվության թարմացման հաճախականությունը գրանցման դոսյեում նշված է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության ակտերին համապատասխան հաշվետու ամսաթվերի ցանկին հղումը նշելու եղանակներից տարբեր՝ այլ եղանակներով և անվտանգության առնչությամբ պարբերական թարմացվող հաշվետվության ներկայացման անհրաժեշտության դեպքում։

Գ.I.11. Գրանցման պարտավորությունների և պայմանների ներդրում կամ փոփոխություններ, ներառյալ՝ ռիսկերի կառավարման պլանը

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) լիազորված մարմնի հետ համաձայնեցված ձևակերպման իրականացում

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1․ Փոփոխությամբ իրագործվում է լիազորված մարմնի կողմից պահանջված գործողությունը, և չեն պահանջվում լրացուցիչ տեղեկությունների ներկայացում և (կամ) հետագա փորձաքննություն:

Փաստաթղթեր

1․ Փոփոխությունների կատարման հայտին կից նամակին կցված՝ լիազորված մարմնի համապատասխան որոշմանը հղում։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Այդ փոփոխությունն ընդգրկում է միայն այն իրավիճակը, որում կատարվող փոփոխությունն առնչվում է բացառապես գրանցման պայմանին և (կամ) պարտավորությանը, ներառյալ՝ ռիսկերի կառավարման պլանը և (կամ) գրանցման պայմանները և (կամ) պարտավորությունները՝ բացառիկ դեպքերում և պայմանական գրանցման դեպքում։

*

Լիազորված մարմնի կողմից պահանջված՝ ռիսկերի կառավարման պլանի ներդրումը միշտ փորձաքննություն է պահանջում։

Գ.I.12. Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը համապատասխան լրացուցիչ մոնիթորինգի ենթակա դեղապատրաստուկների մասով սև եռանկյունու խորհրդանիշի կամ բացատրական ցուցումների ներառում կամ հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IAԱՊ

Պայմաններ

1․ Դեղապատրաստուկը ենթակա է լրացուցիչ մոնիթորինգի՝ Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը համապատասխան։

Փաստաթղթեր

1․ Կից նամակի հավելվածի տեսքով հղում Փորձագիտական կոմիտեի առաջարկությանը։

2․ Դեղապատրաստուկի վերաբերյալ վերանայված տեղեկատվություն։

Ծանոթագրություն

Տվյալ փոփոխությունը վերաբերում է այն իրավիճակին, որի դեպքում սև եռանկյունու պայմանանշանի կամ բացատրական ցուցումների ներառումը կամ հանումը չի կատարվում այլ՝ գրանցման հետ կապված ընթացակարգի (օրինակ՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվությանն առնչվող գրանցման (վերագրանցման) հաստատման կամ փոփոխությունների կատարման ընթացակարգի) շրջանակներում։

».

աղյուսակի Դ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Դ. ՊՄՖ (ՊՀՄՖ)

 

Դ.1․ ՊՀՄՖ հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IAԱՊ

Պայմաններ

1․ ՊՀՄՖ հավաստագրի իրավատեր պետք է մնա միևնույն իրավաբանական անձը։

Փաստաթղթեր

1․ Համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը կամ հասցեն:

Դ.2․ ՊՄՖ հավաստագրի իրավատիրոջ անվանման և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IAԱՊ

Պայմաններ

1․ ՊՄՖ հավաստագրի իրավատերը պետք է մնա նույն իրավաբանական անձը։

Փաստաթղթեր

1․ Համապատասխան լիազորված մարմնի (օրինակ՝ հարկային մարմնի) կողմից պաշտոնական փաստաթուղթ, որում նշված է նոր անվանումը կամ հասցեն:

Դ.3․ ՊՄՖ-ի հավաստագրի փոփոխություն կամ ընթացիկ իրավատիրոջից ՊՄՖ-ի հավաստագրի փոխանցում նոր իրավատիրոջը (այլ իրավաբանական անձի)

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3,4, 5, 6

IAԱՊ

Փաստաթղթեր

1․ Փաստաթուղթը, ներառյալ՝ ՊՄՖ-ի ընթացիկ իրավատիրոջ (իրավունքը օտարողի) նույնականացումը (անվանումը և հասցեն) և այն անձի (իրավունք ձեռք բերողի) նույնականացումը (անվանումը և հասցեն), որն ընդունում է փոխանցումը, ինչպես նաև երկու ընկերությունների կողմից ստորագրված գործարքի առաջարկվող ամսաթիվը։

2․ Միության՝ ՊՄՖ-ի մասով եզրակացության (հավաստագրի, վկայականի) վերջին էջի պատճեն։

3․ Երկու ընկերությունների կողմից ստորագրված՝ նոր իրավատիրոջ գրանցման հաստատում (իրավաբանական անձանց ռեեստրից քաղվածք և դրա ռուսերեն թարգմանությունը)։

4․ ՊՄՖ-ի առաջին հավաստագրումից ի վեր ՊՄՖ բոլոր փաստաթղթերի՝ իրավունք ձեռք բերողին փոխանցման՝ երկու ընկերությունների կողմից ստորագրված հաստատում։

5․ Իրավունք ձեռք բերողի կողմից ստորագրված լիազորագիրը, ներառյալ՝ լիազորված մարմնի և ՊՄՖ-ի իրավատիրոջ միջև կապի համար պատասխանատու անձի կոնտակտային տեղեկությունները:

6․ Իրավունք ձեռք բերողի կողմից ստորագրված՝ բոլոր չկատարված և մնացած պարտավորությունների (առկայության դեպքում) կատարման մասով նամակ-պարտավորություն։

Դ.4․ Արյան վերցման (ստուգման) հաստատությունների, ներառյալ՝ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնների անվանումների և (կամ) հասցեի փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1, 2, 3

IA

Պայմաններ

1․ Արյան վերցման (ստուգման) հաստատությունը պետք է մնա միևնույն իրավաբանական անձը։

2․ Փոփոխությունը պետք է լինի վարչական (օրինակ՝ միաձուլում, կլանում)․ արյան վերցման (ստուգման) հաստատության (արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնի) անվանման փոփոխություն՝ իր սեփականության կազմակերպաիրավական ձևի և գտնվելու վայրի պահպանմամբ։

Փաստաթղթեր

1․ Ստորագրված հայտարարագիր այն մասին, որ փոփոխությունը չի ներառում արյան վերցման (ստուգման) հաստատության որակի համակարգի փոփոխություն։

2․ Ստորագրված հայտարարագիր այն մասին, որ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնների ցանկի փոփոխություններ տեղի չեն ունենում։

3․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.5․ ՊՄՖ-ում ներառված արյան վերցման (ստուգման) հաստատության շրջանակներում արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնի փոխարինում կամ ավելացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2, 3

IB

Փաստաթղթեր

1․ Արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնին առնչվող վիրուսային մարկերների վերաբերյալ 3 տարվա համաճարակաբանական տվյալներ: Արյան (պլազմայի) պատրաստման նորաբաց կենտրոնի (կենտրոնների) առնչությամբ կամ տվյալների բացակայության դեպքում հաստատում այն մասին, որ համաճարակաբանական տվյալները ներկայացվելու են հերթական տարեկան թարմացմած տարբերակով։

2․ Նշում այն մասին, որ արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնը գործում է այն նույն պայմաններում, ինչ արյան վերցման (ստուգման) հաստատությանը պատկանող այլ կենտրոններ՝ համաձայն արյան վերցման (ստուգման) հաստատության և ՊՄՖ-ի իրավատիրոջ միջև ստանդարտ պայմանագրի դրույթների:

3․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.6․ Արյան նմուշառման (պլազմայի) հավաքման կամ արյան և հանձնված արյան և պլազմայի և պլազմայի պուլերի փորձարկման համար օգտագործվող՝ արյան վերցման (ստուգման) (արյան (պլազմայի) պատրաստման) հաստատությունների կարգավիճակի (գործող կամ չգործող) հանում կամ փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1, 2

1

IA

Պայմաններ

1․ Կարգավիճակի հանման կամ փոփոխության պատճառները չպետք է պայմանավորված լինեն Արտադրական գործելակերպի կանոնների պահանջների պահպանման հետ կապված խնդիրներով։

2․ Արյան վերցման (ստուգման) հաստատությունները (արյան (պլազմայի) պատրաստման կենտրոնները) պետք է համապատասխանեն դեղագործական տեսչական ստուգումների անցկացման ոլորտում Միության մարմինների ակտերին և Միության մարմինների ակտերով չկարգավորված մասով՝ անդամ պետության օրենսդրությանը՝ կարգավիճակը չգործողից գործողին փոխելու դեպքում:

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.8․ ՊՄՖ-ում ներառված արյան վերցման (ստուգման) հաստատության շրջանակներում արյան և պլազմայի դոնացիաների և (կամ) արյան պուլերի փորձարկման նպատակով արյան (պլազմայի) պատրաստման համար փոխարինում կամ նոր կենտրոնի ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1․ Նշում այն մասին, որ փորձարկումներն անցկացվում են միևնույն հաստատված ստանդարտ գործառնական ընթացակարգերի և (կամ) փորձարկման մեթոդների համաձայն։

2․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ։

Դ.10․ Արյան վերցման (ստուգման) նոր հաստատության կամ կենտրոնի փոխարինում կամ ներառում, որտեղ պահվում է պլազման

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1, 2

IB

Փաստաթղթեր

1․ Նշում այն մասին, որ պլազմայի պահման կենտրոնը գործում է արյան վերցման (ստուգման) հաստատությունում հաստատված միևնույն ստանդարտ գործառնական ընթացակարգերին համապատասխան։

2․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.11․ Արյան վերցման (ստուգման) հաստատության կամ կենտրոնի հանում, որտեղ պահվում է պլազման

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IA

Պայման

1․ Հանման պատճառը չպետք է պայմանավորված լինի Արտադրական գործելակերպի կանոնների պահանջների պահպանման հետ կապված խնդիրներով։

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ։

Դ.12․ Պլազմայի փոխադրմանը մասնակցած հաստատության փոխարինում կամ ներառում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

-

1

IB

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ պլազմայի փոխադրմանը մասնակցող այդ հաստատությունից օգտվող արյան վերցման (ստուգման) բոլոր հաստատությունները, պատշաճ պայմաններում (ժամանակ, ջերմաստիճան և Պատշաճ արտադրական գործելակերպին համապատասխանություն) փոխադրումն ապահովող գործող համակարգի ռեզյումեն և հաստատումն այն մասին, որ փոխադրման պայմանները վալիդացված են։

Դ.13․ Պլազմայի փոխադրմանը մասնակցած հաստատության հանում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1

IA

Պայման

1․ Հանման պատճառը չպետք է պայմանավորված լինի Արտադրական գործելակերպի կանոնների պահպանման հետ կապված խնդիրներով։

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ։

Դ.14․ Միությունում որպես բժշկական արտադրատեսակ գրանցված թեստ-համակարգի ներառում՝ արյան և պլազմայի առանձին դոնացիաները որպես նոր թեստ-համակարգ փորձարկելու նպատակով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

 

1

1, 2

IA

Պայմաններ

1․ Նոր թեստ-համակարգը Միությունում գրանցված է որպես բժշկական արտադրատեսակ։

Փաստաթղթեր

1․ Փորձարկման հարթակների ցանկ, որտեղ օգտագործվում է թեստ-համակարգը։

2․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան փորձարկումների վերաբերյալ թարմացված տեղեկությունները։

Դ.15․ Միությունում որպես բժշկական արտադրատեսակ չգրանցված թեստ-համակարգի ներառում՝ արյան և պլազմայի առանձին դոնացիաները որպես նոր թեստ-համակարգ փորձարկելու նպատակով

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

բ) նոր թեստ- համակարգը ՊՄՖ-ում հաստատված է եղել արյան և պլազմայի դոնացիաների փորձարկման նպատակով արյան (պլազմայի) պատրաստման այլ կենտրոնների համար

-

1, 2

IA

Փաստաթղթեր

1․ Փորձարկման կենտրոնների ցանկ, որտեղ օգտագործվում է թեստ-համակարգը, և փորձարկման կենտրոնների ցանկ, որտեղ այն օգտագործվելու է։

2․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերին համապատասխան փորձարկումների մասին թարմացված տեղեկությունները։

Դ․17․ Կարանտինային պահպանման ընթացակարգի ներդրում կամ ընդլայնում

Անհրաժեշտ պայմաններ

Պահանջվող Փաստաթղթեր

Ընթացակարգի տեսակը

 

1

1

IA

Պայման

1․ Կարանտինային պահպանման ընթացակարգն առավել խիստ է (օրինակ՝ թողարկում միայն դոնորների կրկնակի ստուգումից հետո)։

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ կարանտինային պահպանման ընթացակարգի ներդրման կամ ընդլայնման հիմքերը, հարթակները, որտեղ իրականացվում է կարանտինային պահպանումը, և ընթացակարգի փոփոխությունները, «որոշումների ընդունման ծառը», ներառյալ՝ նոր պայմանները։

Դ․19․ Արյան համար նախատեսված կոնտեյներների (օրինակ՝ պարկերի, սրվակների) փոխարինում կամ ավելացում

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) արյան համար նախատեսված նոր կոնտեյներները Միությունում գրանցված են որպես բժշկական արտադրատեսակներ

1, 2

1

IA

Պայմաններ

1․ Կոնտեյները Միությունում գրանցված է որպես բժշկական արտադրատեսակ։

2․ Կոնտեյներում պարունակվող արյան որակի չափանիշները չեն փոփոխվում։

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի թարմացված համապատասխան բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ կոնտեյների, արտադրողի անվանումը, հակամակարդիչի լուծույթի մասնագիրը, Միությունում կամ անդամ պետությունում գրանցման հաստատումը և արյան վերցման (ստուգման) հաստատության անվանումը, որտեղ օգտագործվում է կոնտեյները։

Դ․20․ Պահպանման (փոխադրման) փոփոխություն

Անհրաժեշտ պայմաններ

Փաստաթղթեր և տվյալներ

Ընթացակարգ

ա) պահպանման և (կամ) փոխադրման պայմաններ

1

1

IA

բ) պլազմայի պահպանման առավելագույն ժամկետ

1, 2

1

IA

Պայմաններ

1․ Փոփոխությունը պետք է խստացնի պայմանները և համապատասխանի թորզատման համար մարդու արյան պլազմային ներկայացվող՝ Միության դեղագրքի պահանջներին, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին։

2․ Պահպանման առավելագույն ժամկետը կարճ է նախորդից։

Փաստաթղթեր

1․ ՊՄՖ-ի դոսյեի համապատասխան թարմացված բաժիններ և լրացումներ, ներառյալ՝ նոր պայմանների մանրամասն նկարագրությունը, պահպանման (փոխադրման) պայմանների վալիդացման հաստատումը և արյան վերցման (ստուգման) հաստատության անվանումը, որտեղ տեղի է ունենում փոփոխությունը (եթե կիրառելի է):

»:

17. Նշված կանոնների թիվ 25 հավելվածի առաջին բաժնի յոթերորդ պարբերությունում և հինգերորդ բաժնի «Պացիենտներին դեղապատրաստուկ նշանակելու կամ դրա կիրառման պայմանների մասով հատուկ ընթացակարգեր (պարտավորություններ)» ենթաբաժնում «ստացիոնարում» բառը փոխարինել «բուժկանխարգելիչ հաստատությունում» բառերով։

18. Նշված կանոնների թիվ 26 հավելվածի III բաժնի երկրորդ ենթաբաժնի «Առողջապահության համակարգի չբավարարված բժշկական պահանջմունքների ապահովում» ենթաբաժնի չորրորդ պարբերությունում «ստացիոնարի» բառը փոխարինել «բուժկանխարգելիչ հաստատության» բառերով։

19. Նշված կանոնների թիվ 27 հավելվածի երրորդ բաժնի չորրորդ կետը «հիմնավորման հետ միասին անդամ պետության լիազորված մարմին» բառերից հետո լրացնել «այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: