ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 112 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3091 հոդվածի 3-րդ կետին և 3098 հոդվածի 3-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 168-րդ և 170-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել մաքսատուրքի միասնական դրույքաչափ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ այդ ապրանքների արժեքի 5 տոկոսի չափով, սակայն 1 կիլոգրամի համար ոչ պակաս, քան 1 եվրո, բացառությամբ էլեկտրոնային առևտրի առանձին կատեգորիաների ապրանքների, որոնց համար, թիվ 1 հավելվածի համաձայն, սահմանված են մաքսատուրքի միասնական դրույքաչափեր։
2. Համաձայն թիվ 2 հավելվածի՝ սահմանել էլեկտրոնային առևտրի այն ապրանքների և (կամ) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց առնչությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 431 գլխի դրույթները չեն կիրառվում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 112 որոշման |
Մաքսատուրքի միասնական դրույքաչափերը
ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի առանձին կատեգորիաների ապրանքների համար*
|
Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ 6 նիշի մակարդակով |
Էլեկտրոնային առևտրի ապրանքի կատեգորիան |
Մաքսատուրքի միասնական դրույքաչափը (արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով) |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը չի գերազանցում 8500 եվրոյին համարժեք գումարը |
54, սակայն ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը գերազանցում է 8500 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 16700 եվրոյին համարժեք գումարը |
48, սակայն ոչ պակաս, քան 3,5 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը գերազանցում է 16700 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 42300 եվրոյին համարժեք գումարը |
48, սակայն ոչ պակաս, քան 5,5 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը գերազանցում է 42300 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 84 500 եվրոյին համարժեք գումարը |
48, սակայն ոչ պակաս, քան 7,5 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը գերազանցում է 84500 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 169000 եվրոյին համարժեք գումարը |
48, սակայն ոչ պակաս, քան 15 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 22 8703 23 8703 24 8703 31 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան 3 տարի, որոնց արժեքը գերազանցում է 169000 եվրոյին համարժեք գումարը |
48, սակայն ոչ պակաս, քան 20 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 31 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 սմ3-ը |
1,5 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 22 8703 31 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1000 սմ3-ը, սակայն չի գերազանցում 1500 սմ3-ը |
1,7 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1500 սմ3-ը, սակայն չի գերազանցում 1800 սմ3-ը |
2,5 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1800 սմ3-ը, սակայն չի գերազանցում 2300 սմ3-ը |
2,7 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2300 սմ3-ը, սակայն չի գերազանցում 3000 սմ3-ը |
3 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 24 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 3 տարի, սակայն ոչ ավելի, քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3000 սմ3-ը |
3,6 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 21 8703 31 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, սակայն որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1000 սմ3-ը |
3 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 22 8703 31 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1000 սմ3-ը, սակայն չի գերազանցում 1500 սմ3-ը |
3,2 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1500 սմ3-ը, սակայն չի գերազանցում 1800 սմ3-ը |
3,5 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1800 սմ3-ը, սակայն չի գերազանցում 2300 սմ3-ը |
4,8 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 23 8703 32 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների, բնակության համար սարքավորված շարժիչային տրանսպորտային միջոցների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2300 սմ3-ը, սակայն չի գերազանցում 3000 սմ3-ը |
5 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 10 8703 24 8703 33 8703 40 8703 50 8703 60 8703 70 8703 90 |
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմոբիլների) և գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնց թողարկման պահից անցել է ավելի քան 5 տարի, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3000 սմ3-ը |
5,7 եվրո՝ շարժիչի 1սմ3 աշխատանքային ծավալի համար |
|
8703 22 8703 23 |
Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ սարքավորված բնակության համար |
15 կամ 12,5, սակայն ոչ պակաս, քան 0,79 եվրո՝ շարժիչի 1 սմ3 աշխատանքային ծավալի համար՝ պայմանավորված նրանով, թե հաշվարկված մաքսատուրքի գումարներից որն է ավելի ցածր |
|
8703 80 |
Միայն էլեկտրական շարժիչով շարժման մեջ դրվող М1 կամ М1G կատեգորիայի թեթև մարդատար ավտոմոբիլներ |
15 |
|
8707 10 |
Թափքեր (ներառյալ խցիկները)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների համար |
15 |
|
8711 10 8711 20 8711 30 8711 40 8711 50 8711 60 8711 90 |
Մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ |
15 |
|
8716 10 |
Կցորդներ և կիսակցորդներ՝ «տուն-ավտոկցորդ» տեսակի, բնակության կամ ավտոտուրիստների համար |
10 |
|
8716 39 8716 40 |
Կցորդներ (բացառությամբ ավտոմոբիլների փոխադրման համար նախատեսված կցորդների)՝ մինչև 3,5 տոննա լրիվ զանգվածով |
10 |
|
8903 11 8903 12 8903 19 8903 21 8903 22 8903 23 8903 31 8903 32 8903 33 8903 93 8903 99 |
Զբոսանավեր և այլ լողացող միջոցներ՝ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր և կանոնը |
15 |
_____________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (նկարագրությամբ)։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 112 որոշման |
ՑԱՆԿ
էլեկտրոնային առևտրի այն ապրանքների և (կամ) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների կատեգորիաների, որոնց առնչությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 431 գլխի դրույթները չեն կիրառվում
1. Ներմուծվող ալկոհոլային խմիչքներ՝ սպիրտի 0,5 տոկոսից ավելի կոնցենտրացիայով, էթիլային սպիրտ, գարեջուր։
2. Ներմուծվող ծխախոտային հումք, ծխախոտային արտադրատեսակներ, ծխելու խառնուրդներ, ծխելու ոչ ծխախոտային արտադրատեսակներ և նիկոտին պարունակող այլ արտադրանք, այդ թվում հեղուկներ՝ նիկոտին մատակարարող համակարգերում օգտագործելու համար, և լցանյութեր՝ նիկոտին մատակարարող համակարգերի համար, այդ թվում՝ ոչ նիկոտինային, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402-2404 ապրանքային դիրքերում։
3. Կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ*։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 112 որոշման թիվ 1 հավելվածում չնշված՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ և կիսակցորդներ, շարժիչային տրանսպորտային միջոցների համար նախատեսված թափքեր (ներառյալ խցիկները)։
5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում դասակարգվող շարժիչային տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ տեղադրված շարժիչներով ամրաշրջանակներ։
6. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802, 8806 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ ներմուծվող օդանավեր։
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 89 խմբում դասակարգվող՝ ներմուծվող նավեր՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8903 ապրանքային դիրքում դասակարգվող նավերի։
8. Թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնք նշված են այն ապրանքների ցանկի 2.9 և 2.10 բաժիններում, որոնց նկատմամբ սահմանված է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ ցանկ)՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114 և 7118** ապրանքային դիրքերում դասակարգվող՝ արտահանվող արտադրատեսակների։
9. Ցանկի 2.16 բաժնում նշված՝ ներմուծվող քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, բացառությամբ «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված) թիվ 2 հավելվածում նշված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների։
10. Ցանկի 2.14 բաժնում նշված՝ ներմուծվող դեղամիջոցներ։
11. Ցանկի 2.19 բաժնում նշված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ, բացառությամբ «Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 9 հավելված) թիվ 5 հավելվածում նշված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների և ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) այն միջոցների, որոնց վերաբերյալ ծանուցումների միասնական ռեեստրում առկա են ծանուցման մասին տեղեկություններ։
12. Ցանկի 2.22 բաժնում նշված ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը և փամփուշտները։
13. Ցանկի 2.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութեր։
14. Ցանկի 2.2 բաժնում նշված՝ ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)։
15. Ցանկի 2.17 բաժնում նշված՝ տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ։
16. Ցանկի 2.3 բաժնում նշված վտանգավոր թափոններ։
17. Ցանկի 2.21 բաժնում նշված՝ մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ։
18. Ցանկի 2.12 բաժնում նշված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորները։
19. Ցանկի 2.13 բաժնում նշված՝ ներմուծվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր։
20. Ցանկի 2.30 բաժնում նշված՝ ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք ենթակա են օգտագործման լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև՝ որպես չափանմուշային ստանդարտ։
21. Թառափազգի ձկնատեսակների ձկնկիթ՝ 250 գ-ից ավելի քանակությամբ։
22. Ձուկ, խեցգետնակերպներ (կենդանի, պաղեցրած, սառեցրած)՝ 5 կգ-ից ավելի քանակությամբ։
23. Ներմուծվող ներքին այրման շարժիչներ՝ տրանսպորտային միջոցների համար (բացառությամբ նավակի կախովի շարժիչների)։
24. Ներմուծվող կենտրոնական ջեռուցման կաթսաներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8403 10 ենթադիրքում (բացառությամբ կենցաղային ջեռուցման կաթսաների (մինչև 30 կՎտ))։
25. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8401, 8402, 8405, 8406, 8410, 8411, 8417, 8420, 8422, 8426-8430, 8433-8442, 8444 00-8449 00 000 0, 8453-8466, 8468, 8474-8480, 8486, 8487, 8514, 8530, 8534 00, 8535, 8545, 8548 00, 9024, 9027, 9030, 9031 ապրանքային դիրքերում դասակարգվող մեքենաներ, մեխանիզմներ, սարքավորումներ՝ բացառությամբ
կենցաղային՝ սպասք լվացող մեքենաների.
հաշմանդամների և սահմանափակ հնարավորություններով անձանց բարձրացման և տեղափոխման համար նախատեսված շարժական սարքավորումների.
ոչ ավելի, քան 10 կՎտ հզորությամբ կամ ոչ ավելի, քան 10 ձիաուժ հզորությամբ մոտորային շարժիչով գութանային և ռոտորային ձյունամաքրիչների, որոնք միացվում են ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին.
սիզամարգերի համար նախատեսված հնձիչ մեքենաների, կախովի սարքավորումների (այդ թվում՝ կարտոֆիլահանների)՝ մոտոբլոկի և մոտոկուլտիվատորի համար.
կթելու կայանքների և ապարատների.
ոչ ավելի, քան 100 ձվի համար կենցաղային ինկուբատորների.
ձեռքի կամ ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող, ոչ ավելի, քան 30 կգ քաշով կերամանրիչների, կերաջարդիչների, կերահատիչների.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող, ոչ ավելի, քան 30 կգ քաշով այգու կենցաղային մանրիչների.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող, ոչ ավելի, քան 20 կգ քաշով գործելու մեքենաների, ձեռքի գործելու մեքենաների.
էլեկտրաշարժիչով գործիքասրիչ հաստոցների, հեսանահաստոցների (հեսանների), շղթա սրելու համար նախատեսված հաստոցների, որոնք միացվում են ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին և ունեն ոչ ավելի, քան 20 կգ քաշ.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող և ոչ ավելի, քան 20 կգ քաշով՝ մետաղի կտրման հաստոցների.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող և ոչ ավելի, քան 20 կգ քաշով գործիքասրիչ (հղկիչ) հաստոցների.
կենցաղային մեխանիկական սղոցների.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող և ոչ ավելի, քան 20 կգ քաշով կենցաղային գայլիկոնիչ հաստոցների.
ոչ ավելի, քան 220 Վ լարում ունեցող ցանցին միացվող և ոչ ավելի, քան 20 կգ քաշով՝ փայտի և այլ կարծր նյութերի մշակման համար նախատեսված կենցաղային հաստոցների.
220 Վ սնուցման լարումով էլեկտրաշարժիչով ոչ ավելի, քան 200 լ ծավալով բետոնախառնիչների.
պլաստմասսայե պատկերաքանդակների և մոդելների ձևավորման համար սարքվածքների (3D գրիչներ).
էլեկտրաշարժիչների համար ածխային խոզանակների.
դյուրակիր վոլտմետրերի, ամպերմետրերի, մուլտիմետրերի (տարբեր էլեկտրական մեծությունների չափման համար)։
26. Ներմուծվող սոլյարի արևառության համար։
27. Ներմուծվող՝ ատամնաբուժական մոմ կամ ատամների ծեփապատճեն ստանալու բաղադրություններ՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով, գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրություններ, ատամնաբուժական իմպլանտներ, այլ ատամնաբուժական արտադրանք, բժշկական տեխնիկա և սարքավորումներ (բացառությամբ ներարկիչների, ասեղների, կաթետերների, փողակների, ինհալատորների (նեբուլայզերների), գլյուկոմետրերի և դրանց թեստ-երիզների, արյան մեջ շաքարի մակարդակի մոնիթորինգի համար նախատեսված սարքերի, ինսուլինի մշտական ինֆուզիայի համար նախատեսված պոմպերի, լսողական ապարատների, էլեկտրական ջեռակների, բժշկական ձեռնոցների, կաթիլայինի համար նախատեսված համակարգերի, արյան ճնշումը (սրտի զարկերի հաճախականությունը), ջերմաստիճանը չափելու համար նախատեսված սարքավորումների, պուլսօքսիմետրերի, որոշակի ժամանակահատվածում էլեկտրասրտագրության գրանցման համար տարբեր դյուրակիր սարքավորումների (հոլտերների և այլն), թթվածնային-շնչառական սարքերի (այդ թվում՝ դիմակների, թթվածնային բարձիկների), դիալիզի շարժական սարքերի, ինքնաներարկիչների, տնային պայմաններում ծանր հիվանդների սպասարկման համար նախատեսված շարժական լվացարանների, կղանքի համար անոթների, ցնցուղիչների, կաթնածծիչների, հաշմանդամի սայլակների, սայլակների, օրթոպեդիկ հարմարանքների (ներառյալ հենակները), մանրէազերծիչների, շնչառական դիմակների, վիրաբուժական գոտիների և կալանդների, լուսաթերապիայի համար դյուրակիր սարքավորումների (ռեֆլեկտորների, ուլտրամանուշակագույն մանրէասպան ճառագայթիչների՝ տեղային կիրառման համար), լազերային, գերձայնային և մագնիսական թերապիայի համար դյուրակիր ապարատների):
28. Ներմուծվող բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույք (բացառությամբ բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ՝ մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալների)։
29. Գեղեցկության սրահներում և սպա-կենտրոններում օգտագործման համար նախատեսված՝ ներմուծվող կահույք, վարսավիրական բազկաթոռներ և նույնանման բազկաթոռներ, դրանց մասերը։
30. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9010 ապրանքային դիրքում դասակարգվող՝ ֆոտոլաբորատորիաների համար նախատեսված՝ նեմուծվող ապարատուրա և սարքավորումներ։
31. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9023 00 ապրանքային դիրքում դասակարգվող՝ ցուցադրության նպատակների համար նախատեսված՝ ներմուծվող սարքեր, ապարատուրա և մոդելներ։
32. Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով, ժետոններով կամ վճարման նույնանման միջոցներով գործողության մեջ դրվող՝ ներմուծվող խաղեր։
33. Ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են արտահանման հսկողության միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով։
34. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 23-րդ խմբի դիրքերում դասակարգվող՝ ներմուծվող սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ։
35. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 26-րդ խմբի դիրքերում դասակարգվող՝ հանքաքարեր, խարամ և մոխիր։
36. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 28-րդ խմբի դիրքերում դասակարգվող՝ անօրգանական քիմիայի արգասիքներ, թանկարժեք մետաղների, հազվագյուտ հողային մետաղների, ռադիոակտիվ տարրերի կամ իզոտոպների անօրգանական կամ օրգանական միացություններ։
37. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 29-րդ խմբի դիրքերում դասակարգվող՝ օրգանական քիմիական միացություններ։
38. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9508 ապրանքային դիրքում դասակարգվող՝ ներմուծվող շրջիկ կրկեսներ և շրջիկ գազանանոցներ, զվարճանքի զբոսայգիների ատրակցիոններ և ջրային զբոսայգիների ատրակցիոններ, տոնավաճառային ատրակցիոններ՝ ներառյալ հրաձգարանները, շրջիկ թատրոնները։
39. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9618 00 000 0 ապրանքային դիրքում դասակարգվող՝ ներմուծվող մանեկեններ՝ դերձակների համար և այլ մանեկեններ, ավտոմատ-մանեկեններ և այլ շարժական իրեր՝ նախատեսված ցուցափեղկերի ձևավորման համար։
40. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 36-րդ խմբի դիրքերում դասակարգվող՝ պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր։
41. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901-3914 00 000 0 ապրանքային դիրքերում դասակարգվող պլաստմասսաներ՝ սկզբնական ձևերով։
42. Կաղապարներ, մամլիչներ, մատրիցներ՝ ցանկացած նյութից, որոնք հատուկ նախատեսված են ապրանքների վրա ապրանքային նշանը զետեղելու համար։
43. Ցանկի 2.4 բաժնում նշված՝ հանքագիտության ու հնէաբանության արտահանվող հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ։
44. Ցանկի 2.6 բաժնում նշված՝ արտահանվող վայրի կենդանիներ, ջրային կենսաբանական ռեսուրսներ, առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք։
45. Ցանկի 2.8 բաժնում նշված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված՝ արտահանվող հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ։
46. Ցանկի 2.11 բաժնում նշված՝ հանքային հումքի արտահանվող տեսակներ։
47. Ցանկի 2.20 բաժնում նշված՝ արտահանվող մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ։
48. Ցանկի 2.23 բաժնում նշված՝ արտահանվող տեղեկատվություն ընդերքի մասին՝ ըստ վառելիքաէներգետիկ համալիրի և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի։
49. Ցանկի 2.7 բաժնում նշված՝ կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողության տակ, բացառությամբ ոչ ավելի, քան 250գ քանակությամբ թառափազգի ձկնատեսակների ձկնկիթի։
______________
* Բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի կողմից թողարկված և իրացվող (ուղարկվող) ու Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետության տարածքից արտահանվող կոլեկցիոն թղթադրամների և մետաղադրամների։
** Կիրառվում է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի կողմից թողարկված և իրացվող (ուղարկվող) ու Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետության տարածքից արտահանվող մետաղադրամների նկատմամբ։
Ծանոթագրություն. սույն փաստաթղթի նպատակներով ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203-2208 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ սպիրտի 0,5 տոկոսից ավելի կոնցենտրացիայով ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ կվասի:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|