ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 529-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող` 96,685,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում կիբեռանվտանգության գիտելիքների, հմտությունների ամրապնդում և նորարարություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
19.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 529-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Ամրապնդել Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացող աշխատուժը և ուղղորդել երիտասարդների մասնագիտական ուղին՝ կիբեռանվտանգության կրթական ծրագրի շարունակման և ընդլայնման միջոցով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, Վերդերշեր Մարկտ 1 10117 Բեռլին, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն. 2) Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, ՀՎՀՀ՝ 02861356 |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ, քաղաք Երևան, Հալաբյան փողոց 16, ՀՎՀՀ` 01245672 |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
96,685,800 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում Թումո լաբերի ներկայիս ուսանողները, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտանալ ցանկացող 18 տարին լրացած բոլոր անձինք, իսկ իրազեկման բարձրացման գործողությունների առումով՝ ավելի լայն հանրությունը։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Թումո լաբերի ուսանողների համար կիբեռանվտանգության ոլորտում նախագծերի մշակում և անցկացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 57,045,000 դրամի չափով. 2) Կիբեռանվտանգության ինքնուսուցման ծրագրի բովանդակության ընդլայնում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 39,640,800 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կիբեռանվտանգության կրթական նախագծերի մշակման և անցկացման, ինչպես նաև ինքնուսուցման ծրագրի բովանդակության ընդլայնման համար փորձագիտական ծառայությունների ձեռքբերում՝ 33,292,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 1,182,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 489,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) տպագրական ծառայությունների ձեռքբերում` 2,470,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 5) համակարգչային արտոնագրերի ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 29,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 6) համակարգչային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 10,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 7) համակարգչային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 11,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 8) ծրագրի մոնիթորինգի և գնահատման ծառայության ձեռքբերում՝ 3,110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 9) մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների և գովազդային արշավների ձեռքբերում՝ 912,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 10) հյուրասիրության ծառայության ձեռքբերում՝ 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 11) տարածքի վարձակալություն՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) մարքեթինգային և տեսանկարահանման և գովազդային արշավների ծախսեր՝ 912,000 դրամի չափով. 2) հյուրասիրության ծախսեր՝ 2,700,000 դրամի չափով. 3) տարածքի վարձակալության ծախսեր՝ 1,550,000 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
19.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |