ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

5 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետում՝

ա) 7.1.15 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7.1.15 Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ուղղաթիռների, և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման, և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչներ, պահեստամասեր և սարքավորումներ։»․

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.90 ենթակետով՝

«7.1.90. Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող քաղաքացիական ուսումնամարզական օդանավեր՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 2, 8802 11 000 3 և 8802 12 000 1 ծածկագրերով դասակարգվող ուղղաթիռներ՝ թվով 2 հատ․

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 20 000 1 ծածկագրով դասակարգվող ինքնաթիռներ՝ թվով 5 հատ։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղազախստանի Հանրապետության գործադիր իշխանության՝ տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող մարմնի կողմից տրված և նշված ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 128 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2032 թվականի հունիսի 30-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգում՝

ա) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ուղղաթիռների, և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7․1․15 ենթակետին համապատասխան՝ դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ հայտարարատուի դիմումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում։

Նշված ապրանքները թույլատրվում է օգտագործել բացառապես քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ուղղաթիռների, և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար։

Նշված ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն՝

այն անձանց, որոնց գործունեության տեսակներից է քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ուղղաթիռների, և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների շահագործումը, և (կամ) վերանորոգումը, և (կամ) տեխնիկական սպասարկումը․

այն անձանց, որոնց գործունեությունը կապված է սույն կետի չորրորդ պարբերության մեջ նշված անձանց այդ ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ։

Սույն կետով նախատեսված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումները գործում են մինչև քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ինքնաթիռների, և (կամ) քաղաքացիական ուսումնամարզական ուղղաթիռների, և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման, և (կամ) տեխնիկական սպասարկման համար ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն օգտագործելը։»․

բ) 15-րդ կետում «7.1.89» թվերը փոխարինել «7.1.90» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան