ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 525-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00494606) «Սարգիս Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08326462) 2026 թվականի հուլիսի 21-ին կնքված՝ N 01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կավի, վրձինների, գլազուրի և ֆարֆորի մատակարարում` 1,509,980 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
19.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|