ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 հունվարի 2026 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ՝ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվության մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշտական հիմունքով այնպիսի մշտադիտարկման իրականացման համար, որը, այդ թվում, անցկացվում է ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 134-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Հաստատել կցվող՝ Երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվելու կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվելու կարգը հաստատելու մասին» թիվ 166 որոշումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվելու կարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 79 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 4 որոշմամբ |
ԿԱՐԳ
Երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվելու
1. Սույն կարգը մշակվել է երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մշտական հիմունքով այնպիսի մշտադիտարկման իրականացման համար, որը, այդ թվում, անցկացվում է ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան։
2. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կենտրոնական մաքսային մարմինները յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսվա ավարտի օրվանից ոչ ուշ, քան 40 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողով են ներկայացնում հավելվածի համաձայն սահմանված կազմով տեղեկատվություն՝ օրացուցային տարվա ընթացքում աճողական արդյունքով:
3. Սույն կարգի հավելվածով նախատեսված տեղեկատվության կազմի մեջ ներառվում են ապրանքների հայտարարագրերից տեղեկությունները՝ սույն կարգի 1-ին կետում նշված այն ապրանքների վերաբերյալ, որոնք ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով։
4. Տեղեկատվությունը ձևավորվում է dBASE ձևաչափով (5-րդ տարբերակից ոչ բարձր)։
5. Տեղեկատվությունն ուղարկվում է Միության առևտրային քաղաքականության իրականացման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ stat-vn@eecommission.org։
Տեղեկատվությունը, եթե այն պարունակում է գաղտնի տվյալներ, Հանձնաժողով է ուղարկվում գրությամբ՝ կցելով տեղեկություններ աղյուսակների տեսքով, որոնք ձևակերպված են անդամ պետությունների՝ սահմանափակ տարածման տեղեկատվությանը ներկայացվող պահանջներին համապատասխան։ Հանձնաժողովում այդ տեղեկատվության հետ աշխատանքն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 71 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի և ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատանքի կարգին համապատասխան։
Գաղտնի տվյալների առկայության դեպքում տեղեկատվությունը չի ներկայացվում Հանձնաժողով, եթե անդամ պետության որոշմամբ դա չի թույլատրվում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվելու կարգի |
ԿԱԶՄ
երրորդ կողմի հետ կնքված՝ ազատ առևտրի ռեժիմ սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվության
|
Դաշտի համարը |
Դաշտի անվանումը |
Դաշտի տեսակը |
Դաշտի չափայնությունը |
Ապրանքների հայտարարագրի վանդակի համարը |
Տեղեկատվության բովանդակությունը | ||||
|
1 |
KS |
պայմանանշանային |
2 |
- |
տվյալներ ներկայացնող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան* | ||||
|
2 |
MY |
պայմանանշանային |
6 |
- |
ամսվա ու տարվա թվային նշագիրը (առաջին 2 թվանշանները՝ ամիսը, վերջին 4 թվանշանները՝ տարին) | ||||
|
3 |
G36 |
պայմանանշանային |
2 |
36 (2-րդ տարրը՝ մաքսատուրքի մասով արտոնություն) |
միայն ապրանքների այն հայտարարագրերի համար, որոնց 36-րդ վանդակի 2-րդ տարրում (մաքսատուրքի մասով արտոնություն) նշված է «ВТ» կամ «ИР», կամ «ИЕ», կամ «СГ», կամ «СБ», կամ «СВ», կամ «ВК», կամ «ИК» ծածկագիրը | ||||
|
4 |
KTOV |
պայմանանշանային |
10 |
33 (առաջին ենթաբաժին) |
ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համաձայն | ||||
|
5 |
KSP |
պայմանանշանային |
2 |
34 («b» ենթաբաժին) |
ծագման երկրի ծածկագիրը | ||||
|
6 |
KSO |
պայմանանշանային |
2 |
15 («а» ենթաբաժին) |
ուղարկման երկրի ծածկագիրը | ||||
|
7 |
KTS |
պայմանանշանային |
2 |
11 (առաջին ենթաբաժին) |
վաճառող երկրի ծածկագիրը | ||||
|
8 |
G1 |
թվային |
18.6 |
38 |
զտաքաշը (կգ) | ||||
|
9 |
G2 |
թվային |
18.6 |
41 |
քանակը՝ լրացուցիչ չափման միավորով | ||||
|
10 |
G3 |
թվային |
18.2 |
46 |
ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով) | ||||
|
11 |
КЕI |
պայմանանշանային |
3 |
41 |
լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի համաձայն | ||||
|
12 |
PR |
թվային |
18.2 |
47 («Գումար» սյունակը) |
ներմուծման մաքսատուրքի գումարը (վճարման տեսակի ծածկագիրը՝ 2010՝ այն հարկերի, վճարների եւ այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*), որի համար 47-րդ վանդակի «ՎԱ» սյունակում նշված է մաքսային վճարների վճարման առանձնահատկության ցանկացած ծածկագիր՝ «УМ», «ОП», «ОЧ» կամ «РП»՝ մաքսային եւ մյուս այն վճարների վճարման առանձնահատկություների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*։ Ներմուծման մաքսատուրքի գումարի վերահաշվարկը ԱՄՆ դոլարի իրականացվում է այն փոխարժեքով, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված է ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ եթե ապրանքների բացթողումն իրականացվել է մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ | ||||
|
13 |
РR2 |
թվային |
18.2 |
47 («Գումար» սյունակը) |
ներմուծման մաքսատուրքի գումարը (վճարման տեսակի ծածկագիրը՝ 2010՝ այն հարկերի, վճարների եւ այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*), որի համար 47-րդ վանդակի «ՎԱ» սյունակում նշված է մաքսային վճարների վճարման առանձնահատկության ծածկագիրը՝ «УН»՝ մաքսային եւ մյուս այն վճարների վճարման առանձնահատկություների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*։ Ներմուծման մաքսատուրքի գումարի վերահաշվարկը ԱՄՆ դոլարի իրականացվում է այն փոխարժեքով, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված է ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ եթե ապրանքների բացթողումն իրականացվել է մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ | ||||
|
14 |
TR |
թվային |
18.2 |
47 («Գումար» սյունակը) |
Որպես խթանող պաշտպանական միջոց կիրառվող՝ ներմուծման այն մաքսատուրքի գումարը, որի համար նշված է վճարման տեսակի ծածկագիրը՝ 2110՝ այն հարկերի, վճարների եւ այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*։ Ներմուծման մաքսատուրքի գումարի վերահաշվարկը ԱՄՆ դոլարի իրականացվում է այն փոխարժեքով, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված է ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ եթե ապրանքների բացթողումն իրականացվել է մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչեւ ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ | ||||
|
15 |
G31_1 |
պայմանանշանային |
250 |
31 (1 համարի ներքո) |
Հայտարարագրի 31-րդ վանդակի 1 համարի ներքո նշված՝ հայտարարագրվող ապրանքի մասին տեղեկությունները** | ||||
|
16 |
G31_1_1 |
պայմանանշանային |
250 |
31 (1 համարի ներքո) |
Հայտարարագրի 31-րդ վանդակի 1 համարի ներքո նշված՝ հայտարարագրվող ապրանքի մասին տեղեկությունները** | ||||
|
17 |
G31_1_2 |
պայմանանշանային |
250 |
31 (1 համարի ներքո) |
Հայտարարագրի 31-րդ վանդակի 1 համարի ներքո նշված՝ հայտարարագրվող ապրանքի մասին տեղեկությունները** | ||||
|
18 |
G31_1_3 |
պայմանանշանային |
250 |
31 (1 համարի ներքո) |
Հայտարարագրի 31-րդ վանդակի 1 համարի ներքո նշված՝ հայտարարագրվող ապրանքի մասին տեղեկությունները** | ||||
|
19 |
G37_1 |
պայմանանշանային |
2 |
37 (առաջին ենթաբաժնի 1-ին տարրը) |
Հայտագրվող մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան* | ||||
|
20 |
G37_2 |
պայմանանշանային |
2 |
37 (առաջին ենթաբաժնի 2-րդ տարրը) |
Նախորդող մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան* (լրացվում է այն դեպքում, երբ հայտարարագրվող ապրանքները նախկինում ձեւակերպվել են այլ մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի) | ||||
* Հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշմամբ։
** Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի մասին» թիվ 257 որոշմանը համապատասխան։
Ծանոթագրություններ՝ 1. Սույն կազմին համապատասխան՝ տեղեկատվությունը ներկայացվում է նիշքի տեսքով՝ հետևյալ անվանմամբ՝
SSТ_ХХ_ММ_YYYY.dbf,
որտեղ՝
XX-ը՝ տվյալներ ներկայացնող երկրի ծածկագիրն է՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան*.
ММ-ը՝ այն վերջին ամսվա թվային նշագիրը, որի համար ներկայացվում են տվյալները.
YYYY-ը՝ այն տարվա թվային նշագիրը, որի համար ներկայացվում են տվյալները։
2. Տվյալների ներկայացվող նիշքում ընդգրկվում է հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակահատվածի վերջին ամիսը ներառյալ ընկած տեղեկատվությունը՝ աճողական արդյունքով։
3. Տեղեկատվությունը ներկայացվում է՝ հաշվի առնելով ապրանքների հայտարարագրում նշված՝ ապրանքի բացթողման ամսաթիվը։
4. Ներկայացվող նիշքն ուղեկցվում է տեղեկատվությամբ՝ հետևյալ տեսքով՝
|
Կոնտակտային անձը |
|
|
Էլեկտրոնային փոստը |
|
|
Հեռախոսահամարը |
- |
|
Նիշքի անվանումը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|