ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2026 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում սպառողական փաթեթվածքում շինարարական նյութերի առանձին տեսակների (այսուհետ՝ ապրանքներ) նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

դրոշմավորման ենթակա չեն ոչ ավելի, քամ 300 կգ զուտ զանգվածով ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։

3. Հաստատել կցվող՝

Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

Ապրանքի նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացմանև զետեղման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջևև անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի ապրիլի 27-ի

թիվ 50 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

2520

Գիպս. անհիդրիդ. գիպսային կապակցանյութեր (կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ են)՝ ներկած կամ չներկած, ոչ մեծ քանակությամբ արագացուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող

2523

(բացի 2523 10 000 0-ից)

Պորտլանդցեմենտ, ցեմենտ կավահողային, ցեմենտ խարամային, ցեմենտ սուպերսուլֆատայինև նույնանման հիդրավլիկ ցեմենտներ՝ չներկած կամ ներկած, պատրաստի

3214

(բացի 3214 90 000 1-ից)

Ծեփամածիկներ՝ ապակուև այգեգործական, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար,և այլ մաստիկաներ. Մածիկներ՝ ներկարարական աշխատանքների համար. ոչ հրակայուն բաղադրություններ՝ շենքերի ճակատները, ներքին պատերը, հատակները, առաստաղները կամ մյուս մասերը նախապատրաստելու համար

3816 00 000 0

Ցեմենտներ հրադիմացկուն, շաղախներ շինարարական, բետոններև նույնանման բաղադրություններ՝ ներառյալ դոլոմիտային լցոնախառնուրդը՝ բացի 3801 ապրանքային դիրքում նշված ապրանքներից

3824 50 900 0

Ոչ հրադիմացկուն շինարարական շաղախներև բետոններ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի ապրիլի 27-ի

թիվ 50 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքի նույնականացման միջոցի, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ 50 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ներառված՝ սպառողական կամ խմբային փաթեթվածքում շինարարական նյութերի առանձին տեսակների (այսուհետ՝ ապրանքներ) դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Ինքնաշխատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ․ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի փոխակերպելիս պետք է կիրառվի ЕСС 200 սիմվոլիկան՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից․

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերիցև մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -. /_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդև չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա»և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։

Եթե սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը հնարավորություն չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցը տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց կիրառելու իրավունք ունի։

Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են՝ սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ առանց նույնականացման միջոցը վնասելու նյութական կրիչի առանձնացումը բացառող եղանակով։

6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքում կոմպլեկտավորելու ժամանակ այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։

7 Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքում կոմպլեկտավորելու ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակիցը:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի ապրիլի 27-ի

թիվ 50 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) (այսուհետ՝ օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ 50 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ համապատասխանաբար՝ ցանկ, ապրանքներ) ներառված՝ սպառողական փաթեթվածքում դրոշմավորված շինարարական նյութերի մասին և հետևյալ ստանդարտներին համապատասխան XML-ձևաչափով դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ).

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով)․

«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1։ Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) հավելվածի 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում, ինչպես նաև սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում։

3. Սույն պահանջների 1-4-րդ աղյուսակների դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում են բազային մոդելի հավելվածի 3-րդև 4-րդ կետերին համապատասխան։

4. Տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրությունը

Բազմ.

1.

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ պորտլանդցեմենտ, մոնտաժային փրփուր, հերմետիկ և այլն)

1

2.

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3.

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4.

Փաթեթվածքի տիպը

սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործմամբ

 

1

5.

Փաթեթվածքի նյութը

GS 1 ստանդարտներով ներդաշնակեցված փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ ձևավորված սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը

 

1

6.

Ապրանքի զտաքաշը կամ ծավալը

սպառողական փաթեթվածքում ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ, մլ, լ)

 

1

7.

Կազմը

ապրանքի որակական կազմի նկարագրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշմամբ

ձևավորվում է ազատ ձևով

1

8.

Ապրանքի մակնիշը

 

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2520, 3214 10 100 1 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

9.

Չորացման ժամանակը

ապրանքն օգտագործելիս (կիրառելիս) չորացման (պնդացման) ժամանակը՝ չափման միավորի նշմամբ (վրկ, ր, ժ, օր)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2520 դիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

10.

Ադապտերի տիպը

 

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3214 10 100 1 դիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

11.

Շահագործման նվազագույն ջերմաստիճանը

շրջակա միջավայրի նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում հնարավոր է կիրառել ապրանքն առանց ակտիվ նյութի հեղուկ և (կամ) պնդացված ագրեգատային վիճակի հայտագրված բնութագրերի կորստի

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3214 10 100 1 դիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

12.

Երաշխիքային ժամկետը

 

տարրը պարտադիր է պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 ապրանքային դիրքում դասակարգվող նույնանման հիդրավլիկական ցեմենտների համար

0..1

 

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրությունը

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ն ներառյալ*

տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։

0..1

2

Ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են ապրանքի յուրաքանչյուր միավորի համար ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները

0..1

3

Արտադրման ամսաթիվը

տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին

տարրը պարտադիր է ցանկում ներառված բոլոր ապրանքների համար՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից

0..1

4

Պահպանման երաշխիքային ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ պահպանման երաշխիքային ժամկետը լրանալու ամսաթվի մասին

տարրը պարտադիր է ցանկում ներառված բոլոր ապրանքների համար՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից

0..1

 

* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներումև Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օպերատորի տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 2-րդ աղյուսակի 1-ինև 2-րդ կետերում նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրությունը

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Ապրանքի անհատական սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշաններից բաղկացած դաշտը պարունակում է ապրանքի անհատական սերիական համարը, որն ապրանքին շնորհվում է օպերատորի կամ պատրաստողի կողմից՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցությամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչ է։ Պարզաբանում․ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերիցև մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -./ ?))

91

Ստուգման բանալի

N2+Х..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիր

N2+Х..44

ասիմետրիկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

93

Ստուգման ծածկագիր

N2+Х..4

սիմետրիկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 4

 

Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

I. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) .

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները․

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21» «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN).

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան)

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան)

II. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

101

կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալև կազմված լինել թվերից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի ապրիլի 27-ի

թիվ 50 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներիև այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչներիև ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Ապրանքային նշանը (բրենդը):

7. Տեղեկություններ ապրանքի մասին՝

Բաղադրությունը.

ապրանքի զտաքաշը կամ ծավալը.

փաթեթվածքի տիպը.

փաթեթվածքի նյութը.

երաշխիքային ժամկետը (պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 դիրքում դասակարգվող նույնանման հիդրավլիկական ցեմենտների համար).

պահպանման երաշխիքային ժամկետը լրանալու ամսաթիվը (ցանկում ներառված՝ դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքների համար՝ բացի պորտլանդցեմենտից, կավահողային ցեմենտից, խարամային ցեմենտիցև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 դիրքում դասակարգվող նույնանման հիդրավլիկական ցեմենտներից).

արտադրման ամսաթիվը (ցանկում ներառված՝ դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքների համար՝ բացի պորտլանդցեմենտից, կավահողային ցեմենտից, խարամային ցեմենտիցև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 դիրքում դասակարգվող նույնանման հիդրավլիկական ցեմենտներից).

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2520 դիրքում դասակարգվող ապրանքների համար՝

ապրանքի մակնիշը.

չորացման ժամանակը.

ԵԱՏՄ ԱՏԳ 3214 10 100 1 դիրքում դասակարգվող ապրանքների համար՝

ադապտերի տիպը.

ապրանքի մակնիշը․

շահագործման նվազագույն ջերմաստիճանը։

8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարըև ամսաթիվը):

9. Ապրանքի ծագման երկիրը։

10 Դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

11. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է Միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների համար)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան